Օրվա լրահոսը
Հիվանդ երեխայիս զորակոչել են բանակ. 8 օր անց ուշագնաց տեղափոխել են հոսպիտալ ու զորացրել
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Հարգելի Նիկոլ Փաշինյան, տրամաբանությունը հուշում է, որ երկրում տեղի ունեցած հեղափոխությունը պետք է, որ անդրադարձած լիներ մեր երկրի բոլոր ոլորտների վրա, սակայն այն, թե ինչպես վարվեցին որդուս հետ, ապացույցն է այն բանի, որ փոփոխություններն անցել են պաշտպանության նախարարության համակարգի կողքով: 2018 թվականի հուլիսի 19-ին հիվանդ որդուս` Արթուր Մխիթարյանին, որը Գյումրիի բնակիչ
Ախալքալաքում կրքերը չեն հանդարտվում. ընդդիմադիր Ռեմիկ Պողոսյանը ծեծի է ենթարկվել
Պողոսյանը հարցազրույց էր տվել «Ռուսթավի-2» հեռուստաալիքին՝ մեծամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանին մեղադրելով կոռուպցիոն գործարքների մեջ: Պողոսյանը հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորը վերահսկում է բենզինի ոլորտը, ինչպես նաև արհեստականորեն «կարգավորում» կարտոֆիլի գները, ինչի պատճառով հարյուրավոր տեղացի ֆերմերներ մնացել են առանց եկամտի:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից ընդգրկված 6 երաժիշտների 2018 թ. գործունեության շարունակությունն ապահովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի
Գործադիրը հաստատել է նաև «Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը, որի նպատակը քիմիական նյութերի՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության ապահովումն է: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում բացակայում է քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգը և ներկայումս քիմիական նյութերի կարգավորման բնագավառում առաջնային լուծում պահանջող խնդիրը քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգի ստեղծումն է, քանի որ քիմիական
Նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26
Կառավարության նիստում քննարկվել է «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակը Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության առավել արդյունավետ կազմակերպումն է և Հանրապետության նախագահի լիազորությունների ավելի բովանդակային իրականացումը: Օրինագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները
Սփյուռքահայ գործարարներին կներկայացվեն Հայաստանում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները
Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սփյուռքի նախարարությանը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով, աջակցել ներդրումների իրականացմանը: «Ներուժ» ծրագրի խնդիրն է բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես միջավայր ներկայացնելը: Նախատեսվում է տարեկան մինչև 100 սփյուռքահայ գործարարներին ներկայացնել հանրապետությունում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու
Բարելավվում են զինծառայողների բնակարանային պայմանները
Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերն իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թափանցիկ և հասցեական իրականացնելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման
Կբարձրանա դեղերի հասանելիության և մատչելիության մակարդակը
Գործադիրը սահմանել է ՀՀ-ում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները: Հիմնավորման համաձայն՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան: Որոշմամբ նախատեսվում է կարգավորել դեղատնից դեղերի առաքման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում ակնկալվում է
Կառավարությունն ընդունել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործառույթները կազմակերպելու նպատակով կառավարությունն ընդունել է Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշում: Ըստ այդմ՝ ԱԺ
Ջուր չբերելու համար խմբով ծեծի էին ենթարկել համածառայակցին
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մայիսի 22-ի դատավճռի դեմ բողոք էր բերել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Արման Օհանյանի պաշտպան Արմինե Ղասաբողլյանը (լուսանկարում): Արման Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի, ինժեներասակրավորային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2017թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 15:00-ի սահմանում,
