Օրվա լրահոսը

Ձմեռային անվադողերով էլ մերկասառույցի վրա քշելն անհնար է

Հունվարի 13-ի երեկոյան տեղացած ձյունը, որը շարունակվեց նաեւ գիշերը, կարելի է ասել, կրկին անակնկալի բերեց քաղաքային իշխանություններին: Գուցե նրանք զինված պատրաստված էին՝ պահեստներում աղ, ավազ ու կազմ ու պատրաստ ձյուն մաքրող մեքենաներ ունեին, սակայն մի շարք փողոցներում աշխատանքները սկսվեցին այն ժամանակ, երբ ձյունն արդեն հաստ շերտով նստել էր, եւ մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում էլ փողոցները սառցակալել

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա` նոր հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է ակցիա՝ նոր հաճախորդների համար, ովքեր ներկայացնում են փոքր և միջին բիզնեսը ու հետաքրքրված են Swift դրամային փոխանցումներով: Ակցիայի ընթացքում BEN/OUR միջազգային դրամային փոխանցման տոկոսադրույքը կսահմանվի 0 ՀՀ դրամ (USD, EUR, RUR): Ակցիան կտևի մինչև 10.04.2019-ը: Ակցիայի ավարտից հետո Swift միջազգային դրամային փոխանցումների սակագինը կհամապատասխանի բանկի ստանդարտ սակագներին: Ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությանը կարող

Մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լուսանկար է հրապարակել՝ հետևյալ մակագրությամբ. «Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պ/կ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ»: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155665487917434

ԱԺ-ում ռուս համայնքի ներկայացուցիչը հետաքրքրվում է՝ ի՞նչ են անելու ռուսերենը որպես երկրորդ լեզու ՀՀ-ում պահելու համար

Սիսակ Գաբրիելյանը դժգոհեց բուհում միասնական դասագրքերի բացակայությունից, ասաց, որ երբ տվյալ դասախոսի հեղինակած դասագրքերից չեն օգտվում, այլ աղբյուրներից են օգտվում, դասախոսն ուսանողին ասում է սխալ ես ու ցածր է գնահատում: Որպես դասախոս՝ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը հորդորեց, որ այդպիսի դասախոսներին ուղարկել այլ տեղ:

Պետք է փաստաբանին տարբերել վստահորդից. փաստաբան Արմինե Ֆանյան. «Ա1+»

«Փաստաբանների պալատի ակումբի նիստում քննարկվել է, թե ինչո՞վ է պայմանավորված հասարակության նման անհանդուրժող վերաբերմունքը և պետության անգործությունը փաստաբանների պաշտպանության հանդեպ և առհասարակ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի նման երևույթները մեր հասարակությունում տեղ չգտնեն: Արդարադատության նախարարությունը, երեկ եթե չեմ սխալվում, շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ, որում նախատեսվում

Մարդասպանի գովազդ

Ներկայացնում ենք հատված տուժողի իրավահաջորդի՝ «Առավոտ» ուղարկած նամակից 1996թ. հուլիսի 12-ին Երեւան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու եւ դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20.000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Իոսիֆ Աղաջանովին տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ աննկատ կերպով բացովի բանալիով հարվածներ է հասցրել

Իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ. Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը՝ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ

«Մհեր Ենոքյանի դեպքում միայն ներման խնդիրը չէ… չմոռանանք՝ 20, 25 տարին պատժաչափեր են, որոնք մարդիկ կրել են». տեր Գրիգոր քահանա

Դա մի ժամանակահատված է, որը բավարար է մարդուն ապաշխարելու, զղջալու համար. տեր Գրիգոր

Երևանում կայացել է «Մաֆալդան և ընկերները» կոմիքսների գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Հունվարի 15-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ արգենտինացի նշանավոր գրաֆիկ երգիծաբան Կինոյի (Խոակին Սալվադոր Լավադո Տեխոն) «Մաֆալդան և ընկերները» կոմիքսների գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառմանը  ներկա  էին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, գրքի թարգմանության հեղինակ Ալիս Տեր-Ղևոնդյանը, ինչպես նաև դեսպաններ, լատինամերիկյան գրականության սիրահարներ, մշակույթի ու մամուլի ոլորտի ներկայացուցիչներ: Շնորհիվ   այս   թարգմանության`  հայ հանրությունը

85-ամյա հայրը քնում է ավտոմեքենայում

Մոտ մեկ ամիս է, ինչ սեփական բնակարանից վտարվել է այդ բնակարանն անցյալ դարի 60-ականներին ստացած թոշակառուն: Որդին եւ ուսուցչուհի հարսը նրան դատարանով վտարել են: Հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, եղել է զինվորական խոհարար՝ Մարտակերտում, Հադրությում, Եղնիկներում: «Ամեն օր ամաչում եմ սրա տանը գիշերել, նրան խնդրել, որպեսզի գիշերը ծածկ տան: Երեկ, օրինակ, քնել եմ իմ մեքենայում»,-ասաց

