Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը բախվեց ոչ կոմպետենտ մարդուն կարևոր պաշտոնի նշանակելու բացահայտ դրսևորման հետ. «Իրատես»

Սեպտեմբեր 25,2018 11:58 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Արարատի մարզ կատարած այցը երիցս ապացուցեց՝ նոր կառավարիչներն իրենց գործից գլուխ չեն հանում: Փաշինյանի հարցը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին` մարզում քանի՞ կաթիլային ոռոգվող այգի, հակակարկտային ցանց և կայան կա, այդպես էլ անպատասխան մնաց. մարզպետը, պարզվեց, հողատարածքների չափման միավորների մասին աղոտ պատկերացում ունի:

Միջադեպը վարչապետին զայրացրեց գուցե ոչ այն բանի համար, որ Գարիկ Սարգսյանը պաշտոնավարում է Փաշինյանի անձնական հեղինակության հաշվին, այլ զուտ այն պատճառով, որ իշխանափոխությունից հետո գրանցված դրական արդյունքներով արարատցիների մոտ «գլուխ գովալու» փոխարեն վարչապետը բախվեց ոչ կոմպետենտ մարդուն կարևոր պաշտոնի նշանակելու բացահայտ դրսևորման հետ:

Սեփական թիմում կադրային սով ունենալու մասին վարչապետը խոսեց հենց նույն օրը՝ կարծես դույզն-ինչ մեղմելու մարզպետի հետ տեղի ունեցած անհարմար միջադեպի թողած տպավորությունը: Արդեն Արտաշատի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր մարզային այցելությունների ընթացքում փորձում է դաշնակիցներ գտնել: Եվ, ըստ երևույթին, հայտնի երգի բառերի հակառակ տրամաբանությամբ՝ խոստովանեց, որ «մենակ է, մենակ է, մենակ» է: Միայնակ բոլոր տեղերում ներկայանալու, պայքարելու ու հաղթելու մասին վկայեցին նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, երբ քաղաքացին ընտրեց ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս առաջադրված թեկնածուի, այլ կուսակցության առաջնորդ-վարչապետին, որն իր ուսերին էր առել քարոզարշավի ամբողջ ծանրությունը:

Կադրային քաղաքականության հարցը մշտապես եղել է բոլոր իշխանությունների ցավոտ տեղերից մեկը, Փաշինյանի թիմի դեպքում՝ աքիլեսյան գարշապարը: Թե՛ նախկինում, թե՛ այժմ պետական համակարգում լրջագույն բարեփոխումների կարիք կա:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մի առիթով արդէն գրել եմ «Առաւօտում», որ այս պահին երկու մեծ խնդիր կայ՝ ԱԺ արտահերթ ընտրութիւնները եւ Փաշինեանի կադրային քաղաքականութիւնը: Նաեւ յոյս եմ յայտնել, որ «մինչեւ կկուի կանչը» այս հարցերը կը լուծուեն: Հակառակ պարագայում երկրի զարգացման «բաղձալի թռիչքը» դժուար է պատկերացնել:

    Այս երիտասարդների մեծ մասը ազնիւ են, պարկեշտ են, առաքինի, բայց իրենց գործի գիտակ չեն:
    Փողոց փակելը դեռ բաւարար պայման չէ պատասխանատու պաշտօն զբաղեցնելու համար: Իսկ փորձը ցոյց տուեց, որ Փաշինեանը հէ՛նց այդ մարտավարութիւնն էր ընտրել՝ եթէ փողոց կամ նոյնիսկ նրբանցք ես փակել՝ կանաչ լոյս: Իսկ եթէ յեղափոխութեան հետ մատնաչափ անգամ առնչութիւն չունես՝ կարմիր լոյս 🙂

  2. Մի մտահոգվեք լուծվող հարց է,եթե նախորդ իշխանությունները լղոզելու աշխատանքի ձևն էին ընտրել լինելով արհեստավարժ ‘այժմ փորձ չունեցող մաքուրները քրտնաջան, անբասիր,ծանրաբեռնված աշխատելաոճով կապահովեն առաջընթաց`միայն թե լինեն տառաճանաչ և կարդալ սիրեն:

  3. Ashot says:

    Բարի ցարի տեսությունը հիմա էլի ակտուալա։ Նիկոլնելա ոչ կոմպետենտ իր առաջին տեղակալնել իրա կադրերի մեծ մասնել։ Գյուլնազ տատի հեքիաթները պատմելով Ման եմ գալիս ագրարային երկրից դառնանք բարձր տեխնոլոգիական բան։

Պատասխանել