Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ ՀՀԿ–ն իր հոխորտանքների հետևում ունի ինչ–որ թաքնված զինանոց, պարզապես սպասում է պահին, երբ կկարողանա այն կիրառել. «Փաստ»

Ազգային ժողովը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին իշխանության հավաստիացումներին ի պատասխան, Հանրապետական կուսակցության անդամները սկսել են բավական հեգնական, անհոգ պատասխաններ հնչեցնել առ այն, որ կարիք չեն տեսնում արտահերթ ընտրությունների, որ Նիկոլ Փաշինյանի ուզելով չէ, որ այդ ընտրությունները պետք է լինեն: Այս և այլ նմանատիպ ձևակերպումներին զուգահեռ հանրապետականները բաց են պահում նաև Փաշինյանի հետ

Պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին «Սարի Թաղի» դեպքերով քրեական գործի վարույթը կասեցնելու հիմնավորվածության հարցով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Սարի Թաղի» դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով: 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների բացահայտման կարևորությանը և այդ հարցում հանրային վստահության

ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետի պատասխան խոսքը ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում Չմիավորման շարժման Բարձր մակարդակի հանդիպմանը

Հաղորդագրության առաջին մասը հասանելի է հետևյալ հղումով: Վահրամ Կաժոյանը նաև նշեց, որ Ադրբեջանում, որտեղ համատարած ոտնահարվում է մամուլի ազատությունը, և որտեղ լրագրողներն իրենց գործունեության համար հետապնդվում են, հանրությունը զրկված է հակամարտության վերաբերյալ ճշմարիտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, և այս առումով խորհուրդ տվեց ծանոթանալ այն նյութերին, որոնք հրապարակվել էին երեսուն տարվա վաղեմության թերթերում: Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի

Հայաստանի արտգործնախարարը ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, քննարկեցին ԵԽ-ին Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի արտգործնախարարը ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին

Արսեն Ջուլֆալակյան. «Վիզայի ստացման բարդության պատճառով բազմաթիվ շատ լուրջ միջոցառումներից եմ հրաժարվել». «Հրապարակ»

Նման մարդկանց այդ անձնագրերը պետք են ոչ թե անձնական հաճույքների եւ խնդիրներ լուծելու համար, այլ իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը լավագույնս եւ անխոչընդոտ իրականացնելու նպատակով, որի արդյունքում միայն շահելու է մեր պետության վարկանիշը, այլ ոչ թե հակառակը։

Վճռաբեկն առանց քննության է թողել Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդների բողոքը. այդ կազմը նախկինում քննել է Մարտի 1-ի գործը. «Հայկական ժամանակ»

Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի տասը զոհերի իրավահաջորդների բողոքն առանց քննության է թողել: Այս մասին ասաց իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Վերջինս Վճռաբեկ դատարանի որոշումը ստացել է երեկ: Հետաքրքիր «պատահականությամբ» տուժողների իրավահաջորդների բողոքի վերաբերյալ որոշում կայացրած դատավորներն այն անձինք են, որոնք կամ քննել են Մարտի 1-ի գործը կամ պաշտպանել այդ գործով մեղադրանքը: Մասնավորապես՝ բողոքն առանց քննության թողնելու

Ինչպե՞ս կարելի է, արագ կամ դանդաղ խոսելու արդյունքում կամ հետեւանքով խառնել «կաշառք» եւ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ» կապակցությունը. «Հայոց աշխարհ»

Ինչպե՞ս կարող է նման բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորությունը, ոտնակոխ անելով անմեղության կանխավարկածը, նման կտրուկ հայտարարություններ անել, օրինակ՝ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ»:

Մանվել Բադալյան. «Երբեք չեմ ընդունել պոպուլիզմը և դեմագոգիան, ինչն այսօր շատ շատ է». «Իրատես»

Ովքեր են պետական համակարգում հայտնվում, ու ինչ որակի կադրերն են դառնում որոշում կայացնողներ։ Քաղաքացիական ծառայողի չափորոշիչները հստակ են, սակայն միշտ չէ, որ դրանցով են առաջնորդվում գերատեսչությունները։ Հայաստանում 2002-ից հիմնադրված քաղաքացիական ծառայության խորհուրդը վերջերս լուծարվեց։ Այդ կառույցի առաջին և վերջին ղեկավար Մանվել Բադալյանը չի կարծում, որ այն աշխատանքը, որ իրենք էին կատարում, կարող են լիարժեքորեն իրականացնել

Պատկերացնենք, թե հայ հասարակությունը ինչպիսի ֆեյսբուքյան տեղատարափ կտեղար, եթե Հենրիխ Մխիթարյանը դիվանագիտական անձնագրից զրկվեր «Սերժի վախտ». «Փաստ»

Երեկ համացանցում ակտիվ քննարկվում էր Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին տեղեկությունը: Թե՛ Մխիթարյանի, թե՛ այլ անձանց դեպքում դիվանագիտական անձնագրերից զրկելու հարցերը կարգավորվում են դիվանագիտության մասին նոր օրենսդրական փոփոխություններով, որոնք պարզապես ուժի մեջ են մտել հուլիսի 31–ից, չնայած ընդունվել էին ավելի վաղ: Սակայն մի կողմ թողնենք խնդրի, այսպես ասած, իրավական և տեխնիկական կողմը: Առավել հետաքրքիր

ՀՀԿ ներսում ներկայումս չափազանց բարդ և բազմաբևեռ իրավիճակ է. «Ժամանակ»

Հանրապետական կուսակցությունը նախօրեին երկարատև ընդմիջումից հետո Գործադիր մարմնի նիստ է անցկացրել, որը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստի, դրա ընթացքի և ՀՀԿ-ում տիրող մթնոլորտի մասին թերևս շատ բան է ասում այն, որ նիստից հետո լրագրողների հետ հիմնականում խոսել է Գալուստ Սահակյանը: Եվ եթե ՀՀԿ-ն չի գտել այլ խոսնակ, քան Գալուստ Սահակյանը, դա նշանակում է, որ ՀՀԿ-ն

Արծվանիկի պոչամբարը կփակվի

Օրերս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր Արծվանիկի պոչամբարի վերաբերյալ ընկերության գրությունը՝ ուղղված ՀՀ բնապահպանության նախարարին։ Մանրամասներ ստանալու նպատակով դիմել ենք ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին։ – Պարոն Պոլոսկով, կոմբինատի կողմից բնապահպանության նախարարին հասցեագրված գրության մեջ ասվում է, որ ցանկանում եք փակել Արծվանիկի պոչամբարը։ Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել։ – Այո,

Ստացվում է, որ մարդը գլխավորում է գերազանցապես «անվստահելի՛ ձայներով» ուժերից կազմված կառավարություն. «Հայոց աշխարհ»

Արդեն երեւի երկրորդ անգամն է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի է, թե ում հուզելու նպատակով, հայտարարում է, թե վարչապետ ընտրվելիս ինքն Ազգային ժողովում ընդամենը երեք վստահելի ձայն ուներ, չհաշված՝ իրենը: Մի անգամ նա դրա մասին խոսեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի օրերին: Ըստ որում՝ այդ հայտարարությանը գրեթե անմիջապես էլ հաջորդեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, «Ելք» խմբակցության

ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԸ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ երեսունյոթերորդ

Հովհաննես Քոչարյան. «Առանց հիմքի չենք պատրաստվում որևէ մեկին փռելու ասֆալտին». «Իրատես»

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին հրահանգեց օլիգարխներին ու նրանց թիկնապահներին «փռել ասֆալտներին», հետո ավելի կոշտացրեց առաջարկվող պատիժը՝ պատերին տալ։ «Այս երեխաները Հայաստանում հեղափոխություն են արել, և մենք ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք ցանկացած մեկի, ով կհամարձակվի այս երեխաների հաղթանակը նրանց ձեռքից խլել»,- հայտարարեց վարչապետը, դրան հետևեցին ասֆալտին

Մարգարիտա Գասպարյանը Տաշքենդում մտել է կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Տաշքենդում ընթացող WTA շարքի ներկայացուցչական մրցաշարի քառորդ եզրափակչում 1 ժամ 54 րոպեում 3:6, 6:2, 6:1 հաշվով պայքարից դուրս է թողել հունգարուհի Ֆաննի Շտոլլյարին: Կիսաեզրափակչում Մարգարիտայի մրցակիցը Գերմանիան ներկայացնող Մոնա Բարտելն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արտահերթ ընտրությունների հրամայականը

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցում խորհրդարանի ՀՀԿ խմբակցության մեջ կարծես թե որոշակի թյուրըմբռնում կա: Այնպես չէ, որ միայն Փաշինյանն է նման հանգուցալուծում ուզում, եւ այնպես չէ, որ դա ուզում են միայն ներկայիս վարչապետի կողմնակիցները: Դա ինձ եւ, հավանաբար, շատերի համար բանական լուծում է, որը հնարավորություն կտա պետությանը լիարժեք գործել: Իմ ընկալմամբ՝ գլխավոր խնդիրն այն չէ,

ԱՍԵԿՈՍԵ

Ես որեւէ կասկած չունեմ, որ հայկական հրաշք է լինելու: ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ

Այս գեղեցիկ տոնակատարությունը հայրենիքից դուրս հայի ու Հայաստանի լինելիության վկայությունն էր

Օդեսայի հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից հրապարակում, որը ևս կրում է Լուսավորչի պայծառ անունը, հանդիսավոր ու գեղեցիկ նշվեց Անկախության 27-րդ տարեդարձը։ Մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանի նախաձեռնությամբ ու համայնքի ղեկավարության աջակցությամբ կազմակերպվել էր բացօթյա համերգ-հանդիսություն, որին ներկա էին օդեսահայերի հոգևոր հովիվը և եկեղեցական վարչության անդամները, մեծարգո ու պատվավոր հյուրերը՝ տարբեր կրոնական դավանանքների առաջնորդներ,

