Օրվա լրահոսը

Տոն օրերին բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն

Հարգելի համաքաղաքացիներ, Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն: Տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11:00-ից մինչև 15:00-ն կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ: Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է: Մաստարա-Լանջիկ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ

Ցույց՝ ՌԴ դեսպանատան մոտ. Պահանջում են հայկական կողմին հանձնել հայ կնոջը սպանած ռուս զինծառայողին ու կարգի հրավիրվել

Հանրագրով պահանջում են ռուս զինծառայողներին հարգել ՀՀ օրենսդրությունը, հետեւել ու ենթարկվել դրանց ՀՀ տարածքում, ինչպես նաեւ պահանջում են հայկական կողմին հանձնել սպանություն իրականացրած ռուս զինծառայողին: Դիլբարյանն ասաց, որ եթե այդ քայլերը չձեռնարկվեն, իրենք կարձանագրեն, որ ռուսական ռազմաբազայի հետագա գործունեությունը ՀՀ տարածքում ոչ միայն վտանգավոր ու կասկածահարույց է դառնում, այլեւ մեր ազգային շահերին հակասող:

Մամեդյարովն ասում է, թե պատրաստ են ԼՂ բնակչության համար ապահովել բարձր մակարդակով ինքնավարություն

«Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև տեղի ունեցած զրույցները, ինչպես նաև իմ երեք հանդիպումները հայ գործընկերոջս հետ, որոշակի լավատեսության հիմքեր են տալիս՝ կապված բանակցային գործընթացի առաջխաղացման հետ»,- ասել է Մամեդյարովը:

«Հնարավոր է, որ ապստամբության ժամանակ զոհեր լինեն, դա ցավալի է». Վարուժան Ավետիսյան

Փոխհրաձգության ժամանակ մեկ զոհ եղավ (նկատի ունի Արթուր Վանոյանին), այդ մեկ զոհը դիպվածի հետեւանք է: Երկու ոստիկանի (նկատի ունի Գագիկ Մկրտչյանին եւ Յուրի Տեփանոսյանին) մահվան պատճառը ռեժիմն է, մյուսինը՝ եւս:

Ոչ կենցաղային աղբի եւ Երեւանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների վճարը եւս կբարձրանա

58,3 միլիոն շրջանառություն ունեցող կազմակերպությունների համար կգործեն տուրքերի հին դրույքաչափերը:

Ջերմուկ համայնքի տարածքում արգելվեց մետաղական հանքարդյունաբերությունը

Ուղիղ ժողովրդավարության սկզբունքը հերթական հաջողությունը գրանցեց Հայաստանում։ Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած կոլեկտիվ հանրագրում նշված «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» առաջարկությանը: Ավագանին այս որոշումն ընդունել է ընդունել է 7 կողմ, 0 դեմ, 0

Սեֆիլյանի կոչը Փաշինյանին. «Արցախում սկսվածն ամբողջացրեք, ժողովուրդը դրան է սպասում»

Ժիրայր Սեֆիլյանը Փաշինյանի ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Արցախում պետք է սկսվի քաղաքական-արմատական փոփոխությունների ժամանակաշրջան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր

Դեռ հետևություններ չեմ անում, կարծում եմ կլինի պաշտոնական պարզաբանում:

«Արագ եւ առանց զոհերի կարելի է Նախիջեւանի հատվածում «ուղղումներ» անել». Ժիրայր Սեֆիլյան

Համոզված եմ, որ հակառակորդի կողմից նշյալ գործընթացը շարունակվելու է, ուստի մերոնք պետք է ուշադիր լինեն, նաեւ համարձակ

Սերժ Սարգսյանին, Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը կքննարկեն մյուս տարի

 Արմավիր քաղաքի ավագանին որոշեց՝ քանի դեռ դատարանի վճիռ չկա, Մանվել Գրիգորյանին կոչումից զրկելու հարցը հրատապ չէ

Իրաքահայերը՝ Փաշինյանին. «Վերանայեք Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշումը»

Սփյուռքի նախարարությունն այն օղակն է, որն իրաքահայերին ճիշտ ճանապարհ ցույց տվեց, օգնեց խնդիրները լուծել

ՀՔԾ-ն ստացել է Ռուսաստանի պատասխանը, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է. Azatutyun.am

Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) օրերս ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ «Ազատության» հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ լրացուցիչ հարցում են ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստան

Երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայությունների վճարներն էլ բարձրացան, բայց կսուբսիդավորվեն քաղաքացիների համար

Երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայությունների թանկացած հատվածը կսուբսիդավորվի քաղաքի բյուջեից

Արժանթինի Հայ Համայնքի Յայտարարութիւնը՝ Սփիւռքի Նախարարութիւնը Լուծարելու Որոշումին Մասին

Արժանթինի հայ համայնքի հաստատութիւններս (IARA) խոր մտահոգութեամբ լրատուական միջոցներէ իմացանք Սփիւռքի Նախարարութիւնը լուծարելու և անոր աշխատակիցները գործէ արձակելու Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան որոշման մասին: Մեր նպատակը չէ հարցականի տակ առնել կառավարութեան որոշումները, սակայն այն ինչ կը վերաբերի այս որոշումին բովանդակութեան ու առնուած ձևին, չի կրնար անտարբեր ձգել մեզ: Անցնող տասը տարիներուն, իր ամէն պարագայի քննարկելի մարդկային

Գլխավոր դատախազը` հակառակ իր բարձր պաշտոնի` տուրք է տալիս պոպուլիզմին ու ասում է այն` ինչ ուզում են լսել դատախազության առաջ բողոքի ցույց անողները. «Իրատես»

Արթուր Դավթյանը գերազանցեց բոլոր սպասումները` բառացի հայտարարելով` «Դատարանի որոշումը չի արտահայտում հասարակության կարծիքը»: Եթե ասողը լիներ շարքային քաղաքացի` հասկանալի կլիներ, բայց պետական բարձրաստիճան պաշտոնյան, այն էլ գլխավոր դատախազը հիանալի գիտի, որ արդարադատությունը ու հասարակական կարծիքը միմյանցից կախված չեն ու իրարից չեն բխում:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը

Տուրքերը կբարձրանան. «Իմ քայլը» կողմ քվեարկեց նախագծին. «Լույսն» ու ԲՀԿ-ն՝ դեմ

2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագծի վերաբերյալ Երեւանի ավագանու նիստում բուռն քննարկումներ տեղի ունեցան

«Նկատվում է հայաստանյան իրականության մեջ մինչ այժմ օտար գործելաոճ՝ փողոց դուրս եկած ամբոխի միջոցով ազդել դատաիրավական համակարգի վրա»

Եթե երկրի քաղաքական իշխանություններն օր առաջ չկասեցնեն այս երևույթի տարածումը, իսկ եթե Աստված չանի սատարեցին դրանց, ապա մոտ ապագայում մենք ստանալու ենք Լինչի դատաստանի օրինակներ, ինչը մեր երկիրը դասելու է չկայացած պետությունների շարքին, իսկ մեր հասարակության մեջ երկար ժամանակով ներարկելու է արյան և չդադարող վենդետայի շիճուկը։

Եթե այդ բոլոր՝ սարսռեցնող մեղադրանքներ հնչեցնող անձանց մղումները, այսպես ասենք, քաղաքացիական են, ապա ինչո՞ւ իրենց քաղաքացու պես չեն պահել. «Հայոց աշխարհ»

Մանվել Գրիգորյանը արդեն մոտ կես տարի է, ինչ մեղադրյալի կարգավիճակում է, ավելին՝ մինչեւ մի քանի օր առաջ կալանքի տակ էր։ Բոլոր այն անձինք, ովքեր հայտարարում են, որ նա մարդ է սպանել, այսինչին կամ այնինչին նվաստացրել է, ինչպես տարբեր անձանց կաշառքի մեղադրանքներ ներկայացնելու առիթ տված Սիլվա Համբարձումյանն է հայտարարել՝ երեխաներ է բռնաբարել եւ այլն, այս ընթացքում ցույց անելու, հրապարակներում այլոց մազերը պոկելու եւ նման այլեւայլ տեսարանների փոխարեն շատ հանգիստ կարող էին դիմել իրավապահ ու քննչական մարմիններին, ներկայացնել իրենց հայտնի փաստական տվյալները։ Լավ, ի՞նչն էր նրանց խանգարում, որ մինչ օրս այդպես չեն վարվել։

Էդուարդ Համբարձումյան. Վահան Արծրունու հետ որոշել ենք, որ քվեարկությունից հետո ինչ արդյունք էլ լինի, պետք է իրար հետ աշխատենք հանուն ընդհանուր գործի. «Հայկական ժամանակ»

