Օրվա լրահոսը
Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը երիտասարդների ԱԱ-ում
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարն են սկսում ազատ ոճային ըմբիշները: Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ մտնելու է չորս ըմբիշ՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Գեղամ Գալստյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը եւ 79 կգ՝ Արման Ավագյանը: Մեր երեք ըմբիշները պայքարը սկսելու են որակավորման փուլից, իսկ Արման Անդրեասյանը՝ 1/8 եզրափակչից: Աշոտ
Արայիկ Հարությունյան. «Նոր օրենքը, որը գալու է, կբացառի պետական պաշտոնյաների ներկայությունը կառավարման խորհուրդներում». «Ժողովուրդ»
Մինչեւ տարեվերջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, որով կարգելվի պետական պաշտոնյաների ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ – Պարոն Հարությունյան, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ձեր նախաձեռնությամբ վերջին շրջանում հայաստանյան մի շարք բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմը փոփոխության են ենթարկվում…
Միքայել Մանուկյան. «Վարչապետի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին գերազանցեց բոլոր սպասելիքները». «Փաստ»
«Ու եթե Հայկ Մարությանը, որպես քաղաքապետի թեկնածու, խոսում էր երկու ժամ, ապա վարչապետը խոսում էր 12 ժամ: Եվ դա անվանել հավասար մեկնարկային պայմաններ և չանվանել վարչական լծակի օգտագործում, կարծում եմ՝ սխալ է»,– ասաց Մ. Մանուկյանը:
Աշոտ Վարդապետյանը նշանակվել է Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա չեմպիոնական մրցամարտի գլխավոր մրցավար
Աշոտ Վարդապետյանը եղել է նաեւ Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ (2012թ.) եւ Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն (2013 թ.) չեմպիոնական մրցամարտերի գլխավոր մրցավարը:
Գյուղատնտեսության ոլորտում կտրուկ անկում է արձանագրվել. «Հայկական ժամանակ»
Նշենք, որ գյուղոլորտում օգոստոսին արձանագրված այս անկումը հանգեցրել է նրան, որ կտրուկ նվազել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը։ Եթե անցած 8 ամիսներին այդ աճը կազմել է 7.7 տոկոս, ապա օգոստոսին՝ միայն 0.6 տոկոս
Շահեն Հարությունյան. «Պայքարելու եմ այնպես, այն մեթոդներով, որով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության». «Ժամանակ»
Հենց այդ ճանապարհով էլ Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի»,- եզրափակեց Շահեն Հարությունյանը։
Շարքային քաղաքացիների համար կապի առավել «ապահով» միջոցները, ըստ մասնագետի, «մեսենջերներն» են. «Հրապարակ»
Մերկելին տասը տարի շարունակ իր կառավարությունից գաղտնալսել են, Օբամային գաղտնալսել են, էդ ինչի՞ պիտի այստեղ չկարողանային լսել, ինչո՞ւ են այսպես խառնվել իրար։
Արա Բաբլոյան. Վստահ եմ, որ հիմա էլ այդպես կլինի և կսկսվի լուծումներ գտնելուն միտված կառուցողական քննարկումների ժամանակը
Վերջին շրջանում մենք ներքաղաքական պայքարի լարված ամիսներ ենք ապրում:
Արմեն Սարգսյան. Այսօրվա Հայաստանի առաջին ընկալումը պետք լինի այն, որ այն մի նոր միջավայր է, որը պետք է ձեւավորվի յուրաքանչյուրիս կողմից
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձեւակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով: Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ:
Բակո Սահակյան. Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է լինել էլ ավելի համախմբված ու միասնական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար: Հայ ժողովուրդն
Պետության իմ պատկերացումը
Քանի որ այսօր սեպտեմբերի 21-ն է, ես ասեմ, թե ինչպես եմ պատկերացնում պետությունը՝ այն պետությունը, որը մենք Հայաստանում պետք է կառուցենք: Պետության արժեքային համակարգը պետք է հիմնված լինի ազատական արժեքների վրա, որոնք, իմ ընկալմամբ, նույն քրիստոնեական արժեքներն են՝ սեր, լայնախոհություն, հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք: Այդ սկզբունքները պետք է փոխլրացվեն օրենքների բծախնդիր կատարմամբ, օրինախախտումների նկատմամբ համատարած անհանդուրժողականությամբ:
Ամենայն Հայոց կաթողիկոս. «Այս տեսլականով մաղթում ենք մեր ժողովրդին հայրենյաց սիրո նորոգված ոգի»
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել ենք հայրենիքում ազատ կյանք
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց. Ինձ, ինչպես միշտ, հույս էր տալիս: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Լավագույն տղերքը հետ են գալիս:
«Սեւ փիառի», հակաքարոզչության առումով ավարտվող ընտրապայքարը, այո, որոշակի նախափորձ էր՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ. «Հայոց աշխարհ»
Սեպտեմբերի 23-ին նշանակված Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված հաճախ կարելի է լսել (կարդալ) ամենատարբեր քաղաքականացված անձանց, վերլուծաբանների գնահատականներ, թե դա գլխավոր նախափորձն է՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: Եթե, իհարկե, խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Որոշակի առումով, իհարկե, մայրաքաղաքի ավագանու ընտրությունը կարելի է ԱԺ արտահերթին ընդառաջ ուժերի ստուգատես համարել: Բայց, մյուս կողմից, դա այնքան
YouTube-ն արգելափակել է ռեփ-բաթլի ռուսական ալիքները
Սեպտեմբերի 20-ի երեկոյան YouTube-ը արգելափակել երկու խոշոր ռուսալեզու ալիք՝ Versus Battle-ը և AcademeG-ը: Երկու դեպքում էլ նշված է արգելակման նույն պատճառը. «Այս հաշիվն արգելափակվել է YouTube-ի օգտագործման պայմանների բազմաթիվ կամ լուրջ խախտումների համար, այդ թվում սպամի, խաբեության և օգտատերերին մոլորության մեջ գցելու հետ կապված»: Նմանատիպ պատճառով արգելափակվել են նաև մի քանի այլ ալիքներ, դրանց թվում
Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարեց մեր միջնորդությունը և Արթուր Ասատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինվեց գրավով: Գեղամ ՀԱԿՈԲՅԱՆ Փաստաբան
Բաքուն սադրանք է որակել Փաշինյանի այցը Արցախ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Լեռնային Ղարաբաղ, որը Բաքվի կողմից դիտարկվում է որպես «սադրանք՝ ուղղված ղարաբաղյան կարգավորման տապալմանը»: «Հայաստանի ղեկավարության այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ և կատարված ագրեսիվ հայտարարությունները Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին վկայում
«ԱԺ-ը ընտրվել է օրինական ու պետք է գործի մինչև 2022 թվականը». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովի պատասխանը`Նիկոլ Փաշինյանին
Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։ Ըստ հաղորդման՝ նշված գրառումներ իրականացնող անձանց թվում են նաև պետական առանձին կառույցների աշխատակիցներ, որոնց որոշ գրառումները, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, պարունակում են ՀՀ քրեական
ՀՀ Ազգային ժողովում նշեց Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը (Ֆոտոշարք)
Սեպտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը եւ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, ՀՀ գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչներ,
Նախագահի տիկինը բացօթյա ներկայացում դիտեց «Երեւան, իմ սեր» հիմնադրամի տարածքում
Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել էր «Երեւան, իմ սեր» հիմնադրամի գրասենյակ, որի բացօթյա տարածքում Խամաճիկների թատրոնը հարեւանությամբ ապրող երեխաների համար ներկայացրեց «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ներկայացումը: Ինչպես լրագրողներին հայտնեց «Երեւան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը, սա իրենց հերթական միջոցառումն է: «Երբ նույնիսկ մեր շենքը դեռ կառուցվում էր, Խամաճիկների թատրոնում, Տիկնիկայինում զանազան միջոցառումներ
ՀՅԴ թիմը Երեւանյան լճի ափամերձ հատվածը մաքրեց աղբից
Կարեւորում ենք Երեւանյան լիճը, քանի որ այն հնարավոր է դարձնել ժամանցի վայր: Մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ
Նաիրա Զոհրաբյանը դիմում է գլխավոր դատախազին. հարցաքննության կանչեք Լենա Նազարյանին
Լենա Նազարյանը պարտավոր է պատասխան տալ իր արած հայտարարության համար
«Սա ռեւանշի հրաշալի հնարավորություն է». Լուսինե Բադալյանը գտնում է, որ սա հակահեղափոխականների վերջին շանսն է
Ինչպես հեղափոխության ժամանակ էին ասում, սա նյարդերի պայքար է եւ այս պայքարում արդեն որեւիցե մեկը ոչինչ չի խնայում: Սա հակահեղափոխության եւ նախկին իշխանությունների վերջին շանսն է: Վերջին շանսն օգտագործելու համար պետք է ամեն ինչ անել, հետեւաբար այս ընտրությունները լինելու են այն վերջին կետը, վերադարձ այլեւս չի լինելու, ու ժողովուրդը պետք է կարողանա իր կամքը ցույց տալ եւ հեղափոխության հաղթանակը գրանցի, արձանագրի իր քվեով:
Պուտինը, Թրամփը, Էլիզաբեթ Երկրորդը շնորհավորել են Փաշինյանին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի անկախության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի
«Երեւանի հանրությունը» մանկապարտեզների հերթագրումը բաց ու թափանցիկ է կազմակերպելու
«Երեւանի հանրություն» դաշինքի թեկնածուները Գարեգին Նժդեհի հրապարակում նախընտրական խոստումներ տվեցին
«Հանցագործությունը ազգություն չունի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում ՀՀ ոստիկանությունը ջանք չի խնայելու Ինտերպոլի հետ համագործակցային դաշտն ընդլայնելու ուղղությամբ». Վալերիյ Օսիպյան
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց միջազգային ոստիկանական կազմակերպության՝ Ինտերպոլի Եվրոպայի տարածաշրջանի հարցերով ստորաբաժանման տնօրեն Մաթեուշ Վոլչակի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց միջազգային ոստիկանական համագործակցության ոլորտում Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի դերն ու նշանակությունը։ Ոստիկանության պետը փաստեց, որ համագործակցության արդյունավետության լավագույն օրինակ է հետախուզվող անձանց հայտնաբերումը։ Միայն այս
«Դեպքի մասնակիցներից վերցվել են բացատրություններ, ստացվել է տեսաձայնագրություն». Արցախի ոստիկանություն
Արցախի ոստիկանության հաղորդագրությունը՝ սույն թվականի սեպտեմբերի 14-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ Սույն թվականի սեպտեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» էր տեղափոխվել մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի 14 տան բնակիչ, 1984թ ծնված Սողոմոն Յուրիի Մելքումյանը։ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սույն թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23։40-ի սահմաններում
Համոզված եմ, որ քաղաքական այրերի մոտ կա բավարար կամք, որպեսզի մեր երկիրը դնենք զարգացման անբեկանելի ռելսերի վրա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ազգային ժողովի բակում: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, տիկնայք և պարոնայք, Այսօր մենք նշում ենք Հայոց խորհրդարանի կամ Հայոց խորհրդարանական ավանդույթի

















































