Օրվա լրահոսը

Կաթողիկոսն ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության պատվիրակությանը

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջև ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության և արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվեց նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեն՝ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի վերաբերյալ

Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը փրկելու համար 3 վերականգնման նախագիծ է արվել: Առաջինը, որը մշակել էր «Հին Երևան» նախագծի ճարտարապետը, քննարկման արդյունքում մերժվել էր Մշակույթի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի կողմից, որովհետև համարվել էր վտանգավոր՝ կառույցի ամբողջականության համար: Շենքի պահպանման 2-րդ և 3-րդ նախագծերը մշակվել էին նախագծող ճարտարագետի և ԱԻՆ մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել

Արմեն Սարգսյանը ստորագրեց համաներման մասին օրինագիծը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Նա յուրօրինակ նշաձող էր սահմանել հայկական սպորտում և դարձել անպարտելիության ու սպորտային բարձունքների նվաճման անգերազանցելի էտալոն. Գագիկ Ծառուկյանը՝ Յուրի Վարդանյանի մասին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ Ցավով տեղեկացա հայկական ծանրամարտի լեգենդի`աշխարհահռչակ մարզիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանի անցած փառահեղ մարզական ուղին օրինակ է ծառայել հազարավոր երիտասարդ մարզիկների համար, ովքեր իրենց գործունեության ընթացքում ընդօրինակել են լեգենդար մարզիկի փորձն ու ձգտել նմանվել նրան:

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 26 երկրից: ՀՀ ԱԺ նախագահն իր ողջույնի խոսքն է հղել մասնակիցներին: «Հարգելի՛ կազմակերպիչներ եւ մասնակիցներ, Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայտնի մտավոր խաղի

Քաղաքապետարանը լինելու է ներդրողների գործընկերն ու աջակիցը. Հայկ Մարությանը հանդիպել է կառուցապատող գործարարների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանում կառուցապատում իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը,  Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլք: Կարևորելով նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները՝ Երևանի քաղաքապետը ներկայացրել է

Պատահար Երևանի Վաղարշյան փողոցում. 44-ամյա տղամարդ է մահացել

Նոյեմբերի 2-ին, ժամը 20.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վաղարշյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես-Բենց»-ի վարորդը՝ 1974 թ. ծնված  Հովհաննես Հովհաննիսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

Ում ինչքան գումար է նախատեսված 2019-ին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բյուջետային քննարկումների համատեղ նիստում ասաց, որ 2018 -ին իրականացնում են պետական բյուջեով հաստատված երեսուն ծրագիր, որոնց համար նախատեսված է19 միլիարդ 686 մլն դրամ: Ասաց, որ որոշակի խնայողություններ են արել պայմանավորված դրամաշնորհներով: Հավելեց, որ գալիք տարվա համար նախատեսված է 11 ծրագիր եւ նախատեսված է 41 միջոցառում, որոնց համար նախատեսված է

Որևէ կերպ չի ներկայացվել և չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից մատնանշված գումարներն իր սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ հանգամանք. փաստաբաններ

Հայտարարություն  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի փաստաբաններ Ծանոթանալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ հայտնում ենք, որ պրոֆեսոր Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելն անհիմն է և չպատճառաբանված, չի բխում գործող քրեադատավարական և քրեաիրավական կարգավորումներից, որոնց արդյունքում

Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ և ՀՀ տարածքում իրացմամբ զբաղվող ևս մեկ հանցավոր խումբ: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն` Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացիներ ՀՀ-ում

Դռների արանքում՝ Թորոսյանն ու դժգոհ քաղաքացին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը երեւի հենց պաշտոնը ստանձնելու օրվանից քննադատությունների թիրախում է եղել: Հատկապես վերջին շրջանում Թորոսյանը շատ վրդովված էր մամուլի, ինչպես ինքն է ասում՝ իր դեմ արշավից ու լարված հարաբերությունների մեջ էր մամուլի հետ: Նա այն աստիճան էր վիրավորված մամուլից, որ ստիպված եղավ հանրությանը բացահայտել իր հիվանդությունը, որը հիմք էր զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու

«Ոմանք հանրությանը համոզել են, որ իրենք հեղափոխության կրողներ են». փոխվարչապետի նախկին օգնական

