Օրվա լրահոսը
Էդուարդ Շարմազանով. «Մարդիկ, ովքեր ասում էին՝ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին՝ կա 60 հազար քաղաքացի, որոնք ոչնչից չեն վախենում»
Էդուարդ Շարմազանովը հայտարարում է Հանրապետական կուսակցության պայքարի նոր փուլի մասին
Ալեք Ենիգոմշյան․ «Սասնա Ծռեր»-ը չանցավ, որովհետև կար ճնշում․ «Ա1+»
Հարցազրույց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ -Ինչո՞ւ «Սասնա Ծռերը» չանցավ խորհրդարան: -Ես առանց կասկածի կասեմ, որ կար հստակ ճնշում: Այդ ճնշումը հստակորեն պետք է ասել, որ դրսից էր ավելի շատ՝ հյուսիսի մեր հարևանի կողմից: Մենք դա հասկացել էինք և զգացել էինք վաղուց: Այդ դրսի ուժերը և՛ բացահայտ, և՛ թաքուն կերպով խնդիր դրել
Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի, կապի
«Եղել է բնական, նորմալ մասնակցություն». Տիգրան Մուկուչյան
Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա քվեարկությունից հետո յոթերորդ օրը:
ՀԺԿ-ն կսատարի իշխանության քայլերը. հայտարարություն
Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հայտարարությունը Հայաստանի ժողովրդական կուսակցությունն արձանագրում է, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցան ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ՀԺԿ-ն կսատարի իշխանության քայլերը՝ ուղղված հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, պետության դեմ կատարած այլ հանցագործությունների ամբողջական բացահայտմանը, օրինականության և սոցիալական արդարության հաստատմանը, երկրում համակարգային փոփոխությունների
Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին՝ հանուն մեր Հայրենիքի առավել զորացման և բարօր ապագայի կերտման. Գարեգին Բ
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների: Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական
Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին. ՀՅԴ
Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին եւ ներքին վտանգներին հանդիման,
ԱՊՀ դիտորդներ. «Քաղաքական ուժերի համար ապահովվել են հավասար պայմաններ»
Դիտորդական առաքելության գնահատմամբ` գործող Ընտրական օրենսգիրքը թույլ է տվել անցկացնել ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ
Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տանում. միջազգային մամուլի արձագանքը
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տանում: Այս գլխագրով են լուսաբանում միջազգային լրատվամիջոցները Հայաստանում կիրակի օրը տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հայաստանին վերաբերող իրադարձությունների մեծ մասը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել կիրակի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ ամրապնդելով իր իշխանությունը, հաղորդում է BBC-ն: Այժմ նա ստացել է խորհրդարանական մեծամասնություն կոռուպցիան
Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն
Քրիստինե Չիլինգարյանն ասաց. «Շերլոք Հոլմսի մասին պատմող պատմվածաշարը ու վիպակները ունեցան եւ գեղարվեստական, եւ կիրառական նշանակություն: Պատմվածքներում կիրառված մեթոդները և հատկապես դետուկտիվ մեթոդը սկսվեց կիրառվել տարբեր երկրների քրեագետների և ոստիկանների կողմից: 20-րդ դարի սկզբին Եգիպտոսի ոստիկանությունը քննիչների համար պարտադիր քննական ծրագրում մտցրեց Արթուր Քոնան Դոյլի ստեղծագործությունները»:
Փաշինյանը հաղթեց առանց պայքարի. Ռուսաստանի բարեկամները քննության տակ են. «Կոմերսանտ»
Հայաստանում կիրակի օրը տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կոչված էին ավարտել մարտին «թավշյա հեղափոխությունից» հետո սկսված անցումային շրջանը: Նախնական տվյալներով, ինչպես և սպասվում էր, հաղթել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը: Հաղթողների տրամադրությունը մի փոքր փչացրել է այն, որ ընտրողների մասնակցությունը նկատելիորեն քիչ էր, քան «մինչհեղափոխական» ընտրություններին, գրում է ռուսական
«Լուսավոր Հայաստանը» արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը». Էդմոն Մարուքյան
Ըստ կուսակցության խորհրդի կողմից ընդունված հայտարարության՝ դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը, և երկիրը թևակոխում է համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ:
