Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը. «Կոմերսանտ»

Նոյեմբեր 05,2018 10:50

Ռուսական «Կոմերսանտ» թերթին իր աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

Այդ հարցով վերջնական որոշում կկայացվի նոյեմբերի 8-ին Աստանայում, որտեղ ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները կհավաքվեն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին: Ակնկալվում է, որ այդ օրը վերջակետ կդրվի ՀԱՊԿ գլխավոր քարտի նշանակման հարցին:

Կազմակերպության անդամ երեք երկրներում թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ հավանականության մեծ տոկոսով նոր գլխավոր քարտուղարը առաջիկա երեք տարիներին կլինի Բելառուսի ներկայացուցիչը:

Աղբյուրներից մեկը պատմել է, որ սկզբնապես քննարկվում էր, տարբերակ, ըստ որի՝ այդ պաշտոնում կարող է նշանակվել գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Յուրի Սեմերիկովը մեկուկես տարով, այսինքն` այնքան ժամկետով, որը որ մնում է Հայաստանի ներկայացուցչին:

Սակայն, ըստ աղբյուրի, ի վերջո որոշում է կայացվել նշանակել քարտուղարության լիարժեք ղեկավար: Ընդ որում, այդ որոշումը կայացնելիս առաջնորդվել են ռոտացիայի սկզբունքով. Հայաստանից հետո, ըստ այբբենական կարգի, գալիս է Բելառուսը:

Ըստ թերթի տեղեկացված աղբյուրների՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում առավել հավանական թեկնածուն Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասն է: 54-ամյա գեներալ-մայորը 2015թ. նոյեմբերի 4-ից գլխավորում է Բելառուսի անվտանգության խորհուրդը և լավ ծանոթ է ՀԱՊԿ աշխատանքներին, գրում է թերթը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930