Օրվա լրահոսը

«Պահանջում ենք քրեական վարույթ նախաձեռնել Հանրային հեռարձակողի խորհրդի և ՀՌՀ-ի դեմ»․ Արայիկ Պապիկյան

Նա նշեց, որ իրենք մոնիտորինգ են կատարել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հաղորդումների շրջանում՝ հիմնականում հասարակական-քաղաքական բնույթի, և այսպիսի եզրահանգումների են եկել․ «Անզեն աչքով նկատելի է, որ հաղորդումներից մեկը, որը քաղաքական- հասարակական-հանրային բնույթ ունի, 80 տոկոսից ավելի դեպքում այդ հաղորդմանը հրավիրվում են միայն ՔՊ-ականներ կամ որևէ նախարար, իշխող կուսակցության որևէ անդամ»։

Ադրբեջանը և Թուրքիան «Հեյդար Ալիև 2026» համատեղ զորավարժություն կանցկացնեն

Զորավարժությունն անցկացվելու է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության միջկառավարական համաձայնագրի շրջանակում

«Սա հիբրիդային պատերազմի մաս է»․ Արտաշես Իկոնոմովը՝ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրությունը Հ1-ով եւ այլուր արգելելու մասին

Ըստ «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հիբրիդային պատերազմ է վարվում մեր ժողովրդի հանդեպ, քանի որ իր անհեթեթ պահվածքով մարդկանց շեղում է։

Կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է

Երիտասարդները խոստովանել են արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Դուք աշխատում եք, բայց ձեր աշխատանքի իրական արժեքը դուք չէ, որ վաստակում եք. Դավիթ Անանյան

Մենք կապելու ենք գյուղատնտեսությունն արդյունաբերության հետ

Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Շիրղոլամին քննարկել են Հայաստան-Իրանի հարաբերություններին առնչվող հարցեր

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:

Սաղին ասելու եմ՝ ընտրության չգնան: Գնամ, որ ի՞նչ ընտրեմ. զինվորի հարազատ

Էդ ի՞նչ են սովորեցնում, որ մի տարում չեն կարողանում սովորեցնել, 2 տարի են պահում երեխեքին բանակում. զինվորի պապիկ

Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու դեպքերի քրեական վարույթով քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ

Նրանց մի մասն իրենց մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ

«Հակասահմանադրական գործողությունները լուսաբանվում են Հ1-ով, իսկ նվիրական հայկական տոները, որոնք Մայր Աթոռում են ընթանում, չեն լուսաբանվում»․ Նինա Կարապետյանց

«Նժար»-ի անդամները դատախազություն ներկայացրին հանցանքի մասին հաղորդում, որով գլխավոր դատախազից պահանջում են քրեական վարույթ նախաձեռնել հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ՀՀ օրենքների խախտմամբ իրականացվող գործունեության համար։ Նինա Կարապետյանցը հայտնեց, որ իրենց հաղորդումն առաջիկայում կհրապարակվի։

Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ․ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Այսօր առավոտյան Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ

Դավիթ Մինասյանին ազատությունը զրկելու որոշումը անհամաչափ է և կամայական. ՔԻՀԿ

Եթե խափանման միջոցը չփոխվի, Դ․ Մինասյանը դպրոցի վերջին դասարանի ավարտական շրջանն անցկացնելու է ճաղերի hետևում, ինչն իր հերթին բացասական է անդրադառնալու կրթության իրավունքի վրա։

Թրամփի եւ Զելենսկիի նույնատիպ խաղերը

2025թ. հունիսից ԱՄՆ-ն եւ Իսրայելը երկու անգամ հարձակվեցին Իրանի վրա, սպանելով Իրանի առաջնորդին եւ ընտանիքի անդամների մի մասին եւ բարձրաստիճան անդամների մի մասին: Երկու դեպքում էլ ԱՄՆ-ը եւ Իրանը գտնվում էին պայմանավորվածություններ ձեռք բերելու բանակցային ճանապարհին, որոնց ընթացքում երկու դեպքում էլ ԱՄՆ-ը նենգորեն խախտեց բանակցությունների ընթացքը, հարձակվելով Իրանի վրա: Արդեն չորրորդ շաբաթն է, ինչ ընթանում

Ալիքի բովանդակության մեջ նկատվում է քարոզչական նյութերի զգալի մասնաբաժին, որը գերակշռող չափով առնչվում է «Քաղաքացիական պայմանագր» կուսակցությանը. «Անկախ դիտորդ»

Ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքն ուսումնասիրել է Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ալիքի Youtube հարթակը

Չենք եկել կռվելու, եկել ենք հավասարություն պահանջելու. բողոքի ակցիա ՊՆ շենքի դիմաց

Այսօր վաղ առավոտից պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Ծնողներից մեկը՝ Թեհմինե Ալեքսանյանը, լրագրողներին ասաց, որ ոչ թե բողոքում են, այլ մարդասիրական նպատակներով ՊՆ նախարարի ուշադրությունն են ուզում հրավիրել իրենց ցանկության վրա: Ծնողները պահանջում են, որ բանակում ծառայող իրենց որդիների վրա նույնպես տարածվի 1.5 տարի զինծառայություն անցնելու

ԶՊՄԿ ֆինանսավորմամբ կիրականացվեն լայնամասշտաբ անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ

«Մեր երկրի զարգացումը մենք պետք է ապահովենք ոչ միայն հանքարդյունաբերությամբ, այլ նաև՝ երկարաժամկետ բնապահպանական համատեղ ջանքերով»

Ինչու երևանցին կմերժի …

1. Ութ տարվա խայտառակ կառավարման ընթացքում տրվել են բարբարոսական շինթույլտվություններ, որոնք Երևանը անվերադարձ այլանդակել են։ Ամեն միլիմետրի վրա ահռելի շենքերի տեղադրումը՝ հանուն արագ փողի՝ Երևանը դարձրել են հրեշ քաղաք՝ առանց հոգի, առանց մշակույթ, անիմաստ քարերի տարածք։ 2. Անտանելի խցանումներ՝ որովհետև չեն կառուցվել նոր ճանապարհներ, կամուրջներ, էստակադաներ։ Անթույլատրելի վայրերում, որտեղ պետք է լինեին խոշոր ավտոկայանատեղիներ, կանաչ

Աշոտ Առուշանյանի գործով ՄԻԵԴ-ը հրապարակել է որոշումը

Օրեր առաջ՝ մարտի 12-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է որոշումը։ Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ այս գործով Եվրոպական դատարանը փաստել է, որ դիմողի արդար դատաքննության իրավունքը խախտվել է, քանի որ՝ 1. Առկա է պաշտպանական իրավունքի խախտում, պաշտպանն առերես հարցաքննության ժամանակ մենակ էր թողել պաշտպանյալին։ 2. Քանի որ իր դեմ վկայած անձը մահացել էր եւ մեղադրյալը զրկված էր

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

«Սա կարևոր քայլ է կլիմայական չեզոք հաստատություն դառնալու մեր մոտեցման ամրապնդման գործում»

Իրավաբանը՝ հիմնադրամի դեմ

Մարիամ Մելիքյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի քաղաքացիական դատարան «Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի դեմ՝ աշխատանքից ազատելու մասին հիմնադրամի տնօրենի 2024 թ. թիվ 055-Ա հրամանն անվավեր ճանաչելու, իրեն՝ Մ. Մելիքյանին «ավագ իրավաբան, արբիտրաժային գործերի կառավարիչ» պաշտոնում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու, իսկ նախկին պաշտոնում վերականգնելու անհնարինության դեպքում՝ հարկադիր

Դադարեցնել երիտասարդների ճակատագրերի հետ խաղալու և երկիրը հոգևոր խավարի բանտի վերածելու արատավոր ուղին. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով դպրոցահասակ Դավիթ և Միքայել Մինասյանների դեմ իրականացվող ապօրինի հետապնդումներին։ Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի օրվա իշխանությունները հիվանդագին մոլուցքով, նպատակաուղղված և անթաքույց կերպով երկիրը գլորում են դեպի ներքին արյունահեղություն, հոգևոր սպանդ և բարոյական հատակ։ Այն, ինչ այսօր արվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ռուստամ Բաքոյանի կողմից Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չկատարելու գործով. Էդգար Ղազարյան

Վեդիի քննչական բաժնում ստիպված են եղել Դատարանի որոշման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ

Արդի պատմության մեջ առաջին անգամ թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը ունեն եվրոպական շոշափելի հեռանկար, թեեւ այն նաեւ խոցելի է. Գեորգի Գախարիա. «Ազգ»

«Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական վճռորոշ խաչմերուկում է: ԼՂ հակամարտության ավարտից հետո, Ռուսաստանի տկարացած դիրքը, նրա սխալ հաշվարկած ներխուժումը Ուկրաինա, Եվրոպայի վերաներգրավվածության հետ միասին ստեղծել են տարածաշրջանը վերաձեւավորելու հազվադեպ հնարավորություն». Գախարիա

Որպես այդպիսին, աշխատանքային ժողով տեղի չի ունեցել, ես գոնե նման ժողովի չեմ մասնակցել. Սուրեն Մանուկյան. «Հրապարակ»

Խառը շրջաններում եղել են ժողովներ, բայց դրանք ոչ թե մեր հետագա աշխատանքի մասին էին, այլ այն մասին, թե ինչու են հանում մեր նախորդ տնօրենին, ինչ խնդիր է։

Սա ի՞նչ էր, հո ժամանակային տուրբուլենտություն չէ՞ր՝ մի պահ մեզ Խորհրդային Միություն հետ տարած, երբ ՍՍՀՄ ղեկավարը հանրապետություններից մեկի ղեկավարին բան է հասկացնում. «Ազգ»

Էլ չասած, որ ավելի ուշ հետեւեցին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մի շարք բարձրաձայնումներ, որոնք թաքնված սպառնալիքի ենթատեքստեր ունեն տնտեսական մակարդակում, որպես ամրագրում քաղաքական ուղերձների:

Ժամանակը վճռորոշ  է. Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները  խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը

Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին,  Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի  դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմի գործարկման խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը», որի

Դու մենակ ես, մենակ ես. «Հրապարակ»

Մենակ՝ որովհետեւ նրա թիմում ոչ ոք մազաչափ չի թեթեւացնում նրա հոգսը:

Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ»

Բաքվի գերությունից վերադարձած Գեւորգ Սուջյանն ակտիվ է սոցցանցերում, հիմնականում՝ հօգուտ իշխանության: Ասել էր, որ բիզնեսով է զբաղվում, պարզվեց՝ ՔՊ-ի սրտիկներով շապիկներ են արտադրում: Նա ասաց, որ միայն շապիկների լոգոներ չեն, նաեւ՝ անկողնային պարագաներ, սրբիչներ. «Մենք չենք ֆիքսվում մեկ ոճի վրա, օրինակ՝ սրտիկներով շապիկներ։ Ասեղնագործում ենք ցանկացած գաղափար՝ ըստ պատվիրատուի ցանկության»։ Պատվերները բազմազան են, հաճախորդները՝ տարբեր։

Արցախի դրոշը «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել Սարդարապատի դպրոցի տնօրենը

Արմավիրի մարզպետի աշխատակազմը հայտնում է. «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և առերևույթ պարունակում է իրական խնդրից շեղելու միտում»:

6 անշարժ գույք, միլիոններ. շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը. «Ժողովուրդ»

Հայտարարագիրը ներկայացնում է պաշտոնյայի բավական ծավալուն գույքային և ֆինանսական պատկերը՝ 6 միավոր անշարժ գույք, նոր ձեռք բերված բնակարան Երևանում, ավտոմեքենաներ, բազմամիլիոն դրամի փոխառություններ, բանկային ավանդ, կանխիկ միջոցներ, ինչպես նաև զգալի վարկային պարտավորություններ ու խոշոր ծախսեր։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930