Օրվա լրահոսը
Շինանյութի խանութ-սրահից գողացել են ալմաստե սկավառակներ (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու խանութ-սրահից գողություն կատարած անձանց ինքնությունը: ՍՊԸ ընկերությունից սեպտեմբերի 5-ին ահազանգ է ստացվել առ այն, որ 2018թ օգոստոսի 19-ին երկու երիտասարդ գնումներ կատարելու պատրվակով մտել են շինանյութի խանութ- սրահ և, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, գաղտնի հափշտակել
Վանաձորում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքի, այսպես ասած, գործարան (Տեսանյութ)
Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորում մի քաղաքացի իր տանը զբաղվում է կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստմամբ ու իրացմամբ: Հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի
Հայկ Մարությանը ներկայացրել է Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներ՝ Վիկտոր Մնացականյանին ու Արման Աբրահամյանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Կենտրոն վարչական շրջան և աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վիկտոր Մնացականյանին: Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արա Սադոյանին և աշխատակիցներին՝ մայրաքաղաքում ու հատկապես Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքի համար և նկատել, որ
«Եթե ինչ-որ մեկը 5 ամսվա ընթացքում 7 անգամ տեսակետ է փոխում, դա հասկանում եք, իսկ որ ՀՅԴ-ն նույն բանն է ասում, չե՞ք հասկանում». Սպարտակ Սեյրանյան
Սեյրանյանի խոսքով՝ «Ասում են, թե չեն հասկանում Դաշնակցության մոտեցումները: Լավ, եթե ինչ-որ մեկը 5 ամսվա ընթացքում 7 անգամ տեսակետ է փոխում, դա հասկանում եք, իսկ որ ՀՅԴ-ն 5 ամիս շարունակ նույն բանն է ասում, չե՞ք հասկանում: Այդ ոնց էր՝ 5 ամիս առաջ ասում էինք այն, ինչ կառավարության ծրագրում գրված էր, հասկանում էիք»:
«Ալավերդու պղնձաձուլարանը փակվեց, խանութներն էլ «նիսյայով» հաց չեն տալիս»
Այսօր գործարանի բոլոր աշխատակիցներին ազատել են աշխատանքից
Դանակով հարվածել է պարանոցին
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի գերեզմանատանն իր ներկայությամբ նույն գյուղի բնակիչ 1975 թ. ծնված Սմբատ Ը.-ն, առաջացած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1973 թ. ծնված Արսեն Մ.-ի պարանոցի հատվածին և դիմել փախուստի: Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության
Արմեն Սարգսյանը որոշել է դիմել ՍԴ՝ օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար
Հայտարարություն ԱԺ ՝ 2018թ. հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ
«Չեմ ուզում Փաշինյանին նմանվել». Արա Աբրահամյանը՝ չսափրվելու մասին
Նա վերջերս նավով է ճամփորդել, այդ պատճառով չի սափրվել, ինչից հետո իրեն ասել են, որ այդպես սազում է
Ըստ Կյուրեղյանի, ՔՊ-ն շատ մանդատ ստանալով՝ կարող է մարիխուանայի օգտագործումն ու ԼԳԲՏ-ների ամուսնությունն օրինականացնի
Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ծանր վիրահատություն կատարեցին: Բայց հետհեղափոխական շրջանում պարզվեց, որ երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրներ են առաջացել՝ ինֆեկցիայի տեսքով: Արդյո՞ք Փաշինյանը եւ իր թիմը կարող են հետվիրահատական լուրջ բուժում իրականացնել, արդյո՞ք տեղերում բարձրացված խնդիրների լուծումը պետք է տանել տեղային անզգայացմամբ՝ լայվով եթեր մտնելով, ժողովրդին հրապարակներ հանելով, դըմփ-դըմփ-hու-ով»:
Ռուս տնտեսագետը կողմ է, որ ՀՀ-ն ՌԴ-ից գազ գնի ռուբլիով
Դա կախված է նրանից, թե երբ կվերանայվեն գազի մատակարարման պայմանագրի կետերը
Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքների հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ
Վրաստանից Հայաստան աջ ղեկով մեքենաներ ներմուծել ցանկացող հայաստանցի վարորդների իրավունքների հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։ Պաշտպանն իր գործընկերոջն է փոխանցել վարորդների մտահոգությունները, որոնց համաձայն՝ իրենց ձեռք բերված մեքենաների տարանցիկ համարների ժամկետը լրացել է, իսկ վրացական իշխանությունները պահանջել են մեքենաները դուրս բերել երկրից, հակառակ պարագայում՝
Արա Աբրահամյանը չի կարող վաճառել Հյուսիսային պողոտայի բնակարանները. «Որքա՞ն կարելի է սա շարունակել»
«Շենքերը պատրաստ են, գնորդները կան, շատերն են ինձ դիմում՝ առեւտրի կենտրոնը գնելու համար»,-ասում է նա
ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության բացակայությունը հենց իրենց որոշման արդյունքն է. ԵԽԽՎ գլխավոր քարտուղար
ԵԽԽՎ կայքում հայտարարություն է տարածվել գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիի անունից, որում պարզաբանում է տրվում ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության կարգավիճակին: Մասնավորապես, պարզաբանման մեջ նշվում է, որ 2014թ. ապրիլին, իսկ հետո 2015թ. հունվարին, կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հետ, Խորհրդարանական վեհաժողովը քննարկել է Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության լիազորությունների հարցը: Երկու դեպքերում էլ Վեհաժողովը քննարկումների և քվեարկության արդյունքում որոշել է
Արա Աբրահամյանը մտադի՞ր է պատգամավոր դառնալ
«Լավ հիշեցրիք՝ պետք է մտածեմ՝ ո՞ւմ կսատարեմ, եթե անձամբ չմասնակցեմ»,-ասում է նա:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը
Արլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նոր հնարավորություն են ստեղծում մամուլի ազատության ամրապնդման և այդ նպատակով անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու համար:
Հանրապետության նախագահը մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ «Նոր շախմատին»
Նրանք երկուսն էլ հավանություն տվեցին մասնագետների կարծիքին, որ այսպիսով ավանդական շախմատը կարող է իր ներկայիս լճացումից դուրս գալ եւ առավել հարուստ ու հետաքրքրական դառնալ։
Դատարանը մերժեց Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը
Քիչ առաջ դատարանը մերժեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը։ Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մեկնարկեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով (նախագահող դատավոր Աննա Դարբինյան) առաջին դատական նիստը։ Նշենք՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր
Լեհաստանի Զամոշչ քաղաքում շարունակվում է Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունը: Քիչ առաջ ավարտվեց 20 տարեկան տղաների պայքարը 77 կգ քաշային կարգում, որտեղ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 326 կիլոգրամով արժանացավ արծաթե մեդալի: Հայաստանցի ծանրորդը սակայն մեկ փոքր ոսկի նվաճեց պոկում վարժությունում՝ 146 կգ եւ մեկ փոքր արծաթ էլ՝ հրումում՝ 180 կգ: Ռաֆիկ հետ միասին պայքարում
«Մեր հետ ուլտիմատումներով, վախեցնելով, վերջնագրերով չի՛ ստացվելու». Ռուստամյանը՝ ՔՊ-ին
Ռուստամյանն ասաց, որ երեկ իրենց տեսակետն ասել են առաջին փոխվարչապետին ու զարմացած են, թե ինչո՞ւ են այսօր նորից եկել իրենց դուռը, թե՝ միացեք արտահերթի ստորագրահավաքին. «Հիմա իրենք գալիս են, որպեսզի մեր վրա ճնշում բանեցնեն, թե տեսեք՝ գնացինք, ՀՅԴ-ն մերժեց: Իրենք չպիտի գային մեզնից ստորագրություն խնդրելու»:
Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում տեղ են գտել համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ
Մարզի դատախազության դատախազների հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզի թվով 6 հանրակրթական հաստատությունների տնօրենները, իրենց ծառայողական պարտականություններն ի չարն օգտագործելով, առերևույթ կատարել են նույնանման չարաշահումներ:
