Օրվա լրահոսը

9 օր աշխատելուց հետո մրցույթում հաղթողի պայմանագիրը դադարեցրել են

«Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության տնօրեն Ֆելիքս Պողոսյանն անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին հաղթել էր մրցույթում, իսկ այս տարվա հունվարի 17-ին նրա հետ կնքվել էր պայմանագիր: Ընկերությունը պայմանագրի համաձայն ստանձնել էր Մասիս քաղաքի կենցաղային աղբահանության ծառայությունների մատուցման պարտավորությունը: Սակայն աշխատելով 9 օր, նրան իր մոտ է հրավիրում փոխքաղաքապետը, հայտնելով, թե քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը պայմանագիրը դադարեցրել

«Փորձ է արվում հանրությանը շփոթության մեջ գցել եւ ասել, որ հարկային բեռը շահութահարկի մասով նվազում է». «Ա1+»

Մինչեւ 2018 թվականը շահութահարկի գծով բեռը եղել է 20 տոկոս, այժմ, երբ շահաբաժինները հայտարարվեն եւ դառնան բաշխման ենթակա, այս դեպքում կունենանք 20 տոկոս շահութահարկի գծով բեռ եւ 5 տոկոս շահաբաժնի հարկ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: «Փորձ է արվում հանրությանը շփոթության մեջ գցել եւ ասել, որ հարկային բեռը շահութահարկի մասով

«Բանակը պետք է լինի անբիծ, ամբասիր: Իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլև` մեծ պատիվ». նախագահ Արմեն Սարգսյան

Բանակի օրվա առթիվ, Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած խի­զա­խու­թյան և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: Զինված ուժերի շարքային զինծառայողներ Մհեր Հովսեփյանը, Արամ Ճաղարյանը եւ սերժանտ Հայկ Քարամյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար. Ուզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել Սփյուռքից եկած և հայկական բանակում մարտնչած մարդկանց

Ովքեր կարողացան թողնել իրենց տաքուկ անկյունը, ովքեր իրենց խաղաղ կյանքը փոխարինեցին խրամատներով, ովքեր եկան, զենք վերցրին և Հայաստանի, Արցախի որդիների հետ միասին պաշտպանեցին մեր հայրենի հողը: Նրանցից մի մասն էլ ընկավ, հերոսացավ Մայր Հայրենիքի, Մայր Հայաստանի համար:

Անգամ կադրային և հմուտ դիվանագետի մոտ այլևս չի ստացվում «սվաղել» և «սղցնել» հասարակության մոտ առկա մտահոգությունները. Արմեն Աշոտյան

Տղերք, Արցախի պրակտիկ ներգրավման հարցը վաղուց է լուծված: Ձեր վարչապետն էր, կուրծք ծեծելով, խոստանում խնդրի քաղաքական լուծում՝ Արցախի վերադարձ բանակցային սեղանին: Փառք ու պատիվ կլիներ ձեզ, եթե կարողանայիք լուծել այս հարցը, բայց հայ հասարակությանը երկարականջ չորքոտանու տեղ մի դրեք: Ժողովրդին ուղիղ ասեք, որ հերթական դատարկ խոստումն էիք տալիս ու տապալել եք նաև այս հարցը:

Բանակի տարեդարձին նվիրված միջոցառում՝ Նոյեմբերյանի զորամասում (ֆոտոշարք)

Հունվարի 28-ին բանակի տարեդարձին նվիրված միջոցառում է կայացել Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում: Կայացել է զինվորական շքերթ: Օրվա խորհրդին հարիր ելույթ են ունեցել զորամասի հրամանատարության ներկայացուցիչները, Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, գրող ազատամարտի վետերան Սամվել Բեգլարյանը, ազատամարտի վետերան Մելիք Մելիքյանը, Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը ու ուրիշներ: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Նոյեմբերյան

«Չեմ կարծում, որ գերտերությունները խնդիր են դրել, որպեսզի ՀՀ-ում նոր տեխնոլոգիաներ չարտադրվեն». նախագահ

Պետք է գիտակցենք, որ, օրինակ, բանակը կարիք է ունենալու ավելի թանկ տեխնոլոգիաների, որոնց մի մասը ստեղծելու հնարավորություն ունենք

