Օրվա լրահոսը

Ուր էր Արման Թաթոյանը 53 օր շարունակ, ինչու չայցելեց հացադուլավոր Մհեր Եղիազարյանին. HayNews.am

HayNews.am կայքի նախկին պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահից օրեր անց Հայաստանի պատկան կառույցները՝ Քննչական կոմիտեն, Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սկսեցին հրապարակել մահվան վերաբերյալ պաշտոնական տեսակետները: Ու այդ ամենից տպավորություն է ստեղծվում, թե բոլորն անխտիր իրենց գործն արել են «անթերի» ու իրենք «մեղավոր» չեն բանտում 44-օրյա հացադուլի մեջ գտնված ու այն դադարեցնելուց 9 օր հետո

Շտապօգնության աշխատակիցների համբերության բաժակը լցվել է. «Ա1+»

Երեւանի Շտապբուժօգնության ծառայության բուժանձնակազմի աշխատակիցները բողոքում են. վարորդներն ու ֆելդշերները շենքի բակում, բուժքույրերը՝ միջանցքներում: «Ա1+» հեռուստաընկերություն դիմած աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց աշխատավարձերը տարիներ շարունակ չեն բարձրանում, կանչերի թիվը շատ է, չեն հասցնում եւ Շտապօգնության ծառայության բուժխմբերը շատ քիչ են: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Շուշան Դոյդոյանը` ԿԳ նախարարի մասին. «Ֆեյսբուքյան ելույթն ու «լայվը» պաշտոնական ելույթ չեն»

Aravot.am-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանին խնդրեց մեկնաբանել` արդյոք ճիշտ է վարվում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որ խուսափելով լրագրողների` քահանայի հետ բախման միջադեպի վերաբերյալ հարցից, ասում է, թե երեկոյան մեկնաբանությունը «լայվով» կանի: «Լայվը» ես թերություն եմ համարում եւ միշտ ասում եմ, որ ոչ թե պետք է լինի ֆեյսբուքը, հետո նոր պաշտոնական կայքում հրապարակելը իրենց

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գանայի դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն (նստավայրը՝ ք. Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել  և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծ

Կարինե Խոդիկյանը ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի նախագահ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը: «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին նախագահ է ընտրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը Կրթության և գիտության նախարարություն

Թիան Էրլուն. Հայաստանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերին ու պատմականորեն ձեւավորված հարաբերություններին, որոնք գալիս են դեռեւս Մեծ մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանից: Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական կապերը դինամիկ զարգացել

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Անահիտ Ղուկասյանը

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Ղուկասյանը ՀՀ ԳԱԱ նախագահության հունվարի 30-ի նիստում: Անահիտ Ղուկասյանը ծնվել է 1960թ-ին` Թբիլիսիում: 1984թ-ին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը և աշխատանքի անցել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում: 2004թ-ից ինստիտուտի գիտքարտուղարն էր: Անահիտ Ղուկասյանը 4 մենագրության և 50 գիտական հոդվածի հեղինակ է:

Պարզվում են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մասնակիցների ամբողջ շրջանակը պարզելու, գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանային

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ջոն Կարապետյանը

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Ջոն Կարապետյանը հունվարի 30-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում: Ջոն Կարապետյանը ծնվել է 1982թ-ին` Գյումրիում:  Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ավարտելուց հետո սկսել է աշխատել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում: 2010թ-ին պաշտպանել է «Գրունտների

2018 թվականի ընթացքում գրանցվել է լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 21 դեպք. ԽԱՊԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2018թ. տարեկան զեկույցի մասին  2018 թվականը հայաստանյան լրատվամիջոցների համար լարված և բարդ ժամանակաշրջան էր՝ պայմանավորված երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ ու հետագա քաղաքական զարգացումներով՝ ՏԻՄ և ԱԺ արտահերթ ընտրություններով։ Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի դիտարկումների՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումների գերակշիռ մասը գրանցվել է ապրիլին՝ հեղափոխության ամենաթեժ շրջանում։ Արձանագրվել է լրագրողների և

Վասիլիս Մարագոս. Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ արտահերթ ընտրությունները, նոր պայմաններ են ստեղծում ցանկալի արդյունքներին հասնելու համար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ նախորդող քննարկումները եղել են խիստ արդյունավետ և օրակարգում ներառված հարցերը դրանց շարունակությունն են։ Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Տիգրան

Իրականացված բարեփոխումների արդյունավետությունը բավարար չի եղել Հայաստանի Հանրապետությունում  դատավորների անհատական և համակարգային  անկախությունն ապահովելու  համար. Հետազոտություն

Դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը ՀՀ–ում դատական իշխանության անկախության հաստատման վրա Անկախացումից  ի վեր Հայաստանում իրականացված դատական և իրավական բարեփոխումների շարունակական ծրագրերը հասցեագրել են մեկ հիմնական խնդիր՝ մեծացնել դատական իշխանության անկախությունը: Չնայած շուրջ 23 տարիների ընթացքում 3 փուլով իրականացրած 4 (5-րդը` դեռևս ընթացքի մեջ) երկարաժամկետ ծրագրերի գործողություններին` դատական իշխանության անկախության խնդիրը շարունակում է հանդիսանալ

Վարդան Աթաբեկյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր. ԿԸՀ-ն մանդատ տրամադրեց

Քիչ առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հունվարի 30-ի նիստի ընթացքում պատգամավորական մանդատ տրամադրեց «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առավելագույն ձայներ հավաքած երկրորդ թեկնածուին՝ Վարդան Աթաբեկյանին: Նշենք, որ մանդատը վայր դրած Վահագն Գրիգորյանը ռեյտինգային ընտրակարգով էր ընտրվել: Նրան ձայների թվով հաջորդում է թիվ 4 ընտրատարածքից ընտրված Վահագն Գրիգորյանը: Այսօրվա նիստում ՀՀ ԿԸՀ

