Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Համայնքապետարանը` ուրիշի վթարային շենքում

Սեպտեմբեր 25,2018 22:40

Աճարկուտը Իջեւանի տարածաշրջանի փոքր համայնքներից է: Բնակավայրը հիմնադրվել է 1924թ., Կունեն կոչվող տարածքում: Այն հիմնվել է փայտի սղոցման գործարանի շնորհիվ , շրջակա գյուղերից մարդիկ եկել են այդտեղ , աշխատանքի անցել, բնակություն հաստատել: 1932 թվականից արտադրության ընդլայնման արդյունքում այդտեղ սկսել են կառուցել բնակելի տներ, դպրոց, հիվանդանոց, խանութ, ճաշարան եւ այլն: 1964թ. Սեւքարի սղոց-գործարանը վերանվանվել է Աճարկուտ բանավանի:

2017թ. հունվարի 1-ի դրությամբ Աճարկուտն ունեցել է 177 բնակիչ, 50 տնտեսություն: Աճարկուտի համայնքապետարանը մշտապես տեղակայված է եղել Աճարկուտ գյուղում գտնվող Սեւքարի անտառտնտեսության վարչական շենքում: Սեւքարի անտառտնտեսության վարչական աշխատողները 7-8 տարի առաջ տեղափոխվել են Սեւքար գյուղի մուտքին գտնվող նորակառույց շենք: Աճարկուտ համայնքը 2016թ. սեպտեմբերի 18-ից ղեկավարում է 30-ամյա Մանվել Ավետիքյանը:

Նա ասաց, որ «Հայանտառը» փորձել է Սեւքարի անտառտնտեսությանը պատկանող վարչական շենքը աճուրդով վաճառել, սակայն գործը չի ստացվել, որովհետեւ շենքը վթարային է: Վնասված է նաեւ կառույցի տանիքը: Աճարկուտում ազատ այլ շինություններ չկան, որպեսզի համայնքապետարանը, թեկուզ ժամանակավորապես, այնտեղ տեղակայվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930