Օրվա լրահոսը
Այն, ինչ կատարվում է Լարսի անցակետում, լիովին բավարար է Հայաստանի տնտեսական միջավայրից զգուշանալու համար. «168 ժամ»
Չընդունելով նախկինում ստեղծված տնտեսական մոդելը և համարելով, որ այն չի համապատասխանում ներառական տնտեսական քաղաքականությանը, կառավարությունն այդպես էլ որևէ այլ բան չառաջարկեց։
Կառավարման հստակ, հասցեական ու հեռահար համակարգ է պետք
Վերջին շրջանում բանավեճ է ծավալվել Հայաստանում կառավարման համակարգի շուրջ, մասնավորապես՝ նախարարությունների կազմավորման հետ կապված։ Մեր զրուցակիցը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԿԳ նախկին նախարար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն է։ -Պարոն Երիցյան, մինչեւ բուն խնդրին անցնելը կուզենայինք հարցնել` ինչպե՞ս կբնութագրեիք անցնող տարին: -Համաշխարհային առումով այն համարվում է որպես ազգային գաղափարների վերածննդի ժամանակաշրջան, երբ երկրները եւ
2018թ. նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 11.9 տոկոսով
2018թ. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2018թ., «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր: 2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ:
«Ֆիչ Ռեյթինգս»-ը Երևան քաղաքի վարկանիշի պահպանումը նույն մակարդակում համարում է դրական միտում
«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն կրկին սահմանելով «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ: Հիշեցնենք, որ գործակալությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել էր Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում «Կայուն»-ից այն սահմանելով «Դրական»։ «Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային գործակալությունը Երևան քաղաքի վարկանիշի պահպանումը նույն մակարդակում համարում
«Լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվություն տրամադրելու եւ ոչ մերժումը հիմնավորելու համար»
2018 թվականի «Սեւ ցուցակը» Այս գերատեսչությունները 2018 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ տեղեկություն ստանալու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» կազմակերպության հարցումներին։ 1. ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան – 2018 թ. մայիսի 23-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել աշխատակազմում առկա թափուր հաստիքների
Նախկինում ոչ ոք նման համարձակություն չուներ ուղեբեռների փաթեթավորման բիզնեսը սկսելու, քանի որ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանն էր «տիրություն» անում. «ՀԺ»
Նախկինում մենաշնորհ է եղել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող ուղեբեռների փաթեթավորման ծառայությունը: Քաղաքացիները պարզապես վախեցել են զբաղվել դրանով, քանի որ այդ գործով միակ զբաղվողը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքն էր: Այդ ծառայությունն իրենից ընդհանուր առմամբ բարդ եւ ծախսատար բան չի ներկայացնում, ընդամենը ուղեբեռը սարքավորման միջով անցկացնելով՝ փաթեթավորում է, սակայն Գրիգորյանի ընտանիքը դա անում էր
Եթե իշխանությունը, այսպես ասած, ռուսամետ է, ընդդիմությունը պետք է արևմտամետ լինի, կամ հակառակը. «Ժամանակ»
Քաղաքական համակարգի ընդդիմադիր տիրույթը զբաղեցնող ուժերը իրենց գործունեության բովանդակությունն ու թիրախային ուղղությունները հիմնականում կենտրոնացնում են դեպի ներս, արտաքին քաղաքականության պարագայում իրենց վերապահելով գերազանցապես պասիվ դիրք, լավագույն դեպքում արձագանքելով տեղի ունեցողին և գնահատելով իշխանության այս կամ այն քայլը:
«Եթե հոգումդ հնչում է՝ «Հաղթիր ամեն գնով» ոգին, չես կարող դրան դեմ գնալ»
Յուրի Իսրայելյանը՝ իր կարիերայի մասին Ձյուդոն ինքնապաշտպանության ճապոնական համակարգ է, որում մարդը պաշտպանվելու համար օգտագործում է հակառակորդի ուժը: Հայաստանում ձյուդո ըմբշամարտը սկսել է զարգանալ 1972թ.-ից: Տյումենում ձյուդոյի միջազգային կարգի մրցաշարում 1-ին հորիզոնականը գրաված Յուրի Իսրայելյանն ասում է, որ հաղթանակն իրեն տրվել է համառ բնավորության շնորհիվ: Տյումենում կայացած ձյուդոյի միջազգային մրցաշարում հաղթող Յուրի Իսրայելյանը պատմեց իր
Գազի ներքին սակագների հետ կապված իրավիճակը շարունակում է նույնքան անորոշ լինել, որքան մեկ կամ երկու ամիս առաջ. «168 ժամ»
Գին չբարձրացնելն այս փուլում ընդամենը ժամանակավոր լուծում է։ Ամեն ինչ կապված է լինելու «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ Հայաստանի կառավարության կողմից վարվող բանակցություններից։
Կարագանդայի հայ համայնքի ղեկավար. Կարագանդա քաղաքում արդեն մի քանի օր է՝ լարվածություն չկա. «Հայկական ժամանակ»
Նա նշեց, որ տեղի իշխանություններն ամեն կերպ աշխատում են, որ Ամանորի գիշերը տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը այլեւս ազգամիջյան երանգ չտվի:
Բաքվում երեք մարդ է զոհվել բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով – Jam-news
Բաքվի կենտրոնում գտնվող մեկհարկանի փայտյա տանը պայթյուն է տեղի ունեցել, որը հրդեհի պատճառ է դարձել։ Դրա հետևանքով մահացել են տան բոլոր բնակիչները՝ երեք հոգուց բաղկացած ընտանիքը։ Պայթյունը տեղի է ունեցել հունվարի 9-ի առավոտյան։ Կրող պատը փլվել է, տան մնացած հատվածն ամբողջությամբ այրվել է։ Հրդեհը մարելիս հրշեջները հայտնաբերել են տղամարդու, նրա կնոջ և դստեր անկենդան մարմինները։
Քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ սուր շնչառական վարակներով հիվանդացած երեխաներին չտանել դպրոց և մանկապարտեզ
Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանն իրազեկում է, որ մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Աշխատանքներ են տարվելու Կանադայի խորհրդարանում Արցախ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ հիմնելու համար. «Հորիզոն»
Հարցազրոյց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Ռաֆֆի Տօնապետեանին հետ Վ.Գ.- 2018 թուականը յատկանշուեցաւ Հայ Դատի եւ մանաւանդ Գանատայի ՀՅԴ կառոյցի աշխոյժ գործունէութեամբ Հայաստանի մէջ: Սկսինք Վանաձորի ծրագիրներէն. ի՞նչ ներդրում ունեցաւ ՀՅԴ Գանատայի կառոյցը Վանաձորի առնչութեամբ: Ռ.Տ.- Իսկապէս, որ պատմական տարի մըն էր 2018-ն՝ ամեակներով եւ իրադարձութիւններով լի: Իսկ ինչ կը վերաբերի Հայաստանի
Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները
Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 79-րդ եւ կանանց 74-րդ առաջնությունները: Երկու մրցաշարերին էլ մասնակցում է 10-ական շախմատիստ: Չեմպիոնները կհամալրեն Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները: Մեկնարկային կազմեր Տղամարդիկ (8 գրոսմայստեր). Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Տիգրան
Պատահար Էջմիածնում. 46-ամյա մոտոցիկլիստը մահացել է
Հունվարի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, 46-ամյա Արմեն Մնացականյանը վարելով «Կավասակի» մոտոցիկլետը՝ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի մետաղյա սյանը, ինչի հետևանքով տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ Ոստիկանություն
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև հունվարի 11-ը տեղեկություններ ներկայացնել Սամվել Մայրապետյանին վերաբերող հարցերի շուրջ
Ս. Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է
Արմեն Աշոտյան. Ստիպված եմ անել հոռետեսական կանխատեսում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվի 2019 թվականի ընթացքում
Հիշեցնեմ , սակայն, որ համաձայնագիրն այս պահին, ստորագրումից մեկ տարի անց, վավերացրել է ընդամենը ԵՄ անդամ 9 երկիր 28-ից (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, ՄԹ, Ռումինիա և Դանիա):
Ղազախստանում ՀՀ դեսպանը Ղազախստանի ԱԳ եւ ՆԳ նախարարների հետ քննարկել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը
Հղում անելով ՂՀ-ում ՀՀ դեսպանության կողմից հունվարի 3-ին տարածված, դրան հետևած ՀՀ ԱԳ փոխնախարարի հայտարարություններին, երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների միջև տեղի ունեցած շփումներին՝ կողմերը կարևորել են ՂՀ-ում ՀՀ դեսպանության ու ՂՀ իշխանությունների միջև ուղիղ կապի շարունակականության պահպանումը:
Գավառի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Վրաստանում խուճապ է. մահվան տասնմեկ դեպք «խոզի գրիպի» պատճառով. jam-news.net
