Օրվա լրահոսը

Ավտոբուսում՝ ինչպես Ֆեյսբուքում

Հասարակական տրանսպորտում հաճախ կարելի է հանդիպել Հայ առաքելական եկեղեցու քարոզչական նյութերի: Դրանցով սեր, բարություն, հավատարմություն ու հնազանդություն է քարոզվում: Սակայն եկեղեցու հոտի որոշ հետեւորդներ այնքան էլ «հնազանդ չեն». ընդդիմանում են, կասկածի տակ են առնում սուրբ խոսքերը տարածողներին: Ավտոբուսում փակցված՝ «Միայն ձեր շահը մի փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ. Փիլիպեցիներ 24» քարոզչական հերթական նյութի

Թունավորվել են տոլմայից

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.35-ին «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1992 թ. ծնված Մանուշակ Դ.-ն, 1991 թ. ծնված Տիրուն Դ.-ն և 1969 թ. ծնված Նինա Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերընշված անձինք նոյեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց տանը թունավորվել են տոլմայից: Նշանակվել

«Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին նախազգուշացրել եմ առնվազն երկու տարի առաջ»

«Առավոտի» զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը – ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջանային այցից հետո Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում փոփոխություն սպասե՞լ: – Չարժե այդ հավանական փոփոխությունները կապել հատկապես պարոն Բոլթոնի այցելության հետ: Մոսկվան ու Վաշինգտոնը Հարավային Կովկասում նոր իրավիճակ ձեւավորելու համատեքստում, հավանաբար, նոր խնդիրների ու մարտահրավերների առջեւ են կանգնեցնելու

«Ընտրություններին նույն փողն էլի բաժանվելու է». Լյովա Խաչատրյան

Ընտրական օրենսգրքի հիմքում դրված է փող բաժանելը, դրա դեմը չեն կարողանալու առնել. նախկին պատգամավոր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 6-ի գիշերը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում` Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է

Ովքեր են կազմակերպում առողջապահությունը

Դիմամատյանում վերջերս ծավալվեց բանավեճ, թե կա՞, արդյոք, այդպիսի մասնագիտություն՝ առողջապահության կազմակերպիչ: Չէ՞ որ ոչ ոք չի կասկածում նեղ բժշկական մասնագիտությունների առկայությանը եւ անհրաժեշտությանը: Մենք շատ կզարմանանք, եթե պարզվի, որ հոդացավերից գանգատվող բուժառուին ընդունի քիթ-կոկորդ-ականջաբանը, իսկ սրտի շրջանում ցավերի կապակցությամբ պոլիկլինիկայից ուղեգրեն մաշկաբանական ստացիոնար: Հիմա եկեք տեսնենք, թե զարմացնո՞ւմ է մեզ այն, որ հիվանդանոցի կամ պոլիկլինիկայի

Դանակահարության դեպք Հրազդանում. առերևույթ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները: 2018թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:05-ի սահմաններում, «Հրազդան» ԲԿ-ից Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց մոտ «ձախ թուլակողի կտրած-ծակած, որովայնի խոռոչի թափանցող վերք հորիզոնական հաստ աղու վնասում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ՝ ծնված 1967

Հայտնաբերվել է գոտկատեղում թաքցված երեք շիշ կոնյակ

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Վ. Պ.-ին և հայտնաբերել գոտկատեղում թաքցված գործարանային արտադրության 0,25 լիտր տարողությամբ երեք շիշ կոնյակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Ադրբեջանի զինծառայողները գոռում են` Նիկոլ

Տավուշի սահմանապահ դիրքերից նոր վերադարձած, Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ պայմանագրային զինծառայողը մի խումբ անձանց ներկայությամբ մեզ ասաց, որ իրենց դիրքերի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից պարբերաբար բարձր գոռում են`Նիկոլ, սակայն դրա հետ այլ բան չեն ասում: Զինծառայողի խոսքերով`նախկինում ադրբեջանցի զինծառայողներն իրենց ձայն էին տալիս, գոռալով`Վազգեն: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Վտանգավոր անգործություն քարոզչական պատերազմում

