Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորած երեխային փնտրելու համար անհրաժեշտ են կամավորներ

Նոյեմբեր 07,2018 21:45

Վանաձորում շարունակվում են 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները: Տղան երեկ ժամը 19:00-ի սահմաններում դուրս է եկել Մարգարյան 1 հասցեում գտնվող իրենց բնակարանից եւ այլեւս չի վերադարձել:

Երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության, ԱԻՆ աշխատակիցները, ինչպես նաեւ մի խումբ վանաձորցիներ: Սակայն մինչ այս պահը երեխայից դեռեւս նորություն չկա:

Տղայի որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղն առավոտյան, ժամը 10:00-ին: Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնից տարբեր խմբեր  աշխատանքները կշարունակեն  Վանաձորում եւ քաղաքի հարակից անտառային տարածքներում: Որոնողական աշխատանքներին է միացել նաեւ Վանաձորի քաղաքապետարանը: Տղային գտնելու համար նաեւ կամավորներ են անհրաժեշտ: Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն են հայտնել առավոտյան միանալ երեխային փնտրելու գործին:

Տղան ունի աուտիզմ: Երեխայի հագին եղել է ջինսե տաբատ եւ կարմիր ժիլետ։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930