Օրվա լրահոսը

Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» գրքի շնորհանդեսը: Վեցից տասնհինգ րոպե է պակաս, իսկ միջոցառումը պետք է սկսվի ժամը վեցին: Հուսիկ Արան նյարդային է՝ չնայած հյուրերին է դիմավորում ու լրագրողների հարցերին պատասխանում: Իր գրքի շնորհանդեսն է, որը դեռ չկա. տեխնիկական խնդիրների պատճառով տպարանից դեռ չի հասել Խնկո Ապոր անվան ազգային գրադարան, որտեղ

Պղնձաձուլարանի աշխատակիցներն այսօր կհանդիպեն Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարին

Պղնձաձուլարանի աշխատակից. Սպասում ենք կառավարության պատասխանին, բայց երկար չենք կարող սպասել, վիճակն անտանելի է

Դիանա Աղաբեկյանը Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզ նվաճեց

Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանից այսօր մրցագորգում պայքարելու են միայն մինչեւ 20 տարեկան ծանրորդները: Պայքարն արդեն ավարտել է 90 կգ քաշային Դիանա Աղաբեկյանը, որը կարողացել է փոքր բրոնզ նվաճել հրում վարժությունում՝ ցույց տալով 119 կգ արդյունք: Սակայն հայ մարզուհին երկամարտի 208 կիլոգրամով բավարարվել է չորրորդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բոլթոնը ջարդում է ռուսական զենքով՝ Մոսկվայի ազդեցության պատերը

ՀՀ-ի հետ հարաբերությունների բարելավելումը՝ բարձր առաջնահերթություն ԱՄՆ-ի համար Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, ԱՄՆ վարչակազմի ամենաազդեցիկ քաղաքական ֆիգուրի՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցով դրսեւորվեց Հարավային Կովկասի նկատմամբ ամերիկյան աճող հետաքրքրությունը: Այն ուղերձները, որոնք Բոլթոնը հղել է Բաքվում, ապա՝ Երեւանում, իսկապես խիստ ուշագրավ էին: «Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանին տված բացառիկ հարցազրույցում Ջոն

«Եթե ամերիկյան զենքի շուկան բացվի Ադրբեջանի համար, նա շատ ավելի մեծ հնարավորություններ կստանա». Պապյան

Նա ոչ միայն կմտնի ամերիկյան շուկա, այլեւ հակահայկական լոբբինգ կիրականացնի՝ ամերիկյան խոշոր ընկերությունների վրա ազդեցություն գործելով

«Ովքեր ունեն, այսպես ասած, ռեյտինգ, հիմա էլ ունեն, մայիսին էլ ունեն, հուլիսին էլ ունեն, ոչինչ չի փոխվելու». Ֆելիքս Ցոլակյան

Aravot.am-ը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց՝ իր կարծիքով կա,՞ արդյոք, անհրաժեշտություն խորհրդարանը հենց այս պահին արձակելու։ «Այո, կա. ինչքան շուտ, այնքան ճիշտ է դա։ Ես համամիտ չեմ այն կարծիքին, որ դա շատ մեծ վնասներ կարող է բերել իր հետ և այլն, և այլն… Ոչ մի բան չի փոխվում, ասեմ ձեզ, ովքեր ունեն, այսպես

«Պետք է հրապարակում միտինգ անենք ու ասենք՝ սիրելի՛ ժողովուրդ, մենք մեր ազատագրված տարածքները հե՞տ ենք հանձնում». Վահրամ Բաղդասարյան

Պաշտոնական այցով առաջին անգամ Երեւանում գտնվող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը, ուստի առաջարկել էր ՌԴ-ից այդ առումով կախվածությունը թուլացնել ու գնել ամերիկյան զենք: Այս առնչությամբ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ հակամարտող երկրներում ճիշտ չի, որ զենք

«Ինքնամաքրման գնալով՝ ՀՀԿ-ն ձեռք կբերի ժողովրդի վստահությունը». Լեռնիկ Ալեքսանյան

«Հեղափոխությունը ստիպեց, որ Հանրապետական կուսակցությունը մաքրվի». ՀՀԿ-ական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին՝ Ազգային տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության  Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենին ու Ավստրիայի բարեկամ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց և բարօրություն։ «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխըմբռնման և բարեկամության ոգով

ՊԵԿ-ի կալանավորված պաշտոնյան որևէ առնչություն չունի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի հետ

Այսօր մի շարք լրատվամիջոցներում տարածված «ՊԵԿ–ի կալանավորված պաշտոնյան «Տաշիրի Սամոյի» հովանավորյալն է» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք հետևյալը. Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ն որևէ առնչություն չունի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ, ով ոչ վերը նշված աշխատակցին, ոչ էլ ՊԵԿ նախագահին չի ճանաչում: Ցանկացած պարագայում իրավական

«Եվրասիական շաբաթից»-ից այն կողմ

«Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը մեր երկրում ավարտեց աշխատանքները: Համաժողովը, որին մասնակցում էին աշխարհի ավելի քան 25 երկրի 2500-ից ավելի ներկայացուցիչ, որոնց թվում էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, անցկացվեց Հրազդանի կիրճում գտնվող «Մերիդիան էքսպո կենտրոնում»: Այս կենտրոնում այսպիսի համաժողովներ, միջազգային եւ տեղական ցուցահանդեսներ հաճախ են լինում, եւ ամեն նման միջոցառման համար տարածքը կարգի է բերվում, Հաղթանակի կամրջից

Հանրային կարծիքը մեծ դեր ունի խոցելի երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, իրավունքների իրացման. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ և Հենրիխ Մխիթարյան

Ողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են: Պիտակավորումը, անտեսումը, կանխատրամադրվածությունը/նախապաշարմունքները սոցիալական պատնեշներից են, որոնց հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները բախվում են հասարակության մեջ: Հանրային կարծիքը մեծ դեր ունի խոցելի երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, իրավունքների իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում: Եթե անգամ երեխան ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունի

Էնֆիաջյանը՝ իր, Նաիրա Զոհրաբյանի ու Մելքումյանի՝ ԲՀԿ ցուցակում չլինելու մասին

Էնֆիաջյանն ասաց՝ «Ես համարում եմ, եւ մեր քաղաքական թիմը համարում է, որ կուսակցության ցուցակը պետք է առաջնորդի բնականաբար Գագիկ Ծառուկյանը»:

Ռուսուդան Միխելիձեն բարձր է գնահատել Հայաստանի գործադրած ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ գնահատելով դրանք գերազանց

Երևանում այսօր ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը, որին նախորդել է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռուսուդան Միխելիձեի մասնակցությամբ  ասուլիսը: Փոխնախարար, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առկա խնդիրները: Խոսելով մի շարք

Էնֆիաջյանը՝ Ծառուկյանի բողոքի մասին, թե «անաղուհաց» ենք ու չենք ասում՝ «հալալ ա քեզ, պարոն Ծառուկյան ջան»

«Մեր քաղաքական թիմով մենք շատ լավ փոխհարաբերություն ունենք լրագրողների հետ՝ հանձին Գագիկ Ծառուկյանի, աշխատանքային մթնոլորտ կա, փոխադարձ հարգանք կա: Խոսքը գնում էր նրա մասին, որ բազմաթիվ ծրագրեր կան, աշխատանքներ կան կատարված, ինչի հետ կապված երբեւիցե վերլուծություններ կամ պարզաբանումներ, կամ լուսաբանման առիթ չեն սարքում որոշ լրագրողներ»:

Կհասնի՞ ամերիկյան զենքն Ադրբեջանին

Գուցե ԱՄՆ-ում այն շրջանցելու այլ տարբերակներ էլ գտնեն, բայց այս պահին Թրամփի կողմից օրենքը շրջանցելու գործընթաց սկսելը հեռանկարային չէ

«Ես վարչապետի ենթական չեմ»

«Առավոտի» զրուցակիցն է վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը – Ընտրական օրենսգրքի տապալման համար Դուք մեղադրեցիք նաեւ իշխանությանը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը»,- նման գրառում էիք կատարել: Ինչ-ինչ ստվերային գործընթացնե՞ր են եղել, որ մեղադրանքի սլաքն իշխանության կողմն էլ եք ուղղում: – Ոչ

«Մեզ անընդհատ փորձում են կապել ինչ-որ սեւ ուժերի հետ, մենք անընդհատ չենք ապացուցելու, որ ընձուղտ չենք». Գորգիսյան

Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ «Լույս» դաշինքը, անցնելով խորհրդարան, դառնալու է Փաշինյանի գրպանի ընդդիմությունը: Հարցին՝ ի՞նչ եք անելու, որ բացառեք դա՝ Գորգիսյանը պատասխանեց. «Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա այդ արտահայտությունների վրա, որ մենք կարող ենք երբեւէ լինել այսպես ասած գրպանային ընդդիմություն: ՀՀԿ-ն միշտ ամեն ինչ չափում են իրենց տեսածով, մարդ իր արշինով է չափում»:

«Նա համարվում է նախորդ ուժային կառույցի առանցքային դեմքերից». Բագրատյանը՝ Հունան Պողոսյանի մասին

«Խոսքը չի վերաբերում այն գործիչներին, որոնք հին ռեժիմի մնացուկները ցանկանում են պահել»,-ընդգծում է պատգամավորը

Րաֆֆի Խարաջանյան. «Խաչատրյանի ստեղծագործություններն ունեն ազգային գույներ, որոնք վառ արտահայտված են նրա դաշնամուրային ստեղծագործություններում»

Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հնչեցին Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները։ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հայ մեծ կոմպոզիտորի դաշնամուրային գործերը ներկաների ունկնդրմանը ներկայացրին Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը և Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության դոկտոր, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը։ Արմինե Գրիգորյանը նշում է, որ Րաֆֆի Խարաջանյանի հետ վաղուց

«Նախկին ռեժիմի տնտեսական խաղացողներն այսօր էլ աշխատում են նույն սկզբունքներով». Սերգեյ Բագրատյան

«Նրանք չունեն քաղաքական հովանավորչություն, բայց ունեն կապեր՝ մաքսային եւ հարկային մարմիններում»,-պնդում է պատգամավորը

Ռուստամյանը վախենում է, որ նոր իշխանությանը կճնշեն ու կասեն՝ հանրային վստահություն ունեք, Արցախի հացով գնացեք զիջումների (Տեսանյութ)

Ռուստամյանն ասաց, որ չի կարծում, որ ՌԴ-ի դերն այստեղ նվազել է, Բոլթոնն էլ հասկանում է, որ այնպիսի կապեր կան, կենսական նշանակություն ունեցող հարցեր կան, որ ՌԴ-ն անփոխարինելի է այդ հարցում:

Ժամանակավորապես փակ կլինի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային հատվածը

Հարգելի՛ համաքաղաքացիներ, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-13:30-ն փակ կլինի մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային Ճանապարհահատվածը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

Ուղիղ միացում. Դեմ առ դեմ` Ատոմ Մարգարյան-Թաթուլ Մանասերյան

Aravot.am կայքի ուղիղ հեռարձակմամբ այսօր ժամը 14:00-ին դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Հայաստանի տնտեսական ակտիվության աճը սեպտեմբեր ամսին, ըստ վիճակագրական կոմիտեի, դանդաղել է՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ այն 0.2% է: 2018-ի համար պաշտոնական աղբյուրները կանխատեսում են տարին փակել 6- 6.5% տնտեսական աճով: Արդյոք հնարավոր է 6.5% աճ ապահովել, ինչո՞ւ է դանդաղել տնտեսական ակտիվությունը,

Աղբի խնդիրը չի լուծվում. չի լուծվել ոչ նախորդ կառավարությունների, չի լուծվում եւ նորի օրոք

