Օրվա լրահոսը
«Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» խումբ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը կքննարկվի ԵԽ Նախարարների կոմիտեի աշնանային նստաշրջանում
2025թ․ օգոստոսի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացրել է տեղեկատվություն «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի վճռի կատարման ընթացքի վերաբերյալ՝ անդրադառնալով նաև Նախարարների կոմիտեի կողմից ՀՀ-ին ուղղված առաջարկություններին։ Հիշեցնենք, որ «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2002թ․-ին դիմումատուի որդու՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքներին։ Եվրոպական դատարանը արձանագրել է արդյունավետ քննության բացակայություն (Կոնվենցիայի
«Ռումբերու պայթումէ ջախջախուած ծնոտները նորգուած են՝ իր մոգական մատներուն տակ». հայազգի բժիշկը՝ պլաստիկ վիրաբուժության հիմնադիր
Ռազմաճակատում ունեցած բացառիկ դերակատարության համար բժիշկ Գազանճյանին անձամբ Մեծ Բրիտանիայի Գևորգ 5-րդ թագավորի կողմից շնորհվել է «Սուրբ Միքայել և Գևորգ» ասպետական շքանշանը։
Արմեն Հարությունյանը նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ՍԴՆՈ-80 որոշմամբ Արմեն Ռուբիկի Հարությունյանը նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար։ Սահմանադրական դատարան
Հայկո Ջեփքինի համերգը մշակութային մեծ իրադարձություն է լինելու՝ գրում է թուրքական լրատվամիջոցը, առանց նշելու ռոք երաժիշտի հայ լինելու մասին
Ermenihaber. Թուրքիայի ամենաառանձնահատուկ ռոք կատարողներից Հայկո Ջեփքինը, որն ունի հայկական արմատներ, ելույթ կունենա Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում: Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Ջեփքինը տարբերվում է իր անկրկնելի բեմական շոուներով ու յուրահատուկ ոճով։ Նշվում է, որ Ջեփքինը հոկտեմբերի 3-ից 5-ը ելույթ է ունենալու Էսքիշեհիրում անցկացվելիք «Gastro Fest»-ում, որը համարվում է Թուրքիայի խոշորագույն մշակութային ու գաստրոնոմիական իրադարձություններից մեկը։
Կձևավորվի «ոչ-հայկական Հայաստան», որտեղ ուրիշներն են սահմաններ գծելու, պատմությունը վերաշարադրելու և արժեքները վերասահմանելու. Վարդան Օսկանյան
Վտանգը գուցե այն չէ, որ Հայաստանը կարող է վերանալ, այլ այն, որ այն կարող է շարունակել գոյություն ունենալ՝ զրկված հենց այն էությունից, որը նրան հայկական է դարձնում:
Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ. վարույթներն ուղարկվել են դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի
«Վազգեն Գալստանյանը 1995-ին մահացել է»․ Բագրատ սրբազանը Կարեն Ֆարխոյանին հորդորեց իրեն այդպես չդիմել
Կարեն Ֆարխոյանը չարձագանքեց հորդորին և սկսեց հարցել տալ Բագրատ արքեպիսկոպոսին։ Հարցրեց՝ չամուսնացա՞ծ եք։ Բագրատ արքեպիսկոպոսը պատասխանեց՝ վստահաբար։ Հարցին՝ նախկինում չդատապարտվա՞ծ եք, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Երբեք այդ հնարավորությունը չեմ ունեցել»։
«Մերօրյա այս հերոսները մարդասիրական գործի հետեւակային զինվորներն են, որոնք աշխատում են տեղում եւ հաճախ մնում անտեսանելի»
Մարդասիրության համաշխարհային օրն «Ավրորան» հարգանքի տուրք է մատուցում խիզախ մարդասերներին Փառաբանենք նրանց, ովքեր փրկում են մարդկանց, եւ առաջադրենք նրանց «Ավրորա» մրցանակին Օգոստոսի 19, 2025 թ․, Վաշինգտոն․ Մարդասիրության համաշխարհային օրն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր համերաշխությունն է հայտնում մարդասիրական աշխատանք իրականացնողներին ամբողջ աշխարհում, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց օգնելու, հույսը վերականգնելու եւ արժանապատվությունը
«Նիկոլն ասում է՝ ես հանցագործ եմ, դուք օրինավոր մարդ․ չեք կարողանում ինձ հաղթել»․ Էդգար Ղազարյան
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ուղերձում հնչեցված այն դիտարկմանը, թե «ժողովուրդը, այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ», Էդգար Ղազարյանն ասաց․ «Ուզում եմ հասկանալ՝ էդ հեղափոխությունն ինքը ո՞նց է պատկերացնում»։
Ավագանու նիստին չներկայանալս թող չանհանգստացնի և ո՛չ մեկին. Փարաքարի համայնքապետ
Խնայեք ձեր առողջությունը․ առանց այդ էլ Աշտարակի ձորերում ու Հրազդանի «Սիթիներում» անցկացրած ժամանակը վատ է անդրադառնում ձեր առողջության վրա։
