Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը փորձեց փրկել երկրորդը լինելու հնարավորությունը. «Ժամանակ»

Կա տարածված տեսակետ, թե այդ հեշտ համաձայնությունը ծուղակ է, որում փորձում են ներքաշել Նիկոլ Փաշինյանին, և հետո, այսպես ասած, խաբել: Ընդ որում՝ այդ տեսակետն արտահայտում են մարդիկ և շրջանակներ, որոնք անվերապահ աջակցություն ու վստահություն են հայտնում վարչապետին, համենայնդեպս հանդես են գալիս այդ դիրքերից: Սակայն սա, իհարկե, փոքր-ինչ տարօրինակ է՝ նկատի ունենալով այն, որ, եթե որևէ

Հակոբ Բեգլարյան. «Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ ՀՀԿ-ն չպետք է թեկնածու առաջադրի». newspress.am

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանը: Նկատենք, որ նա այս պահին արտերկրում է, սակայն մեզ հաջողվել է կապ հաստատել նրա հետ և զրուցել քաղաքական վերջին իրադարձությունների մասին: -Ի ՞նչ կասեք, եթե ՀՀԿ-ն իր թեկնածուն առաջադրի վարչապետի հրաժարականից հետո: -Սահմանադրությամբ՝ արտահերթ ընտրությունների 2 տարբերակ է նշվում՝ վարչապետ չընտրելը և կառավարության ծրագրին հավանություն չտալը…

Եթե երկրի ղեկավարը հանրահավաք է կազմակերպում օրենսդրի դեմ, ապա երկրում առկա է քաղաքական բախման հավանականություն. «Փաստ»

Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններն, ըստ էության, վերստին ակնհայտ դարձրին Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը: Ճգնաժամի էությունը փոփոխված իրականության ու այդ իրականությունը քաղաքական ֆորմալ ինստիտուտներով արձանագրելու միջև առկա խոչընդոտների և այդ խոչընդոտները չհաղթահարելու դեպքում հնարավոր ցնցումների ամբողջության մեջ է: Շատերը հեգնանքով, շատերը ցավով, շատերն էլ պարզապես փաստերն արձանագրելու ազնիվ մղումով խոսում էին այն մասին, որ եթե

Ազատամուտում հակամարտությունը շարունակվում է, կամ՝ կրկին փորձիր

Ավագանու նոր նիստը՝ հոկտեմբերի 9-ին

Եւս 14 պատգամավոր միանում է արտահերթին. armtimes.com

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարությունը եւ ստորագրողների ցանկը ներկայացնում ենք ստորեւ. «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

Արա Բաբլոյանը եւ Կոնստանտին Զատուլինը քննարկել են համագործակցության նոր հարթակի ստեղծումը

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին: Հանդիպման ընթացքում Արա Բաբլոյանը եւ Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, կարեւորել են փոխշահավետ համագործակցությունն ու այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն կտան առավել ամրապնդել հայ-ռուսական հասարակական-քաղաքական

Առաջարկվող փոփոխությունները զգալի առաջընթաց են գործող Ընտրական օրենսգրքի համեմատ. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ աշխատանքային խմբի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին: Չնայած «Ժառանգությունը» շարունակում է հակված մնալ կուսակցությունների համար անցողիկ շեմը 3%, դաշինքների համար 5% սահմանելու, իսկ ընտրագրավը մինչեւ 5 միլիոն դրամի նվազեցնելու տեսակետին եւ, ընդհանրապես, նոր

էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 29-30-ը Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար

2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով Վայոց Ձորի մարզի դատախազությունը ՀՀ պետական բյուջե է վերականգնել 1.902.000 դրամ

Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Վայոց ձորի մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է թվով 17 քրեական գործ, որը 2017 թվականի նույն ժամանակվա ցուցանիշից ավելի է 14-ով կամ գրեթե 6 անգամ: Եվս 2 քրեական

ԲՀԿ-ի հետ հուշագրի 4-րդ կետը որևէ՝ կոնկրետ պարտավորություն չի թելադրում. «Հայկական ժամանակ»

ԲՀԿ-ի հետ ստորագրված այս հուշագիրը խոսում է այն մասին, որ այդ ծրագիրը տապալվել է: Թե ինչ ծրագիր է եղել դա, թերևս պարզ կդառնա առաջիկայում։

Սամվել Մայրապետյանին հոկտեմբերի 7-ին, ձերբակալել են Մարտի 1-ի գործի շրջանակներում. «Հրապարակ»

Կիրակի մի նոր քրեական բոթ տարածվեց, որը պաշտոնական հաստատում ստացավ միայն երկուշաբթի՝ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին։ Արդեն երկու օր է՝ ՀՔԾ-ն հրաժարվում է որեւէ տեղեկություն հայտնել հանրությանն այն մասին, թե ինչ հանցանքի մեջ են կասկածում գործարարին։ «Մենք անհրաժեշտ չենք համարում հրապարակորեն հայտնել, թե ինչու է նա ձերբակալված»,- պատասխանեց

Էդմոն Մարուքյան. «Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ»

Կոչ եմ անում վեհաժողովին իր հետևողական աջակցությունը ցուցաբերել Հայաստանի նոր իշխանություններին կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարում, համակարգային բարեփոխումների իրականացման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման գործում

Թեեւ կառավարությունն ուներ բոլոր անհրաժեշտ լծակները, այնուհանդերձ այս ընթացքում ոչինչ չի արել տնտեսական գործունեության համար բարենպաստ միջավայր ձեւավորելու համար. «Հայոց աշխարհ»

Իշխանափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված կառավարությունն ունեցել է բոլոր լծակները տնտեսական ու սոցիալական ոլորտում որոշակի հաջողությունների հասնելու համար։ Սակայն դա չի արվել։ Պատճառը կառավարության գործունեությունն է։ Ժամանակին խոսվում էր կարճ ժամանակահատվածում բյուջեի եկամուտներն աննախադեպ ավելացնելու մասին, որը պիտի թույլ տար բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, լուծել կուտակված սոցիալական խնդիրները։ Կառավարությունը դա չարեց ոչ միայն իշխանափոխությունից հետո, այլեւ

Գևորգ Կոստանյանը գնում է Եվրոպա աշխատանքի և նոր աշխատատեղում ժողովրդավարի իմիջը շատ տեղին է ու պահանջարկված. «Իրատես»

Քարոզչական-տեղեկատվական «աղբարկղային» գրոհից հետո երեկ իրավիճակ փոխվեց` առաջինը հանձնվեց Գագիկ Ծառուկյանը: Երեկ նա և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեցին: Բայց մինչև երեկոյան հանդիպումը Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր. «Խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»: Նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներն էին հայտարարություններ արել. Գևորգ Կոստանյանն ասել էր, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին, որ

«Այ, որ ժամանակին Կարոյի դեմն առնեին, չթողնեին, որ նա այդքան աճեր, ինչ ուզենար աներ, հիմա էսպես չէր լինի». Արթուր Զադոյան. «Ժամանակ»

«Ես չեմ հավատում, որ Յուվեցի Կարոյի վրա Հարութն ա կրակել։ Հարութը սկզբունքային մարդ էր»,- ասաց գործարար, Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի հետ երկար տարիներ թշնամական հարաբերություններ ունեցող Արթուր Զադոյանը՝ անդրադառնալով Կարո Կարապետյանի սպանությանն ու Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի ինքնասպանությանը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ՝ 2009 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի

Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինությունը դարձել է ինքնանպատակ և պայմանական գործունեություն. բաց նամակ

Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինությունը (տարածքների պլանավորումը), որպես պետական և մասնագիտական գործունեության բնագավառ, ինչպես հարկն է չի գիտակցվել: Այն դուրս է մնացել մասնագիտական կրթության, մասնագիտական գործունեության, երկրի տնտեսական և քաղաքական կայուն զարգացման պետական քաղաքականության ձևավորման գործընթացներից՝ դարձել ինքնանպատակ և պայմանական գործունեություն: Բաց նամակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ պարոն Ա.Էլոյանին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կայքում տեղադրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի

Ինչպես ջնջել բոլոր հայհոյանքները

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը որոշել է անարձագանք չթողնել համացանցում տեղ գտած հայհոյանքները եւ այդ երեւույթին իրավական ընթացք տալ: Ինչ խոսք, ինքնին երեւույթը գարշելի է՝ մարդիկ, հավանաբար, իրենց անձը կարեւորելու, այս կյանքում ինքնահաստատվելու եւ իրենց «ժողովրդի մասնիկ» զգալու նպատակով անպատկառ բառեր են գրում ֆեյսբուքյան կամ յութուբյան մեկնաբանություններում: Ցավալին այն է, որ դա չի դատապարտվում եւ

«ՀՔԾ-ն տապալել է Մարտի 1-ի բացահայտումը». Դավիթ Շահնազարյան. 168.am (Տեսանյութ)

168.am-ի զրուցակիցն է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը: – Մարտի 1-ը բացահայտվա՞ծ է։ – Վարչապետը հայտարարում է, որ բացահայտված է, այնինչ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, ըստ էության, բացի այն երեք անձերից, որոնց մեղադրանք է առաջադրվել, մենք ոչինչ չգիտենք։ Եղել

Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումները ՀՀԿ խմբակցության անդամների հետ

«ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ քննարկեցինք Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր։ Խոսեցինք նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին», հայտնում է ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: Մեկ այլ գրառման մեջ Արարատ Միրզոյանը տեղեկացնում է. «ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովի և Արսեն Միխայլովի հետ քննարկեցինք Հայաստանում քրդական և ասորական համայնքների խնդիրները։ Խոսեցինք նաև ներքաղաքական իրավիճակի

«Ընկեր Նիկոլ, մենք ձեզ շատ ենք սիրում». Էջմիածնում ասել են Էդմոն Մարուքյանին

Ովքե՞ր են Էջմիածնի քաղաքապետի հավակնորդները

«Տեղի ունեցավ ամբողջական կապիտուլյացիա». Արթուր Բաղդասարյանը հիշեցնում է, թե ԱԺ 3 ուժերը մի քանի օր առաջ ինչ էին անում

Արթուր Բաղդասարյանը լայվի վերջում շնորհակալություն հայտնեց իր նախորդ լայվի տակ դրական «քոմենթներ» գրողներից. «Իմ 2 օր առաջվա լայվը դիտեց 50 հազար մարդ, մի քանի հազար քոմենթներ, երախտիքի խոսքեր: Ցավ եմ ապրում մոլորյալների համար, հատուկ չարախոսների համար, բայց ոչինչ ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը»:

Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Հարգելի՛ գործընկերներ, հոկտեմբերի 01-ին շրջանառության մեջ եմ դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է այլևս թույլ չտալու բանկերին, վարկային կազմակերպությունների և գրավատներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս պայմանագրով նախատեսել, այնուհետև կիրառել պարտքի մայր գումարի կեսը գերազանցող հանրագումարային տուժանք։ Այժմյան կարգավորմամբ, հաշվի առնելով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը (3 տարի), միայն ընդհանուր

Յուրօրինակ տարեդարձ Գյումրու թատրոնի բեմում․ Հրանտ Թոխատյանին անակնկալի բերեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

153-րդ թատերաշրջանը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում յուրօրինակ ձևով տոնվեց․ «Բայ բայ լեյդի» կատակերգության առաջնախաղը դիտելու եկած հանդիսատեսին թատրոնի ճեմասրահում` Շառ Ազնավուրի երգերի տակ դիմավորում էին նախորդ ներկայացումների՝«Լիր արքայի», «Մեսրոպ Մաշտոցի», «Անասնաֆերմայի», «Չար ոգու», «Երկնագույն շան աչքերի» հերոսները։ Անակնկալի եկած մարդիկ մինչև դահլիճ մտնելը լուսանկարվում էին որոշակի դրվագներ ցուցադրող հերոսների հետ, վայելում Մեծն Շանսիոնեի

Դոնորները վերահաստատել են իրենց աջակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում

Այսօր տեղի է ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը: Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանն անդրադարձ է կատարել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին և վերահաստատել ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Դոնոր

«Արտաքին քաղաքական նախաձեռնությունը արտաքին լեգիտիմություն է հաղորդում Փաշինյանի ժամանակավոր կառավարությանը». Ստյոպա Սաֆարյան

Ռիսկային քայլ է, քանի որ մեզ շատ բան հայտնի չէ, ընդամենն ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից հարյուր օրվան նվիրված հանրահավաքում իր ազդարարումը, որ ՀՀ-ն ներգրավվում է հումանիտար մեծ, աննախադեպ նախագծում, իսկ հետագայում հայտնի դարձավ, որ խոսքը հայկական դրոշի ներքո ականազերծողներ ուղարկելու մասին է, ակնհայտորեն չունենք ամբողջ պատկերը ոչ միայն լուծումների առումով, թե արդյոք միջպետական պայմանագի՞ր է լինելու, կամ՝ ո՞վ, ո՞ւմ միջեւ է ստորագրելու, իսկապես խնդիր կա՝ սկսած Սիրիայի հետ պայմանագիր ստորագրելուց, վերջացրած բազում- բազում ռիսկերից:

«Մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել». Ինչ են խոսել ՀՅԴ-ականները փոխվարչապետի հետ

Արսեն Համբարձումյանի խոսքով՝ «Մենք ժամկետի մասին չենք ասել, մենք ասել ենք քայլերի ու գործողությունների մասին: Մենք ասել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար անհրաժեշտ են այն քայլերն ու գործողությունները, որոնք ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում: Երբ կկատարենք այդ քայլերը, ըստ այդմ պարզ կլինի, թե որ ժամկետն է ավելի խելամիտ»:

Գեւորգ Կոստանյանը ցանկացել է վերադառնալ գլխավոր դատախազի պաշտոնին

Ե՞րբ եւ ինչո՞ւ է հեղափոխվել ՀՀԿ խմբակցության պատգամավորը

Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագիրը. «Ծառուկյան դաշինք»-ը պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել

Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:

«Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր». Նիկոլ Փաշինյան

«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Տեքստը կհրապարակենք քիչ անց», ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031