Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհավորել տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսին՝ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ նրա նախագահության ներքո: Տիկնայք

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին անդրադարձել են Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մտքեր փոխանակեցին ինչպես արտգործնախարարների հանդիպման, այնպես էլ համանախագահների օրացույցում ներառված առաջիկա այլ քայլերի շուրջ

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման Հայաստանի հանձնառությունը:

Կարեւոր ճամփաբաժան

Մոտակա շաբաթներին հավանաբար թեժանալու են խոսակցությունները «քաղաքական մենաշնորհի» եւ «միահեծան իշխանության» մասին: Այդ խոսակցությունների մեջ, կարծում եմ, իմաստ կա, բայց՝ միայն մասնակի: Միահեծան իշխանություն այն պարագայում, երբ ժողովրդի մեծամասնությունն այն մերժում էր, եւ նույնպիսի իշխանություն այն իրավիճակում, երբ ժողովրդի 80 տոկոսից ավելին այն ընդունում է՝ դրանք, համաձայնեք, միանգամայն տարբեր բաներ են: Բայց նույնիսկ այս իրավիճակում,

ԱՍԵԿՈՍԵ

Ես ավելի շատ գիրք եմ վաճառել ֆիզիկայի մասին, քան Մադոննան՝ սեքսի: ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳ

«Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն». ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գործընկերային կապերի

Յոհաննես Հանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետևողական օժանդակությունը` ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ համընդգրկուն աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին:

Ինչպիսի սպառազինություն է Ադրբեջանը գնել Ռուսաստանից. ՏԱՍՍ

Սեպտեմբերի 25-27-ը Բաքվում անցկացվում է ADEX 2018 ադրբեջանական երրորդ միջազգային պաշտպանական ցուցադրությունը, որում ներկայացված են ավելի քան 200 կազմակերպություն աշխարհի 32 երկրից: Այս միջոցառման ավանդական մասնակիցն է  Ռուսաստանը: «Այս ցուցադրությանը մենք ստանում ենք ռազմատեխնիկական համագործակցության զարգացման անգնահատելի և, որ չափազանց կարևոր է, բավականին դրական փորձ Ռուսաստանի համար կարևոր Մերձկասպյան տարածաշրջանի երկրների հետ: Կասպիական երկրներին մենք

Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Չնայած Թուրքիայում հայկական մշակութային և կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումներին՝ Ստամբուլի որոշ հայեր գովաբանում են թուրքական վարչակարգը և հատկապես նրա ֆաշիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Էրդողանի կողմնակից այս փոքրաթիվ հայերը, որոնք օգտվում են հատուկ արտոնություններից և մուտք ունեն բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մոտ, իրենց ներկայացնում են որպես

Հետախույզ սպան ծառայության չի ներկայացել

Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Դիրքում լացել չկա, աղջի՛կ. (Ֆոտոշարք)

4 օր շարունակ բանակային կյանքը, զինվորական առօրյան նկարների տեսքով կներկայացվի «Նարեկացի արվեստի միություն»-ում։ «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Հայրենիքը սկսվում է սահմանից» խորագիրը կրող ցուցահանդեսին Իննա Թումանյանը, Լիանա Բրյանը, Նարե Շահինյանը և էլեն Գասպարյանը ներկայացրեցին մեկ տարվա ընթացքում նկարած զինվորական կյանքի պատառիկները։ Ցուցահանդեսի սկզբում աղջիկները խոսեցին իրենց ներկայացրած նկարների ընտրությունից, առանձնացրեցին ամենասիրելիները, հուզվեցին

Վերջ ինտրիգներին․ Գյումրու ծննդատան նորանշանակ տնօրենը կոլեկտիվի սրտով է

Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ն, որի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ մի քանի ամիս է ինտրիգները չէին դադարում, այսօրվանից նոր ղեկավար ունի։ Այսօր տնօրեն է նշանակվել 35-ամյա Էդգար Սուքիասյանը։ Տնօրենի պաշտոնին հավակնել են չորս հոգի, որոնցից, սակայն, երկուսը չեն ներկայացել մրցույթի։ Գյումրու ծննդատան կոլեկտիվն առանձնահատուկ է նրանով, որ համախմբված ոչ բոլորին են թույլատրում զբաղեցնել տնօրենի պաշտոնը․ թավշյա հեղափոխությունը

Համայնքապետարանը` ուրիշի վթարային շենքում

Համայնքում այլ շենքեր չկան

ՎԶԵԲ պատվիրակության անդամները գոհունակությամբ են խոսել Հայաստանի հետ կառուցողական համագործակցության մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Ժիրայր Սեֆիլյան. «Մենք երբեք հակառակորդներ կամ նույնիսկ մրցակիցներ չենք կարող լինել»

«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի հանդիպումը վանաձորցիների հետ սկսվեց քայլերթով: Մինչ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ հասնելը խմբի, անդամները քայլերթ իրականացրեցին քաղաքի Տիգրան Մեծ պողոտայով, վանաձորցիներին հրավիրելով հանդիպման: Խմբի անդամներին մարզկենտրոնում դիմավորեցին աղ ու հացով: Արդեն հանդիպման վայրում, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը խոսելով կազմավորվող «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության մասին, ասաց, որ իրենք մշակել