Իշխանությունների հայտարարությունը դատարանների անկախության մասին դատավորներն ընկալել են որպես կամայականություն դրսևորելու և իրենց հարմար վճիռներ կայացնելու իրավասություն

Որ նորանկախ Հայաստանի ձևավորումից մինչև թավշյա հեղափոխություն ընկած ժամանակահատվածում դատարաններն անկախություն չեն ունեցել և համակարգված ձևով գործել են որպես գործող իշխանությունների կցորդ ու կամակատար, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Վերջին մոտ 25-30 տարիների ընթացքում Հայաստանի բացառապես բոլոր ատյանների դատարաններն աշխատում էին զուտ վերևներից եկող հրամաններով ու հրահանգներով, գործում էր չգրված հստակ համակարգ, որտեղ ամեն

«Արցախյան կողմը եւ համայն հայությունը պատրաստ չէ որեւէ տարածքային զիջման ինչ-որ բանի դիմաց». Վիտալի Բալասանյան

Մենք 4 անգամ զիջել ենք: Մենք 94-ի մայիսի 12-ին զիջել ենք, նրանք, ովքեր պետական պաշտոն են զբաղեցնում ու ասում են, թե 94-ին մենք թույլ ենք եղել, ամոթ իրենց, մենք թույլ չենք եղել, մենք թույլ ենք եղել սկզբնական շրջանում, երբ արդեն Հայաստանի հետ ցամաքային ճանապարհը բացել ենք, մենք եղել ենք ամենահզորը տարածաշրջանում, թույլ չենք եղել: Մենք չե՞նք զիջել 2016-ի ապրիլին, երբ հայկական կողմը պատրաստվում էր հակահարձակողական օպերացիա անի ու Ադրբեջանը չգիտես ինչ վիճակում էր, էդ զիջում չէ՞ր, ի՞նչ էր զիջել Ադրբեջանը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում

Մարուքյանն առաջարկում է բանակից խուսափած 27 տարին լրացածներին նորից թողնել փող մուծել ու հետախուզումից ազատվել

Մեր հարցին՝ դա վատ ազդակ չէ՞ նոր զորակոչիկների համար, որովհետեւ նրանք էլ կմտածեն, որ չծառայեն, արտագաղթեն, հետո փող կաշխատեն, կբերեն կմուծեն ու կազատվեն՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում ով 18 տարեկան է, մտածում է փախնի, 9 տարի փախած մնա, հետո գա վճարի ու ապրի: Դա նույնն է, երբ ասում էին՝ Եհովայի վկաներին այլընտրանքային ծառայություն թույլ տանք՝ բոլորը կդառնան Եհովայի վկա: Տեսա՞ք, որ բոլորը չդարձան»:

Մարուքյանը՝ բանակին ուղղված «1000 դրամները» հանելու եւ աստղաբաշխական պարգեւավճարների մասին

Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաները իրենք չեն ծառայել, իրենց երեխաներին գոնե պետք է ուղարկեն բանակ, որ բոլորը իմանան՝ բանակը բոլորինն է: Գյուղացիա-բանվորական բանակ չպիտի լինի, միջին խավի, հարուստ խավի ներկայացուցիչներն էլ պետք է գնան, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ:

Արտակ Զեյնալյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին. Թե որքա՞ն է եղել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ

Մհեր Եղիազարյանի մահվան, հանկարծամահ լինելու մասին իմացել եմ, ինձ զեկուցել են՝ անմիջապես, 26.01.2019թ լուսաբացին. Ցավում եմ ու ափսոսում: Ցավում եմ կյանքից հեռացած յուրաքանչյուրի համար՝ անկախ պատճառներից, հանգամանքներից ու առանց խտրականության: Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունը Մհերի ընտանիքի անդամներին, հարազատներին ու բոլոր նրանց, ում ցավ է պատճառել Մհերի մահը: Կատարվածի մասին երկու օր հետո եմ բացատրություն

ԱԱԾ պետը պարգեւատրում չի ստացել

«Ճիշտն ասած, տեղյակ էլ չէի պարգեւատրումների մասին, մամուլից եմ իմացել, մեկնաբանություն անել չեմ կարող»,-ընդգծեց Արթուր Վանեցյանը:

«Եկամտային հարկի միասնական դրույքաչափի մոդելը ոչնչով չի խրախուսելու գործատուին, որպեսզի ստվերից դուրս գա»

Կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 1-ից բոլորի համար սահմանել եկամտային հարկի 23 տոկոս շեմ Կառավարությունն առաջարկում է անցնել եկամտային հարկի միասնական դրույքաչափին: Հունվարի 23-ին արդարադատության նախարարության e-draft.am կայքում շրջանառության է դրվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» մասին օրենքի նախագիծը, որտեղ ներառված է նաեւ եկամտային շեմի փոփոխությունը: Ըստ այս նախագծի՝ առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից

Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու քայլերի ու արդյունքի մասին

Այն, ինչ Վիեննայում են պայմանավորվել, դա վերաբերում է, ըստ էության, ռիսկերի նվազեցմանը, չէ՞, հիմա մենք ունենք Վիեննա եւ Սանկտ Պետերբուրգ, մեզ հաճախ հարցնում են՝ դուք դրանից հրաժարվե՞լ եք, չէ՛, դրան ավելացել է Դուշանբեն: Հիմա այս արանքում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ կան նվազ ռիսկեր, հանգստություն շփման գծում եւ սահմանում:

Ըստ Մովսես Հակոբյանի՝ Արցախի բանակը չի ներգրավվել Մարտի 1-ի իրադարձություններում

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչը չի արձագանքում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին Մարտի 1-ի գործով առաջադրված մեղադրանքների փաստին

Պարալիմպիկ մարզիկ Ստաս Նազարյանը աշխարհի առաջնության նախապատրաստության փուլն անցկացնում է Աշոցքի նորաստեղծ դահուկավազքի կենտրոնում

Հայաստանի առաջատար պարալիմպիկ մարզիկներից մեկը՝ Ստաս Նազարյանը, որ մասնակցել է ամառային եւ ձմեռային հինգ պարալիմպիկ խաղերի (1996 թ., Ատլանտա՝ առագաստանավային սպորտ, 1998 թ., Նագանո՝ լեռնադահուկ, 2000 թ., Սիդնեյ՝ առագաստանավ, 2002 թ., Սոլթ Լեյք սիթի՝ լեռնադահուկ, 2018 թ., Փհենչհան՝ դահուկավազք), նախապատրաստվում է փետրվարի 15-ին Կանադայում կայանալիք դահուկավազքի աշխարհի առաջնությանը: Նա արդեն մի քանի օր մարզվում է

Լուսավորվել է Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու կարեւորագույն հատվածներից մեկը

Հայաստանի հարավային դարպասը համարվող Սյունիքի մարզի Մեղրի քաղաքն օրվա անցուդարձն սկսում եւ ավարտում է տրանսպորտային ակտիվ հոսքով: Երեւան-Մեղրի M2 միջպետական մայրուղում երթեւեկը գրեթե չի դադարում: Դեպի սահմանային անցակետ եւ հակառակ ուղղությամբ օրվա ընթացքում անցնում են ոչ միայն ուղեւորատար, այլեւ ծանրաքարշ բեռնատար բազմաթիվ մեքենաներ: Մեղրիում գտնվող սահմանապահ զորամաս, զինվորական ավան եւ գյուղատնտեսական նշանակության տարածքներ հասնելու համար

«Եթե նեղացած լինեի՝ չէի գա». Լեւոն Մնացականյան

«Խաղաղություն՝ տարածքների դիմաց» թեզի հետ կապված Լեւոն Մնացականյանն ասաց. «Մենք մեր խնդիրը կատարել ենք, շարունակում ենք կատարել ու այստեղ հարցը միայն ու միայն Արցախի հանրապետության անկախությունն է, անկախությունը կճանաչեն, նոր դրանից հետո կխոսենք»:

«Կողմնակից չեմ հիվանդներին բանակ զորակոչելուն». Դ. Տոնոյանը՝ Յուրի Բրոյանի դեպքի մասին

«Ուշադրություն ենք դարձնելու նաեւ սահմանափակումներով զինծառայողների հոգեբանական խնդիրներին»,-վստահեցնում է Պաշտպանության նախարարը

«Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ով Ներքին զորքերն են կրակել». Վիտալի Բալասանյանն ամոթանք տվեց Սասուն Խաչատրյանին՝ «փիս փիս վիճակի մեջ են ընկնելու»

