Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին

Սեպտեմբեր 29,2018 22:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին երկրում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժո­ղովրդին Սուլավեսի կղզու Պալու քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած հարյուրավոր մարդկային զոհերի, վիրավորների և մեծ ավերածությունների կապակցությամբ:

Կիսելով Ձեր և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ մաղթում եմ զոհված­ների հարազատներին տոկունություն և ոգու արիու­թյուն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930