Օրվա լրահոսը

«Դե, եթե դուխը հերիքում է, թող դնի եւ փոխի երկրի գլխավոր օրենքը, հանի սուպերվարչապետությունը»

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը – Կառավարությունը ներկայացրեց 75 էջից բաղկացած իր ծրագիրը, եւ անմիջապես հնչեցին քննադատական գնահատականներ. արդյո՞ք դա իներցիայի ուժով եղավ, նկատի ունեմ՝ եթե ընդդիմություն եք, պիտի քննադատեք, թե՞ լուրջ քննադատության առիթ կար։ – Կառավարության ծրագիրը պարզ ստորադասական նախադասությունների մի ձեռնարկ է, որը օբյեկտիվ պատճառներով առաջացրեց քննադատության ալիք, իներցիան այսօրվա

«Նիկոլ Փաշինյանն ավելի պակաս ունակ է ետ մղել Ռուսաստանին, քան իր նախորդը՝ Սերժ Սարգսյանը». Փոլ Ստրոնսկի. Eurasianet

«Ականազերծողների և բժիշկների ուղարկելով Սիրիա՝ Ռուսաստանի ղեկավարած առաքելության շրջանակում՝ Հայաստանը կտրուկ կշտամբանքի է արժանացել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից»,- այսպիսի պնդում է արվում Eurasianet պարբերականի՝«ԱՄՆ-ն կշտամբում է Հայաստանին Սիրիայում առաքելությանը մասնակցելու համար» խորագրով հոդվածում: Փորձագետ Փոլ Ստրոնսկին այսպիսի կարծիք է հայտնում. «ԱՄՆ-Ռուսաստան և ԵՄ-Ռուսաստան լարվածությունը Սիրիայի շուրջ իրական է, և տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը խրախուսում

«ԶԼՄ-ն ո՞ր սեփականատիրոջ տակ է ավելի վտանգավոր՝ ինչ-որ արտասահմանյան ֆոնդի՞, մի չաղ ու բախտավոր օլիգարխի՞». Նարեկ Մալյան

Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ եթե ԶԼՄ-ն թափանցիկ գրում է, թե ում է պատկանում, դրանից երեւում է, թե ում տրամաբանության մեջ է ինքը աշխատում. «Եթե դու «Ազատությունն» ես նայում, գիտես, որ Պետդեպարտամենտի փողերով է ֆինանսավորվում, բայց եթե դու նայես «bumburleo.am» կայքը, դու չգիտես ում է պատկանում, կարող է միանգամից 3 …-ի մեջ է մտած»:

Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել հաջողական գիտական ու տեխնոլոգիական երկիր. նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։ Նախագահը հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարության՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Հայդելբերգի

Մհեր Մազմանյանը` ի աջակցություն Հովհաննես Գալստյանի, հացադուլ է հայտարարել

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հայտնում է. «Այսօր, իմ հացադուլի 13-րդ օրը, փետրվարի 15-ին, առավոտյան 10:00, Ազատամարտիկ, պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամ, յոթ երեխաների հայր ՄՀԵՐ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ, Մատենադարանի դիմաց՝ ի աջակցություն ինձ, սկսեց իր հացադուլը»։ Հիշեցնենք, որ կինոռեժիսորի երկրորդ հացադուլն է: 2019-ի փետրվարին էկրան պիտի բարձրանար նրա՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմը, սակայն արգելափակվեց: Հովհաննես Գալստյանը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի համառեժիսորը եւ համապրոդյուսերն է. «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրն է: Ըստ Գալստյանի՝ 2016

Հայաստանի հանրության քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը. Նիկոլ Փաշինյան

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջիկա քայլերին և տվել հանձնարարականներ: «Համոզված եմ, հետևել եք Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներին և տեղյակ եք, որ երեկ ԱԺ-ն հավանություն տվեց Կառավարության գործունեության հնգամյա ծրագրին և քննարկման արդյունքներով կարող եմ արձանագրել, որ Հայաստանի հանրության քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը, մեր կոնցեպտը:

Սպանության գործով պաշտպանը միջնորդեց դռնփակ ընթացակարգ, ինչը բավարարվեց

Ծանր քրեական գործերով ամբաստանվողների պաշտպանները վերջին շրջանում միջնորդություններ են անում դռնփակ նիստեր անցկացնելու համար: Պատճառաբանությունը մեկն է. անձնական, ընտանեկան տվյալների հրապարակայնացումը ԶԼՄ-ներով: Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվելու էր Արշակ Արշակյանի վերաբերյալ քրեական գործով վկաների հարցաքննությունը: Սակայն մինչ կլսվեր դատարան ներկայացած վկա Գոհար Դավթյանին, ամբաստանյալի պաշտպանը` փաստաբան

Գյումրեցի Ջ. Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող Ա. Ռազգիլդեևի՝ թմրամիջոց գործածելու հանգամանքը պարզել հնարավոր չի եղել. նա հրաժարվել է նմուշ տրամադրելուց

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով նրա իրավահաջորդի ներկայացուցիչներ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանի և Հայկ Հակոբյանի հերթական միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2019թ. փետրվարի 4-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է: Ա. Սաքունցը, Ա. Զալյանն ու Հ. Հակոբյանը 2019թ. հունվարի 25-ին վարույթն իրականացնող մարմնին միջնորդել էին որոշ քննչական և դատավարական գործողություններ

Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Աիդա Թոփուզյանը

Հանրային խորհուրդը դիմել էր ՀՀ վարչապետին՝ առաջարկելով նոր ձևավորվող Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովից առանձնացնել գիտությունն ու կրթությունը՝ ստեղծելով նոր հանձնաժողով։ Վարչապետի որոշմամբ փոփոխությունը հաստատվել է, և ձևավորվել է Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողով, որի կազմում ընդգրկած է 123 անդամ։ Ս․թ․ փետրվարի 14-ին տեղի է ունեցել Գիտության, կրթության հարցերի

Տեղեկություններ են ստացվել Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ. ՀՀ գլխավոր դատախազություն

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ նույն բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր: Նյութերի

«Ֆեյսբուքյան էջերը «կլոնավորվում» են»…Մենք տեսնում ենք վարչապետի նկարով 10 էջ ու չգիտենք որն է իրականը». Լիկա Թումանյան

Սամվել Մարտիրոսյանն ասաց՝ ֆեյսբուքի քաղաքականությունը սկսել է նաեւ ազդել փոքր երկրների վրա ու կարող է գործը նաեւ մեզ հասնել շուտով:

Կա գիտամշակութային էլիտա, որը հանրահայտ Ֆունտի նման է, միայն տարբերությամբ, որ ոչ թե նստել է, այլ լռել. լռել է բոլոր իշխանությունների օրոք. Վահե Հովհաննիսյան

Ի՞նչ է կատարվում Հայաստանում-3   «Ոչանտարբերների» հանրություն   Հայկական էլիտաները ճնշող մեծամասնությամբ արևելյան արժեհամակարգի կրողներն են՝ իշխանության կողքին միշտ տեղավորվելու չթաքցվող ձգտումով։ Նրանք չեն օգնում իշխանություններին՝ երկրի առաջընթացի հարցում, նրանք ուղղակի տեղավորվում են իշխանության կողքին։ Այդպես եղել է միշտ։ Եվ հիմա էլ սահուն կերպով ընթանում է համամարդկային արժեքներով սկսված հեղափոխության հայաֆիկացումը։ Անձնական շահ, խոնարհում, «սկզբունքների» ճկունություն,

Առանց քաղաքացուն ծանուցելու արգելանք են դրել նրա գույքի վրա, բռնագանձման վճիռ կայացրել

Այս գործով ուշադրության արժանի է այն, որ ապահովագրական ընկերությունը վեց տարի առաջ` 2013թ.-ին տեղի ունեցած վթարի գործով հայցադիմում էր ներկայացրել հինգ տարի հետո: 2018թ. դեկտեմբերի 24-ի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, կից փաստաթղթերով, միայն երեկ տրամադրվեց Աշոտ Աբգարյանին: Վերջինս դիմել էր հանրային պաշտպանի գրասենյակ՝ իրեն փաստաբանական օգնություն ցույց տալու համար: Պարզվեց, որ «Ռեսո» ապահովագրական ընկերությունը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը, 17-ի և 18-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով: Երևան

ԿԸՀ-ն «ֆեյք-դիտորդների» դեմ կդիմի կառավարություն

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ի գործունեության հաշվետվությունը