Աղբահանության խնդիրը մեր երկրում չի լուծվում: Չի լուծվել ոչ նախորդ կառավարությունների, չի լուծվում եւ նորի օրոք: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի` «Մաքուր Հայաստան» ծրագրով մայրաքաղաքից, մարզերից տոննաներով աղբ հավաքվեց, սակայն մաքրածի տեղը կրկին աղբով լցվեց: Եթե ուզում ենք մեր բնակավայրերն աղբից մաքրված տեսնել, գործընթացը պետք է շարունակական լինի, անկախ այն բանից` ով է կառավարության կամ քաղաքային

Ռուստամյանը՝ ՀՀԿ-ի հետ թաքուն «մի բան անելու» մասին. «Եթե մենք ինչ-որ մի բան անում ենք, անում ենք ակնհայտ, որեւէ մեկից թաքուն չենք անում». (Տեսանյութ)

Եթե անեինք, այնպես կանեինք, որ դա ակնհայտ լիներ ոչ միայն պատգամավորին, որը դա հայտարարել է, այլ նաեւ բոլորին: Մենք գաղտնի, դավադիր ինչ-որ գործընթացներ երբեք չենք արել ու չենք անի, դա մեր ուժի կրեդոն է, որ եթե դու ճիշտ ես, եթե քո ճշմարտությունը այդ պահին շատերի համար չի ընկալվում, միեւնույն է, դու քո ճշմարտությունը պետք է ասես, որ հասնես այն նպատակին, որը հետապնդում ես:

«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում»․ Ֆելիքս Ցոլակյանի անդրադարձը ՀՀ 2-րդ նախագահի՝ իր մասին արված հայտարարությանը

Այսօր Գյումրիում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք հարմարվե՞լ է նոր պաշտոնին։ «Չեմ հարմարվել, հարմարվում եմ»,-ասաց պարոն Ցոլակյանը։ Իսկ խորհրդարանական ընտրություններում որպես թեկնածու կտեսնի՞ իրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցանկում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ «Չեմ կարող պատասխանել այդպիսի հարցի, այդպիսի խոսակցություն ընդհանրապես չեմ ունեցել, քննարկումների չեմ մասնակցել, ես իմ

Ռուստամյանը՝ Փաշինյանի մասին. «Մի կողմից հայտարարում է, որ մենք չենք միջամտում, բայց լավ տեղեկացված էր, թե կաշառքի գործն ինչ ընթացքի մեջ է». (Տեսանյութ)

Այդպիսի հայտարարությունը ենթադրում է, որ ոչ միայն տիրապետում է, այլ ինչ-որ առումով ընթացքի մեջ ներգրաված է ու կարող է այլ հետեւությունների տեղիք տալ, որը պետք է բացառել: Դրա կարիքը նախ չկար մինչեւ հարցը բերելը վարչապետը դրա մասին հայտարարեր, դրա իմաստը ո՞րն է: Կլիներ այդ վիճակը, կբերեին, բոլորս էլ դրա մասին տեղյակ կլինեինք: Եթե սա արվում է քաղաքական նպատակներով, նույնպես լավ չի

5 դրամով գազի սակագինն իջեցնելու համար 17 միլիարդ դրամ է պետք, իսկ էլեկտրաէներգիայինը` 27 միլիարդ

2013-ին, ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ստորագրված պայմանագրերը վստահություն չեն ներշնչում. ի՞նչ նրբությունների մասին պատգամավորները կխոսեն փակ դռների հետեւում

Ռուստամյանը ողջունում է Բոլթոնի առաջարկը՝ ամերիկյան զենք գնելու

Միջնորդ կողմերը կա’մ պետք է ընդհանրապես զենք չտրամադրեն, կա’մ տրամադրեն այնպես, որ հավասարակշռությունը չխախտվի: Չեն կարող Ադրբեջանին շատ ավելի զինատեսակներ , զինանոց տրամադրել, որ Հայաստանը հետ ընկնի պրոցեսից: Սա ինքնին կհակասի այն տրամաբանությանը, որ մենք ուզում ենք կայուն իրավիճակ ունենալ:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031