Օրվա լրահոսը
«Հայաստանի նոր սկիզբը չտեսա՞ք, հենց մե՛նք բերեցինք նոր սկիզբը». Արմեն Ռուստամյան
Մեր հարցին՝ նախորդ ընտրություններին դուք մասնակցում էիք «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով, ոչ սկիզբ բերեցիք, ոչ էլ արդար Հայաստան, ինչո՞ւ պիտի ձեզ հիմա վստահեն, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Հայաստանի նոր սկիզբը չտեսա՞ք»: Մեր դիտարկմանը՝ այդ նոր սկիզբը դուք չբերեցիք, Ռուստամյանը հակադարձեց. «Վայ հենց մե՛նք բերեցինք, պատմությունը կգա, դա ցույց կտա»:
«Քոչարյանի որդիները ոչ մի գիշեր չեն անցկացրել որեւէ զորամասում». Փաշինյան
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիներն իրականում ծառայել են Երեւանում։ Այս մասին այսօր նախընտրական հավաքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց. «Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների վերաբերյալ, եւ հիմա պաշտոնապես ասում եմ, որ նրա որդիները ծառայել են Երեւանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որեւէ զորամասում։
Ժիրայր Սեֆիլյանը «հողմաղացների դե՞մ է կռվում»
Նա, ըստ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի, իր թիմակիցներով բացել է մի բանավեճ, որը Հայաստանի անկախության Հռչակագրով եւ Սահմանադրությամբ փակված է «Ինքս մասնակիցն եմ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի նստաշրջանին. ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելու որոշումն ընդունողներից մեկն եմ: Բայց դա այլ ժամանակ էր»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝
Սյունիքում ընդլայնվում է տեղական հումքի վերամշակումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող բրդի վերամշակման արտադրամասը ընդլայնվել է՝ համալրվել նոր սարքավորումներով, ստեղծվել է 5 նոր աշխատատեղ։ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից 4 տարի առաջ ստեղծված, տարածաշրջանում միակ բրդի վերամշակման արտադրամասը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բուրդ գզելու համար նախատեսված սարքեր, կաշի կարելու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում`
Ինչպես է Ցեղասպանության ճանաչման հարցը ազդում հայ-իսրայելյան հարաբերությունների վրա
Ներկայացնում ենք Իսրայելական «Մաարիվ» թերթում տպագրված հոդվածի հայերեն թարգմանությունը: Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձավ այս խնդրահարույց հարցին՝ ասելով. «Հենց դո՛ւք պետք է հասկանաք մեզ, որովհետև դուք էլ եք ցեղասպանության ենթարկվել»: Եվ կա արդյո՞ք հնարավորություն, որ Երուսաղեմում հայկական դեսպանություն բացվի: Հայերը շատ հպարտ են իրենց փոքր երկրով, հինավուրց քաղաքակրթությամբ և պատմությամբ, որոնք բազմաթիվ սերունդներ են վերապրել: Ամեն
Նաիրա Զոհրաբյան․ ԲՀԿ-ն դուրս է «ով ում լավ կբոքսի» քաղաքական ռինգից
Վարկանիշային ընտրակարգով Սյունիքի եւ Վայոց Ձորի թիվ 12 ընտրատեղամասում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը ցավում է, որ ընտրությունները հերթական անգամ ընթանալու են «ով ում լավ բոքսեց» սկզբունքով – Նախընտրական քարոզարշավի չորրորդ օրն է արդեն, Դուք էլ մոտ մեկ ամիս է Սյունիքում եք, տարբեր հանդիպումներ արդեն հասցրել եք ունենալ: Ձեր հանդիպումներից ի՞նչ հետեւություններ եք արել, ի՞նչ
Կառավարության նիստի օրերին ոստիկանության ռեսուրսներն այլեւս անտեղի չեն վատնվում
