Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքի երկու գործիչները կրում են հայկական արտադրության ժամացույցներ

Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց: 

Փաշինյանի քաղաքակրթական հեղափոխությունը

Սեպտեմբերին մեզ մոտ կատարվեց այն, ինչը առօրյա է արևմուտքի որևէ երկրում՝ մարդիկ հանգիստ գալիս քվեարկում էին, ապա հանգիստ հեռանում: Հանկարծ պարզվեց, որ կարելի է քվեարկել առանց կեղծիքի, իսկ արևը կշարունակի շողալ սովորականի պես: Այդ աշնանային օրը մեր հասարակությունը փաստեց, որ հատել է մի նոր քաղաքակրթական սահմանագիծ՝ այսօրվա զարգացած աշխարհի: Շուտով իրար հարց ենք տալու՝ իսկ

«Լիդիան» ընկերությանն առաջարկում ենք, որ հանքարդյունաբերության իր ծրագիրը փոխարինի նույն տարածքում մարզական համալիրի կառուցման ծրագրով. Ներսես Ներսիսյան

Այդ դեպքում բոլոր կառույցներն էլ կարող են ծառայել նոր նպատակի համար: Օրինակ՝ ցիանիդի լուծման ավազանը կարող է դառնալ լողավազան, սառցարանային համակարգով կապահովվի սառցադաշտի աշխատանքը, շարժասանդուղքով դահուկորդները կբարձրանան լեռնագագաթ և այլն: Միաժամանակ կկառուցվեն ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, թենիսի բաց և փակ մարզադաշտեր, մարզասրահներ, հայկական սպորտի պատմության թանգարան, մի խոսքով՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարզական համալիրի համար:

Ամբողջությամբ այրվել է «Իբիցա» հյուրանոցային համալիրի առաջին հարկում գտնվող շոգեբաղնիքը

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:57-ին, մարվել՝ 05:03-ին: Տուժածներ չկան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքի գնաց հեծանիվով

Նա կոչ արեց ապրել առողջ ապրելակերպով:

«ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով». Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուս

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերն ուշ երեկոյան ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը, նշելով, թե անչափ հուզված են, փաստել է, որ Թուրքիան պետք

Գավառում անցկացվեց «Մեծ փուռ-2018» փառատոնը

Սեպտեմբերի 29-ին Գավառ քաղաքի զբոսայգում անցկացվեց «Մեծ փուռ- 2018» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: Փառատոնին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, հյուրեր Հայաստանից և արտասահմանից: Ինչպես ներկայացրեց միջոցառման նախաձեռնող խմբի

ՄԱԿ-ը տարածել է հայտարարություն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել վերջինիս մամլո խոսնակը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը շփման գծում և

Սփյուռքահայերը նույնպես մասնակցում էին Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքի պահպանման ցույցին

Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շենքի փլուզման ենթարկվելու վտանգը մտահոգել եւ զայրացրել է նաեւ այս օրերին մայրաքաղաքում գտնվող սփյուռքահայերին: Այսօր «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կազմակերպած բողոքի ցույցին միացել էին նաեւ նրանք: Կայծագ Դեմիրճյան, Նորվեգիա. «Ամեն տարի գալիս եմ Հայաստան: Տարվա մեծ մասը Երեւանում եմ ապրում: Լսեցի, որ այս շենքը փլուզվում է ու

Ինչպես Հայաստանի վարչապետը դարձավ ոչ օտար յուրայինների մեջ. «Կոմերսանտ»

Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ գագաթնաժողովին, իսկ «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը այդ գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը համարում է այն մեկուկես րոպեն, որոնք լուսանկարվելու արարողությունից հետո անցկացրին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: ԱՊՀ գագաթնաժողովը խոստանում էր լինել ծանր: Բոլորն այնտեղ յուրայիններ էին, բոլորն իրար համար ճանաչելի և հասանելի, գրում է Կոլեսնիկովը:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին երկրում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժո­ղովրդին Սուլավեսի կղզու Պալու քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած հարյուրավոր մարդկային զոհերի, վիրավորների և մեծ ավերածությունների կապակցությամբ:

Դարերի խորքից եկող հայ-իտալական բարեկամությունը, երկուստեք ջանքերով առավել կամրապնդվի և կխորանա. Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իտալիայի խորհրդարանական պատվիրակության հետ՝ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարթա Գրանդեի գլխավորությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց հայ-իտալական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նա համոզմունք հայտնեց, որ դարերի խորքից եկող հայ-իտալական բարեկամությունը, երկուստեք ջանքերով առավել կամրապնդվի և կխորանա: Նախարար Մնացականյանը պատասխանելով Իտալիայի խորհրդարանականների մի

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Պալու եւ Դոնգալա քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի եւ մեծ ավերածությունների պատճառ է դարձել: Նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ տոկունություն ու ոգու արիություն:

Հրդեհ՝ Ծաղկաձոր քաղաքում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում անտառտնտեսության 9 աշխատակից, ոստիկանության 3

Որդին կասկածվում է հորը սպանելու մեջ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է զանգահարել 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հայրը` 1957 թ. ծնված Վարուժան Մկրտչյանը, երեկվանից գտնվում է եղբոր` 1986 թ. ծնված Տարոն Մկրտչյանի տանը: Այսօր էլ հոր հեռախոսահամարի զանգին պատասխանել է եղբայրը և հայտնել, որ հայրն այլևս չկա: Մեկնած օպերատիվ խումբը Դավիթաշենի 2 թաղամասի 26 շենքի բնակարաններից մեկի

Փրկարարները մարել են բեռնատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը. Դիլիջանի թունելը բաց է

Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 14:00-ին: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ: Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Դիլիջան-Սևան թունելի սկզբնամասում, ամբողջությամբ այրվել

Բակո Սահակյանն ընդունել է Արա Բաբլոյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին: Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Oպերատիվ խորհրդակցություն` Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին կատարած աշխատանքի կապակցությամբ։ Ոստիկանության պետն անդրադարձավ առաջիկայում մարզերում կայանալիք տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ

Հայաստանում քաղաքական փոփոխությունների խաղաղ բնույթն ի ցույց դրեց մեր իրավագիտակցության մակարդակի հասունությունը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Բարձր ներկայացուցիչ, Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Միանում եմ նախորդ ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնում այս հանդիպումը կազմակերպելու համար: Բարի ավանդույթ է դարձել օգտագործել Գլխավոր ասամբլեան՝ ամփոփելու Քաղաքակրությունների դաշինքի կողմից հռչակված նպատակների առաջմղմանը միտված գործունեությունը. նպատակների, որոնք ուղղված են սոցիալապես ներառական հասարակությամբ, ժողովուրդների միջև հարգանքով՝ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելությունից, և հանդուրժողականությամբ խաղաղ մոլորակ ունենալուն:

Ալբերտ Բաղդասարյան. «Ես հիմա ՀՀՇ-ից մի մարդու եմ ճանաչում՝ Արարատ Զուրաբյանին»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի՝ տարբեր ժամանակներում քաղաքական-հասարակական կազմակերպություններին կամ շարժումներին մասնակցած հյուրերը շատ էին: ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանին Aravot.an-ը հարցրեց, թե ՀՀՇ անդամներից այս նոր կուսակցությանը անդամագրված կամ համակրող մարդկանց ճանաչո՞ւմ է: Ի պատասխան նա ասաց. «Ես հիմա ՀՀՇ-ից մի հոգու եմ ճանաչում՝ այդ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանին: Եթե

