Օրվա լրահոսը
Քննարկվել են «Իմ քայլը» հիմնադրամի և Մ.Սարյան ստեղծագործական միության համագործակցության հարցերը
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 17-ին հանդիպել է ԱՄՆ-ում գործող Մարտիրոս Սարյան ստեղծագործական միության տնօրեն Աշոտ Գեղամյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Աշոտ Գաբրիելյանը նախ ներկայացրել է միության գործունեությունը, իրականացրած աշխատանքներն ու բարեգործական տարբեր ծրագրերին ու միջոցառումներին ներգրավվածությունը: Նա
Նիկոլայ Բաղդասարյան. ինչո՞ւ նոտարին, այլ ոչ բժշկին կամ լրագրողին, նրանք ավելի թիրախավորված են
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի համար անհասկանալի է, ինչու է արդարադատության նախարարությունը նույն բանը երկու անգամ նախատեսում
Նախագահը հանդիպել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն և հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարևորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։ Խոսվել է նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության
Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել
Վահան Հարությունյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված, ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Տեր-Սահակյանն այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրա պահանջը մեկն է՝ հանդիպում ԱՆ նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Դատապարտյալի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ հայտնեց՝ վաղը հարազատներով, հայրիկի ընկերներով ՀՀ կառավարության շենքի մոտ ժամը 12-ին բողոքի ցույց են անելու, ի պաշտպանություն հոր իրավունքների:
ՍԱՊԾ-ը պարզաբանում է, թե ինչու են քաղաքացիները թունավորվել հավի շաուրմա ուտելուց հետո
Արձագանքելով սննդային թունավորման կասկածանքով 10 քաղաքացու Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել Արտաշատում գործող «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետում: Քաղաքացիների հետ զրույցից պարզվել է, որ վերջիններս սկսել են վատ զգալ հիշյալ հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո: Թունավորման պատճառը հստակեցնելու նպատակով՝ «ԱԳԱ ֆուդ
«Պարո՛ն Մարուքյան, էս ի՞նչ եք ասում, հլը մի հատ նայեք ում եք դուք մեղադրում» Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ «փոխված» Մարուքյանին
Ալեն Սիմոնյանն ասաց. «Դուք, ում եկել եք ի՞նչ եք ասում, մի հատ բացատրեք: Խոսում եք, ուզում եմ հասկանամ՝ կոնկրետ ի՞նչ եք ասում, կոնկրետ ի՞նչը նկատի ունեք: Ասում եք՝ ֆեյսբուքյան վիրավորանքներ, այստեղ նստած ո՞ւմ չեն վիրավորում ֆեյսբուքում, կա՞ն մարդիկ, ում հետ կապված հա՛մ լավը չեն ասում, համ վատը: Ես ապշած եմ, ես էլ ապշած եմ, որ դուք ազատական լինելով հանդերձ՝ հող եք նախապատրաստում, բաներ եք ասում, որ մենք պետք է գրաքննություն սահմանե՞նք, հա»:
Տիգրան Խաչատրյան. «Մենք խոսում ենք մոտ 20%-ով ամենամյա ներդրումների ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ ավելացնելու մասին»
Այս տարում կառավարությունը նախատեսում է ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 23-24%-ի
Սասուն Միքայելյանն ասաց, որ երբ Մարալիկում ասաց, որ այս հաղթանակը ոչ պակաս կարեւոր էր, քան ազատամարտը, աղմուկ բարձրացավ, բայց այսօր էլ ԱԺ ամբիոնից ուզում է ասել նույնը
Սասուն Միքայելյանը նաեւ հիշեցրեց, որ այս տարի լրանում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը. «Գնդակահարվեց այս դահլիճում հայի ձեռքով՝ թուրքից դաժան, ի՞նչ պիտի անի կառավարությունը, որ ծնունդը նշվի ու ներկայացվի ով է եղել Վազգեն Սարգսյանը»: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 60-ամյակը մի տարեթիվ է, որի համար կառավարությունը պիտի ամբողջ տարվա համար միջոցառումների ծրագիր ներկայացնի:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը Գարեգին Բ-ին է փոխանցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության երախտագիտությունը Հայոց Եկեղեցու` տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ի նպաստ ծրագրերի իրականացման կապակցությամբ
Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ ուղեկցությամբ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ծրագրերի պատասխանատուների: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Կլոր
«Պետք է պարզել՝ գաղտնալսելու հնարավորություն ուներ միայն Արմեն Ավետիսյա՞նը, թե՞ այլ մեծահարուստ գործարարներ». Անդրանիկ Քոչարյան
Նախկին իշխանությունները, ոչ միայն օգտագործում էին ԱԱԾ հնարավորությունները, այլ նաեւ իրենք պետությանը զուգահեռ ստեղծել էին իրենց գաղտնալսող սարքավորումները, օրինակ, Մաքսային ծառայությունը, Արմեն Ավետիսյանի կառավարման ժամանակ ձեռք բերված տեխնիկական միջոցների եւ նրա անվտանգության համակարգի կողմից դա օգտագործելու հնարավորությունները:
Նախագահը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի ջերմ վերաբերմունքն ու ընդգծված ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի վառ արտահայտությունն են նրա անմիջական աջակցությամբ ու նվիրատվությամբ իրականացված ծրագրերը։ Հանրապետության նախագահը
Նախատեսվում է վերանորոգել հանրապետության 7 մարզերի 20 համայնքների ճանապարհահատվածներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար: «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» 3-րդ տարվա ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է 10 ճանապարհային
Բողոքի ցույց. «Մենք հեղափոխությունը արել ենք, պարոն Փաշինյան, որ մարդկանց հարկերից ազատեն»
Ավտոներկրողները վրդովված են. նրանց չի գոհացնում կառավարության որոշումը
Սեյրան Օհանյան. «Այս «ստեղծագործական շարադրությունը», կարծում եմ, նպատակ է հետապնդում հանրությանը շեղելու իմ ֆեյսբուքյան վերջին գրառումից»
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել՝ հերքելով «Ժողովուրդ» օրաթերթի «Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից» հոդվածը, որից մի հատված մամուլի տեսության շրջանակում լույս էր տեսել նաեւ «Առավոտում»: Սեյրան Օհանյանը «բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք» է համարում հրապարակումը, թե «Ժողովուրդ» օրաթերթն ունի տեղեկություններ հարցաքննությունից (Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքի), իբրև թե ես խոսել եմ
«Նա «գողականների» է ուղարկել մեր վրա». «Վստրեչի Ապերի» գործով տուժողի հայրը՝ նախկին խնամու մասին
«Տղաս ամուսնացավ նրա աղջկա հետ, հետո տղաս ուրիշ աղջիկների հետ սկսեց ման գալ, ինքն էլ «վառվեց», որ փեսա է տարել»
Հայաստանի տնտեսական զարգացման ուրվագիծը Ներառական զարգացման համաթվի տիրույթում
Ջուլիետա Թադևոսյան Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Բոլոր ժամանակներում տնտեսագետների հետաքրքրությունների շրջանակում է եղել այն հարցը, թե ինչպես գնահատել երկրի տնտեսական զարգացման մակարդակը, միջազգային համեմատություններում ինչպիսի ցուցանիշներ կիրառել: Այս հարցադրումների շրջանակներում անդրադառնանք այն նոր մոտեցումներին, որոնք հնչեցին Դավոսյան վերջին՝ Համաշխարհային տնտեսական համաժողովում[1], /այսուհետ՝ ՀՏՀ/: Ի՞նչ նոր գաղափարներ ու մոտեցումներ առաջարկվեցին ՀՏՀ–ում Համաշխարհային
Բրեժնեւը, Գալուստ Սահակյանը եւ դեսպանների մասին խորհրդարանական վեճը
Գլխատե՞լ, թե՞ ներել. «Առավոտի» զրուցակիցն է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Հին հույները իրենց դեսպանների ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսական արբիտրաժն ունեին: Եթե տվյալ դեսպանի` պետությունից ստացած գումարը ու նրա կատարած ծախսերը չէին համընկնում, գլխատում էին այդ անձին: Նման մեկ դեպք եղել է: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առավոտի» հետ զրույցում հիշելով պատմական
«Երբ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի գլխին շիշը գնաց, այդտեղ արդեն անհայտ էր, որ փտած համակարգի հետ գործ ունենք». Անդրանիկ Քոչարյան