«Կառավարությանն առաջարկել ենք ընդառաջել 2025-2026 ուս. տարում ընդունված բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը»
2023 թվականից ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագրեր՝ նպաստելու կրթության իրավունքի ապահովմանն ու վերջիններիս ինտեգրմանը։ Այդ ծրագրերը աջակցում են մինչև 2024-2025 ուսումնական տարի ընդունված ուսանողներին։ 2025-2026 ուսումնական տարում բուհեր ընդունված, բռնի տեղահանված ուսանողները, սակայն, զրկված են աջակցության նման հնարավորությունից, քանի որ այդ ծրագրերը նրանց վրա
Խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս արտատարածաշրջանային տերություններին՝ տարածաշրջանի իրավիճակն ավելի կբարդացնի. Իրանի նախագահ
Խաղաղությունը Կովկասում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները:
Կիևին բացահայտ աջակցելով՝ Բաքուն Արևմուտքում փորձում է ամրապնդել իր դիրքը՝ որպես հուսալի գործընկերոջ. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» հիմնադրամ. Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով Ուկրաինայում ոչնչացվել են նավթավերամշակման գործարաններ, որոնց ենթակառուցվածքների զգալի մասը կա՛մ պատկանում է Արևմտյան Եվրոպային, կա՛մ սպասարկում է նրա տնտեսական շահերը։ Ադրբեջանն այստեղ կարևոր խաղացող է։ Վերջինս մասնակցում է Ուկրաինային նավթ և նավթամթերք մատակարարելու շրջանցիկ սխեմաներին։ Բաքուն Ուկրաինայում վերահսկում է զգալի ակտիվներ, և, ամենակարևորը, Ադրբեջանը վերամշակման համար
«Մենք ահաբեկիչ չենք, բայց իրենք ահաբեկիչ են»․ Բագրատ սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկեց աղոթքով։
Փաշինյանը և Փեզեշքիանը համատեղ հայտարարություն են ստորագրել. ՀՀ-ի և Իրանի միջև ստորագրվել են այլ փաստաթղթեր ևս
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2027թթ. (համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթիվ) քաղաքական
«Ամեն մարդ իր խոսքի համար պետք է պատասխան տա», եթե դա ապացուցվում է․ Հրայր սարկավագ Հակոբյան
Լրագրողների հիշեցմանը՝ կա ձայնագրություն, որ ասում եք՝ «իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք», Հրայր սարկավագն ի պատասխան հորդորեց բառացի կարդալ իրենց հրապարակած ձայնագրությունը։
ՎՏԲ-Հայաստան բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը
ՎՏԲ–Հայաստան բանկը միացել է Newmag-ի BOOK DONATION կրթական և բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է համալրել Հայաստանի մարզերում համայնքային գրադարանների գրքային ֆոնդը։ Նախագիծը նպաստում է ընթերցանության մշակույթի զարգացմանը և ընդլայնում է հեռավոր բնակավայրերի բնակիչների կրթական հնարավորությունները։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր գրադարան ստանում է Newmag հրատարակչությունից 500 նոր գիրք հայերեն լեզվով, որոնք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի և
Ժաննա Անդրեասյանին ներկայացրել եմ կրթության բնագավառում Արցախից բռնի տեղահանված անձանց հուզող հիմնական խնդիրները. Լիաննա Պետրոսյան
Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպմանը ներկայացրել եմ կրթության բնագավառում Արցախից բռնի տեղահանված անձանց հուզող հիմնական խնդիրները։ Քննարկվել են բռնի տեղահանված անձանց՝ նախադպրոցական, հանրակրթության, միջին մասնագիտական, բուհական, հետբուհական կրթության հետ կապված, կորսված փաստաթղթերի վերականգնման, զբաղվածության և այլ
«Գլխավոր դատախազի մեկնաբանությունը ցույց տվեց, թե պետությունն ինչ վերաբերմունք ունի այդ գործի նկատմամբ․ պետական ու քաղաքական պատվերն ակնհայտ է»
Հանրային մեղադրողը ներկայացրեց Միքայել սրբազանին առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ նա ԶԼՄ-ների միջոցով հնչեցրել է «իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր»։
Բյուրակն գյուղի տարածքում, բազալտի հանքի սահմաններից դուրս, իրականացվել է ընդերքի ապօրինի արդյունահանում
Ապօրինի արդյունահանում ն գյուղում Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Բյուրակն գյուղի վարչական տարածքում, բազալտի հանքի հատկացված սահմաններից դուրս, իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Օգոստոսի 11-ին համայնքային ոստիկանները ստուգեցին օպերատիվ տվյալը: Տեղում աշխատում էին թրթուրավոր էքսկավատորներ ու տարբեր հաստոցներ: Պարզվեց, որ հատկացված երկուսուկես հեկտար տարածքից դուրս սահմանափակ