Մասնագիտությունս որն է, այսինքն՝ որտե՞ղ եմ ավարտել. Հայկ Սարգսյանի դատական գործով նիստից մանրամասներ
Դատարանը որոշում կկայացնի այսօր ժամը 17.00-ին:
«ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ․ սրանք եղել են ինադու ընդդիմություն, այսուհետեւ մեզ պետք է գաղափարական ընդդիմություն». Անուշ Սեդրակյան
Վերջին ընտրությունների ժամանակ կրկին ականատես չեղանք գաղափարների և ծրագրերի մրցակցության. Սեդրակյան
Մհեր Գրիգորյանն ընդգծել է ԵԱՏՄ երկրներում կոմերցիոն հիմունքներով գործող բորսայի ձևավորման անհրաժեշտությունը
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական գործընկերության երրորդ միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում: Եվրասիական գործընկերության երրորդ միջազգային համաժողովի ռազմավարական նպատակը միասնական տնտեսական տարածության մեջ լրացուցիչ կուտակային հնարավորությունների ստեղծման քննարկումն է, նոր, բեկումնային, ստեղծարարական տեխնոլոգիաների, նորարարությունների, բարձր որակավորում ունեցող անձնակազմի ներգրավման միջոցով՝ համաշխարհային շուկաներում մրցունակ ապրանքների արտադրության ապահովումը: Համաժողովի
«Չես հասկանում, մե՛կ պաշարում են, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մե՛կ պաշարում են, ասում են՝ մի՞ ընտրեք». Արմեն Ռուստամյան
«Գոնե մեկ ուրիշին առաջադրեին, որ դեմ քվեարկելը հեշտ լիներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը կարող է, ասենք, ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ուժ, սեւ ենք: Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի՝ որն է ճիշտը»:
Զորամասում միջադեպի կապակցությամբ ենթարկվել են կարգապահական տույժի՝ պաշտոնի իջեցում մեկ աստիճանով
ՀՀ Զինված Ուժերի N զորամասում վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ անկախ ընթացող նախաքննական գործունեությունից, որը վարում են համապատասխան իրավապահ մարմինները, ծառայողական քննության հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ներքոնշյալ սպաներ` N զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Ա.Չիլինգարյանը, N զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Վ. Պետրոսյանը, N զորամասի թնդանոթային հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Է.Ն.Կանդայանը,
Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին: Զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը: Զրուցակիցներն ընդգծեցին, որ այս այցը լավ առիթ է առաջին
Կապանի քաղաքապետը լավ է աշխատել, ունեցել է ստարտային լավ պայմաններ՝ ճանաչելիություն, թիմ. Էմին Երիցյան
Կապանում անկուսակցական թեկնածուն կարողացավ լուրջ աջակցություն մոբիլիզացնել. Էմին Երիցյան
Բացահայտվել է բնակարանային գողությունը. կասկածյալները ձերբակալվել են
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են: 2018 թ. հոկտեմբերի 22-ին անհայտ անձը (անձինք) հարմարեցված բանալու միջոցով բացել է Աղբյուր Սերոբ փողոցի 5-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և այնտեղից
ՀԴՄ-ների ներմուծման եւ իրացման շուկայի մենաշնորհը վերացվում է
Ինչ փոփոխություններ է նախատեսվում եւ ովքեր կկարողանան ՀՔԴՄ-ներ ներմուծել
Սուրեն Քրմոյան. ազատազրկված անձանց առողջապահական ծառայությունների մատուցման նոր ՊՈԱԿ-ի ձևավորման գործընթացն անշեղելի է
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» թեմայով քննարկմանը: Այն կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման նախագիծը և սանիտարահիգիենիկ ու համաճարակային ուղեցույցների նախագծերը, որոնց վերաբերյալ ընթացել են քննարկումները: Նախարարի


















































