Օրվա լրահոսը
Արամ Սուքիասյանը կմնա՞ փոխքաղաքապետ, թե ոչ՝ պարզ կլինի 10 օրից
Արամ Սուքիասյանը նոր քաղաքապետի հետ անհամաձայնություններ չունի
Հայաստանի ազատ ոճային ըմբիշները ձախողեցին աշխարհի առաջնությունը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտում անցկացվող աշխարհի առաջնությունից տուն կվերադառնան առանց մեդալի: Մեր վերջին հույսը տեւական դադարից հետո մեծ սպորտ վերադարձած աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Սաֆարյանն էր, որն այսօր սփոփիչ գոտեմարտում պետք է գոտեմարտեր բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք նվաճելու համար: Սակայն ավելի բարձր քաշային կարգ տեղափոխված Սաֆարյանը պարտվեց կուբացի մրցակցին: Հայաստանի ազատ
«Բա էդ ժամանակ ինչի՞ համար են ասում՝ թող ՀՀԿ-ն գա եւ աջակցի, եթե քաղաքական դաշտից դուրս ենք». Արա Բաբլոյան
Aravot.am-ը հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ-ն ռեւանշի հնարավորություն է փնտրում, դա այդպե՞ս է, փնտրո՞ւմ եք դուք ռեւանշի հնարավորություն՝ Արա Բաբլոյանը պատասխանեց. «Չկա տենց բան, որովհետեւ դուք տեսնում եք, նախեւառաջ ես, որպես ԱԺ նախագահ, հստակ հետեւում եք իմ պահվածքին, իմ մոտեցումներին, դրանք եղել են ե՛ւ իշխանափոխությունից առաջ, ե՛ւ հիմա նույնը»:
Փաշինյան. «ՀՀ-ում հաջողության գրավականն այլեւս այն չէ, թե ով ում բարեկամն է»
Ազատությունն այն է, երբ յուրաքանչյուրն ինքն իր մղումով, սկզբունքայնությամբ եւ ցանկությամբ է որոշում, թե որքան պետք է հաջողի
Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ, մեծ թվով պատգամավորներ չեն մասնակցում քվեարկությանը
Ինչպես հայտնել էինք, Վահե Գրիգորյանի թեկնածությունն էր առաջադրվել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնի համար: ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությանը մասնակցողների թիվը նախնական տվյալներով 54 է, այդ մասին հաշվիչ հանձնաժողովի անդամներն ասացին լրագրողների հետ զրույցում: Ու եթե նույնիսկ բոլորը կողմ քվեարկած լինեն, նա չի ընտրվի այդ պաշտոնում: Ընտրվելու համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Վահե Գրիգորյանը կարող է
«Ելք»-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու
Քիչ առաջ Գևորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղը ԱԺ հատուկ նիստում իրենց խմբակցությունը որոշել է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Գորգիսյանն ասաց, որ իրավաբաններն են եկել այդ որոշման։ Հռիփսիմե Ջեբեջյան
Արամ Սուքիասյանը «Հին Երեւան»-ի մասին հարցը վերահասցեագրեց նոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին
Փոխքաղաքապետը պարզաբանեց՝ ինչ են նկատի ունեցել «իմ հայկական Երեւան» ասելով:
ԿԳ նախարարի պաշտոնակատար. «Կրթական ոլորտի օլիգարխները վերացել են»
Aravot.am-ը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, թե Հայաստանում այլեւս չկան օլիգարխներ, հարցրեց` իսկ կրթության ոլորտում մնացե՞լ են կրթական օլիգարխներ, մանավանդ այդ մասին ժամանակին նախարարը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, հայտնել ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ: «Իհարկե, չեն մնացել կրթական օլիգարխները: Կրթական ոլորտում նրանք վերացել են մայիսի 12-ին, երբ ես նշանակվել
Արամ Սուքիասյանը գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մասին՝ լավ ճարտարապետ է
Արամ Սուքիասյանը պարզաբանեց՝ ինչու Հայկ Մարությանը չէր եկել «Երեւան 2800» գիտաժողովին»
ԿԳ նախարարի պաշտոնակատար. «Գնդակը մեր դաշտում է»
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսելով վերջերս ունեցած իր ֆրանսիական եւ գերմանական գործուղումների մասին, ասաց. «Ֆրանսիայում հանդիպել եմ ԵՄ գիտության հետազոտության եւ ինովացիայի հանձնակատարի, այդ ոլորտի նախարարի հետ: Նրա հետ քննարկել եմ ՀՀ-ում գիտության ոլորտի բարեփոխումների եւ նրանց կողմից մեր բարեփոխումներին աջակցության հարցը»: Նա նշեց, որ քննարկվել է «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում
«Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին». Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն մեր տարածաշրջանում կարեւոր խորհրդարանական հարթակ է տարբեր խնդիրների քննարկման համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակն
Արայիկ Հարությունյանը` ԱԺ գնալու մասին. «Կրթության ոլորտի հետ շատ եմ կապվել»
Aravot.am-ը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նախընտրի աշխատել օրենսդիր մարմնում: «Քաղաքական թիմը դա կորոշի: Ես կրթության ոլորտի հետ շատ եմ կապվել, այստեղ աշխատելն ինձ շատ է դուր գալիս»,-պատասխանեց ԿԳ նախարարի պաշտոնակատարը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ շարունակում է աշխատանքը նաեւ ԵՊՀ-ում: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Իզաբելլա Յայլյանը նվաճեց U23 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալը
Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ նվաճեց: Հանդես գալով մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Իզաբելլան 63 կգ քաշային կարգում երեք բրոնզ նվաճեց: Նա պոկեց 94 կգ, հրեց 110 կգ եւ երկամարտի 204 կիլոգրամով դարձավ այս տարիքային խմբի Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կառավարությունը որպես ահազանգ պետք է ընդունի այս ցուցանիշներն ու շատ հարցերում վերանայի իր մոտեցումները. «168 ժամ»
Այն, ինչ այսօր տնտեսության մեջ ունենք, նախկինում ձեռնարկված ներդրումների արդյունք է։ Իսկ այսօր Հայաստանում ներդրումներ գրեթե չեն կատարվում, տնտեսությունը սպասողական վիճակում է, ինչի մասին խոստովանում են հենց կառավարության անդամները։
Հունան Պողոսյանի պատասխանը, թե արդոք «դըմփ-դըմփ-հու» անելն անսովոր չէ՞ր. «Շատ նորմալ ոգևորիչ վիճակ է». «Ժամանակ»
Ուզում եմ նայել ձեր աչքերին ու ուղիղ ասել, որ նախորդ ժամանակահատվածում, հանրային ոչ մի միջոցառման ժամանակ, մենք մեզ վատ չենք պահել: Եթե նույնիսկ ինչ-որ տեղ ոստիկանությունը հարկադրանքի միջոց է կիրառել…
Վիգեն Ստեփանյան. «Մշակույթի նախարարության ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում». «Փաստ»
Դերասան, բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի համար այսօր սպասողական փուլ է: «Ես, որպես մշակույթի մարդ, կարող եմ ասել հետևյալը. հիմա լուծում են ինչ–որ տնտեսական հարցեր, թալանչիներին հետ են բերում և այլն: Բայց մշակույթը մոռացված է: Թե ինչ է կատարվում մշակույթում՝ ոչ մի օր, ոչ մի ժամ չի կարելի մոռանալ: Շատ պարզ օրինակ եմ ուզում բերել:
Հայաստանի նոր իշխանություններին, ըստ Ֆելգենգաուերի, հարկավոր էր հասարակությանը ցույց տալ իր դիվանագիտական ճկունությունը նախկին իշխանության համեմատ. «168 ժամ»
Մակերեսում մենք ունենք օպերատիվ կապի հաստատում, բայց արդյո՞ք այն կարող է էական ազդեցություն ունենալ, եթե կողմերից մեկը նախաձեռնի լուրջ ռազմական գործողություններ:
Դիմակով և երկաթյա ձողով քաղաքացին փորձել է մտնել փոստային բաժանմունք
Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Րաֆֆու փողոցում գտնվող թիվ 64 փոստային բաժանմունք դիմակով և երկաթյա ձողով մարդ է մտնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել ՌԴ քաղաքացի, 1988 թ.
