Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ-Թուրքիա սահմանը խախտող ևս մեկ խմբի

Նոյեմբեր 08,2018 13:24 Share

2018 թ. Նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանում  ՌԴ ԱԴԾ սահմանապահները ձերբակալել են 4 (չորս) անհայտ անձի։ Սահմանախախտները փորձել են հատել հայ-թուրքական սահմանը։

Նախնական տվյալների համաձայն, սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք իրենց հետ ունեցել են  անձնական պայուսակներ եւ դրամապանակներ: Փաստաթղթեր չեն ունեցել։

Քննությամբ պարզվել է, որ իրավախախտները, բարեկեցիկ կենսապայմանների որոնման նպատակով փորձել են  Հայաստան մտնել, որպեսզի հետագայում կարողանան Եվրոպա ներթափանցել։

Ձերբակալված քաղաքացիները հանձնվել են իրավասու մարմիններին, որոնք պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները:

ՌԴ ԱԴԾ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել