Օրվա լրահոսը
ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոններին
Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոններին, հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից: Կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են
Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության և Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ
Վովա Վարդանով. մենք պառլամենտական երկիր ենք՝ վարչապետը չի կարող Արցախի հարցով առանց Ազգային ժողովի որոշում կայացնել
Բանակում ռազմական հոգեբանների կարիք կա
«ՀՀ-ն նույնպես հակամարտության կողմ է. պատերազմի ժամանակ Հայաստանը Արծվաշեն է կորցրել»
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը՝ վերջին զարգացումների մասին. – Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ դավոսյան «անակնկալ» հանդիպումը մտահոգությունների տեղիք չի՞ տալիս: Սա արդեն երկու ղեկավարների երրորդ հանդիպումն է, վերջինն էլ 1,5 ժամ տեւեց. նրանք այդքան երկար անդրադառնում են Արցախյան հարցի նախապատմությա՞նը, թե՞, այնուհանդերձ, ստվերային բանակցություններ են գնում: Մինչ այդ էլ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները
«Նոր օրինագիծը սահմանում է «հիբրիդային ավտոմոբիլ» եւ «հեծանվային արահետ» հասկացությունները». փորձագետ
Էներգիայի 2-ից ոչ պակաս տարբեր փոխակերպիչներ ունեցող և էներգիայի կուտակման 2 տարբեր համակարգեր ունեցող տրանսպորտային միջոցը հիբրիդային շարժիչ է
Թունավորում շմոլ գազից Ոսկետափ գյուղի տներից մեկում
Հունվարի 25-ին, ժամը 17.25-ին ոստիկանության Արարատի բաժնում «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի տներից մեկի բնակիչներ՝ 50-ամյա Մարինե Պ․-ն, 49-ամյա Արսեն Պ․-ն, 31-ամյա Գայանե Պ․-ն և 4-ամյա Վլադիմիր Ս․-ն։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տուժածները թունավորվել են նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, գազի արտահոսքի կամ շմոլ գազի
Փայլակ Թադեւոսյանը՝ Հարկային նոր օրենսգրքի մասին․ «Բա որ բոլոր հարսները սիրուն են, էսքան գեշ պառավները որտեղի՞ց»
Հարկային օրենսգրքի փոփոխությունները բիզնեսի խնդիրները չեն լուծում
2008-ից հետո առաջին անգամ մարտիմեկյան զոհերի ոգեկոչման օրն անցնելու է նոր իրավիճակում, երբ իշխանության չէ ոճիրն իրագործած հանցավոր ռեժիմը․ ՀԱԿ
Մոտենում է մարտիմեկյան ոճրագործության տասնմեկերորդ տարելիցը։ Տասը տարի շարունակ Հայ Ազգային Կոնգրեսը հետապնդել է մարտիմեկյան դատը՝ դիմագրավելով իշխանությունների հակազդեցությանը և հանցագործությունը պարտակելու ջանքերին։ 2008-ի իրադարձություններից հետո առաջին անգամ մարտիմեկյան զոհերի ոգեկոչման օրը անցնելու է նոր իրավիճակում, երբ իշխանության չէ ոճիրն իրագործած հանցավոր ռեժիմը։ Վերջապես Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը կարող է պետականորեն ստանձնել ոճրագործության թե՛
Մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Մհեր Եղիազարյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով) ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։ Փաստի կապակցությամբ կատարվում է
Ֆերդինանդ Կարապետյանը «Grand Prix»-ի երրորդ շրջանում պարտություն կրեց
Թել-Ավիվում ընթացող ձյուդոյի «Grand Prix» մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի առաջատար 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, որը մեկնարկային գոտեմարտում ծնոտի վնասվածք էր ստացել, երրորդ շրջանում պարտվեց Տաջիկստանի ներկայացուցիչ Բեհրուզի Խոջազոդային: Վերջինը չհասավ եզրափակիչ, եւ մեր մարզիկը զրկվեց սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու իրավունքից: Այսօր պայքարի մեջ կմտնի 90 կգ քաշային Արսեն Խանջյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրու հանդեպ նախագահի և նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է․ հաճախ այցելեք Գյումրի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ արդեն սովորական դարձած այցելությամբ Գյումրիում էր՝ բացառապես հոգևոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով: Գյումրու հանդեպ նախագահի և նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի մասին նախագահ Սարգսյանը բազմիցս է նշել՝ հորդորելով ու առաջարկելով հաճախակի ընտանիքներով այցելել Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը: Նախագահի և նրա տիկնոջ
Հետաքրքիր առաջարկներով և հարցերով կարող եք անկաշկանդ դիմել․ Արսեն Ջուլֆալակյան
Սիրով տեղեկացնում եմ, որ ընտրվել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և Սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ընտրվել եմ միաձայն, ինչն, իհարկե, անչափ հաճելի է, բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։ Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության ադեկվատ, շահագրգիռ, բնագավառի հանդեպ սրտացավ բոլոր կողմերի հետ։ Գլխավոր նպատակն է՝ բուհ-ի ունեցած խնդիրների որակյալ և համակարգային լուծումը, ինչպես
Հունվարի 20-ից 26-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի
Քաղաքապետը մասնակիցներին հրավերներ ուղարկելու հարցերով չի զբաղվել․ պարզաբանում
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը երեկ քաղաքապետարանից պարզաբանում էր պահանջել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․ Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա: Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից, և
Լուրջ բացթողում էր Ստրասբուրգ մեկնել առանց քաղաքական որոշման․ Արփինե Հովհաննիսյան
Մի քանի դիտարկում` ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի համար Ընթերցել եմ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը` նկատելի էր շուրջը եղած դիվանագետների ընդհանրական մտքերի ազդեցությունը (համաեվրոպական օրակարգ, կառուցողական դիրքորոշում և այլն): Այս պահին հետևյալը` 1. Նախ` պարոն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստանի վերջին ընտրությունների զեկույցին և դրանում պարունակվող քննադատությանը սոցցանցերում ատելության խոսքի հետ կապված` նշել է. «Չի կարող զեկույցը, նաև
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 26-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի
Ինչու աշխատանքից ազատվեց Արթուր Գրիգորյանը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը եւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նելլի Գրիգորյան.- 2018 թվականի ապրիլին ավարտվեց 2009 թվականից մեկնարկած տեսչական մարմինների օպտիմալացումը: 18 տեսչական մարմնի փոխարեն այժմ գործում է 6-ը: Պարոն Այվազյան, խնդրում եմ անդրադարձեք սկզբունքին՝ ինչպե՞ս
«Քարսիթը» պատվիրելով արժեցել է 23.000 դրամ, իսկ ՀՀ-ում 30-40.000 դրամ է». Դավիթ Պեդանյան
Փորձագետը հույս ունի, որ օրինագիծը լուրջ փոփոխությունների կենթարկվի, քանի որ վերահսկողության տեսակետից խոցելի է, իսկ պետությունը չի կարող մեծ ռեսուրսներ տրամադրել վերահսկողության համար
Անաստասիա Գալուստյանը գեղասահքի ԵԱ-ում գրավեց 22-րդ տեղը
Հայաստանցի գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը Բելառուսի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում ի վերջո հանգրվանեց 22-րդ հորիզոնականում: Նա կարճ եւ ազատ ծրագերի ընդհանուր հանրագումարով իր անվան դիմաց գրանցեց 132,63 միավոր եւ իրենից հետ թողեց երկու գեղասահորդուհու: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Կա՞ն կոռուպցիոն ռիսկեր հարկադիր սերվիտուտի անցկացման ժամանակ
Ներկայացվել էր ապացույց Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից շինության տարածում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման նախագծի վերաբերյալ Ում օգտին էլ լինի փորձագետների եզրակացությունը, միեւնույն է, կողմերից մեկը դժգոհում է, էլ չենք խոսում այն փորձագետների մասին, ովքեր փորձաքննությունն անցկացնում են առանց վիճելի տարածքում գտնվելու, «թղթեր բացել-փակելով»: Հարկադիր սերվիտուտ անցկացնելու պահանջով հունվարին դատարանում մեկ գործ կար. Ջորջ Թուֆանչի
