Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացին Վրաստանում բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան վերածվել են մոխրի. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանի Դաշնությունից դեպի Երևան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում,

Ջասթին Թրյուդո. Կանադացիները միշտ կկանգնեն ատելության դեմ ու թույլ չեն տա, որ պատմությունը կրկնվի

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նա ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հուշահամալիրում, այնուհետ ծաղիկներ  խոնարհեց անմար կրակի մոտ։ Կանադայի վարչապետն այնուհետ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նա գրել է հարգանքի տուրք նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը. կանադացիները միշտ կկանգնեն ատելության դեմ ու թույլ չեն տա, որ պատմությունը

Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձավ պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Բուենոս Այրեսում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանը երկրորդ մեդալն ունեցավ: 60 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը երրորդ տեղի համար գոտեմարտում բացահայտ առավելությամբ 9:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Միգել Ուգանդեին ու բրոնզե մեդալի արժանացավ: Մինչ այդ, ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 309 կգ արդյունքով նվաճել էր պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վանաձորը նշեց ծննդյան հերթական տարեդարձը (Ֆոտոշարք)

Այսօր վաղ առավոտից Վանաձորում տոնական մթնոլորտ է տիրում: Հանրապետության երրորդ քաղաքը նշում է ծննդյան հերթական տարեդարձը: «Հաղթող սերունդների քաղաք» խորագիրը կրող տոնական միջոցառումների հանդիսավոր մեկնարկը տրվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում: Վանաձորի օրը նախատեսվում էր նշել հոկտեմբերի 6-ին, սակայն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հանգամանքով պայմանավորված, օրը տեղափոխվեց հոկտեմբերի 12: Այսօր էլ միջոցառումները սկսվեցին 1

Խախտումներ են հայտնաբերվել Անիի համայնքապետի մոտ․ գաղտնազերծում է տարածքային կառավարման նախարարի օգնականը

Ինչպես հայտնի է, այսօր Մարալիկում էր ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Երկուշաբթի օրվանից Անիի համայնքապետարանում կսկսվեն ստուգումներ։ Իսկ ստուգումներ անցկացնելու պատճառը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը Անիի բնակիչներից ուղղված տարատեսակ բողոքներ են ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի դեմ։ Aravot.am-ն այսօր տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանին հարցրեց՝ մի՞թե նախարարությունը չի հապաղել այդ

«Դուք այսօր Հայաստանում հաստատակամ և հպարտորեն ճիշտ ուղղությամբ եք ընթանում». Ջասթին Թրյուդո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, տրվել է պաշտոնական ընթրիք

Սահակ Հովհաննիսյանը Բուենոս Այրեսում կպայքարի բրոնզե մեդալի համար

Արգենտինայում ընթացող պատանեկան ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ ներգրավվել է հայաստանցի 60 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը: Պատանի հայ մարզիկը առաջին գոտեմարտում հաղթել է ալժիրցի ըմբիշին, այնուհետեւ պարտվել Վրաստանի ներկայացուցչին եւ այսօր Երեւանի ժամանակով ուշ գիշերին բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է մեքսիկացի Միգել Ան Ուգալդեի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Մեդիամաքսի

Մերձավորների հետ ճանապարհ փակելուց հետո Անիի համայնքապետը հրավիրվել է տարածքային նախարարություն․ ի՞նչ են զրուցել

Այսօր Aravot.am-ը Գյումրիի «Երկխոսության մեդիա կենտրոն» հրավիրված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե զրույց ունեցե՞լ են Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի հետ և ելնելով Մարալիկում տիրող լարված իրավիճակից՝ երբևէ հորդոր չի՞ եղել  հրաժարական ներկայացնել, թե՞ նախարարությունը գերադասել է պահել չեզոքության սկզբունքը։ «Տեսեք, քանի տեղական ինքնակառավարման մարմինների գործերին միջամտելու սահմանափակում կա և՛

«Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարելու Արմավիրը». Սեւակ Մինասյան. (Տեսանյութ)

Բանավեճի եկած Արմավիրի քաղաքապետի միակ թեկնածուն ներկայացրեց իր մոտեցումները

Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում. թուրք լրագրողի անդրադարձը. ermenihaber.am

Թուրքական «Posta» թերթի լրագրող Օրալ  Չալըշլարն իր «Թուրքալեզու թատրոնի արգելումը Ռըդվան փաշայի կողմից» հոդվածում անդրադարձել է ազգային փոքրամասնությունների թուրքալեզու թատրոնի գործունեությանը 20-րդ դարասկզբին: Հոդվածի հեղինակն օգտվել է Նեսիմ Օվադյա Իզրաիլի «Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում» գրքից: Չալըշլարը նշում է, որ թուրքալեզու թատրոնի գործունեությունն արգելվել է 1905-1906թթ. քաղաքապետ Ռըդվան փաշայի կողմից, ով հիմնել է տվել  Թեփեբաշըում

Ջասթին Թրյուդո. Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ

Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ

Արմեն Գյուլբուդաղյանց. «Տղաները վաղը կանեն ամեն բան, որպեսզի լավագույն արդյունքի հանենք»

Ազգերի Լիգայի 3-րդ տուրում Ջիբրալթարի հետ կայանալիք հանդիպման նախօրեին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ֆեդերացիան իր հետ պայմանագիր ստորագրել է մինչեւ 2020 թվականը: «Հրավերն ստացա հոկտեմբերի 7-ին, իսկ պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի մայիս ամիս: Այդ ընթացքում իրենից պահանջվում է առաջին հերթին արժանապատիվ

«Հայաստանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին». Ջասթին Թրյուդո

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր

«Ոչ թե նկարահանող, այլ սադրիչների խումբ էր»․ Մանրամասներ՝ Մարալիկում «Ադեկվատ»-ի հետ ունեցած միջադեպից. (Տեսանյութ)

Aravot.am-ը Գյումրիի «Երկխոսության մեդիա կենտրոն» հանդիպման հրավիրված Անիի բնակիչներ Եղիկ Դավթյանից և Գևորգ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ծագեց միջադեպը ցուցարարների և «Ադեկվատի» նկարահանող խմբի միջև և ինչպե՞ս կմեկնաբանեն «Ադեկվատի» տղաների այն հայտարարությունը, թե իրենց դեմ հարձակում է տեղի ունեցել և այն կազմակերպված էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ «Ադեկվատ»-ը օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցինիզմի աստիճանի

Ավարտվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման կազմով անցկացվող մարտավարական զորավարժությունը

Հոկտեմբերի 12-ին, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կայացել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմով անցկացվող մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը: Հոկտեմբերի 8-ին մեկնարկած զորավարժության թեման էր՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական

Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև 2019թ. երկկողմ համագործակցության պլանը

Անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Վիճակագրական կոմիտե. բանջարեղենը թանկացել է 31.5%-ով

Հրապարակվել է այս տարվա հունվար-սեպտեմբերի սպառողական գների ինդեքսը

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 7 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Ըստ նախնական տեղեկությունների երկրաշարժը

Մասոնական օթյակի մեծ վարպետի տեղակալ. «Պետք է ազատվել հին մտքերից, որոնք ասոցացվում են Ֆրանկոֆոնիայի հետ»

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի մեծ վարպետի տեղակալ Մոհամեդ Աիտ-Արաբը, օթյակի խորհրդի անդամ, միջազգային և ֆրանկոֆոնիայի հարցերի պատասխանատու Դիմիտրի Արսենակիսը, օթյակի խորհրդի անդամ, Եվրոպայի գծով հարցերի պատասխանատու Էղվե Զաքարիանը, կազմակերպության այլ անդամներ: Aravot.am-ի հետ բացառիկ հարցազրույցում «Մեծ Արևելք» մասոնական օթյակի մեծ վարպետի տեղակալ Մոհամեդ Աիտ-Արաբը խոսելով Հայաստանում 17-րդ գագաթնաժողովի

Հեղափոխականների եւ հակահեղափոխականների պայքար Արմավիրում

Արմավիրի քաղաքապետի չորս թեկնածուներից միայն մեկը ներկայացավ բանավեճի

Նախագահը բարձր է գնահատել Ջիվան Գասպարյանի արվեստը և նրա մեծ ներդրումը հայ ազգային երաժշտության հանրահռչակման գործում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել անվանի դուդուկահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել Ջիվան Գասպարյանի արվեստը և նրա մեծ ներդրումը հայ ազգային երաժշտության հանրահռչակման գործում, նրան մաղթել առողջություն և հաջողություններ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երևանում ավարտվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները. ՖՄԿ-ն ունի նոր գլխավոր քարտուղար

Երևանում այսօր ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը և շնորհավորել

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ

Հոկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը, և միջազգային իրավապաշտպան հանրությանն Արցախի ներգրավվածությանը։ Մասիս Մայիլյանը նշել է,

«Ադրբեջանն ուզում է գալ Արցախի հարցով բանակցային փուլ»

Օրերս ազատամարտիկ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խոսել էր այն մասին, որ ԵԿՄ-ն հեղինակազրկված կառույց է: «Առավոտը» Սասուն Միքայելյանին հիշեցրեց` ԵԿՄ-ն եւ ԵԿՄ-ականները իրենց հեղինակազրկումն իրենք սկսեցին` 1998 թվականին, երբ կեղծելով ընտրությունները՝ Ռոբերտ Քոչարյանին դարձրին ՀՀ նախագահ: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամ Հովիկ Հարությունյանը: «Ժամանակը կգա, դրա քննարկումները

Սեզար Ռիբաս. «Չգիտեմ՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի փոփոխությունը վաղը մեզ համար առավելություն կլինի՞, թե ոչ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Ազգերի Լիգայի մրցաշարի երրորդ տուրում կհյուրընկալի Ջիբրալթարի ընտրանուն:

«Վստահ եղեք, որ դուք միշտ կարող եք հույս ունենալ մեր համագործակցության վրա». Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի փակման արարողությանը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Ռոանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Նա ասաց՝ «Ես ժամանել եմ Երեւան՝ լինելով գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, ես Աֆրիկայից եմ եկել եւ գնալու եմ Երեւանից՝ արդեն ֆրանկոֆոնիան ինձ հետ տանելով»:

«Մնում է` Գագիկ Ծառուկյանը եւս նման ցանկություն ունենա»

«Առավոտի» զրուցակիցն է ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը – Արդեն ակնհայտ է, որ դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կայանալու: Այս առումով երկու հակասական մոտեցում կա. այդ ընտրություններով Հայաստանում կհանգուցալուծվեն ներքաղաքական խնդիրները, եւ կամ` այդ ընտրությունների արդյունքում Հայաստանը կհայտնվի առավել խորը ճգնաժամի մեջ: Ձեր կարծիքով՝ ո՞ր մոտեցումն է առավել կենսունակ: – Անկախ տարբեր կարծիքներից՝ բոլորն են

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031