Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարսիթը» պատվիրելով արժեցել է 23.000 դրամ, իսկ ՀՀ-ում 30-40.000 դրամ է». Դավիթ Պեդանյան

Հունվար 26,2019 13:28

«Այդ նախագծում, բացի «քարսիթ»-ի հարցից, ավելի հետաքրքիր հարցեր կան: Շատերը չգիտեն, որ ըստ նախագծի՝ մինչեւ յոթ տարեկան երեխաների ամրակապումը անվտանգության միջոցներով պարտադիր է, իսկ 7-12 տարեկանի դեպքում, եթե երեխան փոքրամարմին է, պահանջը պարտադիր է, եթե նա նստում է վարորդի կողքին»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով օրենքի նախագծին, որով նախատեսվում է մեքենաներում երեխաների երթեւեկությունը կազմակերպել անվտանգության միջոցներով՝ «քարսիթ»-ի կիրառմամբ, ասաց «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:

Նրա բնորոշմաբ՝ ճիշտ չէ ընդունել անվերահսկելի օրենքները. «ՀՀ-ում, օրինակ, մեքենայի հետեւի դռների ապակիների մգեցվածությունը թույլատրելի է, ուստի ոստիկանը չի տեսնում՝ երեխան «քարսիթո՞վ» է, թե ոչ, ուստի չի կարող վերահսկել: Բացի այդ, շատերը անգամ եթե մեքենա ունեն, սովոր են երեխաներին գիրկը նստեցնել, ինչը չի համապատասխանում անվտանգության կանոններին, դա վտանգավոր է: Այսինքն, անվտանգության շուրջ ճիշտ քարոզչության խնդիր ունենք: Մյուս կողմից, մեկ մեքենայում երեք «քարսիթ» տեղավորել հնարավոր չէ»:

Իսկ թե ինչպես է օրենքի նախագիծը կարգավորելու երեխաների անվտանգությունն, օրինակ, տաքսիներում, փորձագետը նշեց, որ այդ հարցը եւս լիարժեք չէ, թերացումներ կան. «Հասարակական տրանսպորտն, առհասարակ, վտանգավոր է մարդկանց համար: Տաքսիների համար սահմանված չէ, որ իրենք պետք է հարմարանքներ ունենան հաշմանդամություն ունեցողների կամ երեխաների համար, ուստի անվտանգության երաշխքները պետք է լինեն բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»: Դավիթ Պեդանյանը նաեւ տեղեկացրեց, որ ըստ նախագծի՝ «քարսիթի» չկիրառումը ենթադրելու է վարչական տույժ՝ 5000 դրամի չափով: Պեդանյանն իր օրինակով մատնանշեց, որ երեխայի համար արտերկրից «կարսիթի» ձեռքբերումն արժեցել է 23 000 դրամ(այն ունիվերսալ է, եւ կարող է օգտագործվել թե 5 ամսական, եւ թե 5 տարեկան երեխայի համար), իսկ ՀՀ-ում արժե, օրինակ, 30- 40.000 դրամ: «Եթե հանկարծ պարզենք, որ այդ օրինագիծն ինչ-որ մեկի «քարսիթի» բիզնեսի համար է, աղմուկ կհանենք»,-վստահեցրեց Դավիթ Պեդանյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութերում

Ուղիղ։ Ինչ փուլում է կարգազանց վարորդներին բալային համակարգով տուգանելու մասին օրենքի նախագիծը եւ ինչպիսի այլ փոփոխություններ են նախատեսվում երթեւեկության անվտանգությանն առնչվող։

Gepostet von Aravot am Freitag, 25. Januar 2019

 

ՈւՂԻՂ։ Ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության նախագծի (մինչև 12 տարեկան երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելիս «քարսիթ»-ի օգտագործումը պարտադիր է), ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման նոր կարգի եւ մաքսատուրքերի չափերի փոփոխությունների մասին։ Մեկնաբանում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը։

Gepostet von Aravot am Freitag, 25. Januar 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031