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 23-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի գիշերը Վայոց Ձորիում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի
Ոստիկանները բացահայտեցին 5.000.000-ի գողության դեպքը
Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ տնից կատարվել է գողություն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 16.30-ից 19.50-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով բնակարանից գողացել են 150.000 ռուբլի, 400 դոլար, 440.000 դրամ և ոսկյա զարդեր՝ պատճառելով 5.000.000 դրամի
«Սինոփսիս Արմենիա»-ն ներդրումներ կանի ՀՀ մարզերում
«Սինոփսիս Արմենիա» գիտակրթական ընկերությունն առաջիկայում ներդրումներ կանի ՀՀ մարզերում` ինժեներական ոլորտում։ Լրագրողների հետ զրույցում ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր տեղեկացրեց, որ ծրագրի մանրամասները կհրապարակեն այս տարեվերջին, իսկ մինչ այդ մանրամասներ չեն հաղորդվի, թեեւ արդեն իսկ շատ աշխատանքներ են արվել։ Անդրադառնալով գիտակրթական ոլորտում ներդրումային դաշտի խնդիրներին, Մուսայելյանը նշեց, որ եթե օտարերկրյա ընկերություններն առաջնային պլան մղեն բիզնես-առաջնահերթությունները,
Սեյրան Օհանյան. «Ոչ թե իրավապահ մարմինները ինձ պետք ասեն, այլ ես ինքս այդ պատասխանատվությունը կրում եմ». «Ժողովուրդ»
Եթե կա այդ գործընթացում որեւէ տեղ խնդիր, որտեղ ես պետք է ներգրավված լինեմ կամ պատասխանատվություն կրեմ, ես պատասխանատու եմ։
Ինչո՞ւ են քննությունից «կտրվել» դպրոցի ապագա տնօրենները
Aravot.am-ը Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ են այս անգամ կրթական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) ստանալու համար քննություն հանձնած 24 մանկավարժից 15-ը «կտրվել»: «Ես թվերը չունեմ, բայց գիտեմ, որ շատ են «կտրվողները»: Մենք խստացրել ենք քննությունները, փոխել ենք քննության ձեւը, հարցաշարերում նույնպես փոփոխություններ են կատարվել: Նախկինում դա ձեւական բնույթ է
Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մեսչյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Սամուել Սեւյանի հետ
Մեն կղզում ընթացող շախմատի «Isle of Man International Chess Tournament» մրցաշարի «Masters» դասի երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող երիտասարդ հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանի հետ: Արոնյանն ու Սեւյանը 2,5-ական միավորով տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը պարտվեց ռուսաստանցի գրոսմայստեր Պավել
Նախարարի պաշտոնակատարը ստուգեց տեսողությունը եւ խորհուրդ տվեց քիչ օգտվել պլանշետներից
Հոկտեմբերի 23-ին` Տեսողության համաշխարհային օրը, Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը եւ Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանն ազդարարեցին Հայաստանում դպրոցականների ակնային զննումների եւ «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրման ծրագիրը: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Եղիազարյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ Երեւանի եւ ՀՀ մարզերի 10000 երեխաների
Թելման Թադևոսյանը նշանակվել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Թելման Թադևոսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար: Ըստ այդմ, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Կիրակոսյանի լիազորությունները` համաձայն
Ցմահ դատապարտվածների հարազատները ԱԺ-ի մոտ են
«Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ զրույցում նկատեց, որ հեղափոխությունը դրական լիցք է հաղորդել բոլորին եւ ցմահ դատապարտվածների հարազատների մոտ էլ հույսեր են առաջացել:
Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Վիկտոր Մնացականյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Ըստ այդմ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արա Սադոյանի լիազորությունները՝ համաձայն
Lուսահովտի 8-ամյա կրթությամբ նորընտիր համայնքապետը դատապարտվել է անասնագողության համար
Նրա ազատազրկումը փոխարինվել է հանրային աշխատանքներով


















