Հովիկ Աբրահամյանի վարչապետությունից սկսած` ամեն հինգշաբթի` կառավարության նիստի օրերին, չհաշված կառավարության շենքը պահպանող ոստիկանները, ոստիկանական մեծ ուժեր` մահակներով ոստիկաններ եւ անգամ ծանր տեխնիկա էին կենտրոնացվում կառավարության շենքի հետնամասում, որոնք կազմ ու պատրաստ սպասում էին հրահանգի: Նրանք հիմնականում տեղակայվում էին Բուզանդի փողոցի մայթին, Գարեգին Նժդեհի արձանի մոտակա տարածքում, եւ անկախ այն բանից՝ այդ օրը կառավարության շենքի
Տիգրան Մեջլումյանը եւ Արայիկ Այվազյանը՝ «Դեմ առ դեմ». ուղիղ միացում
Դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական հաղորդումը: Այսօր հաղորդման հյուրերն են՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Մեջլումյանը եւ «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արայիկ Այվազյանը: Հաղորդման ընթացքում կքննարկենք այս երկու քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական հատվածը: Կխոսենք այն մասին, թե Ազգային ժողով անցնելու դեպքում «Լուսավոր Հայաստանն» ու «Մենք» դաշինքն ինչպիսի
«Սա խրամատ է, որի դիմաց կանգնած է մի ուժ եւ նրա արբանյակները, որոնք պայքարում են մեր պետականության դեմ, Արցախի դեմ». Դավիթ Շահնազարյան
Շահնազարյանն ասաց. «Գործող վարչախումբը բացարձակապես չունի որեւէ քաղաքական բովանդակություն, ուստի նրան ոչինչ չի մնում անել, քան ողջ քարոզարշավն անցկացնել ընդդեմ ՀՀԿ-ի: Եվ այդպես էլ շարունակվում է: Որ օրը որ նա քչացրեց կամ դադարեցրեց իր այդ սեւ PR-ը, նշանակում է նա արդեն հասկացել է, որ մեծամասնություն վերցնելու չափազանց մեծ խնդիր ունի»:
Վթարային ջրանջատում Լոռու մարզում նոյեմբերի 30-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 09:00-18։00 կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի անհատական տնատիրությունների և «Մ․ Լամբարյան» ՍՊԸ-ի, Երևանյան խճուղու՝ «Արվետ» ՍՊԸ-ի, «Իմ թերթը» ՍՊԸ-ի, Սպիտակի բժշկական կենտրոնի, Երևանյան խճուղի, Ց-5, Ուզբեկական, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Տաշիր թաղամասերի, Գ. Լուսավորիչ փողոցի,
«Հակառակորդը Նախիջեւանի սահմանին այնքան է առաջ եկել, որ կարողանում է տեսնել մեր կենսական ճանապարհները»
Արտակ Զաքարյանը՝ իրենց պահած գրպանային ընդդիմության, սխալների ու «ծույլիկ աշակերտ» հիշեցնող այս իշխանությունների մասին ՀՀԿ-ն քարոզչական թերթիկների վրա ընդգծել է, որ գիտեն ու ընդունում են իրենց սխալները: «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ թեկնածու, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը մեր հարցին՝ ո՞րն է եղել ՀՀԿ-ի ամենամեծ սխալը, կոնկրետ ո՞ր սխալներն եք ընդունել, պատասխանեց. «Ցանկացած իշխանություն իշխանությունից գնալուց
«Ես պատրաստ չեմ վարչապետին ամեն ինչ ասել». Արտակ Զաքարյան
«Սիրտ հովանալու բան չկա, քաղաքականությունը սուրճի շուրջ վարվող խոհանոցային զրույց չի, որ սիրտներս հովանալու համար բաներ ասենք: Մենք պետք է լրջանանք: Ես մեր իշխանություններին ուղղակի խնդրում եմ, հորդորում եմ, կոչ եմ անում՝ լրջանալու ժամանակն արդեն անցնում է, մենք պետք է շատ լուրջ մտածենք դրա մասին, եւ այդ սառը ցնցուղը բոլորիս է պետք»:
«Հնարավոր չէ ողջ քարոզարշավը կառուցել դիմակայության վրա». «168ժամ»
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը ծավալվում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ-ի միջև սուր առճակատման պայմաններում։ Ինչպես և մի շարք փորձագետներ էին կանխատեսում, արդեն երկու օր շարունակվող քարոզարշավը հեղափոխական տրամաբանությամբ է՝ առանց գաղափարների և ծրագրերի նկատմամբ լուրջ ուշադրության։ «168 Ժամի» հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ հետաքրքիր է
Հրամանատարը ծեծել էր հետախույզին, իմանալով, որ նա բջջային հեռախոս ունի