«Ընտրատեղամասերում հայտնաբերել ենք կեղծ լրագրողներ». Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, որ բռնության էական դեպքեր չեն արձանագրել, մինչդեռ հիշեցրեց, որ նախկինում բռնության դեպքերը հասել էին նրան, որ Ջրառատ գյուղում Լեւոն Երանոսյանի հարազատները «Կալաշնիկով» ինքնաձիգով էին հարցերը լուծում ՕՐՕ դաշինքի ներկայացուցչի հետ:
Գագիկ Ծառուկյան․ Ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական բարեփոխումներ
Սիրելի՛ հայրենակիցներ. Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավարտվեցին, և հանրության քվեով ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը: Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ընտրությանը մասնակցած և ԲՀԿ-ին վստահության քվե տված մեր բոլոր հայրենակիցներին: Վստահ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է՝ ձևավորված քաղաքական մեծամասնությանը. հայտարարություն
Լուսավոր Հայաստան Կուսակցության հայտարարությունը 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ Հայաստանում կայացած պատմական ընտրությունները, մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը՝ իր երախտագիտությունը հայտնելով մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ Մենք դա համարում ենք մեր եռամյա ակտիվ գործունեության հանրային գնահատականը, ապացույցը, որ
Էական խախտումների 63 էական դեպք. «Ականատես» դիտորդական առաքելությունն է արձանագրել
«Քվեարկության օրվա նախապատրաստման և բուն քվեարկության գործընթացները հիմնականում համահունչ են օրենքին»,- այս եզրակացությունն այսօր հրապարակել է «Ականատես» դիտորդական առաքելությունն` ամփոփելով 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ դիտորդական առաքելության տարածած տեղեկանքի, հաղորդվել է 63 էական խախտումների մասին: «Ականատես»-ի արձանագրմամբ, քվեարկության նախապատրաստման եւ բուն քվեարկության գործընթացներն անցել են խաղաղ եւ Հայաստանի քաղաքացիները լիարժեք հնարավորություն
Տիգրան Ուրիխանյան․ Գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները
4/40 տեղամասում Տիգրան Ուրիխանյանի օգտին տրված ձայներն անհայտացել են։ Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների` նա այդ տեղամասում ստացել է 0 ձայն, սակայն Ուրիխանյանի շտաբը հրապարակել է 4/40 տեղամասից ստացված կնքված արձանագրությունը, որում նշված է 15 ձայն։ «Ուշադրությու՜ն, գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Տիգրան Ուրիխանյանը:- Սպասում եմ իրավապահների և
ՍԴՀԿ․ Անկախ արդյունքներից, այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Անկախ արդյունքներից, այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար: Տասնյակ տարիներ բռնությամբ, խարդախությամբ ու ընտրակեղծիքների միջոցով Հայաստանի քաղաքացուց խլված քվեի իրավունքը այսօր վերականգնվեց և քաղաքացին կրկին հնարավորություն ունեցավ իր ազատ կամքով
«20-30 տարվա պատմության մեջ սա ամենամոտն է ժողովրդավարական ընտրություններին». Դիտորդների գնահատականը
Արթուր Սաքունցն ասաց, որ 3 դիտորդի նկատմամբ ճնշման փորձեր են եղել, ընդհուպ՝ ոչ բարյացակամ վերաբերմունքի դրսեւորմամբ. «Նույնիսկ մի դեպքում փորձ էր արվում դիտորդին հեռացնել ընտրական տեղամասից եւ ընտրատարածքային հանձնաժողովին բողոք ներկայացնելուց հետո կասեցվեց այդ գործընթացը»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-15-ը սպասվում է
Հայկ Գրիգորյան. «Հին ուժերի` խորհրդարան թափանցելը բացասական ենք գնահատում»
«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար եւ լրատվության պատասխանատու Հայկ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նորընտիր խորհրդարանը չի արտահայտում այն սպասելիքները, որը կունենար միջին վիճակագրական քաղաքացին: «Երկու հին ուժերի` ԲՀԿ–ի եւ «Լուսավոր Հայաստանի», կրկին խորհրդարան թափանցելը բացասական ենք գնահատում: Դրական ենք գնահատում, որ ՀՀԿ–ն եւ ՀՅԴ–ն խորհրդարան չանցան: Լավ է, որ «Իմ քայլը» մեծամասնություն
Արաբ վաճառականն ու «գին քցելու» հայկական սովորույթը
Արեւելքում ինչ-որ բան գնելիս սակարկելը արեւելյան մշակույթի մաս է կազմում: Հատկապես արաբները սիրում են գնորդին ներս հրավիրել, թեյ ու քաղցրեղեն հյուրասիրել, ինչ ունեն՝ պնդել, որ հենց քեզ համար է, ու սպասեն, որ տեղի ունենա իրենց համար սպասված՝ սակարկելու «ծեսը»: Նկարում ժպտացող արաբ երիտասարդը բոլոր օտարազգի գնորդներին խնդրում էր, որպեսզի ոչ միայն ապրանք գնեն Շարմ Էլ
