Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ֆրանսահայ նշանավոր երգահան Միշել Լեգրանը

Հունվար 26,2019 12:04

86 տարեկանում մահացել է ֆրանսհայ նշանավոր երգահան, դաշնակահար, երգիչ, Միշել Լեգրանը: Այս մասին հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով նրա ներկայացուցիչին:  Նրա հայրը՝ Ռայմոն Լեգրանը, Ֆրանսիայում ճանաչված դիրիժոր եւ կոմպոզիտոր էր, իսկ մայրը՝ Մարսել Տեր-Միքայելյանը, հայկական արմատներ ուներ եւ ճանաչված դիրիժոր Ժակ Հելյանի քույրն էր:

Լեգրանը միակ երգահանն է, որը երեք անգամ արժանացել է «Օսկարի» և 5 անգամ՝ Grammy-ի՝ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում: Նրա երգադարանում կա ավելի քան 100 ալբոմ, աշխատել է Ֆրանկ Սինատրայի, Շարլ Ազնավուրի, Բարբարա Սթրեյզենդի հետ:

Նրա ստեղծագործությունները տարբեր ժանրերի էին, սակայն աշխարհով մեկ նա հայտնի է որպես կինոերաժշտության հեղինակ, ընդ որում՝ ոչ միայն ֆրանսիական, այլեւ՝ ամերիկյան: Նրա գրած երաժշտությունը հնչում է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Շերբուրյան հովանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից», «Թոմաս Քրոունի խարդախությունը» եւ այլք:

Միշել Լեգրանը վերջին անգամ Հայաստանում համերգ է ունեցել 2012թ.:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031