Մարուքյանը՝ Մխիթար Հայրապետյանին. «Դուք դիսկոմֆորտ չե՞ք զգում»

Մարուքյանը հարցրեց՝ ձեր  հարցազրույցներում, արտերկրյա այցերի ժամանակ անընդհատ շեշտադրել եք, որ շատ կարեւոր է այս նախարարության առաքելությունը եւ անձամբ ձեր առաքելությունը՝ որպես նախարար, որից հետո գալիս եք խորհրդարան ու նախարարությունն ընկնում է կրճատման տակ, ո՞նց մենք այս ուղերձը տանք սփյուռքի մեր հայրենակիցներին, որ դա վնաս չբերի Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Եթե այդքան կարեւոր էր նախարարությունը, երբ դուք նախարար էիք, հիմա ինչի՞ կարեւոր չի, երբ դուք էլ նախարար չեք:

«Ուզում եմ արդար լինել». զոհված ոստիկանի մասին ուշագրավ դրվագ պատմեց ՊՊԾ գունդը գրավածներից մեկը

Ինձ գողացել են դրսից, խնդրել եմ պաշտպան ունենալ, չեն թույլատրել: Չեն թողել անգամ զանգեմ ընտանիքիս ու ասեմ, որ ինձ տարել են

Թալանել են «Օքթոբեր»-ը

Հունվարի 15-ի գիշերը 04:30 սահմաններում երեք անհայտ անձինք (տեսանյութում երեք երիտասարդներ են` անձը դեռևս չբացահայտված) կոտրելով «Օքթոբեր»-ի դուռը գողացել են համակարգիչ, դրամարկղի ապարատ և կանխիկ գումար: Տեսանյութում երևում է, որ մինչ «Օքթոբեր»-ի թալանը այս անձինք փորձում են կոտրել հարևանությամբ գործող «Սիննըբոն» խանութ-սրճարանի դուռը, սակայն ապարդյուն: Տեղեկություններ կան, որ նույն անձինք փորձել են և որոշ դեպքերում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 16-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6-ը, 18-19-ի գիշերները՝ 8-10 աստիճանով:

«Այսօր կրթությունը այնպիսին չէ, ինչպիսին էր 20-րդ դարում»

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները պրակտիկա կանցնեն արտասահմանում Ավանդույթի համաձայն՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի 62 ուսանող մեկնում է արտասահման պրակտիկայի, 7 շաբաթով՝ հունվարի 14-ից մարտի 1-ը: «Առավոտը» զրուցեց նրանցից մի քանիսի հետ: Կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դիանա Ղաբուզյանը պրակտիկան կանցկացնի Շվեյցարիայում: Ասում է, թե ինչ ակնկալիքներ ունի. «Դրանք շատ են, գլխավորը` պրակտիկան դիտարկում եմ, որպես աշխատանքային

Վալերի Սեմերիկովը` Փաշինյանին. «Հույս ունենք շարունակել և ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ ՀԱՊԿ ձևաչափում»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Վալերի Սեմերիկովի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են, որ Հայաստանի ժողովուրդը Ձեր կողմից հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների ուղղության հետ հույսեր

Պաշտպանները ՄԻԵԴ-ում կներկայացնեն «Ռոբերտ Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու» հարցը

Գանգատում ներառվելու են նաեւ միջազգային իրավաբանների գնահատականներ՝ Քոչարյանի գործի առնչությամբ

Նախագահը հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել MASDAR–ի տեխնոլոգիաների և գիտության կրթահամալիրում սովորելու համար Հայաստանից

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերի հետ

Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար՝ մակագրությամբ. «Մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարարի պ/կ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»: https://www.facebook.com/photo.php?fbid=10155665364007434&set=a.10151324180562434&type=3&theater

«Օսիպյանն ասել է՝ «արա՜, լավ, գոնե պագոններս չպոկեիք». ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալի ցուցմունքը

Որոշ ժամանակ անց Մարտիրոս Հակոբյանը որդուն տեղեկացրել է, որ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորված է, բայց դա իրենց չի կանգնեցնի, եւ Վարուժան Ավետիսյանն է հեղաշրջման համակարգողի գործառույթը կատարելու:

Վաղարշյան փողոցում մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ

Հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրեց անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ի դեպ, մինչ ոստիկանները բերման էին ենթարկում կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Արաբկիրի բաժնում հնչեց ահազանգ, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել

«Խավարի մեջ հնարավոր չէ բարգավաճել, իսկ լույսն էլ առանց բարգավաճման ուղղակի անիմաստ է». Գեւորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ-ԼՀԿ խնդրի մասին

Նա դիմեց Բաբաջանյանին. «Պատմությունը ցույց է տալիս երկու բան, երբեք չի ժպտում այն մարդուն, ով փորձում է ինքնահաստատվել միայն ուրիշների անցյալը վկայակոչելու հաշվին»:

Կարեն Խաչանովը շարունակում է առաջ ընթանալ Մելբուռնում

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ մրցափուլում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 2 ժամ 3 րոպեում 6:3, 6:3, 6:3 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ճապոնացի Յոսիխիտո Նիսիոկուի նկատմամբ: Երրորդ մրցափուլում Խաչանովը հանդիպելու է Ռոբերտո Բաուտիստա-Ջոն Մալլման զույգի հաղթողի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Անհրաժեշտ է Երեւանի կոնսերվատորիայում էլ բացել էլեկտրոնային ակադեմիական երաժշտության դասարան

Համոզված է երիտասարդ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը Էլեկտրոնային երաժշտությունը 20-րդ դարի երկրորդ կեսին ձեւավորված ընդգրկուն ժանր է, որը ներառում է բոլոր այն երաժշտական ոճերը, որոնք ստեղծվել են էլեկտրոնային երաժշտական գործիքների եւ տեխնոլոգիաների միջոցով: Մեր իրականությունում լայն լսարանը էլեկտրոնային երաժշտությունը ասոցացնում է ակումբային, պարային երաժշտության այնպիսի ուղղությունների հետ, ինչպիսիք են Techno, Electro, House, Trance եւ այլն, որոնց

«Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել». Արման Բաբաջանյան

«Անդրանիկ Մանուկյանը թող խոսի Ուկրաինայում հնդկահավերի ֆերմայի իր բիզնեսի մասին». Արման Բաբաջանյան

Սկսվել է փնտրտուք, թե ովքեր են այդ միստր X բարեփոխիչները, որ փորձում են Փաշինյանի նման թափանցիկ ու հրապարակային գործելաոճին կողմնակից գործչի թիկունքում մի քանի դրամ խնայելու համար անհավասար պայմաններ ստեղծել. «Ժամանակ»

«Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչքան գումար ենք տնտեսում օպտիմալացմամբ, բայց վստահ եմ, որ տնտեսում ենք, որովհետև թե՛ նախարարությունների, թե՛ տարբեր ՊՈԱԿ-ների պարագայում բավականին չակերտավոր աշխատատեղեր կային, որոնք ստեղծվել էին ինչ-որ մի ծանոթ-բարեկամի գործի դասավորելու համար: Դա մեր պետությունը իրեն թույլ տալ չի կարող… Կրճատված անձանց ասելով՝ մի քիչ վատ է հնչում, որովհետև դա չի արվում

Արման Աբովյանն` Արման Բաբաջանյանին. «Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցի դիմաց ԱՄՆ դրոշն է կախված»

Նա ադրբեջանական սուտ է որակում ՀՀ դեսպանների մասին Արման Բաբաջանյանի հայտարարությունները

Արմեն Մարտիրոսյան. «Մարդիկ, որոնք 20 տարի շարունակ խաբված են եղել, կրկին հուսահատություն են ապրելու, որովհետեւ արագ փոփոխություն են ուզում». «Ժողովուրդ»

Մինչ այսօր նրա վարած քաղաքականության մեջ ինձ դուր չի եկել երկու բան՝ ասֆալտին փռելու մասին հայտարարություններն ու այն, որ նրա օրոք պետական մրցանակներ տրվեցին մտավորականությանը։ Մնացած հարցերում նրա հետ համակարծիք եմ։

ԲՈԿ-ն ուժեղացնում է իր «ոստիկանական» ճնշումները

ՀՀ ԲՈԿ-ը «նախատոնական նվեր» մատուցեց գիտնականներին՝ հրապարակելով, այսպես կոչված, «ընդունելի» պարբերականների ցանկը: Համաձայն ընդունելի հանդեսների վերաբերյալ 86Ա հրամանի (28.12.18թ), պարբերականներին ներկայացվող պահանջները բավականին համընդհանուր եւ մակերեսային են, բայց դա էլ չխանգարեց, որպեսզի ՀՀ ԲՈԿ-ը իր հերթական վիրավորանքը հասցնի մտավորականությանը, մարդկանց, որոնք տարիներ շարունակ լծվել են գիտական հանդեսների հրատարակմանը եւ պահպանմանը: Գոնե ինձ համար անհասկանալի է,

Նիկոլ Փաշինյանը կադրային իր այս նոր քաղաքականությամբ մերժեց սովետի շրջանում ծնված, սովետի վախկոտ, կեղծավոր, շողոքորթ, օճառային (սապոնվող) հոգեբանությամբ մեծացած ու դաստիարակված սերնդին. ՀԺ

Այս սովետական հոգեբանությամբ ու դաստիարակությամբ մարդիկ շարունակում են նույն դրվածքով ապրել ու աշխատել ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետություններում, ուր այսօր էլ իշխում է կոռուպցիան, կաշառակերությունը, վախի մթնոլորտը։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031