Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԲԴԽ. Առանց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկման այդպիսի առանցքային նշանակություն ունեցող նախագիծն Ազգային ժողով ներկայացնելն անընդունելի է

Նոյեմբեր 07,2018 18:00

Բարձրագույն դատական խորհուրդը կարծիք է հայտնել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում համահարթեցման այն մոտեցումը, որը դրված է տվյալ նախագծի հիմքու և գտնում է, որ առանց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկման, դատական իշխանության անկախության երաշխավորման տեսանկյունից այդպիսի առանցքային նշանակություն ունեցող նախագիծն Ազգային ժողով ներկայացնելն անընդունելի է: Պետք է հաշվի առնել, որ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել դատական իշխանությանն առնչվող օրենքների նախագծերի վերաբերյալ ստանալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:

 

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930