Աջակողմյան ավտոմեքենաները ներկրել թույլատրելու նախագիծը վարչապետը հետ ուղարկեց

Նիկոլ Փաշինյանը տրամադրված է թույլատրել միայն 442 աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մուտքը

«Կյանքն ավելին կարող է մեզ առաջարկել, քան սպասում ենք»

Զրույց Հայաստանում աշխատող հոգեբան Ջանմիքելե Լակուալեի հետ Ջանմիքելե Լակուալեն հոգեբան-հոգեթերապեւտ է։ Նա աշխատում է Դիլիջանի Միացյալ համաշխարհային քոլեջներ (UWC) միջազգային դպրոցում: Նա սիրում է Հայաստանը եւ աշխատանքին զուգահեռ բացահայտում է մեր երկիրը ու մարդկանց: «Առավոտի» հետաքրքրությանը, թե Դիլիջանի միջազգային դպրոցում սովորում են տարբեր ազգերի, մշակույթների ներկայացուցիչներ, այդ պարագայում ինչքանո՞վ է կարեւոր հոգեբանի դերակատարությունը, Ջանմիքելե Լակուալեն

Եվրոպան կարող է կրկնել ԽՍՀՄ-ի ճակատագիրը. Ջորջ Սորոսը Եվրոպային խնդրում է արթնանալ

Ամերիկացի միլիարդատեր ներդրող Ջորջ Սորոսը ծավալուն հոդված է հրապարակել «Եվրոպա, խնդրում եմ, արթնացիր» վերտառությամբ, որում վերհանում է Եվրամիությունում հասունացած խնդիրները և կանխատեսում՝ Եվրոպան կարող է կրկնել ԽՍՀՄ ճակատագիրը: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. Եվրոպան լուսնոտի պես թափառում է մոռացության մեջ: Եվրոպայի ժողովուրդը պետք է արթնանա, քանի դեռ շատ ուշ չէ: Եթե նա դա չանի, Եվրամիությունը

Հայտնի տիկնանց հայտարարությունները համադրելի չեն պաշտոնյայի կարգավիճակի հետ, բայց նմանատիպ կարծիքներ ունեն ոչ միայն նրանք. «Փաստ»

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի և վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակային հայտարարությունների անհամապատասխանությունը պաշտոնյայի վարքագծին քննարկելու կարիք չկա: Ամեն ինչ արդեն ասվել է: Իշխանության վերին օղակի կոնկրետ արձագանքն էլ բավարարող է: Բայց հաշվի առնելով, թե ինչն է նման քննարկման նախնական առիթ հանդիսացել, մի քանի բան արձանագրելու կարիք ամեն դեպքում կա: Հասկանալի է ՀԱԿ–Նիկոլ Փաշինյան հարաբերություններում որոշակի հուզականության առկայությունը: Անցյալը չես

Փաշինյանն էլ խոստովանեց, որ համաներումից հետո հանցավորությունն ավելացել է

Վարչապետ Արտակ Զեյնալյանին հորդորեց վաղաժամկետ ազատման մեխանիզմներ կյանքի կոչել

Կոլչակի խելահեղ սերը՝ Աննա Տիմիրյովա

Ծովակալ Ալեքսանդր Կոլչակին շատերը հիշում են պատմության դասագրքերից: Նա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Բալթիական նավատորմի օպերատիվ շտաբի պետ, 1916 թվականից՝ Սեւծովյան նավատորմի հրամանատար։ Պայքարել է 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության դեմ։ 1918 թվականի նոյեմբերի 18-ին Օմսկում հաստատել է ռազմական կառավարություն (մինչեւ 1920 թվականի հունվարի 4-ը), որը կրել է Համառուսաստանյան ժամանակավոր կառավարություն անվանումը։ Սպիտակ շարժման

Նիկոլայ Սիլաեւ. «Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, ապա ես կարող եմ ասել՝ դա իրենց չի վերաբերում». «Ժողովուրդ»

Ավելին, այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռեւս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից չի հրաժարվել, դեռ ավելին՝ առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ առաքելությունը պատրաստվում է։ Դա խոսում է այն մասին, որ հայերը, Հայաստանի ղեկավարությունը, կառավարությունը նույնպես հետաքրքրված են դրան մասնակցելու առումով։

Նոր իշխանությունների դեմ ընդդիմության եւ ռեւանշիստների նախաձեռնած «սառը պատերազմը» թեւակոխում է թեժ փուլ. «Հայկական ժամանակ»

