Օրվա լրահոսը
«Այդ մարդիկ ի՞նչ էին իրենցից ներկայացնում, որ մեր հզոր ժողովուրդն իրենց հախից չգար». Հայկ Մարությանն ամփոփեց քարոզարշավը
«Քարոզարշավներին քաղաքական ուժերն են մոտենում ժողովրդին, ասում՝ ժողովուրդ ջան, էս ենք անելու, էն ենք անելու, բայց այստեղ լրիվ հակառակն էր, մարդիկ էին մոտենում մեզ, ասում էին՝ դուխո՛վ եղեք, անելու ենք, լուծելու ենք, սարքելու ենք, վերանորոգելու ենք, մենակ առաջ գնացեք, մենք ձեր հետ ենք, մենք ձեր մեջքին ենք: Եվ հիմա ուզում ենք պատասխանը տալ՝ ժողովո՛ւրդ ջան, մենք էլ ձեր մեջքին ենք, մենք էլ ձեր հետ ենք, մենք էլ ենք անելու»:
«Բացարձակ անարժանահավատ եմ համարում Գելափի հրապարակած տվյալները». Նաիրա Զոհրաբյան
Նա վարչապետին հորդորում է`միանալ իրեն եւ համատեղ պայքարել ՔՊ-ի ատելության դեմ
Գաբրիել Ղազարյան. «Հայաստանի անկախության օրը մարզական ցուցադրական ելույթները նպաստում են առողջ ապրելակերպի եւ սպորտի տարածմանը»
Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ՀԱՕԿ-ի հետ համատեղ Ազատության հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում այսօր տարբեր մարզաձեւերի ցուցադրական ելույթներ էր կազմակերպել: Aravot.am-ի հետ զրույցում Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանն ասաց. «Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս այսօրվա առիթով: Ամբողջ հայությանը մաղթում եմ բարօրություն, խաղաղ երկինք, մեր փառապանծ Հայոց բանակին՝ ամրություն,
Տղա երեխաներով հպարտանում են, աղջիկ երեխաների համար ասում՝ աղջիկը պետք է լավ մայր լինի
Հարցումները պարզել են, որ կա խտրական վերաբերմունք տղաների ու աղջիկների նկատմամբ
Պե՞տք է ընտրել անգամ Մանվել Գրիգորյանին, միայն նրա համար, որ Փաշինյանն է առաջադրել. Նաիրա Զոհրաբյանը սթափության կոչ է անում
«Մերժիր Սերժին» կարգախոսից հետո պետք է գային կառուցելու ժամանակները
«Չեմ տեսել, որ որեւէ թեկնածուի օգտին վարչական ռեսուրս օգտագործվի». Արտակ Զեյնալյան
Մարդկանց մոտ հավատ եմ տեսնում, որ իրենք որոշող են, իրենք են ընտրելու քաղաքապետին եւ ավագանիներին
Լիոնի քաղաքապետարանում անցկացվել է մշակութային երեկո և ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին
Սեպտեմբերի 19-ին Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների սրահներում անցկացվեց մշակութային երեկո և ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին, ինչպես նաև՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակներին և Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը ինչպես նաև Ֆրանսիայի
«Վարչապետն ում ասում է՝ նրան ընտրենք» սկզբունքով առաջնորդվելը ճիշտ չէ». ՀՅԴ ավագանու թեկնածու
Թեկնածուի կարողություններին պետք է նայել, որովհետեւ քաղաքապետն է կառավարելու Երեւանը, ոչ թե վարչապետը, նա երկիր կառավարողն է
«Ռուսները մեզ չեն գաղտնալսում, պաշտոնապես են լսում, և դա մենք ենք թույլ տվել»․ Գևորգ Սաֆարյան
«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր Գյումրիում, անդրադառնալով ԱԱԾ-ի ՈՒ ՀՔԾ-ի պետեր Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ասաց․ «Սա նախ և առաջ թող դաս լինի մեր բոլոր պետական գործիչների համար, բոլորը պիտի հասկանան, որ բաց կապով գաղտնի տեղեկություն փոխանցել չի կարելի, եթե անգամ այդ բացը կապը ինչ-որ պաշտպանական միջոցներ ունի։
Նիկոլ Փաշինյան. «Հենց հիմա Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: *** Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ. Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ բոլորիս
«Թող բարի լինեն բացատրեն՝ ինչի մասին է խոսքը», Գեղամ Մանուկյանը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում » հ/կ-ականներին
«Հեռուստատեսության ազգային հանձնաժողովի կողմից որեւէ դիտողություն չենք ստացել». Գեղամ Մանուկյան
Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին: Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է հարկային ոլորտում բարեփոխումների իրականացումը, որոնք միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խթանմանը: Գործադիրի ղեկավարի
«Զեյնալյանն ընտրվելու է քաղաքապետ. նա 40+1% ձայներ է ստանալու». Էդմոն Մարուքյան
«Նա, միանշանակ, հաղթող թեկնածու է, նրան հավասար թեկնածու չկա»,-վստահ է «Լույս» դաշինքի առաջնորդը
«Ռոբերտ Քոչարյանը պետք է պատժվի, ու դա հայ ժողովրդի արժանապատվության հարցն է». Արեգ Կյուրեղյան
Այսօր Գյումրու նորաբաց Երկխոսության Մեդիա կենտրոնում մամուլի ասուլիս էին հրավիրել «Սասնա Ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Սերգեյ և Արեգ Կյուրեղյան եղբայրները, Տիգրան Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը։ Գևորգ Սաֆարյանը նշեց, որ «Սասնա Ծռեր» կուսակցություն են ստեղծում և բազմաթիվ հանդիպումներ ունենում քաղաքացիների հետ։ Սեպտեմբերի 23-ին Ախուրյանում կբացվի «Սասնա ծռեր» կուսակցության գրասենյակներից մեկը, իսկ սեպտեմբերի 29-ին մայրաքաղաքում կառավարության
«Նման դեպք երբեւիցե չի եղել, դա պարզապես շահարկումներ են». Լյովա Մնացականյանը՝ բանակում վառելիքի չարաշահումների մասին
«Վառելիքի հետ կապված չարաշահումներ ես չգիտեմ՝ եղե՞լ է, թե՞ չի եղել, եթե գիտեք, կոնկրետ ասեք՝ որտե՞ղ, ո՞ւմ կողմից: Նման չարաշահումներ զուտ վառելիքի չի եղել, ուստի տարբեր բաներում հնչեցվում է, իբր թե ապրիլին ջուր է եղել, նման բան չի եղել, բոլոր մեխանիկ-վարորդները զորացրված են հիմա, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդվեն, բոլորի տեղերը գիտեք՝ կարաք հատ առ հատ ներկայանաք ու հարցնեք՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման դեպք երբեւիցե չի եղել»:
«Մոտակա ընտրությունները պետականակերտման մի մասն են, մեծագույն նշանակություն են ունենալու». Մհեր Շահգելդյան
Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ ՕԵԿ-ի շանսերը բարձր են:
«Մենք մեծահոգի ենք եւ շատ ամուր». Արտակ Զեյնալյան
Ընտրարշավում կային նաեւ որոշ բացասական դրսեւորումներ. «Հուսանք՝ հաջորդ ընտրությունների ժամանակ դրանք կհարթվեն»
«Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում ենք մեր անկախությունը». Դավիթ Տոնոյան
Դիտարկմանը, թե մեր երկիրը փոքր է ցավոք, ի վիճակի՞ է դիմակայել արտաքին մարտահրավերներին՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Մեր երկիրը ոչ թե ցավոք, մեր երկիրը ինչքան կա՝ այնքան կա, մենք դիմագրավում ենք, նաեւ ազդում ենք բոլոր գործընթացների վրա»:
Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսին
Ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի «Երկրաչափական սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը սեպտեմբերի 20-ից բացվել է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում: Aravot.am-ի հետ զրույցում պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ 2010 թ-ից մի փոքր խմբով զբաղվում են ցմահ դատապարտյալերի հարցերով, բազմաթիվ սիմպոզիումներ են արել այդ թեմայով: Նա անդրադարձավ նաեւ իրենց «Անմեղության հայկական ծրագրին», որը զբաղվում է դատական սխալների հետեւանքներով: Զարուհի Մուրադյանն
«Ո՞ր զինվորին հանեմ, որ իրան ընդունեմ». Վիրավոր զինվորի մորը պատասխանել են հիվանդանոցից՝ մերժելով
Հովհաննես Պողոսյանի մայրը՝ Գայանե Ասատրյանը, մեր հարցին, թե ինչպե՞ս արձագանքեց Դավիթ Տոնոյանը, դա նրա համար անակնկա՞լ էր՝ պատասխանեց. «Ինքը չասաց, որ դա անակնկալ է, ասաց՝ հնարավոր է, որ փուլ առ փուլ լինի:Մենք պայմանագիր ենք կնքել իրենց հետ, բայց այսպես երկար արձակո՞ւրդ…ասաց՝ չգիտեմ: Ասաց՝ մի հատ կհետաքրքրվենք, անպայման ձեզ կզանգահարենք, կասենք»:
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. Տուժածներ չկան
