Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսն ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության պատվիրակությանը

Նոյեմբեր 03,2018 17:16

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջև ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության և արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվեց նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված ծրագրերի և ձեռնարկների մասին:

Մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում Հայոց Եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին` տիար Հրանտ Մարգարյանն այս կապակցությամբ վերահաստատեց կուսակցության դիրքորոշումը` ամբողջական զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին: Վերջինս ընդգծեց, որ կուսակցությունը, գիտակից Հայ Եկեղեցու ազգապահպան և հոգևոր առաքելության կարևորությանը, շարունակելու է զորավիգ և նեցուկ լինել նրան:
Իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ կուսակցության կեցվածքին` գնահատելով դրսևորած ոգին և գիտակցությունը: Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ ժողովրդի զորակցությունը և նախանձախնդրությունը Մայր Եկեղեցու և իրենց սրբազան հավատքի հանդեպ արտահայտությունն են այն իրողության, որ Հայոց Եկեղեցին մեր ազգի ինքության և գոյության հիմնական երաշխավորներից է:

Նորին Սրբությունը հաստատեց, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց փրկչական և ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության և բարօրության:

Նորին Սրբությունը խոսեց նաև ժողովրդի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների մասին` նշելով, որ ազգի հոգևոր զորությամբ և միասնականությամբ են դարերի ընթացքում հաղթահարվել բոլոր դժվարությունները և արձանագրվել հաղթանակները: Հայոց Հայրապետի խոսքով` այսօր ևս, դժվարությունների և փորձությունների դիմակայման ճանապարհին, մեր ազգը պետք է հետևողը դառնա նախնյաց որդեգրած այս կեցվածքի և փորձառության:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. «Մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում Հայոց Եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին…»:
    Հարցը խեղաթիւրուած ձեւով դրուած է. Հայաստանի հողին վրայ հակաեկեղեցական ոչ մէկ պայքար տարուեցաւ մինչեւ հիմա եւ յատկապէս «Նոր Հայաստան, նոր վեհափառ» շարժումի հետեւորդներու կողմէ:
    Թիրախը Կտրիճ Ներսէսեանն է, որ անարժան է Լուսաւորիչի աթոռին:
    Այսքա՛ն:

  2. Գոհար says:

    Ով և ի՞նչ իրավունքով պետք է որոշի Կաթողիկոսը հեռանա, թե ոչ։ Երևի այդ 10-15 անդաստիարակ ու գռեհիկ անձի՞նք։
    Թե երևի դու՞ք պետք է որոշեք ով է արժանին կամ անարժանը։
    Նրանք, ովքեր դեմ են, կամ քարոզչամեքենայի զոհ են, կամ ունեն հատուկ նպատակ։ Եվ միայն միամիտը կմտածի, որ սա պարզապես Հայրապետի հարց է, այլ ոչ թե գրոհ եկեղեցու վրա։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930