Տասնմեկ մարդ է մահացել, մի քանիսը վերակենդանացման բաժանմունքում են Վրաստանում գրիպի վարակի պատճառով: Նրանց մահվան պատճառը H1N1 վարակն է, որն առավել հայտնի է որպես «խոզի գրիպ»։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ համաճարակի մասին խոսք չկա, և որպես ապացույց նշում է վիճակագրությունն․ այսօրվա դրությամբ Վրաստանում հարյուր հազար մարդու հաշվարկով Վրաստանում գրիպով հիվանդ է 256 մարդ, իսկ համաճարակի դեպքում հիվանդների
Պատասխանատվությունը՝ այսօր, գնահատականը՝ վաղը
Որեւէ երկրի պատմության մեջ չի եղել որեւէ ժամանակահատված, որի մասին հնարավոր է ասել միայն լավը կամ միայն վատը: Նույն սկզբունքը գործում է նաեւ ցանկացած ղեկավարի դեպքում՝ Հիտլերն ու Ստալինը ներառյալ: Կարո՞ղ է, օրինակ, հայ պետական գործիչը լինել ստալինյան հատուկ «տրոյկայի» անդամ (դա մի մարմին էր, որը գնդակահարության վճիռներ էր կայացնում արտադատարանական եղանակով) եւ, մյուս կողմից՝
ՀՀ տարածքում երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ
Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրություն
ԱՍԵԿՈՍԵ
Միայնությունը հոգեւոր եւ ֆիզիկական կարոտ է ծնում, իսկ կարոտն ավելի է սրում միայնության զգացումը: ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու հրշեջ-փրկարարները. shamshyan.com
Մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ Արմեն Մուրադյանը բժիշկների հետ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին:
Սիրիայում զոհվել է ռուսական զորքերի կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը
2018թ. նոյեմբերին Սիրիայում զոհվել է ռուսական զորքերի կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով նրա մահվան մասին տեղեկանքը: Փաստաթղթում ասվում է, որ նոյեմբերի 2-ին Առուստամյանը չեզոքացրել է Ալ-Շուլա քաղաքի անցակետի ականապատ արգելապատնեշը, ինչի ընթացքում 4-ական պայթել է: Հենց այդ պայթյունն էլ Առուստամյանի մահվան պատճառ է դարձել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Առուստամյանի մահվան մասին տեղեկատվություն չի
Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը դադարեցնում են անդամակցությունը ՀՀԿ-ին
«Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում են ներկայացրել իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դադարեցնելու մասին: Tert.am-ի հետ զրույցում Հակոբյանը և Ֆարմանյանը հաստատեցին տեղեկությունը։
Պուտինը հեղափոխության համար Հայաստանին պատժում է գազի գնով. «Էխո Մոսկվի»
Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը պատիժ է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» համար: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոն: «Հայաստանի դեպքում դա հնչում է որպես պատիժ ժողովրդական ցույցերի ճնշման տակ նախագահին հրաժարական պարտադրելու համար: Պուտինի համար դա անընդունելի բան է, ինչի համար երկիրը պետք է պատժվի»,- կարծում է նա:
Ծառահատում Երևանում
Հունվարի 7-ին Երևանի Բաբայան փողոցի բնակիչներից մեկը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ հունվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել են Բաբայան 32 շենքի բակում իր տնկած ու մշակած 2 խնձորենի և մեկական ընկույզի, սերկևիլի ու հոնի ծառեր: Ոստիկանությունում կասկածյալը խոստովանել է, որ ինքն է հատել ծառերը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ
Ուսումնասիրելով դիմումների մուտքագրման և շինթույլտվությունների տրամադրման ժամկետները՝ պարզվում է դրանց միջև ժամանակահատվածը գերազանցում է օրենքով սահմանված ժամկետները
2018 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է 31 շինարարության թույլտվություն՝ ժամկետների կոպտագույն խախտումներով։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ yerevan.am-ում կա պատուհան՝ Doing Business 2018 և բաժին՝ Տեղեկություններ II կատեգորիայի օբյեկտների համար տրված քաղաքաշինական թույլտվությունների տևողությունների վերաբերյալ (անցեք հղումով՝ https://www.yerevan.am/…/ii-category-facility-permits-info…/): Նշեմ, որ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

















































