Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը

Եղիշե Պետրոսյան. «Ընտրությունների արդյունքում պայթեց «առյուծածին» երկրորդ քաղաքական ուժի հզորության եւ նրա նկատմամբ համայն ժողովրդի անմնացորդ սիրո միֆը». «Ժողովուրդ»

Իհարկե, ինձ համար ավելի գերադասելի կլիներ, եթե այդ ջախջախիչ մեծամասնության մասը կազմեին բոլորին քաջ հայտնի, տարիներ շարունակ պայքարի կիզակետում պայքարող ուժերը եւս։ Բայց, ինչ արած, սա է ժողովրդի կամքը։

Լեւոն Երանոսյանը մի քանի անգամ է արդեն հարցաքննվել

ՀՔԾ-ից դեռ չեն հայտնում՝ ինչ գործի շրջանակում է Լեւոն Երանոսյանը հարցաքննվել

Նախկին հայտնի կատակերգուն Երևանի քաղաքապետ. միջազգային մամուլի անդրադարձը

Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրություններում քաղաքապետ է ընտրվել հեռուստատեսային հայտնի երգիծաբանը. նախկինում ընդդիմություն, այժմ իշխող ուժը լիակատար հաղթանակ է տարել ավագանու ընտրություններում, գրում է Reuters-ը: «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 81.05 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ նրա թեկնածու Հայկ Մարությանը, որ մարմնավորել է ամենատարբեր դերեր՝ տանջահար հորից մինչև խանութպան, դառնում է քաղաքապետ:

Այն ժամանակ ընտրություններում արձանագրված համանման ցածր մասնակցությունը պայմանավորված էր նրանով, որ դրան մասնակցում էին ընդամենը երեք քաղաքական ուժ. «Հայոց աշխարհ»

Այն, որ 848 հազար ընտրելու իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցեց 370 հազար ընտրող կամ մոտ 43 տոկոսը. սա որոշակի եզրահանգման տեղիք տվող հատկանշական ցուցանիշն է: Նախ՝ 487 հազար մարդ (կամ ընտրողների 57 տոկոսը) չմասնակցեց ընտրություններին, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ. 1.Չեն ցանկացել քաղաքապետ տեսնել Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածուին։ 2.Բացարձակապես միեւնույն է, թե ո՞վ կլինի քաղաքապետ։

Ռոբերտ Քոչարյանը վարչապետից պահանջում է միայն ներողություն խնդրել

Մենք համարում ենք, որ վարչապետը թույլ է տվել անմեղության կանխավարկածի շատ կոպիտ խախտում ու շատ լուրջ զրպարտություն:

Երբ մարդիկ չեն վստահում 12 կուսակցություններից 10-ին, դա խոսում է այն մասին, որ վստահություն չկա առհասարակ կուսակցական համակարգի նկատմամբ. «Հրապարակ»

Շատ կարեւոր էր, որ անցողիկ շեմը հաղթահարեին որքան հնարավոր է շատ կուսակցություններ։ Եվ անցնողներից որեւէ մեկը շատ մեծ կտրվածքով առաջ չանցներ։ Սա էլ է դեմոկրատիայի եւ քաղաքական համակարգի կայացածության մասին վկայող ցուցանիշ։ Երբ մարդիկ չեն վստահում 12 կուսակցություններից 10-ին, դա խոսում է այն մասին, որ վստահություն չկա առհասարակ կուսակցական համակարգի նկատմամբ։ Եվ նման երկրում խորհրդարանական

Քաղաքական դաշտում ուժերի ներկայիս համամասնությունը հուշում է, որ մենք գնում ենք միաբևեռության. «Փաստ»

ԱՄՆ–ում գտնվող Նիկոլ Փաշինյանը տեղի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ ԱԺ–ում ներկայացված ուժերի հետ՝ խորհրդարանը ցրելու խնդրի շուրջ: Փաշինյանի կողմից այս հայտարարությունը ամբողջովին տեղավորվում է Երևանի ավագանու ընտրություններում գրանցված արդյունքների տրամաբանության մեջ: Անտրամաբանական կլիներ, որ 80 տոկոս ձայն ստանալուց հետո իշխանությունները ձեռնամուխ չլինեին այս հարցին: Ավագանու

Վարչապետը բախվեց ոչ կոմպետենտ մարդուն կարևոր պաշտոնի նշանակելու բացահայտ դրսևորման հետ. «Իրատես»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Արարատի մարզ կատարած այցը երիցս ապացուցեց՝ նոր կառավարիչներն իրենց գործից գլուխ չեն հանում: Փաշինյանի հարցը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին` մարզում քանի՞ կաթիլային ոռոգվող այգի, հակակարկտային ցանց և կայան կա, այդպես էլ անպատասխան մնաց. մարզպետը, պարզվեց, հողատարածքների չափման միավորների մասին աղոտ պատկերացում ունի: Միջադեպը վարչապետին զայրացրեց գուցե ոչ այն բանի համար, որ