Ընտրության օրն անցել է սահուն և եղել են մի քանի էական խախտումներ․ «Ականատես»
Ընտրությունների անցկացման վերաբերյալ նախնական հայտարարություն «Ականատեսը» տեղական դիտորդական նախաձեռնություն է, որը հիմնվել է 2018թ.ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից: Առաքելության գործընկերն է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը: «Ականատեսն» իրականացրել է դիտորդական առաքելություն 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ ՀՀ բոլոր
«Ազատ հայրենիք»․ Մայր օրենքի ընդունումը վերահաստատումն էր այն բանի, որ Արցախի ժողովուրդը հավատարիմ է անկախ և ինքնիշխան պետականություն ունենալու իր ձգտումներին
«Ազատ հայրենիք» կուսակցության ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ Հարգելի՛ հայրենակիցներ, Սահմանադրությունը համարվում է պետության օրինականության խորհրդանիշը, և այս առումով շատ կարևոր է պետականության կառուցման ճանապարհին արձանագրել մեր հանրապետության՝ ժողովրդավարության ուղին ընտրելու փաստը: ԱՀ անկախության հռչակումը և պետական անկախության մասին հանրաքվեի անցկացումը լիովին արտահայտում էր արցախահայության կամքը, և հետագայում արդեն Մայր օրենքի ընդունումը վերահաստատումն էր այն բանի,
Որ թեկնածուներն են ամենաշատ քվե ստացել յուրաքանչյուր ընտրատարածքում
Թիվ 1, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Կոնջորյան Հայկ Արսենի- 12,784 Թիվ 2, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ավինյան Տիգրան Արմենի-14,314 Թիվ 3, Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Միրզոյան Արարատ Սամվելի-25,550 Թիվ 4, Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սիմոնյան Ալեն Ռոբերտի 21812 Թիվ 5, Արարատ «Իմ
Սահմանադրությունը եւ ազգային համաձայնությունը
Հանրահայտ է, որ յուրաքանչյուր հասարակությունում առկա են բազմաթիվ ու բազմաբնույթ հակասություններ, անգամ սուր, թշնամանքի հասնող հակամարտություններ, քաղաքական, տնտեսական, սոցիալական, անձնական ու հասարակական շահերի բախումներ: Հետեւաբար յուրաքանչյուր հասարակություն կարիք ունի այդ հակասությունները մեղմելու, ամեն տեսակի բախումները կանխելու եւ փոխհամաձայնություն հաստատելու խնդիր: Ժամանակին այդ խնդիրը լուծվում էր միապետական կառավարման միջոցով, եւ դրա ապացույցը եվրոպական բացարձակ միապետությունների առկայությունն
ԲՀԿ վարկանիշային թեկնածուների հավաքած ձայները․ առաջին տեղում է Էդուարդ Բաբայանը
Բարգավաճ Հայաստան կուսակցության վարկանիշային թեկնածուների ստացած քվեները դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում։ 1 ԲՀԿ Բաբայան Էդուարդ Վլադիմիրի 7472 2 ԲՀԿ Մանուկյան Դավիթ Անդրանիկի 4560 3 ԲՀԿ Գեվորգյան Քաջիկ Նահապետի 3371 4 ԲՀԿ Ղուկասյան Վարդան Կոլյայի 3198 5 ԲՀԿ Գրիգորյան Վարդեվան Ֆաբրիցուսկի 2783 6 ԲՀԿ Ստեփանյան Տիգրան Վաչիկի 2166
ՀՀԿ վարկանիշային թեկնածուների հավաքած ձայները․ առաջին տեղում է Վիգեն Սարգսյանը
Հայաստանի Հանրապետական կուսակցության վարկանիշային թեկնածուների ստացած քվեները դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում։ 1.Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի 4087, 2.Բաղդասարյան Վահրամ Վաղինակի 2660, 3.Նալբանդյան Արթուր Լեվոնի 2583, 4.Աշոտյան Արմեն Գևորգի 2396, 5.Սահակյան Արման Գալուստի 1961, 6.Մուրադյան Մուրադ Սահակի 1840, 7.Շարմազանով Էդուարդ Հովսեփի 1663, 8.Հովհաննիսյան Արայիկ Ռաֆայելի 1270, 9.Կարապետյան Կարո Արտավազդի 1245, 10.Ալավերդյան Արմեն Օնիկի 1181, 11.Հակոբջանյան
Ցեղասպանությունից 103 տարի անց մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին: Ողջույնի խոսքում հայերենով «բարի լույս» մաղթելով միջազգային ֆորումի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայերենում «բարի լույսը» ոչ միայն «բարի առավոտ» է նշանակում , այլև՝ «բարի» կամ «լավ լույս», և մարդկության պատմության
Արման Թաթոյան․ Ակնհայտ է, որ 2018 թվականը նշանավորվեց ժողովրդավարական բարձր ձեռքբերումներով
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, քաղաքակիրթ աշխարհը նշում է մարդու իրավունքների միջազգային օրը։ Մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: Մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլորիս միավորված համատեղ ջանքերը, իսկ պետությանը պարտավորեցնում ստեղծել յուրաքանչյուր մարդու իրավունքի պաշտպանությունը


















































