Օրվա լրահոսը
Քաղաքական հեղաշրջման քա՞յլ…
Քաղաքական հեղաշրջման քա՞յլ… Մեր ունեցած տեղեկություններով «Արցախ» հեռուստառադիո պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղեւոնդյանին աշխատանքից ազատելու պատճառն այն էր, որ մեկ օր առաջ՝ հուլիսի 6-ին, հեռուստատեսությունը վճարովի եթեր էր տրամադրել «Արցախի արիներ» պատանեկան միության նախագահ Վարդան Թաշճյանին եւ Ստեփանակերտի «Էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վալերի Բալայանին։ Նրանք իրենց մեկնաբանություններն էին արել հանրապետությունում
… Այլ փրկեա զմեզ ի չարեն
Հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Առաջինին վերջին հրաժեշտը տալու նպատակով երեկ Մայր Տաճար էին եկել Հայաստանի, Սփյուռքի (եւ ոչ միայն) քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ։ Հայաստանի ներքին անցուդարձին, քաղաքական զարգացումներին անտեղյակ մեկը մի հայացք գցելով ծառերի հովին կանգնած գործիչների խմբերի կազմին, հանգիստ կարող էր հիմնավոր եզրակացություններ անել հանրապետության ներքաղաքական կացության վերաբերյալ։ Նախ՝ Լեռնային Ղարաբաղից եկած պատվիրակության մասին։
ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Հունիսի 29-ին երկրային կյանքն ավարտեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն։ Երեկ Մայր աթոռ սբ. Էջմիածնում տեղի ունեցավ Վեհափառ հայրապետի հուղարկավորության արարողությունը։ Արարողությանը մասնակցելու համար Մայր աթոռ էին ժամանել քրիստոնեական քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, հայաստանյան ու օտարերկրյա պաշտոնատարներ։ Վաղ առավոտվանից մայրաքաղաքից ու շրջաններից Մայր աթոռ էր
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵ՞Ն
Ղարաբաղի «եւ նրա շուրջ» լարվածությունն առայժմ չի թուլանում։ Ի տարբերություն ոմանց, որոնք իրավիճակը շիկացնելու կամ Ղարաբաղի լիդերներին «արջի ծառայություն» մատուցելու նպատակով երկիմաստ մտքեր են արտահայտում, Սամսոն Ղազարյանը կարծում է, որ լարվածությունը երկար չի տեւի. «Ղարաբաղին ժողովրդավարական զարթոնք էր պետք։ Այս միտքը ես ասել եմ 97-ին։ Մանավանդ, որ մեր բանակը ձեւավորվել էր եւ Ղարաբաղում ռազմական իրավիճակի
ԵՍ ԴԵՌ «ՌԱԶԲԻՐԱՏՆԵՐ» ԱՆԵԼ ՉԳԻՏԵՄ
Ես միայն սովորում եմ Իսկ այդ գիտելիքներն իրոք խիստ պետքական կլինեն նոր խորհրդարանում։ Այս առումով բոլոր կանխատեսումները կարծես իրականանալու են։ Համենայն դեպս, նախանշանները երեւացին ԱԺ աշխատանքի հենց առաջին օրվա ընթացքում։ Զանազան մականվանի պատգամավորների հետ «ռազբորկաներիս» պատմությունը ուշ եմ ներկայացնում, բայց ոչ ուշացած, քանի որ երկիրը պիտի ճանաչի իր ընտրյալներին։ Առաջինը հին-նոր պատգամավոր Լ.-ն էր, որի
ԼԱՎ ԼՈՒՐ
Կառավարության հունիսի 24-ի նիստում Վազգեն Սարգսյանն ասել էր, թե «ինչի նման է՝ մարդը կառավարությունում է աշխատում, իմանում է բոլոր գաղտնիքներն ու երկրի տնտեսական անվտանգության նրբությունները ու մեկ էլ հանկարծ հայտնվում է արտասահմանում։ Պատահական չէ, որ արդյունաբերության մեր երկու նախկին նախարարներն այսօր արտասահմանում են ապրում»։ Սակայն վարչապետը չէր էլ նշել, թե ո՞ր նախկինների մասին էր խոսքը։
ԿԱՌՈՒՑԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ
Իրազեկ աղբյուրները պնդում են, որ Ղարաբաղում կապիտալ շինարարության իրականացման համար գրեթե բոլոր մրցույթները (տենդերները) մի կազմակերպություն է շահել՝ «Յուպիտերը», որի հետեւում ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանն ու պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն էին։ ԱՅԴ ՀՆԱՐՔՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՉԻ ԳՈՐԾԵԼ Դատախազությունում «Առավոտի» խիստ վստահելի եւ իրազեկ աղբյուրը տեղեկացրեց, որ նախաքննության փուլում եւս Արմեն Տեր-Սահակյանը հոգեկան շեղումներ ունեցող
ԱՇԽԱՐՀԸ 2000-ԻՆ ՉԻ ԿՈՐԾԱՆՎԻ
Հարցին՝ արդյոք 2000 թվականին գալո՞ւ է աշխարհի վերջը, ինչպես բազմաթիվ եկեղեցական գործիչներ են հայտարարում, Սիրիայի իսլամական բարձրագույն խորհրդի անդամ եւ Հալեպի իսլամական կալվածքների տնօրեն շեյխ Մուհամադ Սուհաիբ Աշչամին ասաց. «Աստծով ներշնչված բոլոր կրոնական վարդապետություններն այս հարցում ունեն ընդհանուր մոտեցում. ոչ մի տվյալ չկա, թե աշխարհը որեւէ թվականի պետք է վերջանա»։ Այլ եկեղեցիների ներկայացուցիչների հետ հարցազրույցը
ՄԻԱՅՆ ՈՒՂՏՆ Է ՊԱՏՐԱՍՏ ՀԱՆՈՒՆ ՍԻԳԱՐԵԹԻ ՄՂՈՆՆԵՐ ԱՆՑՆԵԼ
Շատերը կարող են զարմանալ, որ Ավստրիայի ծխելու դեմ պայքարի ընկերակցությունը մեղավոր է ճանաչվել վերոնշյալ գովազդ-հայտարարությունը տարածելու համար։ Մեզանում քրեական գործ կարելի է թեթեւ սրտով հարուցել նաեւ այն բանի համար, երբ ինչ-որ մեկին ինչ-որ մեկը (պահանջվում է, որ լրագրող լինի – Ռ.Մ.) «չուգուն» է անվանել… Սակայն մենք Ֆրանսիա չենք, որ մեր օրաթերթի հռչակագիրը գրանցվեր նախեւառաջ երկրի
«ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ»՝ ԵՎՍ ՄԻ ԲԱՑԱՌԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
Ասում են, որպեսզի հիվանդանոցում գտնես լավագույն վիրաբույժին, պետք չէ դիմել տեղեկատուների օգնությանը կամ հարցնել բժիշկներին։ Լավագույն ելքը՝ գտնում ես տվյալ հիվանդանոցում երկար տարիներ աշխատած որեւէ սանիտարի կամ տեխնիկական անձնակազմից որեւէ մեկին, եւ նա անսխալ կասի, թե որ վիրաբույժի «ձեռքն է թեթեւ»։ Հորս վիրահատության ժամանակ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքի սանիտար Վարդգեսը գրեթե երկու ժամ վիրաբույժ
Դավիթ Զադոյան. «Ես տեր եմ ձեզ, դուք էլ ինձ թիկունք կանգնեք»
Օրերս ՀՀ էներգետիկայի նոր նախարար Դավիթ Զադոյանը այցելեց «Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲ ընկերություն։ Բնորոշ է, որ համակարգի յուրաքանչյուր նոր ղեկավար բաշխիչ ցանցերի հետ իր ծանոթությունը սկսում է այստեղից։ Նախ, այն պարզ պատճառով, որ Երեւանն իսկապես հանրապետության «սիրտն» է ու շատ բան է կախված մայրաքաղաքում տիրող վիճակից։ Երկրորդ, որ ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը իրացվում է
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՀ-Ի ԱՌՋԵՎ
Հայաստանում է գտնվում Միջազգային արժութային հիմնադրամի պատվիրակությունը։ Դատելով փաստերից, կառավարության եւ պատվիրակության միջեւ բանակցությունները լարված ընթացք ունեն։ Ա. Դարբինյանի կառավարությանը ժամանակին չէր հաջողվել համոզել ՄԱՀ-ին. հունիսին կառուցվածքային բարեփոխումների III վարկի (50 մլն դոլար) հերթական տրանշը չտրամադրվեց։ Ներկայացնում ենք հատվածներ ՄԱՀ-ի եւ ՀՀ կառավարության «1988-99 թթ. տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հուշագրից»։ Ոչ բյուջետային ներքին պարտքեր 69.
Լավագույն տանիքը օրենքն է
Հարցազրույց Արտասահմանյան ներդրողների համագումարի նախագահ Վարուժան Կուզուկյանի հետ Արտասահմանյան ներդրողների համագումար հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1998 թ. մայիսին։ Կազմակերպության նախաձեռնողը լիբանանահայ Վարուժան Կուզուկյանն է։ «Հայաստան եկել եմ սկսած 1993-ից, բայց մշտապես այստեղ հաստատվել եմ 1996-ից։ Տարբեր գործեր եմ ձեռնարկել, ամենահայտնին՝ եղել եմ «Կաֆե Բրազիլի» բաժնետերերից մեկը, այսօր դուրս եմ եկել այնտեղից եւ հիմնում եմ նոր
ВСЯ НАША ЖИЗНЬ ИГРА
Հանգստի իրավունքը մարդուն տրված է ի վերուստ՝ նախ Աստված ստեղծեց կիրակին ու ավետեց. 6-օրյա աշխատանքից հետո կիրակին նվիրել հանգստին, ապա հանգստի իրավունքն ամրագրվեց ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով։ Ներկայումս, իհարկե մեր հանրապետությունում, ոչ աշխատանքն է մի բանի նման, ոչ՝ հանգիստը։ Բայց բոլոր ժամանակներում էլ անկախ աշխատանք ունենալ-չունենալու հանգամանքից հայ տղամարդիկ խելագարվում են նարդու համար։ Աշխարհի ոչ
Ծեծված, բայց արդար հարցադրում
Ընդամենը մի քանի օր առաջ Ներքին զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի գործով ձերբակալված երկու թիկնապահների՝ Արմեն եւ Արսեն Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոցը փոխվեց: Ձերբակալությանը փոխարինեց տնային կալանքը: Այսօր կամ վաղը գործը նրանց մասով կկարճվի: Հավաստի են տեղեկությունները նաեւ այն մասին, որ արդեն պատրաստի նախագիծ կա ընդհանրապես Ա. Մարգարյանի սպանության գործը կարճելու վերաբերյալ: Այս դեպքում միանշանակ
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՈՐՈՇՈՂԸ
Վերջին օրերին Հայաստանի քաղաքական շրջանակներն արտաքուստ պասիվ ուշադրությամբ հետեւում են Լեռնային Ղարաբաղի գործընթացներին։ Քաղաքական ուժերից որոշները, այդ թվում եւ ՀՀԿ-ն, խնդրո առարկայի վերաբերյալ տեսակետ ներկայացրել են, սակայն ընթացիկ շաբաթվա հենց սկզբից իրադարձությունները շատ ավելի ակտիվ հուն տեղափոխվեցին, ինչի առիթով եւ հարցազրույցի ենք հրավիրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին։ -Ցավոք, ձեռքի տակ չունենք մանրամասն տեղեկատվություն
ՃԳՆԱԺԱՄԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ԼՂՀ քաղաքական ու պետական գործիչները, պաշտոնյաները այս օրերին չշտապեցին որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ, զգուշությունը հիմնավորելով նրանով, որ կարիք չկա քաղաքական գնահատականներով սրել առանց այն էլ լարված իրավիճակը։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Աշոտ Սարգսյանը, համենայնդեպս, «Առավոտին» հայտնեց սեփական տեսակետը վերջին շաբաթվա անցուդարձի վերաբերյալ։ -Ներկայումս ստեղծված իրավիճակը բնութագրվում է որպես քաղաքական ճգնաժամ։
Գրասենյակային ծանր դեպք
Վերջին շրջանում միջազգային վարկատու կազմակերպությունների հետ հարաբերությունները, մեղմ ասած, ինչ-որ այն չեն։ Հատկապես դժվար են ընթանում բանակցությունները Միջազգային արժութային հիմնադրամի հետ։ Ենթադրվում էր, որ այս տարվա հունիս ամսին ՄԱՀ-ը տրամադրելու է վարկի հերթական չափաբաժինը։ 1998 թ. այս կազմակերպության հետ համաձայնություն էր ձեռք բերվել ու այն փաստաթղթավորվել էր «Ընդլայնված կառուցվածքային բարեփոխումների վարկ. քաղաքականության ուղղությունների փաստաթուղթ» անունով։