«Գիտեք, էդ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է: Ոնց եք բան անում, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ինքը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը մնա վարչապետ, մի քիչ ծիծաղելի է, էլի, ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել է: Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որը իշխանության չի, իշխանությունում գտնվող մարդը ինչի՞ է սահմանադրական կարգը տապալում»:

«Ամեն պահի պատերազմը կարող է սկսվել, ուստի մեր ծառայությունը կատարում ենք այդ սկզբունքով». ԳՇ պետ

«Իսկ մնացածը քաղաքական ղեկավարության բանակցությունների շրջանակում է»,-զիջումների մասին այսպիսի դիտարկում է անում Արտակ Դավթյանը

Թթաստանների հիմնադրման համար Արցախի իշխանություններն առաջարկեցին Աղդամի շրջանի 5 հազ. հա հողատարածքները

Սկիզբը Հասարակական հայտնի գործիչ, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանից ստանալով այդ ոգեշնչող լուրը, նույն տարվա հոկտեմբերին Հայաստան, իսկ ապա նաեւ Արցախ ժամանեց Համաշխարհային բանկի ագրոբիզնեսի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Երվանդ (Էդդի) Չոբանյանը: Թթաստանների հիմնադրման համար Արցախի իշխանությունները առաջարկեցին Աղդամի շրջանի 5 հազ. հա հողատարածքները, իսկ Հայաստանից գործնական առաջարկներ այդպես էլ չարվեցին: Մեծահամբավ եւ ծերունազարդ պրոֆեսորը

«Դատավորների անկախությունը միայն «հեռախոսային» չէ, այլ պարագաներ էլ կան». Գագիկ Հարությունյան

«Մենք մինչ օրս որեւէ դատական գործով որեւէ կերպ կապի մեջ չենք մտել»,-ասում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը

Հայոց բանակը շարունակում ու շարունակելու է իր հաղթական ընթացքը, համոզված եմ՝ զինակից և ամուր թիկունք ունենալով նաև Ոստիկանությանը. ՀՀ ոստիկանապետ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ծնունդ առան 90-ական թվականների ծանր ու արյունալի մարտերում և կայացման, ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի կատարելագործման հետևողական ընթացքի արդյունքում այսօր ուժեղագույններից են տարածաշրջանում և երաշխավորում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը: Մեր պետականության ակունքներում կանգնած Հայոց բանակը միշտ պատվով է

«Չթողնեի՛ք Քոչարյանը հարստանար, ասում են՝ թալանչիներ, ինչի՞ եք թողել թալան անեն, ինչի՞ եք թողել ախրաննիկներով ման գան». Վիտալի Բալասանյան

Լավ,մենք մի հատ լավ նախագահ չե՞նք ունենալու էդ նախագահի կենացը խմենք: Այստեղ պետք է կանգնեն բոլոր պաշտպանության նախկին նախարարները, նրանք, ովքեր չկան, շիրիմին ծաղիկ դնեինք, խոնարհվեինք, նրանք, ովքեր կան, շնորհակալություն հայտնեինք մենք բոլորս:

Ուզում եմ գլուխ խոնարհել այն տղաների առջեւ, ովքեր այս պահին ամուր են պահում մեր պետական սահմանները. Արարատ Միրզոյան

Զինված ուժերի արդիականացումը նոր իշխանությունների առաջնահերթություններից է: Եվ մենք միասին քայլ առ քայլ լուծելու ենք բոլոր խնդիրները, որոնց արդյունքում պիտի էլ ավելի բարձրանա բանակի մարտունակությունը:

Համաներումից րոպեներ հետո անվանի մարզիկը կրկին կալանավորվել է

Տավուշի մարզի դատարանը ճանաչված մարզիկ, մարզիչ, մասնագիտությամբ իրավաբան Սամվել Այվազյանին դատապարտել էր 1 տարի ժամկետով ազատազրկման: Սամվելը կալանավորվել էր 2018թ. փետրվարի 6-ին: Նա մեղադրվել էր իր կողմից կեղծված, իրավունք վերապահող «Վարդգես Վարազդատի Ալոյանի» տվյալներով, իր լուսանկարով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրով Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բագրատաշենի սահմանային անցակետով սահմանը ապօրինի հատելու փորձի համար: Սամվել Այվազյանը

Լրահոս
Չեմ բացառում․․․

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728