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է խոցել ցանկացած օդային միջոց, որը կմոտենա առաջնագծին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է առաջնագծում իրավիճակը սրելու մեջ և սպառնում համարժեք պատասխան տալ դրան: Ասվածի ապացույցը, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, Արցախի տարածքում անցկացվող ուսումնական թռիչքներն են: «Հայաստանի ցանկացած օդային միջոց, որը կփորձի մոտենալ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների առաջնային դիրքերին, անմիջապես կչեզոքացվի: Հնարավոր բոլոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը կկրի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է հաղորդագրության

«Բարգավաճ Հայաստանը» չի կողմնորոշվել նոր իրավիճակում իր դերի ու տեղի, իր նշաձողի մասով և գործել է, ըստ էության, հին նշաձողի տրամաբանությամբ. «Ժամանակ»

«Բարգավաճ Հայաստանը» արձանագրել է ուղղակի մեծ անկում: Եվ սա վերագրել միայն այն հանգամանքին, որ թավշյա հեղափոխություն էր, և Նիկոլ Փաշինյանն էլ բաժանել էր դաշտը սևի ու սպիտակի, կլինի պարզապես իրողությունները շրջանցելու փորձ:

Մհեր Գրիգորյանը փորձառու բանկիր է. նրա պես մարդիկ, որպես կանոն, դժվար թե չհամաձայնեցված ու անզգույշ արտահայտություններ անեն. «168 ժամ»

ԵԱՏՄ տարածքում դոլարից հրաժարվելու և անգամ փոխադարձ առևտրում միասնական արժույթի անցնելու թեմայի մասին խոսք չկա։ Ինչը նշանակում է, որ նման հարց այս պահին օրակարգում չկա։ Համենայն դեպս, սա է ԿԲ-ի մեսիջը։

Հարցը կը վերաբերի ընդհանրապէ՛ս ՀՅԴ հայաստանեան գործունէութեան ուղղութիւնները վերարժեւորելուն. «Ասպարեզ»

Դաշնակցական ականաւոր ու վաստակաշատ անդամ, ՀՅԴ Բիւրոյի նախկին գործիչ Կարօ Արմէնեան, իր Դիմատետրի էջին վրայ ակնարկի մը մէջ արձանագրած է հետեւեալ տողը. «Դաշնակցութիւնը, թէեւ թոյլ արդիւնքներով, դուրս կու գայ այս ընտրութիւններէն իր նոր անելիքի եզրերը ձեւաւորելու հսկայ պարտականութեամբ»: Հսկայական պարտականութիւն, որ կ՛ենթադրէ նաեւ հսկայական աշխատանքի յանձնառութիւն. բան մը, որմէ չի կրնար խուսափիլ Դաշնակցութիւնը՝ իր ամբողջ

ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի դեմ դուրս եկած Հովհաննես Խորիկյանին վերականգնեցին իր պաշտոնում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի որոշմամբ Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը վերականգնվեց իր պաշտոնում: Հիշեցնենք, որ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին բուհից հեռացրել էր Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը: Բուհի այս երկու աշխատակիցները պարբերաբար բարձրաձայնում էին նախկին ռեկտորի ապօրինությունների մասին՝ նշելով, որ վերջինս կործանման

Արման Թաթոյանը ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում՝ կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ: Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, ներառյալ՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերի կարգապահության ամրապնդման անհրաժեշտության

«Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները». ՀՀ ԱԺ փոխնախագահ

«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից». Էդուարդ Շարմազանով

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` http://www.elections.am/listsc/ հասցեով: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր

Արկադի Տեր-Թադեւոսյան. «Մեր բանակը լուրջ պատրաստվում է, կարող ենք լուրջ հարված հասցնել թշնամուն». «Ժողովուրդ»

Հիմա ավելի դժվար կլինի, եւ եթե մենք իրար խփենք, մենք կունենանք մարդկային կորուստներ, սակայն թշնամին կոչնչացվի։

ԱԺ-ն ինչպես կլուծարվի, հանգի՞ստ, առանց ցնցումների՞, առանց նյարդերի լարվածությա՞ն, թե՞ այնուամենայնիվ անիմաստ դիմադրություն ցույց տալով. «Հայկական ժամանակ»

«Երեւան վերադառնալուց հետո ես կհրավիրեմ խորհրդակցություններ, որպեսզի տեսնենք, թե ինչպես եւ ինչ ժամկետներում ենք հասնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ այո, քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ այսպես ասած քաղաքական անորոշությունները, ըստ էության, արգելակում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը։ Եվ ընդհանրապես կարծում

«Դուխով» համակված, ոչ միայն գնում են դեպի ամենատրիվիալ քաղաքական մենաշնորհ, այլեւ գործնականում իրականացնում են. «Հայոց աշխարհ»

Թավշյա իշխանափոխության հասած պոպուլիստները հաղթեցին իրենք իրենց: Ինչո՞ւ: Ամեն ինչ շատ պարզ է: Այս անձինք, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու նրան ծափահարողները, տարիներ շարունակ հենց նախորդ իշխանություններին, ՀՀԿ-ին մեղադրում էին քաղաքական մենաշնորհ հաստատելու մեջ: Հիմա իրենք, Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ճառերի ոգով, թե կուզեք՝ «դուխով» համակված, ոչ միայն գնում են դեպի ամենատրիվիալ քաղաքական մենաշնորհ, այլեւ գործնականում