Երբ մասնակցելու միասնական որոշում լինի, պատրաստ ենք մեր ջանքերը ներդնել: Իսկ եթե չմասնակցենք, շարունակելու ենք կուսակցական գործունեությունը

Գերմանիայում գործում է հայկական մաֆիայի վտանգավոր ցանց. Der Spiegel

Կովկասյան տարածաշրջանից եկած հանցագործները հզոր ցանց են ստեղծել Գերմանիայում: Երեք տարի շարունակ քննիչները գաղտնի գործողության շրջանակում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, բայց անարդյունք, գրում է գերմանական Der Spiegel թերթը: Խիստ գաղտնի հատուկ գործողությունն իրականացվել է Fight against thieves in law («Պայքար օրենքով գողերի դեմ») ծածկագրով՝ Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավարությամբ: Այդ գործողությունը դարձել է

«Նոր խորհրդարանի կյանքը 1-1,5 տարի կլինի»

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ հոկտեմբերի 2-ին փոխզիջում է եղել ՀՀԿ-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ «Ամեն ինչ կարող է լինել: Ես չեմ բացառում, որ բացահայտումներ կլինեն, փոխադարձ քննադատություն կհնչի, կոմպրոմատներ կհանվեն միմյանց դեմ, քանի որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում միակ համապետական ընտրություններն են, եւ բոլոր շահերն ու հետաքրքրությունները կենտրոնանում են այդտեղ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց

Պայքարը ոչ թե կոռուպցիայի դեմ է, այլ առանձին, անհատ կոռուպցիոներների

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության փաստերի ստուգման բաժնի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանը քննարկում են Հակակոռուպցիոն բարեփոխումները, այդ գործընթացում առկա բացթողումները: Լուսինե Բուդաղյան.– Հակակոռուպցիոն բարեփոխումների ու կառույցների ստեղծման մասին հայտարարել են Հանրապետական կուսակցության գլխավորած բոլոր կառավարությունները, երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայտարարել է նաեւ Փաշինյանի

«Հայրս ասում էր՝ եթե հեղափոխություն է, կարող են ծեծել, ջարդել, անգամ՝ կյանքը խլել». Աստղիկ Մելքոնյան

Ասացի, որ ամեն ինչ կարգին է, որ չանհանգստանա, բայց հայրս ասաց, որ ինքը չի անհանգստանում, այլ մայրս է ասում՝ «բա որ երեխայիս ծեծեն, ջարդեն…»

Գաբրիել Ղազարյանը շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ Հովհաննես Յազիչյանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել և նախարարության շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ, աշխարհի և Եվրոպայի 9-ակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Յազիչյանին: «Մեծ է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզներում ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևի զարգացման ուղղությամբ»,- շնորհակալագրի հանձնման արարողությունից հետո ասել

Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան մասին։ Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է պատկերացնել

Հեղափոխությունը 26-ամյա Միսաքին էլ բերեց հայրենիք. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը Մոսկվայից ժամանած երիտասարդ  քաղտեխնոլոգի հետ

26-ամյա Միսաք Պալոյանը ամիսներ առաջ, որպես շարքային ցուցարար, Ռուսաստանի Դաշնությունից եկավ Հայաստան, մասնակցեց ինչպես բնորոշում ենք՝ թավշյա հեղափոխության բոլոր արարներին, թողեց իր կայուն աշխատանքն ու ծրագրերը, որոշեց հաստատվել հայրենիքում և իր գիտելիքներն ի սպաս դնել՝ «Նոր Հայաստան»-ի զարգացման գործին: Միսաքն ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը: Մասնագիտությամբ՝ քաղտեխնոլոգ է: Մինչ հեղափոխության մեկնարկը, ինչպես ինքը

Տատիկի տունն ու համարձակությունը. 23-ամյա Սաթեն արդեն հյուրատան տիրուհի է

Ի՞նչ է հարկավոր հյուրատնային բիզնես սկսելու համար՝ կապիտա՞լ, գիտելի՞ք, ծանոթ-բարեկա՞մ: «Ամեն մեկի դեպքում տարբեր է»,- ասում է սկսնակ գործարար, 23-ամյա Սաթե Ավետիսյանը: Իր դեպքում վճռորոշը գաղափարն էր ու կամքը: Հա, մեկ էլ տունը: Դիլիջանում տունը կար, բայց ոչ ոք չէր համարձակվում այն վերածել հյուրատան: Սաթեն ասում է՝ իմանալով, որ Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է, որոշեց բիզնես

