Լրահոս
Օրվա լրահոսը

YouTube-ն արգելափակել է ռեփ-բաթլի ռուսական ալիքները

Սեպտեմբեր 20,2018 23:40

Սեպտեմբերի 20-ի երեկոյան YouTube-ը արգելափակել երկու խոշոր ռուսալեզու ալիք՝  Versus Battle-ը և AcademeG-ը: Երկու դեպքում էլ նշված է արգելակման նույն պատճառը. «Այս հաշիվն արգելափակվել է YouTube-ի օգտագործման պայմանների բազմաթիվ կամ լուրջ խախտումների համար, այդ թվում սպամի, խաբեության և օգտատերերին մոլորության մեջ գցելու հետ կապված»:

Նմանատիպ պատճառով արգելափակվել են նաև մի քանի այլ ալիքներ, դրանց թվում մեքենաների մասին “Гараж 54”-ը, որն ունի ավելի քան 1,6 միլիոն բաժանորդ: Թե ինչն է արգելափակման պատճառը, դեռ հայտնի չէ:

Versus Battle–ը խոշորագույն ռուսալեզու ռեփ բաթլի հարթակ է, ալիքին բաժանորդագրված են ավելի քան 4,3 միլիոն մարդ: AcademeG ալիքը վարում է ավտոսիրող Կոնստանտին Զարուցկին, դրան բաժանորդագրված են ավելի քան երկու միլիոն մարդ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930