Ռազմարդյունաբերության շուկան ակտիվ պահելու համար

Պաշտոնական Բեռլինը պարզ դարձրեց, որ Գերմանիայի, ֆրանսիայի, ՌԴ-ի եւ Թուրքիայի գագաթաժողովը, նվիրված սիրիական Իդլիբի իրավիճակին, կկայանա հոկտեմբերին: Գագաթաժողովի այս լրատվությունը ինքնին նախանշում է, որ սիրիական հակամարտության գլխավոր հանգույցի` Իդլիբի ճակատագրի որոշումը Թեհրան-Մոսկվա առանցքից տեղափոխվում է միջազգային հարթություն, նկատի ունենալով, որ, այսպիսով` բանակցություններին կներգրավվեն Եվրոպայի ամենահզոր պետությունները եւս: Պետք չէ շտապել նկատելու համար Վաշինգտոնի բացակայությունը: Անկարան

Ալբերտ Բաղդասարյան. «Չի բացառվում, որ «Սասնա Ծռերը» ապագայում առաջին տեղը վիճարկի «Քաղաքացիական պայմանագրի» հետ»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին հրավիրված հյուրերից ՀՀ ԳԽ առաջին գումարման պատգամավոր , «Սասնա Ծռերի»  1916 թ, համակարգող խորհրդի նախաձեռնող Ալբերտ Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ողջունում եմ: Հույս ունեմ, որ «Սասնա Ծռերը»  կլինի վերջին շրջանում ռեալ ազդեցություն ունեցող երկրորդ ուժը: Սակայն, կախված նոր կառավարության գործունեությունից, հաջողություններից եւ սխալներից, կախված «Սասնա Ծռերի» քաղաքական դիրքորոշումներից,

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 2018թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ հայրը

Արա Բաբլոյանն Արցախում այցելել է ուռուցքաբանական կենտրոն

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստեփանակերտ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանական կենտրոն, որտեղ ծանոթացել է նորաստեղծ կենտրոնի պայմաններին։ Կենտրոնը կառուցվել է բարերարների աջակցությամբ։ Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն ուռուցքաբանական կենտրոնում հանդիպել է նաև «Արաբկիր» բժշկական կենտրոնի՝ Երեւանից այցելած մասնագետներին, որոնք վերջին օրերին արտասահմանյան

Ժիրայր Սեֆիլյանը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախագահության անդամ ընտրվելու իրավունք չուներ

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր ժողովում պատվիրակներին առաջարկվեց  տալ նախագահության անդամի թեկնածուների անուններ: Հնչեց նաեւ Ժիրայր Սեֆիլյանի անունը: Սակայն այդ ընթացքում նիստը վարող Վարուժան Ավետիսյանը համագումարին տեղեկացրեց, որ դա, ցավոք, հնարավոր չէ, քանի որ Ժիրայր Սեֆիլյանը մինչեւ այժմ  Հայաստանի անձնագիր չի ստացել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԿԸՀ-ն մերժեց ԲՀԿ-ի դիմումը

ԿԸՀ-ն չի դիմի Վարչական դատարան՝ Դանիել Իոաննիսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով

Վարուժան Ավետիսյան. «Նախկինում ստեղծված կուսակցությունները փորձել են քաղաքականությանը նմանվող գործունեությամբ զբաղվել»

Այսօր «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի աշխատանքն սկսվելուց առաջ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, «Մինչեւ այժմ գործող կուսակցությունները նախկին ռեժիմի հետ համագործակցելով կամ նրա ռեժիմի ճնշման տակ անէանալու ճանապարհին փորձել են քաղաքականությանը նմանվող գործունեությամբ զբաղվել: Հիմա նոր մեր ժողովրդի ընդվզումից ու ռեժիմի հեռացումից հետո է հնարավոր քաղաքական գործունեություն: Այդ պատճառով է, որ մենք

Պարգևատրում ՀՀ գլխավոր դատախազի կողմից՝ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ դատախազության համակարգի 77 աշխատակիցներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և արդյունավետ կատարելու համար պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով: Սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ պարգևատրման արժանացած դատախազներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից մեդալների հանձնման արարողությունը: Այդ առթիվ շնորհավորելով բոլորին՝ Արթուր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031