ՄԱՀ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Սակայն խոսեց ֆինանսների նախարարը Հայաստանում է գտնվում Միջազգային արժութային հիմնադրամի պատվիրակությունը։ ՀՀ կառավարության եւ ՄԱՀ-ի ներկայացուցիչների միջեւ սկսված բանակցությունները կշարունակվեն մինչեւ այս ամսի 19-ը։ Հիմնադրամի ներկայացուցչի եւ ՀՀ վարչապետի հանդիպումից հետո սպասվում էր, որ վերջիններս դուրս կգան հանդիպման սրահից եւ լրագրողներին մի երկու խոսք կասեն։ Սակայն դուրս եկողը նրանք չէին, այլ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը։
ԿԱՐՄԻՐ ԼՈՒՐԵՐ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԲԱՐԵԿԱՄԵՍ
Բժի՛շկ, բժշկեա զանձն քոյ Այս ամենն արդեն զավեշտի է վերածվում։ ԼՂՀ ՆԳ նախարարի օգնականը, «Նոյյան տապանի» համաձայն, հերքում է, որ հուլիսի 5-6-ին Ստեփանակերտում ՆԳՆ աշխատակիցները վերահսկողության տակ են առել կառավարական հաստատությունները, իսկ ԼՂՀ ՆԳ նախարար Արթուր Աղաբեկյանը հաստատում է հերքված տեղեկությունը եւ պարզաբանում, որ իրենք հնարավոր սադրանքի մասին ահազանգ էին ստացել։ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը
ԱԼԵԿՈԾՈՒՄՆԵՐ ԼՂՀ ՆԳ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«Առավոտի» հարցին, թե արդյոք ԼՂՀ ՆԳ նախարար դարձած Արթուր Աղաբեկյանի նկատմամբ 1993-ին քրեական գործ կար, որը կարճվել էր ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համաներմամբ՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Իրոք, ինչ-որ միջադեպ ժամանակին, ռազմական դրության պայմաններում եղել է եւ պետք է եղել խիստ միջոցներ ձեռնարկել։ Եվ Արթուր Աղաբեկյանը կիրառել է դրանք։ Բայց նրա նկատմամբ
ԼՂՀ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԿԱԶՄՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
«Ազատություն» ռ/կ-ի երեկվա հաղորդման համաձայն, հուլիսի 7-ին մինչեւ գիշերվա ժամը 1-ը ԼՂՀ բանակի բոլոր զորամասերի հրամանատարները զրուցել են Արկադի Ղուկասյանի հետ։ ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում ձեռնպահ են մնացել այդ հանդիպման մասին որեւէ լրացուցիչ տեղեկություն տրամադրելուց։ «Ազատության» Ստեփանակերտի թղթակիցը, սակայն, զրուցել է հանդիպման մասնակիցներից մեկի հետ, որը ԼՂՀ բանակի բարձրաստիճան սպաներից է։ Վերջինս շեշտել է, որ
ԼԱՎ ԼՈՒՐ
Բուռն շինարարական աշխատանքներ են ծավալվում Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Հանված է ամբողջ մանրահատակը, որպեսզի հարմարավետ աթոռներ տեղադրվեն պատգամավորների աշխատանքի համար անհրաժեշտ սեղաններով եւ խոսափողերով, բայց՝ ընդամենը 130-ի համար։ ՎԱՏ ԼՈՒՐ Նախկին Մասիսի շրջանից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը բողոքում է, որ «Առավոտը» կեղծ տեղեկություններ է տպագրել իր մասին։ Նրա մասին «Առավոտը» գրել էր, թե պահեստապետ
ՍԱՍՏԻԿ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ
«Առավոտին» մի լուր էին փոխանցել, թե ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի կնոջ տունը կողոպտելով՝ այնտեղից շուրջ 50 հազար դոլար են տարել։ Սակայն ԿԲ մամուլի ծառայությունը մեր հարցմանն ի պատասխան հերքեց այդ լուրը։ ՆՐԱ ԴԵՄ ԻՐՈ՛Ք ԽԱՂ ՉԿԱ Հուլիսի 6-ի «Առավոտում» տպագրված «Նրա դեմ խաղ չկա» լուրի կապակցությամբ խմբագրություն դիմեցին մաքսային համակարգի նոր աշխատակիցներ։ Նրանք ասացին, որ