Ինչ են թելադրում երեւանյան ընտրությունների արդյունքները

Հետխորհրդային բարքերով Հայաստանն այլեւս անցյալում է Սեպտեմբերի 23-ին Հայաստանում կայացան առաջին մեծ ընտրությունները թավշյա հեղափոխությունից հետո. Երեւանում տեղի ունեցան ավագանիների խորհրդի արտահերթ ընտրությունները։ ԿԸՀ-ն հայտարարել է նախնական արդյունքները, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնող «Իմ քայլը» դաշինքը ստացավ երեւանցիների պարզապես անվերապահ աջակցությունը։ Եվ չափազանց կարեւոր է, թե ինչպես ընթացավ քվեարկությունը՝ լարված եւ որոշ չափով

ՀՀ տարածքում անցկացվելու է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Հոկտեմբերի 8-ից 13-ը, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժության թեման է՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում  և վարում»: Զորավարժության նպատակն

ԿԳ նախարարը ՖԿՀՊԻ-ում դասախոսների հետ խոսեց մարզական տերմինաբանությամբ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնի բացմանը ներկա գտնվելուց հետո շրջեց ինստիտուտի տարածքում, հետեւեց դասապրոցեսին, թանգարանում ծանոթացավ մարզական միակ բուհի պատմությանը: Վերջում նախարարը հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմին: Ռեկտոր Վահրամ Առաքելյանը նախարարին ծանոթացրեց ինստիտուտում իրականացվող դասավանդման եւ գիտական աշխատանքներին, միջազգային համագործակցությանը, ներկայացրեց խորհրդի անդամներին՝ նշելով, որ վերջին տարիներին

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին։ Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է կատարած հետազոտությունների մանրամասները և զորացրված զինծառայողների շրջանում անցկացվող անանուն հարցումների արդյունքները, որոնք առնչվում են բանակային կյանքին՝ սկսած զորամասային առօրյայից մինչև մարտական հերթապահություն։ «Դիտակետ»-ի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են նաև զորացրված զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հետազոտության

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահին

Սեպտեմբերի 24-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեին: Հանդիպման ընթաքում կողմերը քննարկեցին սահմանադրական իրավունքի բնագավառում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում տիկին Զիեմելեն նշեց, որ ջերմ հիշողություններ ունի տարիներ առաջ Հայաստան կատարած իր մասնավոր այցերից և պատրաստակամություն հայտնեց համագործակցություն ծավալելու ՀՀ Սահմանադրական դատարանի հետ: Լատվիայի Սահմանադրական դատարանի նախագահը

Բակո Սահակյանը ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Ալֆորվիլ քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ալֆորվիլի հետ համագործակցությունն ընթանում է բավականին արդյունավետ՝ ընդգծելով, որ ակնկալում է փոխգործակցության դրական դինամիկայի ապահովում նաեւ ապագայում, ինչի

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը: Այնուհետև վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: ՄԱԿ-ի կենտրոնակայանում սպասվում են վարչապետի

Հերոսացած զինվոր Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել հայրենի գյուղում

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի թեմի առաջնորդ  Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի հետ այսօր Արևիկ համայնքում ներկա է գտնվել 2016 թվականի սեպտեմբերի 25-ին մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի բացմանը: Սևակ Խաչատրյանը 2016 թվականին մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և արիության, գերազանց ծառայության համար

Ուլրիխ Շյոլեր. «Աջակցում ենք տարածաշրջանի երկրներում մի շարք ծրագրերի իրականացմանը»

Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

Անդրիաս Ղուկասյանը հրապարակել է քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների լուսանկարները

«Այսօր ստացա ՀՔԾ նամակը՝ Սարի թաղում 2016 թ հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու հետ կապված քրեական գործը կասեցնելու մասին։ Պատճառը մեղադրյալների բացակայությունն է։ Այդ պատճառով հրապարակում եմ քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների լուսանկարները, որոնք այդ օրը բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ», ֆեյսբուքյան էջում գրում է Անդրիաս Ղուկասյանը:

Քննչական կոմիտեն պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը. Սևակ Հակոբյան

Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր հրապարակեցինք արդեն երկրորդ նյութը (https://yerevan.today/…/i-gitutyun-qnnchakan-marminneri-ope…), որից պարզ է դառնում, որ Yerevan.today-ում կատարված խուզարկության հիմք դարձած խնդիրը կապված է Google որոնողական համակարգի հետ: Մենք համացանցում փոքրիկ ուսումնասիրություն կատարելով՝ բացահայտեցինք, թե ինչպես դեռ երկու տարի առաջ Google-ին ահազանգել են նյութերի ժամկետների ցուցադրման խախտումների խնդրի մասին,

«Եկել է լուրջ քաղաքական երկխոսության և արդյունավետ աշխատանքի պահը». ՀՀԿ-ն շնորհավորեց Երևանի նորընտիր քաղաքապետին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին` հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը»

Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացմանը: «Եվս մեկ անակնկալ հանդիպում, այս անգամ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացմանը։ Հայ-ավստրիական հարաբերությունները ամուր ձեռքերում են», ֆեյսբուքյան էջում գրում է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան. «Կառավարությունն ուզում է, որ բուհերը վերածվեն նաեւ հետազոտական գիտական կենտրոնների

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ներկա եղան «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնի բացմանը: Տարածաշրջանում գիտահետազոտական այս միակ ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում մասնագիտական

Հայաստանը կարող է կամուրջ դառնալ եվրոպական եւ եվրասիական շուկաների միջեւ. Արա Բաբլոյան

Արա Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031