Օրվա լրահոսը
«Ջոն Բոլթոնի հետ հանդիպումներում մեր կառավարությունը բարձրացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմանի հարաբերությունների հարցը». Հովհաննես Իգիթյան
Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ պարզ է, որ Ադրբեջանի հետ օպերատիվ կապի միջոցով խաղաղություն պահել սահմանին կարող է չաշխատել, բայց միջազգային տեսանկյունից ՀՀ կողմից այդ քայլը դրական կընկալվի:
«Վարչական ռեսուրսի օգտագործում չի եղել». Արայիկ Հարությունյանը՝ աղմկոտ ձայնագրության մասին
Եղել է հարցադրում, տնօրենը հայտնել է, որ կարող է մարդ ներկայացնել այդ միջոցառմանը: Տնօրենը, որքան գիտեմ, մարզպետի կողմից խիստ նկատողություն է ստացել
«Ինչու վարչապետը չի հանձնարարում վերաբացել նոյեմբերի 5-ի գործը». Շահեն Հարությունյան
«Մենք խնդիր չէինք էլ դրել, որ վարչապետը զանգի դատարանին, ասի՝ արդարացրեք Շանթին». Շահեն Հարությունյան
Եվս մեկ արծաթե մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հաշվարկում եւս մեկ արծաթ գրանցվեց: Մինչեւ 20 տարեկան 94 կգ քաշային տղաների պայքարում Սամվել Բաբակյանը երկամարտի 361 կգ արդյունքով կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Սամվելը նաեւ փոքր բրոնզի արժանացավ պոկում (165 կգ), փոքր արծաթի (196կգ)՝ հրում վարժությունում: Այս խմբում հանդես էր գալիս նաեւ Կարեն Ավագյանը, որը երրորդն էր
«Կարեն Կարապետյանը ոնց որ թե այսօր նշանակվում է աշխարհի ամենակոռումպացված կազմակերպության նախագահներից մեկը». Հովհաննես Իգիթյան
Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ ժողովուրդը գնում է ընտրելու պետության առաջին դեմքին՝ Նիկոլ Փաշինյանին, ոչ թե նրա խորհրդարանական թիմին:
Մհեր Մկրտումյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄՀԵՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Մհեր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Լուրջ առաջարկությո՞ւն, թե՞ դիվանագիտական խայծ». Ջոն Բոլթոնի այցի շուրջ
«Առավոտի» զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը – Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ժամանակաշրջանում տարբեր դրսեւորումներ են ունեցել, բայց ՀՀ-ի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի համար թերեւս երբեւէ այնպիսի առաջնահերթություն չեն դիտարկվել, ինչպես հիմա: Համենայնդեպս, դա հավաստում է նաեւ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի բացառիկ
Իրացման ցանցում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսոկղական գործողությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Առանց գազի ու ջրի մնացած ավանի մասին
Զորիկ Բաբաջանյանը Լոռու մարզի Բազում համայնքի Էներգետիկ ավանի բնակիչ է: Ասում է՝ համայնքում խնդիրները շատ են: Իսկ դրանց շարքը գլխավորում է ջրի ու գազի բացակայությունը: Նրա խոսքով՝ համայնքի մոտ 80 տոկոսը զրկված է մաքուր խմելու ջուր ունենալու հնարավորությունից. «Երկրաշարժից հետո, երբ որ ավանը հիմնվեց, ուներ ամեն հարմարություն: Այն ժամանակ կառուցվեցին ջրի բակեր, բայց այդ ամեն
Արշակ Փոլադյանը հետ է կանչվել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, իսկ Տիգրան Գեւորգյանը՝ նշանակվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու¬յան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ հետ կանչել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Հրաչյա Փոլադյանը՝ նշանակվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՐԱՉՅԱ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ
ԵՊՀ-ն դիմում է Դավիթ Սանասարյանին՝ պահանջելով հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի՝ 2018թ. հուլիսի 30-ի թիվ 011 հանձնարարականի համաձայն ստեղծված հանձնաժողովը, Երևանի պետական համալսարանում իրականացնում է ստուգումներ: Ծառայության պետի որոշմամբ, ստուգումների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ. նոյեմբերի 30-ը, իսկ հանձնաժողովի անդամների թիվը 6-ից հասցվել է 17-ի: Մինչ օրս Երևանի պետական համալսարանի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները համակողմանի աջակցություն են ցուցաբերել ստուգող հանձնաժողովին՝
«Լեգիտիմությունը հիմք է տալու, որ մեր ձայնն ավելի բարձր լսվի». Թեւան Պողոսյանը` Արցախի հարցի մասին
Ի՞նչ է սպասվում Հայաստանին
Դատավորը մերժել է Yerevan.today կայքի բողոքը՝ խուզարկության օրինականության մասին. դատավորին ինքնաբացարկ են ուզում հայտնել
«Դատավորը, մեզ համար անհասկանալիորեն եկավ այն եզրակացության, որ մեր բողոքը պիտի մերժվի, որոշում կայացրեց մերժելու մասին: Անցավ մյուս բողոքների քննարկմանը: Ես դատավորին ասացի՝ նկատի ունենալով, որ նույն փաստերի ու փաստական հանգամանքների վերաբերյալ են նաեւ մյուս բողոքները, հետեւաբար, դուք արդեն իսկ ունեք կանխակալ վերաբերմունք»: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ Yerevan.today-ի խմբագրությունում ոստիկանության եւ քննչականի
«Սիրիայում մարդասիրական առաքելությունը չպետք է քաղաքական ազդեցություն ունենա». Բոլթոն
«Յոթ-ութ երկիր արդեն իսկ ռազմական մասնակցություն ունի Սիրիական հակամարտությունում»,-հիշեցնում է ամերիկացի պաշտոնյան
«Հիմքեր ունեմ կարծելու, որ նոր ԸՕ-ն կընդունվի, և նոր ընտրությունները կանցնեն արդեն նոր ԸՕ-ով». Ռուբեն Մեհրաբյան
Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ ընտրությունները դեկտեմբերին դեռ ուշացած են:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի՝ մանդատից հրաժարված ավագանու 5 անդամներին փոխարինեցին նորերը
Մանդատներ տրվեցին Արմեն Գալջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գեւորգյանին, Գրիգորի Երիցյանին, Մարատ Թոխյանին
Վանեցյանն ասում է գաղտնալսողին գտել են, բայց Yerevan.today-ի համակարգիչները մինչեւ հիմա չեն վերադարձրել
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում վիճարկվում է Yerevan.today-ի խմբագրությունում ոստիկանության 6-րդ վարչության եւ քննչականի խուզարկության թույլտվության օրինականությունը: Կայքի փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչեւ հիմա կայքի խմբագրությունից առգրաված տեխնիկան չեն վերադարձրել: Լրագրողները հիշեցրին, որ հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի ղեկավարն ասել է, որ մոտ մեկ շաբաթից կավարտեն ու կվերադարձնեն, փաստաբանն ասաց, որ իրենց ավելի
Հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա Լ.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա Լ.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ։ 2018 թվականի հոկտեմբերի 25-ի առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և դեպքի վայրի զննությամբ Դավթաշեն կամրջի տակ՝ Հրազդանի կիրճ կոչվող վայրում, հայտնաբերվել է
Նոր ներդրող՝ Գյումրու ամենաաղքատ ու ցեխոտ թաղամասում
Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, որտեղ կյանքը կարծես 30 տարի առաջ կանգ է առել, մարդիկ ապրում են աննկարագրելի թշվառ պայմաններում, արտերկրում ապրող մի գործարար ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել ու վերականգնել երբեմնի ժամանցի վայրը։ Այս մասին Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նա ասաց, որ այս պահին անուններ չի հրապարակի, բայց արդեն կա պայմանավորվածություն։
Ստուգայցեր կլինեն Կոտայքի մարզի բոլոր գազալցակայաններում
