Օրվա լրահոսը
Ամերիկաբնակ նկարչուհի. «Ես անում եմ իմ քայլը» (ֆոտոշարք)
Ամերիկաբնակ նկարչուհի, դիզայներ Արմինե Աղայանցն իր նկարների վաճառքից գոյացած հասույթը որոշել է հատկացնել «Իմ քայլը» հիմնադրամին: Հոկտեմբերի 15 -ին Royal Classic House-ի ցուցասրահում բացվեց նրա աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Արմինե Աղայանցի դասախոս Արմեն Բուբուշյանը, ներկայացնելով սանին, ասաց, որ առաջին կուրսից մինչեւ մագիստրատուրա
Ինչպե՞ս կորոշվեն մրցաշրջան 2018-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկները
Մրցաշրջան 2018-ը ավարտվում է: Հետեւաբար, մոտենում է Հայաստանի՝ տարվա 10 լավագույն մարզիկներին որոշելու ժամանակը: Ինչպե՞ս, ի՞նչ կարգով է անցկացվելու մրցույթը: Ամբողջ աշխարհում այդ իրավունքը վստահված է մարզական լրագրողներին: Մինչեւ 2017 թվականը Հայաստանում էլ այդպես էր: Տարվա լավագույն տասնյակը որոշելու համար Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ) կազմում էր տվյալ մրցաշրջանում Հայաստանի դրոշի ներքո մարզական բարձրագույն նվաճումներ
«Հիմա ես ի՞նչ, ապավինեմ դավաճանների կամ տկարակամ մարդկանց մտածելակերպի՞ն». Վարուժան Ավետիսյան
Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Քրիստոսն ինքը մտավ տաճար եւ ֆիզիկական բռնությամբ վտարեց վաշխառուներին, առեւտրականներին այնտեղից: Ասվեց՝ ով սրով գա, սրով կընկնի: Եվ ընդհանրապես այդ մակարդակի խոսակցությունները, կներեք, 21-րդ դարի համար չեն, թե՛ Աստվածաշունչը, թե՛ մյուս բոլոր պատումները դրանք ընդամենը հավատամքային համակարգերի ստվերոտ արտացոլումներ են եւ կտրտված, մասնատված անկանոն հավաքածուներ»:
Համագործակցության եւ բարեկամության նկարչական փառատոնը շարունակվում է
Փառատոնի մասնակից նկարիչներն այս օրերին հասցրել են լինել ոչ միայն թումանյանական վայրերում, այլեւ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի բնության գողտրիկ վայրերում, պատմաճարտարապետական հուշարձաններում՝ վրձնելով ինքնատիպ պատկերներ: Հինգ երկրների 25 նկարիչները հիացած են տարածաշրջանով եւ ձգտում են գույների եւ երանգների միջոցով ճանաչել Հայաստանը: Սանկտպետերբուրգցի երիտասարդ Ալեքսեյ Ալյոխինը ասում է, որ իր համար հայտնություն է թումանյանական աշխարհը եւ
Ստամբուլում փողոց է անվանակոչվել Հրանտ Դինքի անունով. ermenihaber.am
Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները և վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ: Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի փողոց: Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007-ին թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից հենց «Ակոս»-ի
«Ըստ ասեկոսեների՝ Տեփանոսյանին սպանել են, քանի որ հրաժարվել է ժողովրդի հանդեպ բռնություն կիրառել». Վարուժան Ավետիսյան
Վարուժան Ավետիսյանը նոր վարկածներ է առաջ քաշում, թե ինչպես է սպանվել երրորդ ոստիկանը ՊՊԾ գնդում
Չեմ կարծում, որ իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել. Ռոբերտ Քոչարյան. 2rd.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Բլումբերգ մեդիաընկերությանը՝ կրճատումներով: Գրասենյակի ղեկավարը մեզ հաղորդեց որ ներկայացվող հատվածները ոչ սկզբնաղբյուր ընկերության կայքում, ոչ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել: – Մեղադրանք առաջադրելուց հետո տված հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ զարմացած չեք մեղադրանքի համար։ Ինչո՞ւ չզարմացաք։ – Որովհետև տեղի ունեցող իրադարձությունների ողջ կոնտեքստը խոսում էր այն մասին, որ այդ
Սատանիստները 4 մարդ են զոհաբերել
Բրազիլական Իգուատու քաղաքի սատանիստները 4 մարդ են զոհաբերել վիճակախաղ շահելու հույսով: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին: 30-ամյա Գլեուդսոն Բարոսը, նրա գործակիցներ՝ 41-ամյա Ռոբերտո Ալվեսը եւ 17-ամյա Սամիո Բեսսան զոհերին հրավիրել են երեկույթի մի փոքրիկ գյուղակում գտնվող առանձնատանը՝ իբր զվարճանալու համար: Նրանք սկզբում զոհերին հարբեցրել են էժանագին ալկոհոլով, ծեծի ենթարկել, այնուհետեւ սպանել ու
Մարիինյան թատրոնի աստղ հայ տենորը նաեւ ճանաչված դաշնակահար, դիրիժոր ու կոմպոզիտոր է
