Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. Արդյոք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունը

Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին: Բայց արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի

Գագիկ Շամշյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին. Դուք կարող եք անել Ձեր քայլը՝ նվազեցնելով ՀՀ-ում մահվան ելքով ՃՏՊ-ների թիվը. shamshyan.com

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշված է. «Հարգելի պարոն Փաշինյան, վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում  նաև՝ մահվան ելքով: Երբ ձեր կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց, որպեսզի վարորդների նկատմամբ լինեն ներողամիտ, մտածեցինք, որ տեղի կունենա ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում: Սակայն, ցավոք, որոշ վարորդներ ճիշտ չեն

«Նախատեսում եմ լինել նաեւ հայերի ձայնը Վաշինգտոնում»՝ նորընտիր կոնգրեսական. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն»-ի հարցազրույցը Ներկայացուցիչների պալատի հայկական արմատներ ունեցող նորընտիր կոնգրեսական Էնթոնի Բրինդիսիի հետ։ «Ամերիկայի Ձայն». Խոսենք առաջադրվելու ձեր որոշման մասին: Ինչո՞ւ ընդունեցիք այդ որոշումը: Էնթոնի Բրինդիսի. «Իրականում այս շրջանի բնակիչները ցանկանում են տեսնել մեկին, ով տեսնում է Կոնգրեսում համագործակցության անհրաժեշտությունը: Այսօր Վաշինգտոնը բեւեռացված է, դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց դեմ են պայքարում, իսկ ես մեկն եմ,

Ունենալու ենք ճշմարիտ պատկերը

Առաջիկա ընտրությունները դրական երեւույթ են այնքանով, որ ադեկվատ ձեւով արտացոլելու են հասարակական տրամադրությունները, եւ ոչ մի քաղաքական ուժ չի կարողանա ասել, որ իրական պատկերը խեղաթյուրված է: Հետագայում նման հնարավորություն գուցեեւ չընձեռվի: Հայաստանում, համենայնդեպս, իրադարձություններն այնպես էին դասավորվում, որ միայն առաջին հետհեղափոխական ընտրություններն էին արդար: Ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում (1990-1995) արդար հաղթած ՀՀՇ-ն զգաց «իշխանության համնուհոտը», հարբեց

ԱՍԵԿՈՍԵ

Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ. սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է: ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Ջազային անմոռանալի հրավառություն՝ Երեւանում

Նոյեմբերի 7-ին Երեւանում ազդարարվեց Ջազ փառատոն 2018-ի բացումը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի եւ կուբայական արմատներով ամերիկացի շեփորահար, ջազմեն, կոմպոզիտոր Արթուրո Սանդովալի մասնակցությամբ: Սա թվով 4-րդ ջազ փառատոնն է եւ նվիրված է Հայաստանի պետական ջազ նվագախմբի 80-ամյա հոբելյանին ու նվագախմբի առաջին ղեկավար Արտեմի Այվազյանին: Փառատոնի կազմակերպիչը՝ Հայկական ջազի ասոցիացիան այս տարի ընդլայնել է փառատոնի անցկացման շրջանակները,

Ինչո՞ւ ՔՊ հիմնադիր անդամին կուսակցության ցուցակ չեն ընդգրկում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Համբարձումյանը, որը 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում այս կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև ցանկություն է հայտնել մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին, սակայն տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանը նրան փոխանցել է, որ կուսակցությունը նպատակահարմար չի գտնում նրա մասնակցությունը։ «Մինչ այս պատասխանը, ես ենթադրում

Տուժող-ոստիկաններից մեկը չի առարկում, որպեսզի սարիթաղցիները համաներվեն

Համաներմանը խոչընդոտող հանգամանք առկա չէ: Գործով տուժող-ոստիկաններն այս ընթացքում անգամ բողոք չեն ներկայացրել մեղադրյալների դեմ

Տավուշի նպաստառուներն ինչո՞ւ են դժգոհ

Ծուղա՞կ ընտանեկան նպաստառուների համար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է երեք տարբերակ. Ուշակով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոյեմբերի 8-ի Աստանայի գագաթաժողովում կքննարկվի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը այդ պաշտոնից ազատված՝ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի փոխարեն: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ այդ պաշտոնում քննարկվում է երեք թեկնածու: «Գագաթաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով, (…) կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին բավականին կարևոր

Հայաստանի Հանրապետությունը մարդկանց երկիր է, ազատ, ստեղծագործող, պայքարող, հաղթող և հյուրընկալ մարդկանց երկիր

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքը

Անհետ կորած երեխային փնտրելու համար անհրաժեշտ են կամավորներ

Վանաձորում շարունակվում են 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները: Տղան երեկ ժամը 19:00-ի սահմաններում դուրս է եկել Մարգարյան 1 հասցեում գտնվող իրենց բնակարանից եւ այլեւս չի վերադարձել: Երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության, ԱԻՆ աշխատակիցները, ինչպես նաեւ մի խումբ վանաձորցիներ: Սակայն մինչ այս պահը երեխայից դեռեւս նորություն չկա: Տղայի որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղն առավոտյան, ժամը 10:00-ին:

Օրակարգում երիտասարդության խնդիրներն են

Այսօր Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցությամբ: Նիստի մասնակիցներին ողջույնով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն դատապարտում է խտրականության և ատելության կոչերը