Անշուշտ, հանրությունը բարձր է գնահատում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ երկրի տնտեսական զարգացման, ինչպես եւ արտաքին քաղաքականությունը, որոնց շուրջ նա եյույթներ ունեցավ ԱԺ-ում: Սակայն առանց առաջընթացը իրականացնող գլխավոր սուբյեկտի՝ հայության մտածելակերպի փոփոխության, առանց հանրային կարծիքի վրա ներազդման միջոցառումների շատ դժվար կլինի իրականացնել, մանավանդ՝ հակակոռուպցիոն ծրագրերը: Իսկ այս գործում վճռական դեր կարող է ունենալ մշակույթը՝ սեփական

Աշտարակ-Էջմիածին ճանապարհին բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ-2107». 1 զոհ, 5 վիրավոր

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 31-ամյա վարորդ Սանասար Առաքելյանը տեղում մահացել է, իսկ նրա երկու ուղևորը, «Մերսեդես»-ի վարորդը և երկու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը. փոխանցվել է 100 մլն ՀՀ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պատճառված վնասը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված

Բացահայտվել է 5․000․000 դրամ կաշառք տալու փորձին օժանդակելու դեպք

ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձերի և պետական ծառայություն իրականացնող ՊԵԿ պաշտոնատար անձի՝ իր պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով, կաշառք տվողի ու ստացողի միջև համաձայնությանը նպաստելու վերաբերյալ ՊԵԿ քննչական ծառայությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։ Գործի նախաքննության շրջանակում, Հատուկ քննչական ծառայության, ոստիկանության ԿՀԴՊ

Ինչպես չեխ հեծանվորդը «ոտքի տակ» տվեց ողջ աշխարհը

Շատերի համար ճամփորդության միջոց է ինքնաթիռը, նավը, ավտոբուսը, գնացքը եւ այլ տրանսպորտային միջոցներ, բայց շատ քչերը գիտեն, որ ճամփորդությունը կարելի է հետաքրքիր կազմակերպել նաեւ հեծանվով։ Հրաշալի օրինակ է ծառայում ազգությամբ չեխ Յարոսլավ Պավլիկի հեծանվային ճամփորդությունը: «Իմ սերը հեծանվի նկատմամբ ծագեց ալարկոտությունից: 17 տարեկան էի, երբ ուղեղիս վրա ուռուցք հայտնաբերվեց: Բարեբախտաբար, այն ամբողջությամբ հեռացվեց եւ ես

Որ դեպքերում գործածել որպեսզի կամ որ շաղկապները. Լեզվի կոմիտե

Երկրորդական նախադասությունը նպատակի պարագա լինելու դեպքում հավասարապես գործածել որպեսզի կամ որ շաղկապները. երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չլինելու դեպքում գործածել միայն որ -ը:   

«Պետք է արձանագրենք, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում նախ առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը կարևորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի փոխգործակցության խորացումը: Ընդլայնված կազմով հանդիպման

ԵՊՀ ներկայացուցիչը պատասխանում է Միչիգանի համալսարանի դոկտորին

«Առավոտ» օրաթերթի 31.10.2018թ. համարում մի հրապարակում կա, որը հեղինակել է «ԱՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Կենսաբանական գիտությունների դոկտոր, Միչիգանի համալսարան» անվանմամբ հեղինակը: Հրապարակման հիմնական բովանդակությունից պարզվում է, որ այն 3/4-ով նվիրված է հեղինակի ծանր, եւ ինչպես ինքն է ասում, «խեղճ» ճակատագրին: Հեղինակն ընթերցողի ուշադրությունը հրավիրել է հիմնականում այն հանգամանքին, թե ո՞վ է նա: Ըստ այդմ, նա ավարտել է

Ադրբեջանը ներողություն է խնդրել Վարլամովից և դարձյալ հրավիրել Բաքու

Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել ռուս բլոգեր Իլյա Վարլամովից և հետ հրավիրել Բաքվու: Ավելի վաղ Վարլամովը գրել էր, որ Բաքվի օդանավակայանից իրեն արտաքսել են, որից հետո ինքը ստիպված է եղել մեկնել Ստամբուլ: «Զանգ է գալիս, հեռախոսի վրա անծանոթ ադրբեջանական համար է… Տղամարդը ներկայանում է որպես սահմանային ծառայության ներկայացուցիչ: Ներողություն է խնդրում երեկվա միջադեպի համար, ասում,

Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Opel, Volkswagen, Mini Cooper մակնիշի ավտոմեքենաները․Կա 7 վիրավոր. shamshyan.com

Այսօր, նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Opel մակնիշի 35 RV 398 համարանիշի Volkswagen Passat մակնիշի 35 DC 173 համարանիշի և Mini Cooper մակնիշի 18 NN 999 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են