Լեյտենանտը շարքայինին մեկ այլ շարքայինի անունից «Օդնոկլասնիկի» կայքէջով հրավիրել է զորամասի բուժկետ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի դատարանում 6 տարվա ազատազրկման դատապարտված բազմազավակ մոր՝ Հասմիկ Սարգսյանի դատական նիստերը դռնբաց էին, դե «դարի հանցագործը» չորս երեխաներին, որից մեկը զինվոր՝ հոսպիտալում այդ ժամանակ գտնվող, կերակրելու համար «տասը» հազար դրամ էր գողացել (հետո պարզվեց՝ 5000 դրամ, քննիչն էր «ճոխացրել»-Ռ.Մ.),
Չսովորելը վտանգում է Հայաստանի տնտեսության ապագան. «168 ժամ»
Քաղաքական թոհուբոհի մեջ անուշադրության մատնվեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ դպրոցներում անցկացված արտաքին գնահատման արդյունքում աշակերտների 30-40 տոկոսն «անբավարար» է ստացել։ Ընդ որում, արտաքին գնահատման ժամանակ ցուցաբերվել է մեղմ մոտեցում։ Այսինքն՝ եթե խիստ մոտեցում ցուցաբերվեր, ապա հնարավոր է՝ «անբավարար» ստացողների թիվը գերազանցեր 50 տոկոսը։ Այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ վտանգված
«Ոչ մեկն ինձ չի ասել, որ ա՛յ քեզ մերժել ենք, Սարգսյան Վիգենին մերժել ենք». Արտակ Զաքարյան
«Հիմա տեսնում եմ իմ ունեցած փորձը, տարիների այդքան ձեռքբերումները, այդքան կատարված աշխատանքը, որ կարա մի տարում գնա ջուրը լցվի, եւ մենք ունենանք շատ տուրբուլենտ իրավիճակ Հայաստանի համար, խրթին իրավիճակներ՝ լի սպառնալիքներով»:
Բոլորովին այլ երկիր ենք ունենալու, այլ Գյումրի
Պատմում է ՀՀ Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ Քաղաքաշինության ոլորտի գերատեսչության և Շիրակի մարզպետարանի համագործակցությունն ավելի սերտ դարձավ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008-2017 թթ. պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի շրջանակներում: Օրեր, շաբաթներ, ամիսներ: Քաղաքաշինության նախարարությունում ստեղծվել էր հանձնաժողով, որի աշխատանքներին մասնակցում էի նաև ես: Գերատեսչության համապատասխան վարչության աշխատակիցների
«Մեր կյանքն էլ է յուրօրինակ կրկես»
Հարցազրույց երիտասարդ դրամատուրգ Արշակ Սեմիրջյանի հետ – 2016թ. «Դրամատուրգիա» հանդեսում տպագրվեց ձեր «Թանկարժեք դիակ» կատակերգությունը, նույն թվականին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվեց դարձյալ նույն ժանրում գրված «Վաճառվում է տղամարդը»: 2017-ին «Թանկարժեք դիակը» տեղ գտավ մոսկովյան հեղինակավոր Երիտասարդական թատերական ֆորումի 3-րդ ալմանախում, օրերս էլ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ձեր
Կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019թ. հունվարի 1-ից կավելանան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամների և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի
«Փաշինյանը գերմարդկային ճիգեր է գործադրում». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի, ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լիլիթ Պիպոյանն է։ Նա անդրադարձել է դեկտեմբերի 9-ին ընդառաջ նախընտրական քարոզարշավի ընթացքին, նշել, թե քաղաքական որ ուժերը կարող են հակակշիռ ստեղծել խորհրդարանում։ Ըստ երգչուհու՝ «Սասնա ծռերը» կարող էր առավել արդյունավետ քարոզարշավ անցկացնել։ Նրա համոզմամբ՝ վերջինս եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազնիվ են եւ կարող են խորհրդարանում արժանի հակակշիռ
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կենսաթոշակառուների և նպաստառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու ուղղությամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում: Ըստ այդմ՝ առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամի համար