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը անթույլատրելի և դատապարտելի է համարում վերջին շրջանում Հայաստանում հնչող խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական հետապնդումների ենթարկելու փաստերը։ Սոցիալական ցանցերի ուսումնասիրությունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը: Ատելություն, նախապաշարմունքներ և խտրականություն տարածողների գործողությունները սպառնում են հասարակական կարգին, ազգային անվտանգությանը և

Գարո Փայլան. «Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ». Ermenihaber.am

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը ասել է, որ թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր անել: «Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, որ «հայերը թուրքերին մեջքից հարվածել են»։ Այդ պահին ամբողջ դասարանը հայացքը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ

Նոյեմբերի 5-ին տարածվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ, որն ընդունվել է ս.թ. սեպտեմբերի 7-ին։ Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը. ԲԱՆԱՁԵՎ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լոս Անջելեսը հպարտ է նշելու Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձը, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 30 տարի առաջ, 1988 թ․ փետրվարին,

Ազատ է արձակվել 391 դատապարտյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 20 «Արթիկ» ՔԿՀ – 28 «Վանաձոր» ՔԿՀ – 6 «Վարդաշեն» ՔԿՀ – 53 «Գորիս» ՔԿՀ – 9 «Դատապարտյալների

Բացահայտվել է գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած երկու անձի դանակահարությունը. Քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում՝ գիշերային ակումբի մոտ, երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ 2018 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 07:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանությունում ահազանգ էր ստացվել առ այն, որ իրենց մոտ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին

Նոյեմբերի 7-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին: Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ քայլեր

Քննություն է տարվում՝ պարզելու 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները

07.11.2018թ.՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած

Ահազանգ. Շամլուղեցիները դիմել են Նիկոլ Փաշինյանին, նախարարներին, Լոռու մարզպետին. (Ֆոտոշարք)

«Ձմռանը շենքը կարող է փլուզվել՝ տանիքի պատճառով». Լոռու մարզի Շամլուղի 10-րդ շենքի բնակիչները դիմում են ՀՀ իշխանություններին

Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երևի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության համար,

Մենուա Հարությունյան․ Եթե Նիկոլ Փաշինյանին շատ պետք լիներ, ապա Ընտրական օրենսգիրքը կփոխեր

Նոյեմբերի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում հյուրընկալվել էին քաղաքագետ, ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը, «Այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը։ Քաղաքագետ Մենուա Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց խորհրդարանական ընտրությունները անցկացնել, քանի որ հասկացավ, որ էֆորիայի մթնոլորտը մարում է։ «Իրական հաջողություններ այս ամիսների

Շարմազանովը թվարկում է, թե ինչի համար պետք է ձայն տան ՀՀԿ-ին

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն երկրորդ ուժն է լինելու խորհրդարանում: Հարցին՝ ՀՀԿ-ին ինչի՞ համար պետք է ձայն տան՝ Շարմազանովն սկսեց թվարկել. «Մեր ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զադնի չէր քաշում, Իրանի հետ հարաբերություններում կան խոչընդոտներ, ներդրումները 11 անգամ պակասել են: Ֆրանկոֆոնիան, որ արել են ու ծափահարում են Փաշինյանին, դա մեր

ԲԴԽ. Առանց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկման այդպիսի առանցքային նշանակություն ունեցող նախագիծն Ազգային ժողով ներկայացնելն անընդունելի է

Բարձրագույն դատական խորհուրդը կարծիք է հայտնել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում համահարթեցման այն մոտեցումը, որը դրված է տվյալ նախագծի հիմքու և գտնում է, որ առանց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկման, դատական իշխանության անկախության երաշխավորման տեսանկյունից

Կոչումն ու պաշտոնեական դիրքը անձնական կամ խմբային շահերին ծառայեցնող ոստիկանը հրաժեշտ կտա համակարգին. Վալերիյ Օսիպյան

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կրկին ընդունեց ոստիկանության գործող, կադրերի ռեզերվում գտնվող և անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցողներին։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ներկայությամբ նախ մանրակրկիտ ուսումնասիրեց յուրաքանչյուր ծառայողի անձնական գործը՝ ընդգծելով, որ խորհրդի մասնակցությամբ կոլեգիալ կարգով կայացված որոշումներն ավելի օբյեկտիվ են, ճիշտ ու թափանցիկ, և ինքն առաջնորդվում է

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ցանցացատկի աշխարհի առաջնությանը

Մեր ֆեդերացիան արդեն սկսել է արդյունքներ արձանագրել, ինչը լուրջ աշխատանքի արգասիք է: Եթե պետությունից մի փոքր ուշադրություն եւ աջակցություն լինի, մենք կանենք ամեն բան մարզական արդյունքների տեսքով կրկնակին վերադարձնելու համար, որպեսզի պետությունն էլ տեսնի ու համոզվի, որ իր առանց այդ էլ սուղ միջոցներից հատկացրածը չի կորչում ու ծախսվում է խիստ նպատակային:

Քաղաքապետարանը ձգտելու է այգիները հագեցնել նոր տեխնոլոգիաներով. Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը

Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: 1,8 հա տարածք զբաղեցնող զբոսայգում իրականացվել են Արշակունյաց պողոտայի

ՀՀ-ում շահագործվող 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներ շարունակ շահագործվել են ակնառու խախտումներով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԵՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին: ՀՀ վարչապետի 2018թ․ սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ բնապահպանության

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728