Արամ Մանուկյան. «Հիմնական խաղացողների նյարդերը՝ նրանց, ովքեր կարող էին ավելի ձայն ստանալ, տեղի տվեցին». «Հրապարակ»

«Ժողովուրդն ազատագրվեց, ազատագրվեց նաեւ «դե յուրե»՝ իրավաբանորեն ձեւակերպելով իր ազատագրումը»․ այսպես գնահատեց նախորդ օրը կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ՀԱԿ կուսակցության քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։ –Ինչ–որ անակնկալ Ձեզ համար եղա՞վ, այնուամենայնիվ։ -Շատ հաճելի անակնկալ եղավ։ Ես այսպիսի տոկոսներ չէի գուշակել։ Անկեղծորեն ասեմ՝ ակնկալում էի, որ «Իմ քայլն» առավելագույնը 60 տոկոս կստանա, բայց ժողովրդի

Ընտրության արդյունքները գալիս են փաստելու, որ հակահեղափոխություն չկա, ինչքան էլ այդ մասին շատ են սիրում խոսել հենց իրենք՝ իշխանության ներկայացուցիչները. «Փաստ»

Երևանի ավագանու ընտրությունները առաջինն էին հետհեղափոխական Հայաստանում և փորձաքար էին ոչ միայն իշխանության, այլև երկրի համար: Հիմա արդեն կարող ենք վստահ արձանագրել, որ թե՛ ընտրությունների ընթացքը, թե՛ արդյունքները ամբողջովին տեղավորվում են հեղափոխության տրամաբանության շրջանակներում: Հայաստանում երկար տարիների դադարից հետո տեղի ունեցան իսկապես ազատ և արդար ընտրություններ, որոնց հանդեպ կա բավական մեծ հանրային վստահություն: Միաժամանակ հեղափոխության

Ջղաձիգ Ալիեւ

Պաշտոնական Բաքուն արցախյան ապագա բանակցությունները տապալելու «ելքեր» է փնտրում Մինչ Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը մեկնեցին Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, Ադրբեջանից ինտենսիվ ռեժիմով Հայաստանի առնչությամբ քննադատական հայտարարություններ են հնչում: Ակնհայտորեն պաշտոնական Բաքուն լուրջ անհանգստություններ ունի, այստեղ արդեն ցանկացած թեմայով Հայաստանը քննադատելու թեմա փնտրելու հարցում խտրականություն չեն ցուցաբերում: Ալիեւի թվիթերյան

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական. «Սկզբունքային փոփոխություններ չկան, բոլոր ոլորտներում նույն քաղաքականությունն է». «Իրատես»

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ կարծում է, որ այս իշխանությունը շարունակում է նախորդի տնտեսական քաղաքականությունը։ -Ձեզ տեսանելի՞ է այսօրվա իշխանության տնտեսական քաղաքականությունը, ի՞նչ ուղղությամբ ենք գնում։ -Տեսանելի է` գյուղատնտեսության զարգացում, արտահանման ծավալների ավելացում, նոր աշխատատեղերի ստեղծում։ -Ասել է` համաձայն չե՞ք այն տեսակետին, թե նոր իշխանությունների տնտեսական քաղաքականությունը չի կայացել։ -Շարունակվում է սկսած

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսի այցելուները կծանոթանան Հայաստանի պատմական և մշակութային ժառանգությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Վարչապետը նշել է, որ 2018 թվականը խորհրդանշական տարի է, որի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակութային

«Ժողովրդավարական ուղի». Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը ՀՀ-ում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ` ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է. երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ, ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ: Ինչպես նաև` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԺՈւԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար, իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար, ԶԼՄ-ին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:

80 տոկոսի դիրքորոշումը

Երեւանի ավագանու ընտրություններն ազատ եւ ժողովրդավար էին, դրանց արդյունքների վերաբերյալ, կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չկա։ Ընտրությունների խնդիրը ոչ այնքան Երեւանի ավագանի ընտրելն էր, որքան Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն, եւ այդ խնդիրը լուծվեց փայլուն կերպով՝ Փաշինյանին վստահում է երեւանցիների (եւ, վստահ եմ, նաեւ հայաստանցիների) 80 տոկոսից ավելին: (Ի դեպ, կիրակի օրը ընտրողների 43 տոկոսանոց

ԱՍԵԿՈՍԵ

Եթե Հայաստանում չլինի ռուսական բազայի սիմվոլիկ ներկայությունը, պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը Թուրքիայի հետ: ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Նիկոլ Փաշինյան. «Մանդելայի կյանքն ու պայքարը մեզ հուշում են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ և ինչ կարելի է անել, քանզի նա քարոզում էր, որ «ոչ ոք չի ծնվում ուրիշին ատելու համար …»

Տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը:

Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների

Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ժամկետներին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, սահմանադրական փոփոխություններին, ընտրությունների անցկացման համար այլ անհրաժեշտ տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031