Օրվա լրահոսը
Ծանոթությունների կայքերից, խաղային ծառայություններից օգտվողները, թանկարժեք քարերի առքուվաճառքով զբաղվողները 2% հետվճար չեն ստանա. Ֆինանսների փոխնախարար
Փոխնախարարը նշեց. «Գումարի սահմանափակումը սկսվում է 1000 դրամ եւ ավել գնման գործարքի դեպքում, եւ մեկ գործարքի դեպքում առավելագույն հետվերադարձի գումարը սահմանափակված է 6000 դրամով, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային հետվերադարձի համար սահմանային չափ է սահմանվել 60.000 դրամը: 3 միլիոն դրամի սահմանափակում է դրված, որի դեպքում 2 տոկոսը կազմում է 60.000 դրամ»:
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ներկաներին պատգամեց համբերությամբ հաղթահարել ծառացած խնդիրները
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը պատգամեց ներկաներին, որ համբերությամբ հաղթահարեն ծառացած խնդիրները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, թեմը միասնական աղոթքի էր մեկտեղվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում: Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված, այս օրերին անազատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ ու սիրելի
«Իշխանության գալու ճանապարհին մենք Նիկոլին երբեք չենք աջակցել, մենք չգիտեի՞նք՝ ինչ ազգակործան պատուհաս է գալիս, որ մի հատ էլ աջակցեինք»․ Լեւոն Զուրաբյան
«Ես ձեզ պատմել եմ Տեր-Պետրոսյանի հայտնի ասածը հենց էն օրը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ինքը բոլորիս ասաց՝ դուք չեք պատկերացնում, սաղ ժողովուրդը ցնծում է, իսկ ես էսօր ամենադժբախտ մարդն եմ, որովհետեւ իշխանության է գալիս մեկը, որը կկործանի Արցախը եւ Հայաստանի կեսը»։
«Երկիր մեդիան» և «5-րդ ալիքը» պատրաստ են եթերաժամ տրամադրել «Շողակաթին»
«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյան. «5-րդ ալիքը» պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Սարգսյան. «Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և, հաշվի առնելով նրա եթերազրկման հանգամանքը՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարում է, որ հունվարի 1-ից պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթ»-ի իր գործընկերներին»: Հիշեցնենք՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից
«Կրիպտոակտիվների մասին» օրենքի շրջանակում ընդունված փոփոխությունները չեն լուծում ոլորտի առանցքային խնդիրները. հայտարարություն
«Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձ է կատարել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի շրջանակում ընդունված վերջին փոփոխություններին՝ ընդգծելով, որ դրանք չեն լուծում ոլորտային խնդիրները. ««Կրիպտո տնտեսվարողների միությունը» արձանագրում է, որ «կրիպտոակտիվների մասին» օրենքի շրջանակում ընդունված վերջին փոփոխությունները որոշակի առաջընթաց են նախկինում գործող օրենսդրության համեմատ, սակայն դրանք չեն լուծում ոլորտի առանցքային խնդիրները և չեն
Յունիբանկը թողարկել է նվեր քարտեր
Տոներին ընդառաջ Յունիբանկը ներկայացնում է նվեր քարտ, որը հարազատներին, մտերիմներին և ընկերներին հաճելի անակնկալ մատուցելու հրաշալի հնարավորություն է։ Նվեր քարտը հարմար և ժամանակակից նվեր է ցանկացած տոնական առիթի համար՝ Նոր տարի, ծննդյան օր, հարսանիք, հոբելյան կամ այլ նշանակալի իրադարձություն։ Այն ստացողին հնարավորություն է տալիս ինքնուրույն ընտրել իր նվերն ու ձեռք բերել հենց այն, ինչ ցանկանում
Ով չգիտի, որ Ակնայից մինչև Կուր որտեղ փորես՝ խաչ կգտնես՝ ասում էր ադրբեջանցի դասախոսներից մեկը. Վահրամ Բալայան. «Ապառաժ»
«Ապառաժ». Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը կարևորել է «Արցախ․ Վտանգված ժառանգություն» պատկերագրքի հատորների հրապարակումը՝ առաջին հերթին քաղաքական առումով։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր տարածքը նվաճել է, բայց վտսահ չէ, որ մարսելու է։ «Եթե այդպես չլիներ, ապա միայն վերջին երկու-երեք տարիների ընթացքում Աղվանքի վերաբերյալ միայն արտասահմանում 12 գիտաժողով չէր կազմակերպի՝ փորձելով ստերով լցնել արտասահմանցի փորձագետների, քաղաքագետների ականջները
«Պատրաստ ենք ընդունել փոխզիջումային վարչապետի որեւէ թեկնածուի, բայց քաղաքական ուժերի հետ բանակցություններն արդյունք չեն տվել»․ Լեւոն Զուրաբյան
Զուրաբյանը նշեց, որ երկրում վերականգնելու են ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունները, ազատելու են բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնելու են Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը. «Ավելին, մենք նոր հարաբերությունների համաձայնագիր ենք կնքելու Հայ Առաքելական եկեղեցու հետ, մենք պետք է պաշտպանենք իրենք իրենց իրավունքներն ու արտոնությունները եւ վերջ տանք այս պառակտմանը, անօրենությանը, պղծությանը, որն այսօր անձամբ վարչապետն է իրականացնում երկրում»։
Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին մարզի բնակիչ Հ․Տ․-ն ընկերոջ՝ Ս․Կ․-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով, ապա նաև կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցրել անչափահաս Ռ․Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող
Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց. լրացավ ազատազրկման 1.5 տարին
Գարիկ Գալեյանն առաջին մարդն էր, որի նկատմամբ ոչ մեծ ու միջին ծանրության նման հանցանքների համար ազատազրկում էր նշանակվել դատավճռով:
«Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ նոր ցեղասպանություն իրականացնել։ Ոչ ոք չի սաստում և չի բռնում նրա ձեռքը»
«Գուցե ժամանակին մենք ըստ արժանվույն չենք հակադարձել Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, երբ նա տարիներ ի վեր փորձում էր աշխարհին ապացուցել, թե Արցախում հայկական հետք չկա։ Բայց այսօր իրավունք չունենք այդ հարցում թերանալու»
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր 200 հազար դոլարանոց տան համար պատասխան է տալու նույն հակաօրինական ընթացակարգով․ Աննա Մկրտչյան
ՔՊ-ական իշխանության քաղաքական հալածանքներն Արմեն Աշոտյանի վրա չեն ազդել՝ պայքարը շարունակելու կամքի իմաստով
Իլհամը կարողացավ հասնել այն ամենին, ինչի մասին բոլորս երազում ենք. նա ազատագրեց ադրբեջանական հողերը. Սահակաշվիլիի շնորհավորանքն Ալիևին
Սաակաշվիլի. Ալիևն ազգի արժանապատվությունը պաշտպանելու սկզբունքայնության և անսասանության օրինակ է բոլորի համար: Հենց այսպիսին պետք է լինի իսկական առաջնորդը՝ մեկը, որը չի վախենում գնալ հոսանքին հակառակ գնալ և հասնել արդյունքների։
«Արդյոք արվեստը երբևէ կարող է լիովին «մաքուր» լինել, երբ դիպչում է մարդկային նյութին»
Եվ եթե հայերեն հրատարակությունը խթանի նոր ընթերցումներ, առաջ քաշի նոր շեշտադրումների, նոր համակիրներ, նույնիսկ նոր անհամաձայնություններ, ապա թարգմանությունը կարելի է համարել հաջողված։ Պարտադիր չէ, որ գիրքը նույն կերպ հասկացվի բոլորի կողմից, այլ այն, որ այն դառնա վիճելի։ Ահա թե երբ է վեպը իսկապես կենդանի։
Հայտնի է՝ որ բաժնից է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կալանավորված աշխատակիցը. Factor
Factor TV-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված, ապա երկու ամսով կալանավորվածը քաղաքաշինության բաժնի աշխատակից է։ Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ երեկոյան հայտնեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է թաղապետարանի մեկ աշխատակից։ Թե ինչ վարույթի մասին է խոսքը՝ իրավապահ կառույցը չէր մանրամասնել։ «Նույն քրեական վարույթի
Դպրական աստիճան ստացան ՌԴ հայկական եկեղեցիներում սպասավորող 25 եկեղեցասեր հայորդիներ
Դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Մոսկվայի Ս․Պայծառակերպություն Մայր տաճարում թեմակալ առաջնորդ Տ․ Եզրաս արք․ Ներսիսյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն։ Դպրական աստիճան ստացան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վլադիվոստոկի, Սիմֆերոպոլի, Վոլգոգրադի, Կիրովի, Եկատերինբուրգի, Յարոսլավլի, Տամբովի, Նիժնի Նովգորոդի, Դոնի Ռոստովի Չալթըր գյուղի հայկական եկեղեցիներում սպասավորող տարբեր տարիքի 25 եկեղեցասեր հայորդիներ։ Նրանցից 3-ը ստացան նաև ուրար կրելու իրավունք: Այս
Հայտնի են տարվա լավագույն մարզիկները
2025 թվականի լավագույն կին մարզիկ ճանաչվեց Ալեքսանդրա Գրիգորյանը:
2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը 2026-ի առաջնային նպատակը պետք է լինի ոչ թե ընդդիմափոխությունը, այլ՝ իշխանափոխությունը։ Եթե ուզում ենք հասնել իշխանափոխության, անհրաժեշտ է չսրել ու դադարեցնել ներընդդիմադիր հակամարտությունը։ Գլխավոր նպատակին՝ իշխանափոխությանը հասնելու համար,անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ։ Միայն այս պարագայում է հնարավոր ազատվել նիկոլիզմից։ Բոլորիս ցանկանում եմ, որ 2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար
Լեւոն Զուրաբյանը՝ վարչապետի թեկնածու․ ՀԱԿ-ը կմասնակցի 2026 թվականի ԱԺ ընտրություններին
«Մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ՝ առավելագույնը մեծ դաշինք կամ այնպիսի դաշինք ձեւավորելու համար, որով հնարավոր կլինի մեր երկիրը փրկել այս գահավիժումից»։
