Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Թող բարի լինեն բացատրեն՝ ինչի մասին է խոսքը», Գեղամ Մանուկյանը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում » հ/կ-ականներին

Սեպտեմբեր 21,2018 18:25

«Պաշտոնական գերատեսչություններն են սահմանում հատուկ կարգ,  ամբողջ ընտրարշավի ժամանակ որեւէ դիտողություն մեզ պաշտոնապես մոնիտորինգի ենթարկող հեռուստատեսության ազգային հանձնաժողովի կողմից չենք ստացել, եւ մերժում եմ նման դիտողությունները, թող բարի լինեն բացատրեն՝ ինչի մասին է խոսքը»,- «Իրազեկ քաղաքացիների միավորում » հ/կ-ի անցկացրած մոնիտորինգի արդյունքներին այսպես արձագանքեց «Երկիր մեդիայի» լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ըստ հ/կ-ի մոնիտորինգի, դիտարկման տակ գտնվող հեռուստատեսություններում առայժմ անհամաչափ լուսաբանման դեպք է արձանագրվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կողմից։ Կեղծ ինֆորմացիայի տարածում չի արձանագրվել, փոխարենը քիչ չէ մանիպուլյատիվ տեղեկատվությունը, որն ակնհայտորեն դրական կամ բացասական ազդեցություն է առաջացնում հեռուստադիտողի մոտ տվյալ քաղաքական ուժի նկատմամբ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այո՜՜… այնքան քի՜չ, այնքան անսովո՜ր ու հազուադէ՛պ է Հայաստանում որեւէ «մանիպուլյատիվ տեղեկատվությունը», որ անպայման պէտք է մատնանշել այսպիսի շատ բացառիկ մի պարագայ

    այժմու իշխանութեան «Պրավդա»ն երբեւիցէ այս ուղղութեամբ քննադատուա՞ծ է , անցած մի քանի ամիսների ընթացքում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930