Օրվա լրահոսը

Մշակութային ժառանգության եվրոպական տարի. Հայաստանի մարզերում ընթանում են եվրոպական ֆիլմերի ցուցադրություններ

Այս օրերին (նոյեմբերի 28-30), Հայաստանի երկու քաղաքներում՝ Գյումրիում և Դիլիջանում իրականացվում են ցուցադրություններ՝ Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ի շրջանակներում: Փառատոնի հիմնական մասն անցկացվեց նոյեմբերի 17-ից 27-ին՝ մայրաքաղաք Երևանում՝ ցուցադրելով վերջին երկու տարվա ընթացքում 11 երկրներում արտադրված ֆիլմեր: 2018 թվականի փառատոնը կազմակերպվել է Հայասատանում ԵՄ պատվիրակության և ԵՄ մշակույթի ազգային ինստիտուտների կլաստերի կողմից: Փառատոնը մասն է կազմում տոնակատարությունների, որոնք

«Քաղաքացիական պայմանագիրը» «Սասնա ծռերին» չհակադրեք». «Սասնա ծռերի» պատգամավորի թեկնածու

 «Էդ մարդիկ էն մարդիկ են, որ իրենց կյանքը դրեցին էս երկրի համար, կարող են ամեն ինչ անել»

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ 2018» համաժողովը Հայաստանում

Դեկտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Գյումրի քաղաքը կհյուրընկալի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ 2018» համաժողովը: Միջոցառումը կհամախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներգրավված ձեռնարկատերերի ու երիտասարդների՝ Հայաստանի բոլոր մարզերից: Մասնակիցները կներկայացնեն ստարտափների և ընկերությունների դրական փորձն ու արտադրանքը, ինչպես նաև կբացահայտեն ՏՏ և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ցանցում ներգրավվելու մարզերի հնարավորությունները: Նրանք նաև կքննարկեն համալսարանների հետ համագործակցության

Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 5-ից

2018թ. դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 5-ից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  սոցիալական ապահովության պետական ծառայություն

ՀՀԿ-ն ահազանգում է. կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել վահանակ

ՀՀԿ ընտրական շտաբի հայտարարություն Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ անցկացնելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն է տրվում անարգել իրականացնելու նախընտրական քարոզչությունը: Այն դեպքերում, երբ խոսքը գնում է սահմանափակ ռեսուրսի մասին, ինչպես օրինակ եթերաժամերը, կամ մեծ գովազդային վահանակները, ընտրական օրենսգրքերը պարունակում են հատուկ կարգավորումներ: Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը ևս հետևել է այդ ուղուն: Մասնավորապես` նախատեսել է հատուկ

Քարոզարշավի անցկացման ազատություն կա, այնուամենայնիվ կան որոշ մտահոգություններ. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույց

Հայաստանում քարոզարշավի անցկացման ազատություն կա, այնուամենայնիվ մտահոգություններ են հնչել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ: Այս մասին ասվում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցում: «ԺՀՄԻԳ ԸԴԱ և կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում, վերջիններս վստահություն հայտնեցին ազատ քարոզարշավի անցկացման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ զրուցակիցներ

Ինչո՞ւ «ՔՈ» ՍԴԿ-ի անդամները «Իմ քայլը» դաշինքում չեն

«Գրեթե ոչ ոք չի խոսում այն կարեւոր բանի մասին, որ հեղափոխությունը եղավ, հիմա մենք ինչպե՞ս ենք պատկերացնում մեր կյանքը, դեպի ո՞ւր ենք գնում, եւ մենք, իբրեւ քաղաքական ուժ, ի՞նչ կարող ենք անել Հայաստանի համար`մեր կողմից»

Փաշինյան. «Տո Սորոսն այնքա՜ն հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք»

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է. «Թույլ չենք տվել եւ թույլ չենք տա, որ որեւէ օտար ուժ մտնի ՀՀ եւ հարցեր լուծի»

«Նրանք տանկեր էլ ունեին, զենքեր էլ, հանցագործ խմբեր էլ». Փաշինյան

«Նամռոթ դեմքով մեկը կար, տեսնում էինք՝ ինչ էր կառուցում».-ասում է Նիկոլ Փաշինյանը՝ ընտրողներին

«Իմ քայլը» ՀՀԿ-ին զոռով ներքաշում է ԱԺ». «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյան

Բանախոսը շատ տարբերություններ չի տեսնում նախկին եւ ներկա ուժերի միջեւ

Դիլիջանում մեկնարկել է «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանում մեկնարկել է 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո: Բիզնես ինովացիոն ֆորումի պաշտոնական մեկնարկին բացման և ելույթի խոսքով հանդես եկան ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, «Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ֆորումի աջակից Հայաստանում ԵՄ Պատվիրակության պատասխանատու

«Համայնքները պիտի ուժեղանան, դրա համար պիտի նվազեցվեն մարզպետարանների լիազորություները. Էդմոն Մարուքյանը՝ Աշտարակում

ԼՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Արման Բաբաջանյանը նշեց՝ Լուսավոր Հայաստանը միակն է ընտրապայքարում եղած քաղաքական ուժերից, որը ոչ մի կապ չունի նախկին համակարգի հետ:

Այստեղ իրավիճակ չի փոխվել. կանգառները մնում են «զավթած»

Մայրաքաղաքի բազմաթիվ կանգառներ «գրավել են» անձնական ավտոմեքենաները: Հասարակական տրանսպորտի կայանելու համար անգամ մի փոքր տարածք չեն պահում: Լուսանկարն արվել է Խորենացի փողոցում՝ ոսկու շուկայի հարեւանությամբ: Կանգառանշանը տեղադրված է, սակայն ուղեւորների ու տրանսպորտի համար նախատեսված ամբողջ տարածքը «զավթել են» այլ ավտոմեքենաներ: Ընդ որում, այստեղ նաեւ մեքենաների կայանելու համար սպիտակ գծանշումներ կան, ու անհասկանալի է՝ կանգա՞ռ է,

«Առաջիկա օրերին նոր բացահայտումներ կլինեն». Նիկոլ Փաշինյան

Այսօր չի կարող լինել դեպք, երբ որեւէ քննչական մարմին ասի, թե այս կամ այն հարցում կառավարությունն արգելք է դնում

Լրջանալու ժամանակն է

Ամեն անգամ չափազանց զարմանում եմ, երբ հին ու նոր նախկին իշխանավորներից որևէ մեկը որևէ խելացի միտք է արտահայտում: Բանն այն է, որ այդ դեպքում անմիջապես հարց է առաջանում, թե այդ խելացի մտքի տերը այդ նույն գաղափարը ինչո՞ւ չէր առաջադրում, երբ ինքը իշխանության ներկայացուցիչ էր, ի՞նչ է՝ այն ժամանակ նա խելոք չէ՞ր, թե՞ կային ավելի լուրջ

Բանկից խաբեությամբ գումար են հափշտակել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկից խաբեությամբ գումար առերևույթ հափշտակած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող բանկերից մեկում մի կին և մի տղամարդ գումար փոխանակելու նպատակով գանձապահի ձեռքից վերցրել են թղթադրամների կապոցը՝ նախընտրած գումարը

«Գոնե ինչից չես հասկանում՝ մի խոսա, կամ էդ օգնականներիդ ասա՝ խորհուրդ տան». Շարմազանով

«Վարչապետը Արցախի իշխանությունների վրա գոռգոռո՞ւմ է, լավ են անում՝ խոսում են, որեւէ մեկդ չփորձեք Արցախի վրա մատ թափ տաք». Շարմազանով

«Մենք» դաշինքը հաշվել է՝ որքան պարտք ենք կուտակել, արտաքին պահուստներ կորցրել

«Հայաստանը հայտնվել է տնտեսական մեկուսացման մեջ՝ էականորեն նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները. եթե 2014թ. Հայաստանի ՀՆԱ-ն 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա 2016թ., ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, ընդամենը 10,7 միլիարդ: Նվազել են նաեւ Հայաստանի արտաքին պահուստները. եթե 2014 թ. դրանք միջինում կազմում էին 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար, ապա այժմ, համաձայն Կենտրոնական բանկի, այդ թիվը պակաս

Պլանային ջրանջատում Կապան քաղաքում դեկտեմբերի 3/4-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 3-ին ժամը 12։00-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամը 12։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։   30.11.2018թ.     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Մեքենան հայտնվել է Աղստեւում, վիրավորները ռազմական ոստիկանությունից են. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Շահինյանը իր վարած Mercedes մակնիշի 17 GG 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Աղստև գետում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Շահինյանը,

«Հրաման չէ, արվեստի գործ է»

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը իր ՖԲ էջում լուսանկար է հրապարակել՝ մակագրությամբ։ Ներկայացնում ենք ստորև։ «Սերժ Սարգսյանի ժամանակ ռեկտորը մասնակցում էր նախագահական քարոզարշավին՝ հրամանով ինքն իրեն գործուղելով մարզեր (դեռ չեմ պարզել՝ գումար ստացել են, թե ոչ)։ Նաև հիշենք, թե ով էր Կրթության և գիտության նախարարը»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10156871354548501&set=a.10150460716863501&type=3&theater

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է՝ Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, այն է՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության: Նշված արարքների համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվում է

Մինչ օրս ՀՀ-ում Հեպատիտ Ց-ի բուժման դեղորայք գրանցված չէ ու չի վաճառվում 

Ինչպե՞ս են հիվանդները բուժվում՝ ոլորտի պատասխանատուները տեղյակ չեն Նախօրեին առողջապահության նախարարի պաշտոնակատար եւ «Իմ քայլը» դաշինքից պատգամավորության թեկնածու առաջադրված Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տարածեց. «Բոլոր նախադրյալները կան՝ պնդելու, որ մենք մյուս տարի սկսելու ենք վիրուսային Հեպատիտ Ց հիվանդության բուժման ազգային ծրագիր՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Սկզբնական շրջանում ծրագրում կընդգրկվեն մոտ 1000 պացիենտ, իսկ

Աշոտյանին փորձում են մեղադրել. «Հայկական ժամանակ»

ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտնել էր, որ հրավիրվել է Երեւանի քննչական վարչություն՝ հարցաքննության։ «Այս րոպեին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա»։ Ավելի ուշ մանրամասնեց, որ տվյալ քրեական գործը հարուցվել է մինչեւ հեղափոխությունը, բայց ինքը սկսել է գործով որպես

Ոստիկանությունը «Բրաբիոն» ծաղկի սրահից առգրավել էր տեսաձայնագրությունները

Ոստիկանությունը «Բրաբիոն» ծաղկի սրահից առգրավել էր տեսաձայնագրությունները Երեւան քաղաքի դատավոր Էդիկ Ավետիսյանի վճռով «Բրաբիոն Ֆլորա սերվիս» ՍՊ ընկերությունից հօգուտ քաղաքացու՝ հայցվոր Գագիկ Փանոսյանի պետք է բռնագանձվեր 11.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Միեւնույն ժամանակ ծաղկի սերվիսից պետական բյուջե պետք է բռնագանձվեր 220 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: «Բրաբիոն Ֆլորա սերվիսի» վերաքննիչ բողոքը բավարարվել էր: Երևանի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի

Թուրքիան միջնո՞րդ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբերի 25-ին կերչի նեղուցում ռուսական եւ ուկրաինական նավերի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի եւ Վլադիմիր Պատինի հետ։ Ընդ որում, Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պորոշենկոյի նախաձեռնությամբ, իսկ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը՝ թուրքական կողմի։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիան, ի հեճուկս Ուկրաինայի մեծ ցանկության,

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2019 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված

ԱՄՆ սենատը Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել

ԱՄՆ սենատը միաձայն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Կերչի նեղուցում Ռուսաստանի պրովոկացիոն գործողությունները Ուկրաինայի նավերի նկատմամբ, հայտնում է The Hill-ը: Փաստաթղթում կոչ է արվում ազատել կալանավորված ուկրաինացի նավաստիներին: Բանաձևի հեղինակներն են հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Քրիս Մերֆին: Ռոն Ջոնսոնը հայտարարել է, որ Ամերիկայի Սենատը «հաստատել է աջակցությունը Ուկրաինայի ժողովրդին, կառավարությանը

Համազգային թատրոնում դեմ են ե՛ւ Չալդրանյանին, ե՛ւ Շահվերդյանին. «Ժողովուրդ»

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում սկանդալային իրավիճակ է. դերասանները պահանջում են տնօրեն, գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ Վերջինս մասնակի բավարարել է կոլեկտիվի պահանջը՝ հրաժարվելով գեղարվեստական ղեկավարի պաշտոնից եւ այն զիջելով ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին։ Թատրոնի դերասանական կազմին, սակայն, ոչ միայն չի բավարարել, այլեւ զայրացրել է այդ որոշումը։ Նախ՝ նրանք պահանջում են, որ Չալդրանյանը լքի նաեւ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728