Արամ Սարգսյան. «Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա»

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա: «Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում… Արամ ՍԱՐԳՍՅԱՆ «Հանրապետություն»

Առակատիպ գիրք

Գրիգոր Մելիք-Սարգսյանը ոչ միայն արդարադատության, այլեւ երգիծաբանության գեներալ է: Մինչ անցնելը նրա նոր ծնված «Թաղվես դու, աղվես» առակախոսական գրքի բովանդակությանը, նշենք, որ հանրածանոթ Գ. Մելիք-Սարգսյանը ունի պրոֆեսորի, արդարադատության խորհրդականի, ազնվականի եւ իշխանի կոչումներ: Էլ չենք ասում, որ երգիծանքի գծով «Ոզնու» կրկնակի դափնեկիր է, ՀԳՄ, Արցախի, Համահայկական երգիծաբանների միությունների անդամ, Երեւանի Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը. «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտ» թերթին իր աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Այդ հարցով վերջնական որոշում կկայացվի նոյեմբերի 8-ին Աստանայում, որտեղ ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները կհավաքվեն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին: Ակնկալվում է, որ այդ օրը վերջակետ կդրվի ՀԱՊԿ գլխավոր քարտի նշանակման հարցին:

Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ

Ալան Պարիսը հիացած է հայ երաժիշտների պրոֆեսիոնալիզմով

Ֆրանսիացի դիրիժոր Ալան Պարիսը, ով մեր երկրում էր Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով, հիացած է հայ երաժիշտների պրոֆեսիոնալիզմով: Դիրիժորը նոյեմբերի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ղեկավարեց Կամերային նվագախմբի համերգը՝ ներկայացնելով Ռուսելի, Բրիթենի, Վիսմերի, Գրիգի ստեղծագործությունները: Ալան Պարիսը փաստում է՝ Կամերային նվագախումբը շատ լավ կոլեկտիվ է և շատ հետաքրքիր էր աշխատել երաժիշտների հետ: «Սա իմ

Կարեն Խաչանովը սենսացիոն հաղթանակ տարավ Նովակ Ջոկովիչի նկատմամբ

Սա Խաչանովի կարիերայում առաջին հաղթանակն է «Masters 1000» մրցաշարերում: Ռուսաստանաբնակ հայ թենիսիստից Փարիզի ATP Masters մրցաշարի եզրափակչում ընդամենը 1 ժամ 39 րոպե պահանջվեց աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստին 7:5, 6:4 հաշվով պարտության մատնելու համար: Սրանով Խաչանովը «վրեժխնդիր եղավ» նրանից այս տարի Ուիմբլդոնում կրած պարտության դիմաց: Իսկ մինչ այդ, այստեղ Կարենը պայքարից դուրս էր թողել ATP

Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց. Փաստինֆո

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում կատարված չարաշահումների իրականացմանը նախկին տնօրենի առնչության վերաբերյալ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Էլինա Դանիելյանը պայքարը կշարունակի թայ-բրեյքում, իսկ Լիլիթ Մկրտչյանը չհաղթահարեց առաջին շրջանը

Խանտի-Մանսիյսկում այսօր կայացան նոկաուտ համակարգով ընթացող շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնության առաջին շրջանի երկրորդ պարտիաները: Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանն այս անգամ սպիտակներով ոչ-ոքի արեց Աննա Ուշենինայի հետ եւ երկու պարտիաների 0,5:1,5 արդյունքով չհաղթահարեց մեկնարկային փուլը: Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանի եւ Թրանգ Տհան Հոանգի դիմակայությունը կրկին ավարտվեց ոչ-ոքի: Հաշիվը 1:1 է, եւ մրցակիցները հաղթողին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը

Նոյեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման ու գահակալության 19-րդ տարեդարձը: Այս առիթով աշխարհասփյուռ հայոց եկեղեցիներում կատարվեց Հայրապետական մաղթանք: Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցվեց ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Պատարագի սրբազան արարողության ընթացքում տրված իր քարոզում Տաթև եպիսկոպոսը մասնավոր

Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են Արցախի արեւելյան սահմանագիծ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Ճանապարհաշինարարների վատ աշխատանքի պատճառով վթար է տեղի ունեցել

Վարորդները  ստիպված են այդտեղ  կտրուկ նվազեցնել արագությունը

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728