Օրվա լրահոսը
Դավիթ Տոնոյանն ընդունել է ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստի մասնակիցներին
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՊՆԽ խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին, ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևը: ՀՀ պաշտպանության
Խիստ զգուշացումներ են ստացել «ԱԱԲ պրոյեկտ» և «Սաֆեժ» ընկերությունները
Սեպտեմբերի 26-ին Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի մասնագետ Թոմաս Հերցը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն այցելել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածներ։ Վերջիններս հանդիպել են շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունների և շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ։ Թոմաս Հերցն ու
Միացեք ժողովրդի արդար ցասմանը և ընդունեք օրենքներ, որոնց միջոցով խորհրդարանը կլուծարվի. Զարուհի Փոստանջյանի խնդրանքը ՀՀ ԱԺ պատգամավորներին
Զարուհի Փոստանջյանը զգուշացրեց՝ առջևում դեռ մեր դուռը պիտի թակի մեծ պատերազմը:
«Ինչքան գումար էլ լինի կաշխատեմ, պարապ լինելուց լավ է». Աշխատանքի տոնավաճառ Վանաձորում
Նարեկ Խաչատրյանը մասնագիտությամբ նկարիչ է: Բուհն այս տարի է ավարտել, հիմա էլ փորձում է աշխատանք գտնել: Այսօր Վանաձորում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի ժամանակ Նարեկն էլ շրջում էր տաղավարներով, փորձելով իր մասնագիտությամբ աշխատանք գտնել. «Նկարչության ուսուցչի աշխատանք եմ փնտրում: Նոր եմ սկսել հետաքրքրվել ու փորձում եմ հարմար աշխատանք գտնել: Ինչքանով, որ հասցրեցի նայել, իմ նկարչի աշխատանք չկա:
Եվրոպայի եւ նրա տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու խորացումը Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է. Բակո Սահակյան
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը՝ պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Քննարկվել են Եվրախորհրդարանի հետ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպայի եւ նրա տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու խորացումը եղել եւ մնում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ բարձր գնահատելով Էլենի Թեոխարուսի եւ Արցախի մյուս
Գունազարդ վազք՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին
«Երեւանյան գունազարդ վազք 2018» նախագծի կազմակերպիչները այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեցին միջոցառման նպատակները, ծանոթացրին մասնակցության պայմաններին, օրակարգին և գունազարդ նախաձեռնության շրջանակում իրականացվող բարեգործական ծրագրին: «Գունազարդ վազք» նախագիծը առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին: Այս տարի չորրորդ մեկնարկը նվիրված է Երևանի 2800 ամյակին: «Run Armenia» նախագծի հիմնադիր-նախագահ, Հայաստանի «Սթրիթ Վորքաութ» ֆեդերացիայի նախագահ, «Երևանյան գունազարդ վազք» միջոցառման գլխավոր
Նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման տարեդարձը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանում նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, հյուրեր: Տարիներ
ՄԻԵԴ-ը միաձայն մերժել է PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի 2010թ. դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) առաջնորդ Աբդուլահ Օջալանի դիմումը, որով վերջինս պնդում էր, որ 2008թ. Իմրալը կղզում գտնվող իր բանտախուցը խուզարկելու ընթացքում բանտապահները իրեն վատ վերաբերմունք են ցուցաբերել և խոշտանգումների ենթարկել: ՄԻԵԴ-ը ուսումնասիրելով Աբդուլահ Օջալանի փաստաբանների կողմից 2010թ. ներկայացված դիմումը` մերժել է այն, նշելով, որ առաջ
Գյումրեցի Օֆելիան երկրաշարժից երեսուն տարի հետո է ծնվել, բայց ապրում է տնակում (Ֆոտոշարք, տեսանյութ)
Տնակների բնակիչներն ամեն օր հագուստները, վերմակներն ու գորգերը արեւի են տալիս:
«Իրավապահները վտանգել են Yerevan.Today-ի լրագրողների գաղտնի աղբյուրների պաշտպանության իրավունքը». Շուշան Դոյդոյան
Արդյո՞ք իրավապահները տվյալ գործի բացահայտման համար սպառել էին մյուս բոլոր միջոցները եւ հանգել ամենածայրահեղ մեթոդին
Ոստիկանները հայտնաբերեցին թիվ 5 երթուղու ավտոբուսում գրպանահատություն կատարողին
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.15-ին, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 300.000 դրամ և բանկային քարտեր: Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի
Արա Բաբլոյանը կարեւորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար եւ Եվրոպայում փախստականների եւ միգրանտների ճգնաժամի արձագանքման հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանին ու ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության
Արցախի Հանրապետության ժողովուրդը իրավունք ունի ճանաչված լինելու` որպես անկախ պետություն
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Չմիավորման շարժման Բարձր մակարդակի հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթին, հանդես եկավ պատասխան խոսքով: Վահրամ Կաժոյանը, մասնավորապես, նշեց, որ Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները` ագրեսիա կիրառելով Արցախի բնակչության նկատմամբ և հրաժարվելով ճանաչել բոլոր ազգերի միջև հավասարության կարևորագույն
Երևանում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների ռազմակրթական ոլորտի պատասխանատուները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները: Նիստի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
«Ներկայիս ԱԺ-ի գոյությունը հակասահմանադրական է. պատգամավորները պետք է հրաժարական տան». Այվազյան
Կարեւորն այն է, որ ԱԺ-ն ներկայացնի ժողովրդի իրական իշխանությունը, ինչն այսօր չի իրականացվում: Հետեւաբար, ԱԺ-ի յուրաքանչյուր մեկ ժամ ավելի գոյություն ունենալը հակասահմանադրական երեւույթ է
Գործադիրի հավանությանն են արժանացել նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած որոշման մի շարք նախագծեր
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցների շրջանակում Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններին 82,913.0 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծին: Մեկ այլ որոշմամբ նախատեսվում է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և
Ներկայացվել են Airbus ընկերության ուղղաթիռները
Սեպտեմբերի 27-ին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում ունեցավ աշխարհահռչակ Airbus ընկերության մաս հանդիսացող Airbus helicopters ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերությունը զբաղվում է ուղղաթիռների արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև դրանց ընթացիկ սպասարկմամբ: ԱԻ նախարարի հետ հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացրին իրենց ուղղաթիռները, որոնք հարմարեցված են դժվարամատչելի տեղանքներում փրկարարական աշխատանքների իրականացման, հրդեհաշիջման, տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման և արագ
Արցախի ԱԺ-ում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամներին
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին, նրա հետ Արցախ ժամանած Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին, Միկայիս Գիորգալասին և Կիպրոսի Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Նաիրի Մուրադյանին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: Ողջունելով հյուրերին՝ Աժ նախագահը կարևորել է Արցախի վաղեմի բարեկամ Էլենի Թեոխարուսի հերթական այցը
Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
Սեպտեմբերի 26-ին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, նշվեցին Հայաստանի Անկախության տոնը և Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Ելույթով հանդես եկավ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հարյուր տարի առաջ հայկական պետականության վերականգնման նախադրյալներին՝ դեսպանն առանձնացրեց իր նշանակությամբ Սարդարապատի ճակատամարտը: Ներկայացնելով Հայաստանի անցած ժողովրդավարացման ուղին՝ դեսպանը նշեց, որ այսօր մեր պետությունը շարունակում է այն արժեքների զարգացումը և
Աշոտ Ղուլյանը, խոսելով Արցախում ՏԻՄ առանձնահատկությունների մասին, կարևորել է այդ բնագավառում Լեհաստանի ունեցած փորձի փոխանակումը
Աշոտ Ղուլյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Վոլոմին շրջանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ երկկողմ այցերն արդեն իսկ լավ հիմք են ոչ
«Հայաստանի տնտեսական առաջընթացը կախված է բարեփոխումների իրականացումից, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից». Արմեն Աշոտյան
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրոպական պատվիրակության գրասենյակի քաղաքական բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան: Զրուցակիցները կարեւորել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի
Պուտինն ու Ալիևը վերահաստատել են հարաբերությունների բարձր մակարդակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով մեկնել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Մենք Ձեզ հետ հանդիպել ենք այս ամսվա սկզբին Սոչիում, և այսօր՝ Բաքվում, և դա մեր հարաբերությունների մակարդակի հստակ ցուցիչ է: Մենք ակտիվ համագործակցում ենք և՛ քաղաքական, և՛ տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ ու մարդասիրական ոլորտներում. Բոլոր ուղղություններով մենք մեծ առաջընթաց
Մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ինքնիրավչության համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը ընտրակաշառք
Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ իշխանական քարոզիչները արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը հիմնավորելու համար հիմա էլ փորձում են առաջ բերել տնտեսական փաստարկներ. Արմեն Աշոտյան
Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց աչքերում տպավորություն ստեղծել, թե, ժողովուրդ, դուք վատ եք ապրում, ես ձեր կյանքը չեմ կարողանում լավացնել, գների աճը զսպել չեմ կարում, տնտեսությունը զարգացնել չեմ կարում, ներդրումներ բերել չեմ կարում, որովհետև ԱԺ-ում չունեմ իմ սեփական մեծամասնությունը:
«Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային գիտաժողով` ԵՊՀ-ում
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Այն կազմակերպել էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը: Մասնակիցների թվում էին աշխարհի տարբեր համալսարաններից ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան Սերվիս բաժնի ուսանողուհիներ Արմինե Թովմասյանը և Միլենա Սուքիասյանը: Միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով,
Սրտաբանական համաժողով՝ սրտի համաշխարհային օրվան ընդառաջ
Ողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին տոնվում է սրտի համաշխարհային օրը։ ԵՊԲՀ վարչական մասնաշենքում սեպտեմբերի 27-ին մեկնարկեց Yerevan Cardiology Forum 2018 խորագրով եռօրյա միջազգային համաժողովը: Երևանի սրտաբանների երկրորդ միջազգային համաժողովին հանդես են գալու տասնյակ միջազգային պրոֆեսորներ աշխարհի առաջատար երկրներից։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցկացվող եռօրյա համաժողովը նվիրված է սրտանոթային հիվանդություններին: Նրա խոսքով՝
Պատմական Սեբաստիա նահանգի տարածքում գտնվող հայկական եկեղեցին կվերականգնվի
Ներկայումս Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող պատմական Հայաստանի Կյուրին (այժմ՝ Գյուրուն) բնակավայրի հայկական եկեղեցին վերանորոգվելու է: Այս մասին հայտնել է Թուրքիայի Շինարարական հետազոտությունների և հուշարձանների վարչության Սիվասի ղեկավար Օնուր Յըլդաղը: Ըստ նրա՝ վերանորոգման համար նախատեսված 3 միլիոն 984 հազար թուրքական լիրան արդեն փոխանցվել է և 10 օրվա ընթացքում վերանորոգման աշխատանքները կսկսվեն: Վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար
Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից եւ մի շարք հարցերում քաղաքական ուժերի ունեցած տարբեր դիրքորոշումներից պետության շահերից բխող հարցերում բոլոր ուժերը միակարծիք են
Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է ԱՀԱԸ հիմնադրման 100-ամյակի առթիվ եւ կարեւորել հայրենիքում 1988թ. երկրաշարժից ի վեր նրանց ծավալած գործունեությունը: Ներհայաստանյան իրադարձություններին անդրադառնալով՝ Ազգային ժողովի
«Զարմանում էի, որ բանակի համար գնված գուլպաների թիվը հույժ գաղտնի էր պահվում». Սվիտալսկի
Վերջին տարիներին տեղեկատվության պակաս ունեմ, թե ինչպես է իրականացվում կառավարության կատարողականը. առհասարակ՝ բյուջետային գործընթացները նկատի ունեմ:
«Սոսե» կինոփառատոնը կմեկնարկի «Հայրենիք» կինոթատրոնում
«Սոսե» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները մեկնարկից առաջ խոսել են անցած հինգ տարիների ձեռքբերումների ու այս տարվա կարևոր անելիքների մասին։ Կինոփառատոնի մամուլի ասուլիսը կայացավ մոռացված «Հայրենիք» կինոթատրոնում։ Ներկա են եղել «Սոսե» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը, համահիմնադիր, տնօրեն Սիմոն Սահակյանը, վավերագրական ֆիլմերի ծրագրի ղեկավար Սեգ Կիրակոսյանը։ «Ամեն ինչ սկսվեց հինգ տարի առաջ, որոշեցինք հիմնել


















