Իսկ ի՞նչ պիտի անեն քաղաքական ուժերը, եթե որոշել են, որ իշխանությունների դեմ բացահայտ պայքար սկսելու ժամանակն է։ Ճիշտ է, պիտի փորձեն իշխանություններից խլել նրանց միակ զենքը (կամ՝ իշխանությունների «տակից քաշել» նրանց միակ հենարանը)։ Մինչեւ հիմա դրանով զբաղվում էին միայն ՀՀԿ-ն ու քոչարյանական լրատվամիջոցները, իսկ փետրվարի 12-ից սկսած՝ «գործընթացին» միացան նաեւ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը»։

«Իմ քայլի» ներկայացուցիչները քննադատությունների հանդեպ ավելի հանդուրժող էին. ընդդիմախոսներից որեւէ մեկի խոսափողը չանջատեցին. «Ժողովուրդ»

Ու այս ամենը նորմալ կդիտվեր, եթե, մյուս կողմից, չլինեին նույն իշխող խմբակցության պատգամավորներից շատերի ելույթները, որոնք տեղ-տեղ հիշեցնում էին ՀՀԿ-ական նախորդ խորհրդարանը։ Հիշում եք՝ ՀՀԿ ներկայացուցիչներից շատերն ինչպես էին լարված պահերին իրենց պարտքը համարում ելույթ ունենալ ու կրծքով պաշտպանել շեֆին՝ Սերժ Սարգսյանին, ընդդիմության հարձակումներից։ Նաեւ հիշում եք՝ ՀՀԿ ներկայացուցիչներից շատերն ինչպես էին իրենց պարտքը համարում ելույթ ունենալ ու գովերգել կառավարության ծրագիրը՝ ամեն մեկն իր ոլորտային հանձնաժողովի շրջանակներում։

«Եթե Սերժի ժամանակ ճնշումները մամուլի հանդեպ էին, հիմա մենք տեսնում ենք ճնշումներ նաեւ բլոգերների հանդեպ». Աղասի Ենոքյան

Ըստ Աղասի Ենոքյանի, հենց իշխանություններն են պատերազմ հայտարարում մամուլին: Հետո ԱԺ պատգամավորներից մեկը հայտարարեց, որ պետք է պատժել ապատեղեկատվության համար, ինչը նույնպես վատ միտում է:

Կառավարության ծրագրի քննարկումներից մենք համոզվեցինք, որ Փաշինյանի եւ նրա կառավարության գործողությունները վերահսկելու ունակ խորհրդարան մենք այսօր չունենք. «Հրապարակ»

Վաղը Փաշինյանը նույն ճարտարությամբ զեկուցելու է, որ կառավարությունը կատարել է ծրագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, տնտեսական հեղափոխությունն էլ իրողություն է։ Իսկ աղքատության վերացման խոստո՞ւմը. քաղաքացին մնացել է աղքատ, որովհետեւ չի կարողացել իր գլխից հանել աղքատության սինդրոմը, սա է լինելու պատասխանը։

Խոսքից գործի անցնելու ժամանակը

Կենտրոնանանք «80 տոկոս դրույթների իրականացման վրա, որոնք արդեն իսկ ուժի մեջ են մտել» «Մի անհանգստացեք, ամեն ինչ իր նորմալ հունով գնում է»,- օրեր առաջ Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասել էր ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ մտավախություն, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ձգձգվում է: «Վավերացման գործընթացը ընթացքում է: 10 պետություն կա արդեն, որ

Վահե Գրիգորյան. Հայաստանի ամբողջ դատական իշխանությունը ի վիճակի չի եղել երաշխավորել այս գյուղացիների տարրական իրավունքների պաշտպանությունը

14/02/2019թ․-ին ՄԻԵԴ-ի 6 վճիռներով սեփականության եւ այլ գույքային իրավունքների խախտումներ են ճանաչվել Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները «հասարակության եւ պետության կարիքների» համար հարկադրաբար օտարելու գործերով։ Սրանք հողատարածքներ էին, որոնք այս տարածքի գյուղացիների ապրուստի աղբյուրն են եղել, ինչպես եւ արձանագրել է ՄԻԵԴ-ը։ Վերջինիս կողմից օգտագործված երկարաշունչ իրավաբանական բովանդակության նախադասություններից խուսափելով, այս վճիռների հակիրճ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031