Ռուսերենի դասերի կրճատումը Հայաստանում մարդու իրավունքների խախտում է. ՌԴ օմբուդսմեն
Արտասահմանյան երկրների դպրոցներում ռուսերենի դասերի կրճատումը խախտում է ռուսալեզու բնակչության իրավունքները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան: «Մի շարք երկրներում ռուսերենի ուսուցման կրճատումը առաջ է բերում հսկայական խնդիրներ, և դա ռուսախոսների իրավունքների կոպիտ խախտում է: Դրանք Մերձբալթյան երկրներն են, դա Հայաստանն է, Ղրղըզստանը և մի շարք այլ երկրներ, որոնք այսօր զրկում
Լուսավոր Հայաստան Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։ Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981թ. Վանաձոր քաղաքում: 2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2006թ. ավարտել է Վարշավայի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը և ստացել Մարդու իրավունքների
Հնարավորություն ունե՞ք Հայաստան մտնող գազին օդ խառնեք. Հովիկ Աղազարյանը`«Գազպրոմ Արմենիայի ներկայացուցչին»
Թեժ քննարկում գազի սակագնի նվազեցման շուրջ
Բաքուն շարունակում է պնդել, որ Երևանին գերիների փոխանակման առաջարկ է արվել դեռ 2016-ին
Ադրբեջանի Ռազմագերիների, գերեվարվածների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հերքել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որ պաշտոնական Երևանը Բաքվից գերիների փոխանակման առաջարկ չի ստացել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Պետհանձնաժողովը 2016թ. ապրիլի 29-ին դիմում է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ), որում առաջարկել է մշակել համաձայնության նախագիծ տվյալ պահին երկու կողմերում պահվողներին
«50 տարվա մեխանիզմը չի կարող նորմալ աշխատել». ԱԺ-ում գազի սակագնի նվազեցման հարցն է քննարկվում
«Գազպրոմ Արմենիայի» շահույթն 8 տոկոս է
«Շեվրոլետ»-ը Երևան-Սևան ճանապարհին շրջվել է ձորը. 48-ամյա վարորդը տեղում մահացել է
Նոյեմբերի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին շրջվել է ձորը. 48-ամյա վարորդ Հրանտ Սաֆարյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն
«Երեւանյան «Չիպոլինոն» նշանավորվեց հատկապես հայ մանուկների մասնակցությամբ»
Հավաստիացնում է մանկական բալետային ներկայացման լեգենդար խորեոգրաֆը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը երբեք հարուստ չի եղել մանկական բալետային ներկայացումներով: 1960-ականներին Ազատ Ղարիբյանի խորեոգրաֆիայով բեմադրվել է Հրաչյա Մելիք-Մուրադյանի «Կարմիր գլխարկը», 1970-ականներին՝ Սակիլարիի երաժշտությամբ Չայկովսկու «Չոփչոփիկը», 80-ականների սկզբներին Լյուդմիլա Սախարովայի բեմադրությամբ Չայկովսկու «Շչելկունչիկը», իսկ կեսերին Վիլեն Գալստյանը ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին»:
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ-Թուրքիա սահմանը խախտող ևս մեկ խմբի
2018 թ. Նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանում ՌԴ ԱԴԾ սահմանապահները ձերբակալել են 4 (չորս) անհայտ անձի։ Սահմանախախտները փորձել են հատել հայ-թուրքական սահմանը։ Նախնական տվյալների համաձայն, սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք իրենց հետ ունեցել են անձնական պայուսակներ եւ դրամապանակներ: Փաստաթղթեր չեն ունեցել։ Քննությամբ պարզվել է, որ իրավախախտները, բարեկեցիկ կենսապայմանների որոնման նպատակով փորձել են Հայաստան մտնել, որպեսզի հետագայում
Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ-ում խոսել է Հայաստանի ազգային-ժողովրդավարական վերածննդի մասին
Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, խոսում է Հայաստանի ազգային-ժողովրդավարական վերածննդի, Արցախի ինքնորոշման ու ինքնիշխանության, Հայոց ցեղասպանության, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի եւ եվրոպական քաղաքակրթության ու անվտանգության հետ դրանց կապի մասին: ԵԺԿ կոնգրեսի լիագումար նստաշրջան, Հելսինկի, 7 նոյեմբերի 2018թ.: https://www.facebook.com/Heritage.am/videos/191169035127778/ ԵԺԿ կոնգրեսի լիագումար նստաշրջան, Հելսինկի, 7 նոյեմբերի 2018թ.
