Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանն ընդգծել է ԵԱՏՄ երկրներում կոմերցիոն հիմունքներով գործող բորսայի ձևավորման անհրաժեշտությունը

Հոկտեմբեր 23,2018 16:56

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական գործընկերության երրորդ միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում:

Եվրասիական գործընկերության երրորդ միջազգային համաժողովի ռազմավարական նպատակը միասնական տնտեսական տարածության մեջ լրացուցիչ կուտակային հնարավորությունների ստեղծման քննարկումն է, նոր, բեկումնային, ստեղծարարական տեխնոլոգիաների, նորարարությունների, բարձր որակավորում ունեցող անձնակազմի ներգրավման միջոցով՝ համաշխարհային շուկաներում մրցունակ ապրանքների արտադրության ապահովումը:

Համաժողովի ընթացքում Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով ԵԱՏՄ երկրների միջև ջանքերի մեկտեղման կարևորությանը նորարարությունների և նոր մշակումների տեսանկյունից, ընդգծել է ԵԱՏՄ երկրներում կոմերցիոն հիմունքներով գործող համապատասխան բորսայի ձևավորման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա նոր թվային և տեխնոլոգիական լուծումներ գտնել: Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության ոլորտում առկա խոչընդոտների վերացումը ազդակ կհաղորդի երկրներում առկա բիզնեսների զարգացմանը և հնարավորություն կտա ապահովել տեխնոլոգիական առաջընթաց:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031