Հենց իշխանություն է փոխվում, բոլորը սկսում են մտավորականներին հարվածել. «Հրապարակ»
Կառավարությունն այս տարի դադարեցրեց թերթերի, ամսագրերի բաժանորդագրությունը պետական գերատեսչություններում՝ դրանով լուրջ հարված հասցնելով տպագիր եւ գրական մամուլին։ Արձակագիր Սուսաննա Հարությունյանի կարծիքով, վատն այն է, որ հենց իշխանություն է փոխվում կամ նախարար, առաջինը սկսում են մտավորականներին հարվածել. «Է՛լ ակադեմիան են ուզում փակել, էլ թերթեր են փակում, այն դեպքում, երբ ծախսային առումով դրանք մեծ բեռ չեն պետության
Ժամանակին համահունչ
Վերջերս «Արտագերս» հրատարակչությունը լույս ընծայեց Հրանտ Վաղարշյանի (Չիչակյան) «Ընտրանի» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքից տեղեկանում ենք՝ հեղինակն արդեն հոբելյար է՝ ընդամենը 70 տարեկան: Ծնվել է Նոր Բայազետ-Գավառ քաղաքում (1948թ.), ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, զուգահեռ՝ երաժշտական դպրոցի թավջութակի բաժինը: ԽՍՀՄ զինված ուժերում ծառայելուց հետո ուսանել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում (1970-75թթ.): Հայ գրողների եւ ԱՄՆ ՀԳՄ անդամ է: «Գիրք,
ՃՏՊ-ները կնվազեցնեն տուգանային միավորների համակարգով. «Ժողովուրդ»
ՀՀ ոստիկանությունը մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել։ Փոխարենը նրանք մի քանի իրավախախտում էլ պատրաստվում են քրեականացնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Ըստ այդմ, առաջարկվում է քրեականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ եւ
Ի՞նչ է սպասվում Գեւորգ Կոստանյանին. «Հրապարակ»
Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գեւորգ Կոստանյանին նոր իշխանությունը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո «հետաքրքիր» անակնկալ է խոստացել։ Դա կլինի գլխավոր դատախազի կամ մի քիչ ավելի ցածր պաշտոնի տեսքով։ Իսկ մինչ այդ՝ մոտ օրերս, Կոստանյանը կմեկնի Ստրասբուրգ։ «Կիսատ գործեր կան»,- ասաց մեր աղբյուրը, իսկ իրականում գնում է վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու առաջարկը։ Կոստանյանը պետք
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը` 2.575.939
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների
Հետո չասեք՝ չզգուշացրեցիք
ԱԺ ընտրություններին մասնակցում է մի ուժ, որը չի ընդունում, ո՛չ մեր երկրի Սահմանադրությունը, ո՛չ մեր պետության սահմանները
Որ ուժերը կհայտնվեն ԱԺ-ում. «Հայկական ժամանակ»
Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարբեր կանխատեսումներ են կատարվում, թե որ ուժերը կանցնեն, որքան ձայն կհավաքեն եւ այլն։ Թեմայի շուրջ զրուցել ենք սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ։ – Պարոն Ադիբեկյան, առաջիկա ընտրությունների նախաշեմին սոցիոլոգիական հարցում անելու պատվեր ստացե՞լ եք։ – Բանակցություններ են գնում, դեռ չեմ կարող ասել, բայց կոնկրետ պատվերի մասին խոսք
Ո՞ւմ է ձեռնտու ճգնաժամը .«Հայկական ժամանակ»
Նոյեմբերի 25-ի առավոտյան լուրեր տարածվեցին Ազովի ծովում ռուսական եւ ուկրաինական նավերի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ։ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում՝ սադրանք որակելով հակառակ կողմի գործողությունները։ Տեղի ունեցածը լայն արձագանք է ստացել ինչպես ուկրաինական եւ ռուսական, այնպես էլ միջազգային մամուլում։ Որպես հիմնական վարկածներ շրջանառվում են երկուսը։ Դրանցից մեկով սադրանքի հեղինակը Ռուսաստանն է, որը նման մարտավարությամբ


















