Մեկ ժամ է՝ Բագրատաշենի մաքսակետի ելումուտը փակել են
Թուրքիայից ապրանք ներկրողների բողոքի գործողությունը
Դժվար չէ նկատել գործողությունների պարզունակությունը, երբ ցավոտ մի թեման փորձ է արվում քողարկել հանրության ականջին հաճո մեկ այլ թեմայով․ «Փաստ»
Նախօրեին պետական մի քանի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ զուգահեռաբար հայտարարեցին ծառայողական մեքենաների քանակը նվազեցնելու մասին: Այս հայտարարությունները համընկան պարգևավճարների աղմկահարույց քննարկումների հետ: Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլով փորձեց մեղմել վարկանիշային ռիսկերը, որոնք առաջացել էին պարգևավճարների շուրջ քննարկումների հետևանքով: Ինչ-որ առումով սա, անշուշտ, գովելի է ու ցույց է տալիս, որ իշխանությունները մտահոգված են հանրային կարծիքով: Մյուս
Փաշինյանի դավոսյան ուղերձները
Վատ չէր լինի, իհարկե, եթե Փաշինյանն արդեն այս համաժողովում ներկայացներ, թե անցած ինն ամիսների ընթացքում իր ղեկավարած կառավարությունը կոնկրետ ինչ արդյունքներ է արձանագրել
Ըստ ՀՊ բացահայտումների՝ մի շարք դեղատներում լիցենզավորված մասնագետներ չեն աշխատել․ «Ժողովուրդ»
Հաշվեքննիչ պալատը դեռ նախորդ տարի ուսումնասիրություններ է կատարել ՀՀ առողջապահության նախարարության դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացի օրինականության նկատմամբ եւ սարսափելի խախտումներ բացահայտել: Մասնավորապես, ըստ ՀՊ բացահայտումների, մի շարք դեղատներում լիցենզավորված մասնագետներ չեն աշխատել, այլ՝ սովորական քաղաքացիներ: Պալատը պարզել է, որ 410 լիցենզառուներից 159-ը չեն ներկայացրել աշխատակիցների մասին տվյալներ: Միաժամանակ, դրական եզրակացություն է տրվել եւ լիցենզիա տրամադրվել
Հարկային օրենսգրքի փոփոխություններով ավելի է բարձրանում շարքային քաղաքացիների հարկային բեռը․ «Ժամանակ»
Հայաստանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը, ինչպես միշտ, հիմնավորվում է «բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ» բառակապակցություններով: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ փոփոխություններով ավելի է բարձրանում
Մահացել է ֆրանսահայ նշանավոր երգահան Միշել Լեգրանը
86 տարեկանում մահացել է ֆրանսհայ նշանավոր երգահան, դաշնակահար, երգիչ, Միշել Լեգրանը: Այս մասին հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով նրա ներկայացուցիչին: Նրա հայրը՝ Ռայմոն Լեգրանը, Ֆրանսիայում ճանաչված դիրիժոր եւ կոմպոզիտոր էր, իսկ մայրը՝ Մարսել Տեր-Միքայելյանը, հայկական արմատներ ուներ եւ ճանաչված դիրիժոր Ժակ Հելյանի քույրն էր: Լեգրանը միակ երգահանն է, որը երեք անգամ արժանացել է «Օսկարի» և
«Կարեւոր է հաղթել ժամանակի սարսուռը»
Հարցազրույց երիտասարդ բանաստեղծ, էսսեիստ Նարեկ Կիրակոսյանի հետ – Երկու գրքերի հեղինակ եք՝ «Ժամանակի սիմֆոնիա» (2004թ.), «Մեդիտացիա» (2014): Գրողական շրջանակներում կատակում են, թե ձեր հաջորդ գրքին սպասում են տասը տարի անց: – Ձեռագրերը գիրք են դառնում այն ժամանակ, երբ հոգնում ես դրանցից: Գիրքը ներկայություն է… Ամեն օր փորձում եմ այդ ներկայությամբ թարգմանել արտաքին աշխարհի հետ ունեցած
Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ։ Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությանը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
«Աննորմալ է այն ընկալումը, որ բարձր պաշտոն զբաղեցնող չինովնիկը այդքան անգամներ ավելի գումար պետք է ստանա»․ «Փաստ»
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ավելի կարևորվեց քաղաքական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում մատնանշվում էին ուղղությունները, այն փուլը, որոնք հստակ կմատնանշեն խոսքից գործի անցնելու ճանապարհը: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Կիրակոսյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նախ մատնանշեց այն խնդիրները, որոնք կարևոր են իրենց համար: «Մեզ համար հիմնականը


















































