Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը տարածել է հայտարարություն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 29,2018 23:17

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել վերջինիս մամլո խոսնակը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին միջադեպերի և հայտարարությունների կապակցությամբ: Նա վերահաստատում է համանախագահների կարևոր միջնորդական ջանքերի վերաբերյալ ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը և խրախուսում կողմերին քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման և անհրաժեշտ քաղաքական կամքի դռսևորման ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930