«Արցախի հերոս» բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում Արթուր Թովմասյանը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնում

Արցախի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, ԱԺ ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պատրաստվում է հանդես գալ պատգամավորական նախաձեռնությամբ՝ փոփոխություն առաջարկելու «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թե ինչն է դրդել նման որոշման և ինչ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում Ա. Թովմասյանը նշեց, որ հարցն ավելի

Զոհրաբ Մնացականյանն ու Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը մտքեր են փոխանակել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ: Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Ներկայացնելով արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ առաջնահերթությունները` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության և ամուր

Ադրբեջանը Բելառուսից ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ. Ռազմինֆո

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին։ Հրապարակվել են նաև լուսանկարներ ու տեսանյութ։ Նյութերում երևում են առնվազն 5 լիցքավորող մեքենա, 3 արձակման կայանք և 3 միավոր կապի և ղեկավարման մեքենա։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ մատակարարվել է 301 մմ տրամաչափի հրթիռներով տարբերակ, այսինքն՝ A200 տարբերակը։ A200 հրթիռն արտադրում է

Այրում կայարանում հակագազով պետք է շնչել

Կոյուղու հարցը չի լուծվում

Հոր սպանության մեջ մեղադրվող Անգելինա Խաչատուրյանին ազատ են արձակել

Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է քննության միջնորդությունը և ազատ արձակել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից միջնեկին՝ Անգելինային, հաղորդում է Meduza.io-ն: Դատարանն Անգելինա Խաչատուրյանի համար ընտրել է խափանման նոր միջոց՝ որոշակի գործողությունների արգելք: Դրանով նա պարտավորվում է տանը լինել ժամը 21:00-ից հետո, նրան չի թույլատրվում օգտվել համացանցից, հեռախոսից և շփվել գործով անցնող այլ անձանց հետ:

Մրցույթ՝ մեկ թեկնածուով

Դպրոցների տնօրեններ են փոխվել

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը սպառնում է դառնալ էկոլոգիական աղետ

Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպել էին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն (ԵՀՀ ՀՄ) ի դեմս Իջևան Ինֆոտան, Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը: Մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանն ու Վարդան Ալեքսանյանը, Իջևանի քաղաքապետարանի, ոստիկանության, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ

«Օռլով» ադամանդի կրկնօրինակը նվիրաբերվեց ՀՀ դեսպանությանը Ռուսաստանում

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Լազարյանների նշանավոր տոհմին նվիրված երեկո, որը բուռն հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն համայնքային, այլ նաև ռուսական մշակութային միջավայրում: Երեկոյին ներկա էին Ռուսաստանի Մշակույթի նախարարության, Մոսկվայի քաղաքապետարանի, Ռուսաստանի ԱԳՆ և այլ գերատեսչությունների տարբեր վարչությունների ղեկավարներ, ինչպես նաև Ռուսաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտաշխատողներ, մշակութային և հասարակական գործիչներ: ՌԴ-ում Հ.Հ դեսպան Վարդան Տողանյանը ողջույնի

ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքն ու Սյունիքի մարզխորհուրդն աջակցում են Սասուն Միքայելյանին

ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքի համաձայն՝ 2018թ. սեպտեմբերի 27- ին կայացավ ՀՀ ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքի խորհրդի ընդլայնված նիստը։ Նիստում միաձայն կայացվեց որոշում՝ առաջադրել և պաշտպանել ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի թեկնածությունը։ Իսկ Սյունիքի մարզխորհուրդը հետեւյալ հայտարարությունն է տարածել. «Վերջին ժամանակներում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի շուրջ բավականին լուրջ տարաձայնություններ են գնում: Բանը հասել է

Գիտնականը՝ Նարեկացու եւ նրա ծնունդը «նախապատրաստած» հեղինակների մասին

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը բացառիկ աշխատություն է հրատարակել՝ «Գրիգոր Նարեկացին եւ 10-րդ դարի գրականությունը» խորագրով: Գիրքը 10-րդ դարի հայ մատենագիտության համապարփակ պատմությունն է՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն: Այն հրատարակվել է «Արմավ» հրատարակչության կողմից՝ Հովսեփ եւ Կարոլին Նալբանդյանների հովանավորությամբ: Aravot.am-ի հետ զրույցում Վանո Եղիազարյանը նշեց, որ այս ուսումնասիրությունը հաջորդում է իր «Հայ հին գրականության

Համապարփակ լուծումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմարդ Մամեդյարովի հետ: Հանդիպումները տեղի են ունեցել սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Քաղաքական բանակցությունների միշտ էլ պատրաստ ենք». Դավիթ Հարությունյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գերագույն մարմնի (ԳՄ) նիստը: Մասնակցում էր նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ավարտից հետո լրագրողներին հարցերին ի պատասխան ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանություններ տալ: Հարցին՝ ՀՀԿ-ն բանակցությունների պատրա՞ստ է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.  «Քաղաքական բանակցությունների միշտ էլ պատրաստ ենք»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031