«Բանակից կոռուպցիան ընդհանրապես արմատախիլ անելը կապահովի այն մտահոգությունների հարցը, որոնք կապված են արտահագուստի, տարբեր խնդիրների հետ: Նախկին մատակարարները բոլորը ստացել են տենդերները, փող աշխատելու համար ներքաշել են բանակի զինվորականությանը կեղտոտ խաղի մեջ, հարստանալով ու թուլացնելով մեր բանակը»:
Լուքսեմբուրգի վարչապետը` Փաշինյանին. «Համոզված եմ՝ վստահությունը, որ ստացել եք Ձեր հայրենակիցների կողմից, թույլ կտա Ձեզ շարունակել բարեփոխումների ուղին»
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Լյուքսեմբուրգի Մեծ դքսության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ, հույս ունեմ, որ մեր երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և մեր
Անդրանիկ Քոչարյանը դեմ չէր, որ ԱԱԾ-ի ու ոստիկանության կարգավիճակները փոխվեն ու դառնան ավելի վերահսկելի
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հարցրեց, թե ի՞նչ է մտածում Անդրանիկ Քոչարյանը 18 տարեկաններին առաջնագծից հանելու մասին: Քոչարյանը պատասխանեց, որ ինքը դրա մասին վաղուց է խոսում, պարզապես ֆինանսական խնդրի հարց կա: Եթե առաջնագծի զինվորներին բարձր աշխատավարձ տան, աշխատավարձը, ըստ նրա, նաեւ տնտեսության մեջ կդրվի ու տնտեսական ազդեցություն կապահովի:
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Թոշակներն ու նպաստներն ավելացան ոչ բոլորի համար. վանաձորցիները դժգոհում են
Կառավարությունը 2018 թվականի նոյեմբերի 29-ին փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներում: Համաձայն դրա՝ առաջարկվում է փոփոխել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության եւ նրանց ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստների չափերը: Որոշումն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից: «Ծերության սոցիալական նպաստի չափը նախկին
«7-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությունն սկսում է մեր երկրի եւ ժողովրդի համար կարեւոր ժամանակաշրջանում». Գարեգին Բ-ն՝ Արարատ Միրզոյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի
«Ես դառնում եմ կլասիկ борец, բայց ոչ կլասիկ պատգամավոր»
Մեզ հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը անկեղծացավ. «Բարդ է լինելու, շատ լավ հասկանում եմ: Մի բան է՝ միայն սպորտով զբաղվել, մի բան է՝ նաեւ օրենսդիր գործունեությամբ: Ես հենց այսօր Ազգային ժողովի նիստերի ավարտից հետո երեկոյան մեկնելու եմ մարզումի, պատկերացրեք ինչքան դժվար է լինելու այստեղի ռիթմի հետ»: Ջուլֆալակյանը կատակեց, որ հունահռոմեական ըմբշամարտը «կլասիկ борьба»
«Հասել ենք նրան, որ թերթի խմբագիր է բողոքում իշխանություններից». Էդմոն Մարուքյան
«Բոլորս պետք է իմանանք, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակն այնքան էլ լավ չէ»
Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր »
«Ցանկացած քաղաքացի, երբ ազատվում է աշխատանքից, պետք է պատշաճ կերպով ծանուցվի, ես առ այս պահը մշակույթի նախարարությունից չունեմ ազատման հրաման, այդ պատճառով տեղեկացված չեմ եղել, որ ազատված եմ աշխատանքից»,- հունվարի 17-ին «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը: Նա ասաց, որ նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ զրույցում խոսել են այն մասին,
«Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող կարո՞ղ եմ լինել». Արմեն Գեւորգյանը՝ լրագրողին
Արմեն Գեւորգյանը չպատասխանեց նաեւ հարցին, թե արդյոք քաղաքական հետապնդումների ենթատեքստ տեսնո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքներում, թե ոչ
Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Լոռիի, Սպիտակի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Արարատի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, Քեթիի լեռնանցքը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են: Աշոցքի և
«Երկու միլիարդատեր բելգիացի գալիս են հոգեկան հիվանդ երեխա որդեգրելու. պարզ չի՞ ինչի համար են որդեգրում». Գեւորգ Պետրոսյան
Ընտանեկան բռնության եւ երեխաների որդեգրման հարցերը`խորհրդարանում


















































