Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ արծաթե մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հոկտեմբեր 25,2018 20:02 Share

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հաշվարկում եւս մեկ արծաթ գրանցվեց:

Մինչեւ 20 տարեկան 94 կգ քաշային տղաների պայքարում Սամվել Բաբակյանը երկամարտի 361 կգ արդյունքով կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Սամվելը նաեւ փոքր բրոնզի արժանացավ պոկում (165 կգ), փոքր արծաթի (196կգ)՝ հրում վարժությունում:

Այս խմբում հանդես էր  գալիս նաեւ Կարեն Ավագյանը, որը երրորդն էր հրում վարժությունում՝ 193 կգ, սակայն նա երկամարտում 358 կգ-ով  բավարարվեց  չորրորդ տեղով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել