Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում փողոց է անվանակոչվել Հրանտ Դինքի անունով. ermenihaber.am

Հոկտեմբեր 15,2018 13:56

Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները և վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ:

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի փողոց:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007-ին թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից հենց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:

Ստամբուլի որոշ փողոցներ այժմ վերանվանվում են այլ հայտնի գործիչների անուններով: Նրանց շարքերում են 1993-ին սպանված հայտնի լրագրող Ուղուր Մումջուն, թուրք հայտնի կինոդերասան Մյունիր Օզքուլը, թուրք քրդական բախումների հետևանքով 2017թ. մահացած 15-ամյա Էրեն Բյուլբյուլը և այլք:

Ի դեպ, Ստամբուլի փողոցներից մեկն էլ անվանակոչվել է թուրքական գրականության նշանավոր դեմքերի մեկի՝ Յաշար Քեմալի պատվին: Ազգությամբ քուրդ Յաշար Քեմալը մեծացել է Վանում: Նրա ջանքերով էր, որ 1950-ականներին կանխվեց Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու ավերումը:

ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031