«ԱՆՏԱՐԲԵՐ ՄԻ ԵՂԻՐ…»
«Առավոտի» հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են ԼՂՀ-ից ստացվող այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանն էլ է միջամտել առկա ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Միջամտություն չի եղել։ ԼՂՀ ղեկավարների հետ հեռախոսային խոսակցություն է եղել, որի իմաստը հետեւյալն է. Հայաստանը ԼՂՀ-ի հանդեպ անտարբեր դիտորդի, կողքից նայողի կամ չեզոք ականատեսի դիրք չի գրավի եւ
ԿՐԾԿԱԼԴ ԲԱՑ, ՆԵՐՍ ԳԱՄ ԵՍ
Իր առաջին հենարանը կնոջ կուրծքը ձեռք է բերել դեռեւս Հին Եգիպտոսում։ Կանայք այն ժամանակ փորձեցին ճիշտ ուղու վրա դնել անընդհատ դեպի ներքեւ ձգվող կրծքերը՝ յուրահատուկ էլաստիկ ժապավենների օգնությամբ։ Իսկ Կրետե կղզու ժամանակակից մոդայամոլ պչրուհիները կրծքի տակ հագնում էին հատուկ մետաղե օղեր, որոնք թեպետ սարսափելի ծանր եւ անհարմար էին, սակայն պատվով էին կատարում իրենց հաճելի դերը։
ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋՍ ՄԱՍԻՆ
Երկար մրսելուց հետո, կյանքի 42-րդ տարում իր մահկանացուն կնքեց Երեւան քաղաքի հիմնական մարդկանցից մեկը՝ համոզված ուտոպիստ, ռոմանտիկ կնամոլ, խորապես խմող, մտածող եւ լրագրող Օ՜Ջալոյանցը։ Մինչ նրա անունը հոլովելը կդառնա մոդայիկ, իրենց մահախոսականները կտպեն աշխարհի բոլոր թերթերը, եւ քաղաքում ասեղ գցելու տեղ չի մնա նրա արձանների եւ կիսանդրիների առատության պատճառով, ես ցանկանում եմ մի քանի խոսք
ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Այդպես էլ կընտրվի թաղապետը Զանգվածային լրատվության միջոցներից տեղեկանալով, որ ԱԺ ընտրություններում տեղ գտած հազարավոր սխալների ու կեղծիքների մեջ հանկարծ մեղավոր են ճանաչվել համակարգիչները, որոշեցինք Ձեր թերթի միջոցով հանրությանը ներկայացնել աղաղակող մի շարք փաստեր՝ արձանագրված տեղական ու միջազգային դիտորդների, վստահված անձանց, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, մայիսի 30-ին, Երեւանի Աջափնյակի թիվ 1 ընտրատարածքում։ Որպեսզի մեղքը համակարգիչների վրայից թոթափվի,
Պաշտպանեք մեր որդու դատը
Մոտ 3 ամիս առաջ Շահումյանի շրջանի ՆԳ (Չարբախի) բաժնի աշխատակիցների կողմից բռնությունների եւ դաժան ծեծի զոհ դարձան Ստեփան Գեւորգյանը եւ Օլեգ Արիշինը։ Երկուսն էլ մահացան հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, փաստաբանների պնդմամբ՝ հայտնի են հանցագործության հեղինակները, սակայն գործին ընթացք չտրվեց «ապացույցների անբավարարության պատճառով»։ Անպատժելիության մթնոլորտը, խոշտանգումների եւ բռնությունների միջոցով
ՁԿՆԱՊՈՒՐ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ
Սոցիալական քաղաքականություն ասվածը, որպես կանոն, հասկանում ենք այսպես՝ քաղաքականություն սոցիալապես անապահովների համար։ Սոցիալական ապահովության նախարարությունն էլ, ըստ այդմ, համարվում է «աղքատների նախարարություն»։ Մի ամբողջ տարի սոցապ նախարարությունը տարածքային սոցիալական ծառայությունների հետ շունչ քաշելու ժամանակ չուներ. ընտանեկան նպաստի մի ամսվա պատմությունից չէր հասցնում դուրս գալ, մյուս ամսվա ցուցակների հետեւից էր ընկնում։ Կառավարությունը փոխվեց (գոնե մի մասը),


















