Իրանի նախագահ. Քննարկումները շատ կառուցողական էին և ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկուստեք Աստծո կամոք կյանքի են կոչվելու
Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունելու այդ ամբողջականության խախտումը։
Հայաստանում կենդանիների կծելու դեպքերը նույնպես հազվադեպ չեն և ակնկալում ենք մեր ազգաբնակչության զգոնությունը. անհապաղ դիմել բուժօգնության. Արմեն Մուրադյան
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը Կատաղությունը հանրային առողջության լուրջ խնդիր է աշխարհի ավելի քան 150 երկրներում և տարածքներում, հիմնականում` Ասիայում և Աֆրիկայում: Այն վիրուսային, զոոնոզ հիվանդություն է, որից տարեկան մահանում է շուրջ 60.000 մարդ, որի 40%-ը 15 տարեկանից ցածր երեխաներն են: Շների կողմից մարդկանց կծելու դեպքերը պատասխանատու են
Խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերություններին էլ ավելի է բարդացնում տարածաշրջանի իրավիճակը. Իրանի նախագահ
Մենք միշտ պաշտպանել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, եւ դա մեր քաղաքականությունն է: Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը: Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի Կովկասյան:
Հանձնաժողովը 3 վարույթ է հարուցել «էկո» և «բիո» անվանումներով կաթնամթերքի տեսականու վաճառքի առնչությամբ
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը երեք վարույթ է հարուցել շուկայում «էկո» և «բիո» անվանումներով կաթնամթերքի տեսականու վաճառքի առնչությամբ։ Հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության հետքերով՝ հանձնաժողովը դիտանցումներ է իրականացրել մայրաքաղաքի մի քանի խոշոր առևտրի կետերում, որոնց արդյունքներով արձանագրվել է «Թամարա և Անի» ընկերության «Ani» ապրանքային նշանով «ЭКО» գրառմամբ,
Կողմերը հատուկ շեշտել են, որ ժամանակն է հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի. Արայիկ Հարությունյան
Քննարկումները տևեցին նախատեսվածից զգալի ավել, ինչը նշանակում է, որ գոյություն ունի հսկայական օրակարգ:
Բարձր ենք գնահատում ԻԻՀ հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
Նախագահ Փեզեշքիանի հետ քննարկել են տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք՝ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման որոշման դեմ
Այսինքն, հունիսի 17-ի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի հետևանքով, որը ըստ իրավապահների, հանդիսանում է միջին ծանրության մեղսագրվող արարք, բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանն այլևս 60 օրից ավելի է, ինչ կալանավորված է:
Ուզում էի ցույց տալ, որ մարդկությունը սխալ է ապրում․ Վան Խաչատուր. «Ա1+»
Այսօր լրանում է հայ նշանավոր նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան և փիլիսոփա Վան Խաչատուրի ծննդյան 99-ամյակը։ Նա մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին։ «Ես չէի կարող կենցաղային տեսարաններ նկարել։ Ես ապրում եմ ոչ թե կենցաղային իրադարձություններով, այլ փիլիսոփայական կատեգորիաներով»,- ասում էր նա։ Նրա հեղինակածն են Մատենադարանի շենքի հայտնի որմնանկարներն ու խճանկարը։ «1991-ին ես բնակարան գնեցի, թանգարան
ԱՊՀ-ն ակնկալում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք. Սերգեյ Լեբեդև
«Ազատություն». ԱՊՀ-ն ակնկալում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք, TASS-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «Ինչպես մենք բոլորս Համագործակցության երկրներում այն ժամանակ ողջունեցինք Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը, այնպես էլ հիմա մեծ գոհունակությամբ ենք ողջունում այս համատեղ հռչակագրի ստորագրումը Համագործակցության
Քեզ երբեք մանդատ չի տրվել Արցախը հայաթափելու համար։ Որևէ ուղերձ, որևէ ելույթ, որևէ մանիպուլյացիա երբեք չի կարողանալու ջնջել քո արածը. Լիլիթ Բլեյան
Մարդիկ կամավոր մեկնել են Արցախը պաշտպանելու (նաև` քո կոչով), որ դա տեղի չունենա։ Մարդիկ գերի են ընկել շրջափակված Արցախ սնունդ հասցնելու ճանապարհին։