«Գնացեք ռուսին բռնաբարողին գտեք». Գյումրիում փակել են դատախազության դիմացի փողոցը

Գյումրիում ռուս կնոջը բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող 28-ամյա տաքսու վարորդի հարազատներն ու հարևանները փակել են Շիրակի դատախազության դիմացի Հաղթանակի փողոցը` պահանջելով անհապաղ ազատ արձակել տղային: Ըստ հարազատների` նա հոկտեմբերի 29-ին, ժամը 08.30-ին  տանն է եղել ու որևէ առնչություն չունի ռուս կնոջ հետ կատարված դեպքի հետ: «Քննիչն անգործության է մատնված, նա իր հեշտին է նայում,

Արտակ Զեյնալյանը՝ ՔԿՀ-ների վիճակի եւ անցումային արդարադատության մասին

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով որոշ քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակի մասին, ասաց, որ կա կառավարության որոշման նախագիծ պահուստային ֆոնդից գումար տրամադրելու համար, իրենք էլ միջոցներ են հայթայթում վերանորոգումների համար; «Առնվազն երկու քրեակատարողական հիմնարկ ենթակա է փոխարինման՝ Նուբարաշեն ՔԿՀ-ն եւ Գորիսի ՔԿՀ-ն: Մենք նաեւ նախատեսել էինք գալիք տարվա ծախսերում

«Շատերը պատիվ են համարելու լինել մեր շարքերում». հերթական նոր կուսակցությունն է հիմնվում (տեսանյութ)

Կուսակցության ղեկավար մարմնի նիստերը հեռարձակվելու են, եւ դրանք կարող են տեսնել բոլոր ցանկացող քաղաքացիները

Կարեն Փոլադյան. «Կփորձեմ չմեկնաբանել վարչապետի ելույթը»

ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նոյեմբերի 3–ին, հրաժարվեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրերը, թե դատավորները հրաժարվել են քննել ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի կալանքի միջնորդությունը։ «Այս պահին գործը դեռեւս գտնվում է դատարանում, տեղեկություն չունեմ՝  դատական ակտ կայացվել է: Ինչ վերաբերվում է այն հարցին՝ դատավորն իրավունք ունի հրաժարվել, թե ոչ, գործում

Սևանա լճի արդի խնդիրներին նվիրված կլոր սեղան` ՀՀ ԳԱԱ-ում

ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ կլոր սեղան` նվիրված Սևանա լճի արդի խնդիրներին: Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ ԳԱԱ և այլ գիտական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Մեր հանրության ուշադրության կենտրոնում է Սևանա լիճն իր հատուկ

Նախկինում կոռուպցիան խրախուսվո՞ւմ էր

Երբ մոռացվում է անցյալը

Ինչն է վտանգի տակ դնում ԱԺ գործունեությունը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը ԱԺ-ում կայացած բյուջետային քննարկումների համատեղ նիստի ժամանակ նշեց, որ ԱԺ լիազորությունների ապահովում ծրագիրը միտված ԱԺ ներկայացուցչական, վերահսկողական, օրենսդրական գործառույթների պատշաճ ապահովմանը: Նրա խոսքով ծրագրում ընդգրկված է չորս միջոցառում, իսկ դրա համար նախատեսված է 5 միլիարդ 254 միլիոն դրամ գալիք տարվա բյուջեով: «Դա 399 մլն դրամով ավել է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 7-8-ը

Շուրջ 800 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊԲ

Քարինջին տրվող պետական աջակցության փաթեթն ուղարկվել է կառավարություն

Դսեղն ու Թումանյանը դեռ սպասում են Սեպտեմբերի 10-ին Լոռու մարզի Դսեղ, Քարինջ եւ Թումանյան համայնքներում տեղացած կարկուտը մեծ վնասներ հասցրեց բնակչությանը: Մի քանի րոպեում հողին հավասարեցվեց ոչ միայն գյուղացու մեկ տարվա չարչարանքը, այլեւ վնասվեցին տարիների ընթացքում ստեղծած տան տանիքները, մեքենաներն ու անասունները: Կարկուտից անմիջապես հետո համայնքներում ստեղծված հանձնաժողովները հաշվարկել ու մարզպետարան են ուղարկել հասցված վնասի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031