Միքայել սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Քիչ առաջ ավարտվել է Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Վիրահատությունն անցել է բարեհաջող: Միքայել սրբազանի պաշտպանների թիմ
Դեռ չգիտեմ՝ ինչով եմ զբաղվելու. Գեղամ Նազարյանը մտադրություն չունի առաջադրվելու հաջորդ գումարման խորհրդարանում
«Հայաստան» խմբակցությունից առանձնացած անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը հաջորդ գումարման խորհրդարանում չի առաջադրվի։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Նազարյանը նշեց, որ ներկայում որևէ կուսակցության ցուցակով առաջադրվելու մտադրություն չունի։ «Դժվար է մի քանի բառով բացատրել, թե ինչու, բայց այս պահին առաջադրվելու մտադրություն չունեմ»,– ասաց նա։ Դիտարկմանը, թե շատերը ենթադրում էին, որ նա կարող է առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով,
Եվս մեկ անգամ ապացուցվում է, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է. փաստաբան
Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը Դատավոր Ժ. Չիչոյանի «արդարադատությունների» շարքից ԿՐԿԻՆ ՆՈՐ դատական ակտ… Օրեր առաջ՝ 11.12.2025թ. թիվ ԵԴ1/2102/01/24 գործով կայացրել է դատավճիռ, որի համաձայն՝ ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրվող անձի նկատմամբ (Ավազակությունը՝ խոշոր չափերով, ժողովրդի լեզվով ասած՝ «разбой») նշանակել է տվյալ հանցանքի համար նախատեսված ՆՎԱԶԱԳՈՒՅՆ պատիժը՝ 5 տարի ժամկետով ազատազրկում՝ դրա
Վազգեն արքեպիսկոպոսն աշխատանքներ է տանում մեր թեմն անջատելու Սուրբ Էջմիածնից. հայտարարություն
Չնայած Բալթյան երկրների համայնքները որոշում ունեին չողջունել և չդիմավորել ՀՀ վարչապետին, սակայն Վազգեն արքեպիսկոպոսը արհամարհելով մեր կամքը, կատարեց այդ անխոհեմ քայլը, նսեմացնելով Բալթյան երկրներում ապրող հազարավոր հայերի:
Հովիկ Աբրահամյանին թույլ չեն տվել փոխել մեքենայի պետհամարանիշները
Ինչու է Բագրատունի Բարսեղյանի անունով հաշվառված հողատարածքը վերագրվել Հովիկ Աբրահամյանին
Անձը համակարգչային խարդախությամբ 3.3 մլն դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցնելու նպատակով՝ մշակված հանցավոր գործողությունների կիրառմամբ մի շարք անձանց՝ իր կողմից կառավարվող հաշիվներից մյուս հաշիվներին փոխանցելու, նոր հաշվում առաջացած գումարը որպես խաղադրույքի արդյունքում առաջացող հաղթանակ ցուցադրելով, խաղադրույքներով և կանխիկացումներով կատարել է փողերի լվացում:
Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում
Ամանորյա տոներին ընդառաջ՝ Ucom-ը ևս մեկ նորացված տարածք է բացել իր բաժանորդների համար։ Վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում վերաբացվել է ընկերության վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը՝ Տիգրան Մեծի պողոտա 29ա/93 հասցեում։ Թարմացված կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-19:00-ը, առանց ընդմիջումների։ Այստեղ այցելուները կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված,
Ադրբեջանի հայատյացության «44 աստիճանները». «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանի հայատյացության «44 աստիճանները» Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են, այսպես կոչված, «Հաղթանակի զբոսայգու» բացմանը: Բաքուն ամենաբարձր՝ նախագահի մակարդակով շարունակում է հակահայկական քաղաքականությունը սեփական հանրության շրջանում։ Արցախի հայկական դիմագիծն ու հետքերը վերացնելու գործընթացը մեկ անգամ ևս փաստում է «Հաղթանակի զբոսայգին»։ Բաքվի՝ այս ռազմատենչ միջոցառումները՝ 2020 թվականի 44-օրյա
«Կայզեր», «Երևան Սիթի» սուպերմարկետներից հայտնաբերվել է ժամկետանց և ստանդարտներին չհամապատասխանող կաթնամթերք. ՍԱՏՄ
Հետագծելիության սկզբունքով՝ անհամապատասխանություններ արձանագրած ապրանքանիշերը ներմուծող «Լ․Դ․Լ», «Լիա-Կ Գրուպ», «Ադամիում» և «Մեգա Ֆուդ» ՍՊ ընկերություններում այս պահին իրականացվում է վերահսկողություն։
ՊՆ պաշտոնատար անձինք խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը նույն զորամասի պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ
Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ապահովել ցածր և կայուն գնաճ. Մարտին Գալստյան
Դեկտեմբերի 25-ին Կենտրոնական բանկում տեղի ունեցավ տարեմուտի ավանդական ընդունելությունը՝ ամփոփելու գների ու ֆինանսական կայունության ապահովման մասով ձեռքբերումները և տարին ֆինանսական համակարգի համար: 📌 Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ և


















