Աշխարհահռչակ հայ երաժիշտներ կան, որոնց հայրենիքում «անձամբ» չեն ճանաչում, նրանց մասին տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից: Նրանց թվում արվեստագետներ են, որոնք միաժամանակ հաջողությունների են հասել երաժշտարվեստի մի քանի ոլորտներում: Խոսքը Սանկտ Պետերբուրգում բնակվող դաշնակահար, օպերային երգիչ, դիրիժոր եւ կոմպոզիտոր Միհրան Աղաջանյանի մասին է: Հայաստանցի հանդիսատեսին եզակի հնարավորություն է ընձեռված հոկտեմբերի 17-ին Ազգային օպերային թատրոնում հանդիպելու օպերային
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Սուրբ Պատարագ
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ, մատուցվել է Սուրբ Պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ: Պատարագի արարողությանը մասնակցել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ռազմական ոստիկանության անձնակազմը և ժամկետային զինծառայողները: Արարողակարգի ընթացքում հնչել են մաղթանքի խոսքեր
Մեղադրանք է առաջադրվել` Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանության փորձը եղել է պատվիրված՝ Դոնի Ռոստովի մեկ այլ բնակչի կողմից, որի իրականացումն ստանձնել է Երևանի մի բնակիչ, ազգությամբ հայ՝
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, հոկտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 16-ի
Մտահոգ զրույց՝ մշակույթի ու բոլորի մասին
Ընկերոջս հետ այգում զրուցում էինք, երբ 16-17 տարեկան չորս-հինգ երիտասարդ, ձեռքի հեռախոսի երաժշտության ուղեկցությամբ, եկան, նստեցին կողքի նստարանին եւ շարունակեցին իրենց բարձրաձայն զրույցը: Որքան էլ զարմանալի էր, երիտասարդների զրույցը Սովետի ժամանակների մասին էր եւ մի քանի րոպե անց, մենք, որ մի ականջով լսում էինք նրանց ու շարունակում մեր զրույցը, լռեցինք ու սկսեցինք նրանց լսել: Իրար
Լենա Նազարյան. «Բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքները»
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախագահ Լենա Նազարյանը իր ՖԲ էջում տեղեկացրել է ԵԽԽՎ-ում իր հանդիպումների մասին: Նա գրում է. Հարգելի՛ բարեկամներ, լրագրողներ, Հակիրճ ներկայացնեմ անցած շաբաթ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացքում իմ ունեցած հանդիպումների արդյունքները: Նախ, հիշեցնեմ, որ վերջերս հրապարակվեց ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների
«Ոչ թե ռեստորաններում, այլ մեր գյուղերում ենք անցկացնում արձակուրդները». Հայ գործարարների ջանքերով վերաբացվեց Դիլիֆի միակ եկեղեցին
Ջավախքի Դիլիֆ հայկական գյուղի միակ եկեղեցին, որ կառուցվել է 1866 թվականին, խոնարհված էր դեռևս սովետական տարիներից: Անկախությունից հետո, թե՛ ֆինանսական, թե՛ այլ գործոններով պայմանավորված, մշեցի գաղթականների հիմնած Վարդանանց եկեղեցին չէր հաջողվում վերանորոգել: Դա, իհարկե, որևէ կերպ չի անդրադարձել գյուղացիների հավատքի ու համախմբվածության վրա. գյուղի բազմաթիվ սրբերը և Մշից բերված Նարեկները, տարիներ շարունակ, եկեղեցու դեր են
Մի բաժակ սուրճի իրավունքը
«Անհայտի սահմանը» գրքից Ամեն մարդու ծննդավայրն իր Աստծո հոգու տունն է, ուր նա առաջին անգամ տեսել է արեւն ու ջուրը եւ, ինչպես հաճախ է կատարվում, մոռացել: Ճակատագրի բերումով ես ծնվեցի Ջավախքի՝ սարերից կախված Գոման գյուղում, որտեղ, ինչպես մի անգամ արդեն ասել եմ, նիհար մարդկանց չէին հավատում, եւ որի ձյունածածկ սարերում մինչեւ հիմա էլ ապրում են
Հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ապօրինի որս կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. սեպտեմբերի 15-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցի ընթացքում արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ Արարատի մարզի երեք բնակիչներ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի վարչական տարածքում առերևույթ իրականացրել
Նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին
Նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում: Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։ Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք կարող են հետաքրքրել արդյունաբերական ընկերություններին
Գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 12-13-ը կայացել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ( «Science and Technology Convergence (STC)») երկօրյա գիտաժողովը: Միջոցառման նպատակն է քննարկել ու կանխատեսել Հայաստանում հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագան, կապեր ստեղծել գիտահետազոտական հիմնարկների ու աշխատողների և արդյունաբերական ընկերությունների միջև։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ու ՀՀ կրթության և գիտության
Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը (ուզում էին փակել ատոմակայանը). Արփինե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացրել է ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի եւս երկու կարեւոր դրվագի մասին: Նա գրում է. ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձեւը։ Բանաձեւի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման եւ պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման
Ավազակային հարձակում Երևանում. հանցագործության գործիք հանդիսացած հրազենը և գողոնի մի մասը հայտնաբերվել է, կասկածյալը՝ ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ 2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, զինված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում
Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը տպավորված էր սևանյան այցով (ֆոտոշարք)
Մինչ Երևանում ընթանում էին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի 1-ին օրվա աշխատանքները, Սևանը հյուրընկալում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ: Հագեցած և բազմաշերտ օրակարգը հնարավորություն տվեց, որպեսզի ֆրանսիացի գործընկերները ոչ միայն տեղում ծանոթանան 14-ամյա ապակենտրոնացված համագործակցության ընթացքում իրականացված նշանակալի ծրագրերին, այլ նաև վայելեն Սևանի զբոսաշրջային գրավչությունները: Աղուհաց, հայկական երաժշտություն ու շուրջպար. պատվավոր հյուրերին դիմավորելուց
Երկրաշարժ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք
Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.220 և արևելյան երկայնության 46.190 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ նախնական
Մեկնարկեց Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնը
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի՝ 9 տարեկանում գրված Սիմֆոնիա լարային նվագախմբի համար գործի կատարմամբ տրվեց կոմպոզիտորի երաժշտության 3-րդ փառատոնի մեկնարկը: Բացման համերգին հոկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում, բացի վերոնշյալ ստեղծագործությունից, նվագախումբը ներկայացրեց «Ֆրիդհելմ Լախի քարերի պոլիֆոնիան»
Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախ
Հոկտեմբերի 11-12-ն տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանի այցն Արցախ: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր: Սկզբունքը
Կանադայի վարչապետը հանդիպեց Տավուշի թեմի առաջնորդին
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել են: Սրբազան Հայրը և պարոն Թրյուդոն վերհիշեցին Կանադայում իրենց հանդիպումներն ու քննարկումները, այն տարիներին, երբ Սրբազանը Կանադայի հայոց թեմի առաջնորդն էր: Ժամանակին նրանք միասին գործել են տարբեր հարցրերի շուրջ: Կանադայի վարչապետը պաշտոնական այցով Հայաստանում էր՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։ Տավուշի թեմի
Սելավի հետևանքով հեղեղումներ` Գորիսում. համայնքի ղեկավարը հանձնարարականներ է տվել
Այսօր Գորիսում տեղացած ուժգին անձրևի հետևանքով խցանվել են ջրատարներն ու առուները, հեղեղվել են փողոցները։ Գորիս համայնքի ղեկավարն անձամբ է ծանոթացել իրավիճակին։ Առուշ Առուշանյանը հանձնարարել է արձանագրել սելավի պատճառած վնասները և մեկ շաբաթվա ընթացքում մաքրել համայնքի փողոցները։ Գորիսի համայնքապետարան
Երկրորդ դաշնամուրը՝ Հյուսիսային պողոտայում
Հյուսիսային պողոտայում այսօր բացվեց դիզայներ-նկարիչների ձևավորած երկրորդ դաշնամուրը: Միջոցառմանը մասնակցեց և առաջին նոտան նվագեց աշխարհահռչակ դաշնակահար Հայկ Մելիքյանը: Նման դաշնամուրներ կտեղադրվեն քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք հագեցած կլինեն հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով: Դաշնամուրները տեղադրվում են ՀՀ մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի նախաձեռնությամբ։ ՀՀ մշակույթի նախարարության մամուլի հաղորդագրություն
Աշնան գույները մանուկների վրձնով. Կենդանաբանական այգում կայացավ ևս մեկ գունագեղ միջոցառում
Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները: Այսօր՝ հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը: Ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ Այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից: Վերջիններս

















