Սեպտեմբերի 21-ին, ժամը 10:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 18 շենքի մոտակայքում 3 կգ-ոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 10:58-ին: Այրվել է արտահոսած գազը: ՀՀ ԱԻՆ
«Ինչի՞ ես պիտի անընդհատ զանգեմ, խնդրվեմ». Վիրավոր զինվորի մայրը նախագահականում դժգոհեց՝ որդու մկանները մահանում են, չեն բուժում
Բոլոր ծնողները շատ անհանգիստ են, տրամադրությունները շատ ընկած է, որ մինչեւ 2016 թիվը մի հատ վերականգնողական կենտրոն Հայաստանում չկար, բացի Կարմիր Խաչից: Ինչի՞, սպասում էին 2016 թիվը լինի, որ էս ձեւի տղաները շատանան, նոր կենտրոնը բացվի՞: Գրված է, որ Վերականգնողական կենտրոնը բացվում է մեր տղաների համար, բայց այսօր իմ տղան դրսում է, ինչի՞ համար ես պիտի անընդհատ զանգեմ, խնդրվեմ: Ամսվա մեջ ես 3000-4000 դրամի լիցքավորում եմ անում, որ անընդհատ իրենց հետ խոսեմ»:
Արմեն Վարդանյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
«Սպիտակ չենք ունենա, եթե չհամախմբենք բոլոր գույները, նույնիսկ սեւը». Նախագահը՝ սեւ-սպիտակի բաժանման մասին
Նախագահը պատասխանեց՝ որպես ֆիզիկոս. «Երկու գույն նշեցիք՝ սեւ եւ սպիտակ, բայց իրականում սպիտակ գույնը մի գույն չի, ֆիզիկայից անցել եք, սպիտակ գույնը բոլոր գեղեցիկ գույների՝ կարմիր, վարդագույն, բոլորի համախմբվածությունն է, սպիտակ չենք ունենա, եթե չհամախմբենք բոլոր գույները, նույնիսկ սեւը»:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Էդուարդ Աղաջանյան
Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը՝ խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում նաև պարոն Աշոտյանին: Վերջինիս օգնականի և իր հետ անձամբ հնարավոր
«Պռոշյան փողոցում բոլորը միասին թաղեցին իրենց բոլորի բիզնեսը»
Քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը կարծում է, որ պետության գործը միայն մրցակցություն ապահովելը չէ, այլեւ ոլորտը կանոնակարգելը Փոքր ու միջին բիզնեսի մեծ մասը չնայած կենտրոնացած է մայրաքաղաք Երեւանում, եւ գործարարներին մտահոգող մի շարք խնդիրներ կան` բիզնեսի կազմակերպչական, տեղական հարկուտուրքերի առումով, այդուհանդերձ ավագանու անդամների եւ քաղաքապետի թեկնածուների ծրագրերում այս ոլորտին առնչվող խնդիրների լուծման կետերը գրեթե բացակայում են:
Արմեն Մարտիրոսյան. «Որպեսզի կարողանանք նոր Սահմանադրություն ընդունենք՝ ձեր քվեն տվեք «Ժառանգությանը»
Երեւանի ավագանու անդամի «Ժառանգության» թեկնածուն ասում է՝ «ձեզ թվում էր՝ հե՞շտ էր անցած ռեժիմների օրոք անընդհատ պայքարել»
Հուզիչ տեսարան՝ վիրավոր զինվորին նախագահականում մեդալ շնորհելիս
Ուշագրավ էր, որ երբ Արիության մեդալով պարգեւատրեցին Արցախում վիրավորված զինվոր Հովհաննես Պողոսյանին, որին օգնելով մոտեցրին նախագահին՝ պարգեւը ստանալու, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն իսկույն ոտքի կանգնեց ու նրան հետեւելով՝ դահլիճում բոլոր ներկաները հոտնկայս ողջունեցին զինվորի պարգեւը՝ սկսած վարչապետից ու փոխվարչապետներից մինչեւ ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը, ներկա զինվորականներն ու ոստիկանները:
Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել
Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ներկայացուցիչների, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, ինչպես նաեւ իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներ եւ զինվորական կոչումներ: Զինված ուժերի երկու շարքային զինծառայողներ՝ Արթուր Բաբկենի
«Որքան շուտ ներկայացնենք այնպիսի խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն մեր ազգի բոլոր հատվածները, այնքան շուտ կդիմակայենք բոլոր խնդիրներին». Զարուհի Փոստանջյանը՝ Եռաբլուրում
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ երկրի քաղաքական վերնախավը պետք է պատրաստ լինի պատերազմի:


















