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրություններ է իրականացնելու մարզի թվով 40 ԱԳԼՃԿ –ներում տեղակայված հասարակական զուգարանների՝ օրենքի պահանջներին և նորմատիվներին համապատասխանելու վերաբերյալ: Ստուգայցի նպատակն է պարզել ԱԳԼՃԿ-ների տարածքներում առկա՞ են սանհանգույցներ, թե՞ ոչ, Համապատասխանու՞մ են դրանք սահմանված նորմատիվներին, թե՞ ոչ Սանհանգույցների առկայության և սահմանված նորմատիվներին համապատասխանելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ցուցանակները
Yerevan.today-ում խուզարկության գործը վիճարկվում է դատարանում. Առգրավել են լրագրողական գաղտնիք համարվող տեղեկատվությունը
Փաստաբանի խոսքով՝ «Մեզ մոտից առգրավել են այնպիսի տեղեկատվություն, որը ոչ մի կապ չունի քրեական գործի հետ: Այո, Yerevan.today լրատվական կայքում այն համոզման են, որ դա ճնշում էր լրատվական գործունեություն իրականացնող ընկերության վրա»:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք հետամուտ լինել Հայաստանի և Վրաստանի միջև հարկային և մաքսային ոլորտներում հետագա փոխգործակցության ակտիվացմանն ուղղված քայլերին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
ԵՏՀ-ն առաջարկել է ԵԱՏՄ քաղաքացիներին ընդունող երկրում կեցության իրավունք տալ
Չնայած Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքի ընդհանուր շուկայի ստեղծմանը՝ Միության երկրների քաղաքացիները շարունակում են բախվել միգրացիոն և սոցիալական խնդիրների: Դրանք լուծելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկում են երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր ունեցող ԵԱՏՄ քաղաքացիներին ընդունող երկրում ժամանակավոր կամ մշտական կեցության իրավունք տալու հարցը: «Եվրասիական շաբաթ» ֆորումում նման նախաձեռնություն է առաջ քաշել ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության
Սիլվա Համբարձումյան. Արաքս Դիլանյանը Արամ Հարությունյանի մտերիմն է, որի Դուբայի հաշվին փոխանցել եմ 8 միլիոն դոլար
Պարզ չէ՝ Նիկոլ Փաշինյանը Արամ Հարությունյանի՞ն է նկատի ունեցել
Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանի Զաոմշչ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը բացեց Հայաստանի հավաքականի ոսկե մեդալների հաշվարկը: Մինչեւ 23 տարեկանների պայքարի մեկնարկն էլ հայ ծանրորդի հաղթանակը ոչ մեկի կասկածը չէր հարուցում: Նա թե պոկում եւ թե հրում վարժություններում պատվիրել էր նախնական մոտեցման այնպիսի կիլոգրամներ, որոնց մրցակիցները կարող էին հասնել միայն երրորդ մոտեցումների ժամանակ: Անդրանիկ Կարապետյանը պոկում
Պահանջում եմ, որ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիմնավորի ամբողջ երկրով հնչեցրած իր հայտարարությունը. Անահիտ Ասատրյան
Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ մի խումբ պատգամավորների նախաձեռնած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացնելիս հեղինակներից մեկը՝ ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանը, Ազգային ժողովի ամբիոնից բացահայտ սուտ տեղեկատվություն տարածեց։ Խոսելով արհմիությունների անկախության մասին՝ նա հայտարարեց, որ գործատուի մոտ գործող արհեստակցական կազմակերպությունները ոչ թե անդամավճարով են գործում, այլ գործատուի կողմից
Տնակներում բնակվող տարեցները՝ անօգնական և անպաշտպան
1988-ի երկրաշարժից շուրջ 30 տարի անց էլ Գյումրիով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Առավել ծանր է այդ տնակներում պատսպարված միայնակ տարեցների վիճակը: Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են: Միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն նորոգել կացարանները: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրու
Դավիթ Սանասարյանը մոտ 1 միլիոն դոլարի «բերքահավաք» է արել
Պետական վերահսկողության ծառայության պետն ասում է՝ ծառայության ստուգումների արդյունքում հետգանձումները մի քանի միլիոն դոլարի կհասնեն


















