Յուրի Խաչատուրովը Ստեփան Գրիգորյանից 2 մլն դրամ է պահանջում եւ հրապարակային հերքում

Ստեփան Գրիգորյանի պաշտպանն իր առարկությունները կներկայացնի հաջորդ նիստում

Վարդան Բոստանջյանը կառավարման համակարգում տեսնում է սիրողականություն, լիրիկականություն

«Չենք տեսնում շարժում դեպի լավի, դեպի արդիականի ուղղությամբ». նախկին պատգամավոր

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Թունիսի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին (նստավայրը՝ ք.Մոսկվա): Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Կաիդ Էլ Սեբսիի ջերմ ողջույնները: Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր պատասխանատու առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ նա իր

Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի

Կենտրոնական բանկը՝ վարկային խորհրդատուների (միջնորդների) վերաբերյալ

Վերջին շրջանում ԶԼՄ-երով, սոցիալական ցանցերով, պաստառների միջոցով ագրեսիվ կերպով գովազդվում են «Վարկեր», որոնք, համաձայն Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների, որպես կանոն՝ առաջարկվում են, այսպես կոչված, վարկային խորհրդատուների (միջնորդների) կողմից: Այս կապակցությամբ, կարևորելով ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությունը՝ Կենտրոնական բանկը տեղեկացնում է. Նման կազմակերպությունները (անհատները) իրենց «ծառայությունների» համար գանձում են շատ բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված խորհրդատվություն և

«Հեղափոխությունից հետո դատական համակարգում դեռ փոփոխություններ չկան». Արա Ղարագյոզյան

«Եթե մի քանի միլիարդ չես գողացել ու չես կարող մի քանի միլիոն գրավի դիմաց մուծել, դու կմնաս անազատության մեջ». իրավապաշտպան

Պլանային ջրանջատում Երեւանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 1-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Կալենցի, Սեպուհի փողոցների, Հ.Հակոբյան փող. 1-3, Քեռու փող. 1-12, Բարբյուսի փող. 1-11 համարների, Կիևյան փող. 15/1, 19 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատուկ պահպանվող տարածքներին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: CNF-ը հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում Բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից է, և կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էականորեն բարձրացվել է պահպանության մակարդակը։ Հանդիպման ընթացքում քննարկվել

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ու Ադամ Շիֆը դատապարտում են հայկական դպրոցների վրա Թուրքիայի դրոշներ փակցնելը

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները՝ ուղղված հայկական վարժարանների դեմ: Նախօրեին հայկական վարժարանների տարածքում անհայտ անձինք փակցրել են Թուրքիայի դրոշներ: «Այսպիսի վարքագիծը կարող է համարվել Հայոց ցեղասպանության պատասխանատվության բացակայության եւ Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության հետևանք: Սա նաեւ հիշեցնում է, թե ինչու Հայոց ցեղասպանության հարցում արդարության համար պայքարը մնում է

ՌԴ-ն մտադիր է իրականացնել իր ստանձնած պարտավորությունները. Գրիգորի Կարասին

Լարսին այլընտրանք ճանապարհի շուրջ ակտիվ քննարկումներ են

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի

2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով: 2018 թ-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների քանակը աճել է 10 անգամ` հասնելով 120 000-ի, այն ինչ 2018 թ. սկզբին օգտատերերի թիվը ընդամենը 15 700 էր: ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգը իր բաժանորդներին ընձեռում է հնարավորություն կառավարել իրենց ֆինանսները շուրջօրյա

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և Կառավարության 23.04.2014թ.-ի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն՝ 1) մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած

«Բոլորը ցանկանում են, որ Արցախի խնդիրը արագ լուծվի». Գրիգորի Կարասին

«Բայց պետք է հիմնվել ողջամտության եւ այն բանակցությունների վրա, որը վարում են ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները`միջազգային հանրության աջակցությամբ»

Ինչպե՞ս են սպանության Մհեր Ենոքյանի խոստովանության կադրերը հայտնվել համացանցում. պարզաբանում՝ ոստիկանությունից

Ըստ Աշոտ Ահարոնյանի՝ մարդու քրեական անցյալը կամ քրեական հեղինակություն լինելը նրա տեղաշարժի սահմանափակման համար հիմք լինել չեն կարող:

Քոչարյանի փաստաբանների՝ ՍԴ դիմումի ընդունելիության մի շարք պահանջները բավարարվել էին, սակայն դատարանը վարույթ ընդունելը մերժել է

Սահմանադրական դատարանի հունվարի 25-ի որոշմամբ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից առաջին դիմումն էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Սահմանադրական վեճի հիմնական առարկան էր հանդիսանում ՀՀ քրեական դատավարության

Արմեն Ալավերդյան. «Մի քանի օր ունենք հաստատելու կամ խայտառակվելու համար»

«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը ահազանգում է` «Փարոս» ներառական երգչախումբը խնդիր ունի եւ կանգնած է խայտառակվելու վտանգի առաջ, եթե միջոցներ չգտնվեն մեկնելու առաջիկա արտասահմանյան հյուրախաղին: «Երգչախումբը բացառիկ է նրանով, որ երգչախմբի մեծ մասը սայլակ օգտագործող, չտեսնող եւ այլ հաշմանդամություն ունեցող երգիչներ են: Երգչախումբն ունի 25 տարվա պատմություն: Ես հավատացնում եմ ձեզ, որ այդպիսի կարգավիճակով

Հետախուզվում էր դատական նիստերին չներկայանալու համար

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 10.00-ին, Օգոստոսի 23-ի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Սարո Ղ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 21-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մեղադրանքով՝ դատական նիստերին չներկայանալու համար: Ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031