«Բա ի՞նչ անենք, Արարատ Միրզոյանին, Հրաչյա Հակոբյանին, Արայիկ Հարությունյանին ուղարկենք Սյունիքի մա՞րզ». Ալեն Սիմոնյան
Ձեր ասած ֆիգուրներն այլեւս կարիք չունեն նման բան անելու, որովհետեւ իրենք չեն կարողանալու այդ ձայնը «վաճառեն» իշխանության վրա՝ քվեարկության առումով, եւ երկրորդը՝ դա որեւիցե ձեւով չի կարող իրենց համար տանիք հանդիսանալ: Եթե ենթադրենք ինքը հայտնվել է պառլամենտում, բայց որեւիցե հանցագործություն է կատարել, դատախազը մտնելու է Ազգային ժողով, եւ նրան զրկելու են անձեռնմխելիությունից ու պատժելու են՝ ըստ օրենքի խստության:
Որևէ գիտական հիմնավորում չունի թեզը, թե Հայաստանում քաղցկեղի պատճառը հանքարդյունաբերությունն է
ՀՀ առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանին ԲԱՑ ՆԱՄԱԿ Հարգելի պարոն Նախարար Արդեն տևական ժամանակ է ինչ հանրային տարբեր հարթակներում, ի թիվս հանքարդյունաբերության վերաբերյալ տարածվող այլ միֆերի, շրջանառվում է որևէ գիտական հիմնավորում չունեցող այն թեզը, թե Հայաստանում քաղցկեղի պատճառը հանքարդյունաբերությունն է: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, որում ներգրավված են ոլորտում գործող գրեթե բոլոր կազմակերպությունները, իր մտահոգությունն
Ժողովուրդն այլեւս հուսահատվելու տեղ չունի
Բաց նամակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին Խորհրդարանական ընտրությունների շեմին նորից կլսենք բազում ականջահաճո խոստումներ և դրական սպասումներով կհետևենք հետագա իրադարձություններին: Բոլորս էլ համոզված ենք, որ թավշյա հեղափոխությունը նաև հաղթանակած դուրս կգա ընտրապայքարից, և ազգովի պատրաստ ենք դրան աջակցելու: Ուստի, նորընտիր խորհրդարանի մեծամասնությունը պետք է հասկանա, որ ծանր բեռի տակ է ընկնում: Ժողովուրդն այս անգամ հերթական հուսահատությունն
Սաքունցը ՊԵԿ-ին կոչ է անում, ոչ թե ՀԿ-ներին վերահսկել, այլ Հայ առաքելական եկեղեցու ֆինանսական գործունեությունը ստուգել
ՊԵԿ-ի նոր նախագիծը հարուցել է քաղհասարակության դժգոհությունը
«Կարող է պարզվել, որ Օսիպյանը մեր գործով տուժող է ու առարկում է համաներման դեմ». «Սասնա ծռերի» փաստաբան
«Դա իր խնդիրն է, լավ է, որ նա գնահատում է այդ փաստը, բայց մենք ունենք քրեական դատավարության սկզբունքներ»,-ասում է Տիգրան Հայրապետյանը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 8-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ: Նոյեմբերի 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 13-ին՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-13-ի ցերեկը կնվազի 5-6
Բյուջեի նախագծի հեղինակները նկատելիորեն ավելացրել են խորհրդարանի սպասվելիք ծախսերը. «168 ժամ»
Հուսանք, որ մոտ 610 մլն դրամից ավելի գումարը կբավականացնի ապագա խորհրդարանին՝ թե խելոք օրենքներ ընդունելու, թե գործադիրի աշխատանքն արդյունավետ վերահսկելու համար։
Արարատ Միրզոյան. «Հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ թափանցիկության աստիճանն ապահովելու համար»
Արարատ Միրզոյանն ասաց, որ հատկապես պարոն Աշոտյանի դեպքում, որը բազմիցս աչքի է ընկել հատկապես ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով, սա զարմանալի է:
Արմեն Աշոտյան. Կառավարությունը մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը
Կառավարությունն այսօր մերժեց իմ օրենսդրական նախաձեռնությունը վարչապետին տրամադրված ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգելու մասին։ Օրենքի նախագծով առաջարկում էի, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը: Նաև առաջարկում էի, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5
Տրամաբանությանը հակառակ
Մայրենի լեզուն մաքրամաքուր պահպանելու, և՛ բանավոր, և՛ գրավոր խոսքի գերիմաստ նշանակության դերակատարության մասին բազմիցս են բարձրաձայնում, ընդ որում՝ ոչ միայն մասնագետները: Ավաղ, լեզվական մեղանչումները շարունակում են զգացնել տալ մեր կյանքի տարբեր ասպարեզներում՝ և՛ հեռուստաէկրաններից, և՛ բեմահարթակներից, և՛ ամբիոններից: Իսկ «առաջնությունը» անվարան պահպանում են անփառունակ սերիալների հերոսները: Այդ ֆիլմաշարերի սցենարների հաստատակամ հեղինակները, չնայած հնչող կոշտ դիտողություններին,
Փորձ է արվում ոստիկանապետի շուրթերով ու անվտանգության ռիսկերի մասին հիմնավորումներով թեման առժամանակ սառեցնել. «Փաստ»
Օրերս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի: «Չի լինելու, որովհետև այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի նաև ռիսկերը հաշվի առնելով ու անվտանգությունից ելնելով»,– ասել էր Օսիպյանը՝ նշելով, որ իրենք բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը: Քանի որ որևէ այլ պաշտոնական դիրքորոշում ԼԳԲՏ ֆորումի
Թովմաս Պողոսյան. «Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետեւ նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է». «Ժողովուրդ»
Ես հեռախոսահամարս փոխանցել եմ եւ խնդրել, որ նախարարը զանգահարի ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին, սակայն ամիսներ ի վեր զանգ չեմ ստացել։


















































