Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանից բացի այլ պաշտոնյաներ էլ կհրավիրվեն խորհրդարան. Լիլիթ Մակունց

«Եթե մենք չունենք լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ, ապա այդ խնդիրներն այդպես էլ կմնան»

«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկի ամսաթիվ այս պահին չկա». Յոհաննես Հաան

«Ենթադրում եմ, որ մինչեւ եվրոպական խորհրդարանի ընտրությունները(տեղի կունենան 2019թ.-ին) չեն լինի այդ առումով նախաձեռնություններ»

Ավագանին մերժեց ե՛ւ «Տաշիրին», ե՛ւ «Քոֆիսթորին»

«Տաշիր գրուպ»-ին ավագանին ավտոկայանատեղի չտվեց

Չի բացառվում, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն փետրվարին

«Մենք շարժվում ենք առաջ, իսկ ժամկետները փորձում ենք համատեղել եւ համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»

Հայտնաբերվել են կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ. «Yong Gang»

Հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ դեղատներում իրացվում է «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելում, որը, համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ: Ստացված հաղորդագրության հիմքով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է պետական վերահսկողություն «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում: Պարզվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և երկկողմ հարաբերությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

«Ամերիաբանկին» ու «Էլիտ Պլազային» ավագանին մերժեց հրապարակում ավտոկայանատեղեր տրամադրել

Այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին ձայների գերակշիռ մեծամասնությամբ մերժվեց «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ին ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագիծը։ Նիստի քննարկման ժամանակ ավագանու անդամների մեծ մասը պնդում էին, որ «Էլիտ Պլազային» և «Ամերիաբանկին» ավտոկայանատեղեր չի կարելի տրամադրել Շահումյան հրապարակում: «Էլիտ Պլազայի» տնօրեն Դավիթ Մկոյանը հրավիրվել էր քննարկմանը, սակայն, նրա հիմնավորումներն էլ «չանցան», ավագանու

Փաշինյանը՝ ԵՄ հանձնակատարին. Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում

Ողջունելով ԵՄ հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական զարգացմանը և բարեփոխումների գործընթացին ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել փոխգործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: «Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ներքին համոզմունք, այլ

Թունավորվել են շմոլ գազից

Հունվարի 27-ին՝ ժամը 20-ին, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Հարթավան գյուղի 3 բնակիչ: Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց տանը գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: Ոստիկանություն

Հայաստանի ծերացող ու Չեխիայի և Լեհաստանի՝ օր օրի երիտասարդացող մարզային քաղաքները (Ֆոտոշարք)

Հունվարի 12-19-ը «Կրթության և երիտասարդության ոլորտներում միջսեկտորային համագործակցություն» թեմայով ուսումնական այցի շրջանակներում, որին մասնակցում էր Հայաստանի 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի ղեկավար Արթուր Նաջարյանի գլխավորությամբ, առիթ ունեցանք լինելու Չեխիայի Կարվինայի շրջանի Կարվիանա, Թեշին ու դրանց սահմանակից Լեհաստանի Ռիբնիկ, Յաշտժեբի Զդռոյ (Jastrzębie Zdrój) քաղաքներում։ Նշենք, որ ուսումնական այցին պետական պատվիրակություններ կային նաև Վրաստանից

Մոսկվայում հայ ոստիկաններին կամավոր ներկայացել են 4 հետախուզվող

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՔՀԳՎ և ԵՔՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 27-ին, ժամը 01.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Կարեն Ե.-ն, որը 2017թ. ապրիլի 21-ից հետախուզվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն

ՎՏԲ-ն՝ կողոպուտի փորձի մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները Բաղրամյան 56 հասցեում գտնվող N 4 մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով չեն տուժել: Մենք լիովին աջակցում ենք իրավապահներին: Մոտ ապագայում մասնաճյուղը կվերսկսի աշխատանքը: ՎՏԲ-Հայաստան

Իմ պարգեւատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար ՊԵԿ-ից կազմում է 14 մլն դրամ. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահի եկամուտները անցած տարի կազմել են 23 մլն դրամ

Փետրվար ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+4°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5…-70C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14…+170C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29…-310C, առավելագույնը` +20…+220C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է

Երևանի բնակիչների գաղափարների իրականացման համար բյուջեից կտրամադրվի շուրջ 500 մլն դրամ

Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ձևավորել առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք հասանելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները: «Բյուջեն

Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ., և կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ զինված միջադեպի

2018 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%. Կենտրոնական բանկ

2019 թ. հունվարի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%: 2018 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%․ սեզոնային ապրանքների գները ձևավորվել են համեմատաբար ցածր մակարդակում, ինչպես նաև որոշակի նվազել է բնականոն գնաճը։ Արդյունքում, առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա

Անակնկալ, սկանդալային զարգացում՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ասուլիսի ժամանակ

Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիս էր հրավիրել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի՝ 2018 թվականի հուլիսից հոգաբարձուների խորհրդի որոշմամբ գործադիր տնօրեն նշանակված Մհեր Խաչատրյանը։ Վերջինս Գյումրիում նախկինում կատարված բնակբաշխման շուրջ մի քանի աղմկոտ բացահայտումներ հրապարակելուց բացի, անդրադարձավ նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի գործունեությանը՝ նշելով, որ որոշակի չարաշահումներ հայտնաբերել է նաև

Ո՞վ է Նաիրա Զոհրաբյանի ոճաբանը

Վերջին շրջանում համացանցը, հայկական եւ օտարազգի մամուլը պարբերաբար քննարկում է Նաիրա Զոհրաբյանի զարմանալի կերպարանափոխությունը։ Բավականին չոր եւ խիստ սանրվածքով գործիչ Նաիրա Զոհրաբյանը շատ արագ կերպարանափոխվեց նուրբ եւ գեղեցիկ կերպարի, ինչը շարունակվում է քննարկվել սոցիալական մեդիայում։ Շատերին հետաքրքրում էր մեկ հարց` ո՞վ է վերջապես Նաիրա Զոհրաբյանի ոճաբանը եւ ո՞վ է աշխատում նրա նոր կերպարի վրա։ Մեզ

«Մենք գալիս ենք ամբողջական իշխանության…պիտի այս իշխանություններին տուն ուղարկես, որ գաս». Ռուստամյան

Հարցին՝ Հրանտ Մարգարյանը շտապո՞ւմ էր՝ ասելով, որ տուն ենք ուղարկելու առաջիկա 5 տարիներին այս իշխանություններին, եթե իշխանությունները համագործակցության եզրեր գտնեն ձեզ հետ, տուն չե՞ք ուղարկելու՝ Ռուստամյանը պատասխանեց. «Մենք գալիս ենք ամբողջական իշխանության: Սա նշանակում է՝ ունենք խնդիրներ, որ տեսնում ենք, որ այս իշխանությունները ամբողջությամբ չեն ընդունում այն ծրագիրը, որը մենք պաշտպանում ենք, սա նշանակում է, որ մենք լինելու ենք ընդդիմություն»:

ՊԵԿ նախագահին «քննում» են պարգեւավճարների հարցով

Նա մասնակցում է «իմ քայլը» խմբակցության նիստին

ՖԻԴԵ-ն միջազգային մրցաշարերի մրցանակային ֆոնդի նվազագույն չափ է սահմանել

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Արկադի Դվորկովիչը, որն այդ կառույցը գլխավորում է 100 օրից քիչ ավելի, թվիթերյան իր էջում համապատասխան գրառում է կատարել: Տղամարդկանց մրցաշարերում ընդհանուր մրցանակային ֆոնդի նվազագույն չափը պետք է կազմի 250 հազար, կանանցը՝ 100 հազար եվրո: Եթե նշված պահանջները չբավարարվեն, ապա այդ մրցաշարերը կզրկվեն ՖԻԴԵ-ի լիցենզիայից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վահրամ Կաժոյան. «Հիշում եմ տատիս պատմությունները, որ Կոմիտասը գալիս էր իրենց տուն»

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց, որ ինքը Կոմիտասի հետ ազգակցական կապ ունի. «Ցավոք սրտի, չեմ կարող ասել, թե ինչպիսի ազգակցական կապերի մասին է խոսքը: Հիշում եմ տատիս պատմությունները, որ Սողոմոնը գալիս էր իրենց տուն, տատիկիս հոր հետ երգում էին,

Էդուարդ Շարմազանով. «Սերժ Սարգսյանի իշխանությանը դեռ երանի եք տալու»

Նա շարունակում է կողմ մնալ, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը լինեն վարչապետի վերահսկողության ներքո

«10 զոհերի հարազատներին պետք չի մոլորության մեջ պահել, թե իբր բացահայտում են ով է կանգնած 10 զոհերի հետեւում». Ռուստամյանը Մարտի 1-ի մասին

Արդարադատությունը չպետք է տա տպավորություն, որ հաշվեհարդար կամ վենդետա է իրականացվում: Պետք է առաջին հերթին բացահայտվեն տասը զոհերի մեղավորները, այս ձեւով փորձ է արվում այդ խնդիրը երկրորդական դարձնել: Ձեւակերպում են տվել՝ սահմանադրական կարգի տապալում, որը պետք է ապացուցվի՝ տապալվել է, թե ոչ, հետո գտնեն՝ ով է տապալել:

«ԵՄ-ն լրացուցիչ կօժանդակի ՀՀ-ին՝ որպես խրախուսանք 2018թ.-ի զարգացումների». ԵՄ հանձնակատար

«300 միլիոն եվրոյի ծրագրեր իրագործման մեջ են, եւ եւս 100 միլիոն եվրոյի ծրագրեր «ճանապարհին» են,-հայտնեց ԵՄ պաշտոնյան

Վահրամ Կաժոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից «փակագծեր» բացեց, իսկ Դավիթ Երեւանցին երդվեց իր մոր արեւով

Կոմիտասի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում, ինչին հասնելու համար մեծ աշխատանք է տարվել մի քանի «ճակատներով»:

ԱԳ նախարարի պատասխանն Ալիեւին. «Կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք»

«Մենք ունենք բավարար ուժ՝ պաշտպանվելու եւ վնաս հասցնելու համար: Բայց դա նշանակում է հետեւանքներ»,-շեշտում է Զոհրաբ Մնացականյանը

«Էս ո՞ւր ենք հասել. իմ երկրի ղեկավարը հղում է անում Ալիեւին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ն դեմ է Ադրբեջանից խաղաղություն մուրալուն

«90-ականների դասերը մեզ բերում են այն եզրակացության, որ կա շատ մեծ վտանգ, որ նույն սխալը կրկնենք, դեժավյու է սա հիշեցնում». Արմեն Ռուստամյան

«Սա մեզ դեժավյու է հիշեցնում, նույն վիճակն է եղել՝ հսկայական էյֆորիկ վիճակ, պաթոս, դրա հիման վրա ձեւավորված իշխանություն, որից հետո իշխանությունը ակնկալիքը չի բավարարել, դրան հետեւել է ձախողում եւ հիասթափություն»: Ըստ Ռուստամյանի, հեղափոխությունը պետք է ամեն տուն զգա, իրական փոփոխություն են սպասում. «Շարժումը մենակ մերժումով չի կարող ավարտվել, հիմա ստեղծման փուլն է»:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728