Իսկ ով ու ինչ կարգով է մինչեւ առաջիկա նիստը որոշել, թե ովքեր են լինելու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուները։ Բժշկական համալսարանի ղեկավարության համար նախընտրելի թեկնածուն Վահան Արծրունին է։ Բուհի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, պատասխանելով հարցին, նշեց. «ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրում են, այլ ոչ թե նշանակում։ Համապատասխան կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր անդամ, բացի ուսանողության կողմից ներկայացված,

Էժան գազ բոլորն են ցանկանում, բայց գազի գինը նաև քաղաքականություն է. Կոնստանտին Սիմոնով. «168 ժամ»

Փաշինյան-Պուտին սեպտեմբերյան հանդիպումից հետո Ն. Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահը նույնիսկ տեղյակ չէ, որ հայ սպառողը նման գնով է գազը ստանում, ուստի որոշվել էր ուսումնասիրել գազի գնագոյացման մեխանիզմները՝ ի օգուտ հայ սպառողի։ Թե ինչպես կշահի հայ սպառողն այդ բանակցություններից և վերանայումներից՝ հայտնի կդառնա օրեր անց։ Մինչ այդ «168 ժամը» ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի հետ

Արմեն Գևորգյանը հաստատում է, որ նախկինում եղել է պրակտիկա, երբ իշխանության ներսում միմյանց դեմ արտահոսքեր են եղել ու մամուլում նյութեր են պատվիրել. «Փաստ»

Քաղաքական իմաստով սա ևս մեկ անգամ գալիս է ցույց տալու, որ նախորդ համակարգում, ինչքան էլ այն ներկայացվեր կուռ և մոնոլիտ, իրականության մեջ գործ ունեինք բազմաթիվ բախվող շահերի, ներիշխանական խմբերի հակամարտությունների հետ, որոնք մի կողմ էին թողնում ներքին խնդիրները միայն արտաքին–ընդդիմադիր վտանգի դեպքում: Սակայն այդ ներքին կոնֆլիկտները այնքան էին կուտակվել, որ հերթական վտանգի դեպքում համակարգը պարզապես կորցրեց միասնական շահի շուրջ համախմբվելու բնազդը:

Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը նման հավաստիացումներ չեն տվել. «Ժողովուրդ»

Սա մեկ պարզ պատճառով. իշխանության ղեկին կանգնած անձինք, նրանց մերձավորները, ընտանիքի անդամները հստակ տնտեսական հետաքրքրություններ են ունեցել Հայաստանում։

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ

Սիրելի՛ քաղաքացիներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ §Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն¦ ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»

Հայկ Խանումյան. «Ինչքան հասկացա՝ նախկին «Մետաքս» կոմբինատի աշխատակիցներն էին, որտեղ Քոչարյանը աշխատել էր». «Հայկական ժամանակ»

Կարծում եմ՝ նորմալ է, երբ որ մարդը ունի նախկին կոլեկտիվ, հնարավոր է նաեւ այդպիսի   միտք   առաջանար մարդկանց մոտ։ Մեծ բան չեմ տեսնում, նամանավանդ որ մասնակիցների թիվը այդքան էլ մեծ չէր։

Մեղադրանք է առաջադրվել 37-ամյա տղամարդուն՝ նախկին կնոջը սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 37-ամյա տղամարդուն: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կոտայքի մարզի բնակչի՝ ծնված 1981

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպումների ընթացքում կարեւորվել է օրենսդիր մարմնի դերակատարությունը կառավարման խորհրդարանական համակարգին անցած երկրի առաջընթացի գործում, մասնավորապես օրենսդրական դաշտի կատարելագործման, վերահսկողական գործառույթների իրականացման,

Առայժմ չկան հիմքեր կարծելու, որ երկրորդ նախագահին կհաջողվի իր շուրջ ձևավորել հանրային կոնսոլիդացիա. «Փաստ»

Մի կողմից փաստորեն Երևանում նման ակցիաները արդյունք չեն տալիս, չի հավաքվում տասից ավել մարդ, ու Քոչարյանի աջակիցները որոշում են նմանատիպ ակցիաների թիրախը տեղափոխել Ստեփանակերտ:

Հայաստանում արձանագրվել է Ռուսաստանից կարմրուկի բերովի դեպք

Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է  կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով: Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031